TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+15.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

10:10 02.04.2024

Մարտի 25-ից ապրիլի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3877 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 765, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 165, վարելիս հեռախոսից […]

̰
ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման ծրագրեր

09:59 02.04.2024

ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է բնակության պայմանների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ ծնելիության խթանման ծրագրեր: Այս տեղեկատվությամբ ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
ԱՄՆ պետդեպարտամենտը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը

09:38 02.04.2024

ԱՄՆ զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հռետորաբանության սրմանը կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններին. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությանն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի և զինտեխնիկայի կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է […]

̰
Հարավային Կորեան հակառուսական պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ միջուկային ծրագրի պատճառով

09:21 02.04.2024

Հարավային Կորեայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել երկու ռուսական կազմակերպությունների և Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք ենթադրաբար կապված են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳ հայտարարությունը։ «Հարավային Կորեան որոշել է պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված ռուսական երկու կազմակերպությունների և Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ»,- […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հարցով

09:12 02.04.2024

Երեքշաբթի Ռուսաստանի խնդրանքով նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու վերաբերյալ, իր Telegram-ում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: «Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ գործողությունը դատապարտելու խնդրանքով: Իրանցիների նամակին հետևելով՝ մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ […]

̰
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը Դամասկոսի հյուպատոսության վրա հարձակումն ահաբեկչություն է որակում

08:54 02.04.2024

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը ահաբեկչական հարձակում է և խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և դիվանագիտական ​​օբյեկտների անձեռնմխելիության սկզբունքը, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։ «Այս սարսափելի հանցագործությունը և վախկոտ ահաբեկչությունը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական ու հյուպատոսական կառույցների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում է […]

̰
Ռուսական դեղատներից անհետացել է ուռուցքաբանական դեղամիջոցը

08:27 02.04.2024

Ռուսաստանցիները դեղատներում բախվում են ուռուցքաբանական դեղամիջոցի՝ «Ուրոմիտեքսան»-ի պակասի հետ։ Այս մասին հայտնում է Vedomosti թերթը՝ հղում անելով դեղատների ցանցի աղբյուրին։ Նշվում է, որ այս դեղամիջոցն անհետացել է Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի, Նովոսիբիրսկի, Իժևսկի, Սարատովի, Սամարայի, Վոլգոգրադի և այլ քաղաքների դեղատներից։ Roszdravnadzor-ը հայտնել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին «Ուրոմիտեքսան» արտադրողը հայտարարել էր, […]

̰
Առաջին անգամ վերջին 20 տարվա ընթացքում Էրդողանը պարտվել է ընտրություններում

22:50 01.04.2024

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեկ կայացած մունիցիպալ ընտրություններում ցավոտ պարտություն է կրել: Հնչում են կառավարության հրաժարականի պահանջներ: Սա ընդամենը մունիցիպալ ընտրություններ էին: Ինչո՞ւ է դրանց արդյունքը այդքան կարևորվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայում մունիցիպալ ընտրությունները միշտ կարևոր ու ազդեցիկ դեր են ունեցել: Այս ընտրությունները հատկանշական են նրանով, որ իշխող կուսակցությունը […]

̰
ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար․ Տոյվո Կլաար

22:27 01.04.2024

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի իր էջում անդրադարձել է ԵՄ առաքելության գրառմանը։ «Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման հարցում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, այնպես, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ […]

̰
Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու․ Փաշինյան

21:50 01.04.2024

Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ «Ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է, ընդ որում` այդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում։ Ասում եմ` պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից […]

̰
ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

15:55 01.04.2024

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի մեկին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։

̰
Պակիստանի վարչապետն ասել է, որ երկիրը առանցքային նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին

13:34 01.04.2024

Պակիստանը առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և ողջունում է էներգետիկ և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Պակիստանի կառավարության ղեկավար Շահբազ Շարիֆը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում՝ ի պատասխան նրա ուղերձին, որում Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել Իսլամաբադի հետ միասին լուծել գլոբալ ու տարածաշրջանային խնդիրները։ «Պակիստանը հավատարիմ է Միացյալ Նահանգների հետ […]

̰
Աշխեն Շիրվանյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

13:04 01.04.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Աշխեն Շիրվանյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:

̰
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԵՄ միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին

11:26 01.04.2024

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են […]

̰
Ուսումնավարժանք և էլեկտրական շչակի գործարկում Երևանի թիվ 101 միջնակարգ դպրոցում

10:37 01.04.2024

Ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ին, «Երևանի թիվ 101 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Մենք կարևորում ենք մեր ինքիշխան տարածքի կոնկրետացումը, որովհետև դա կկոնկրետացնի նաև պետության մասին մեր պատկերացումը. Փաշինյան

10:16 01.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է զրույց պետության մասին, որում անդրադառնում է պետության տարածքի կոնկրետացման հարցին, ընդգծում, որ տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը: «Տարածքը իրավունքների և պարտականությունների մասին է նաև, հետևաբար երբ խոսում ենք ժողովրդապետության և Հայաստանի հանրապետության մասին, կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումները մեր ինքնիշխան իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Վերջին […]

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:34 01.04.2024

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

̰
Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար. Փաշինյան

00:02 31.03.2024

Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է խաղաղ և անվտանգ Հայաստան ունենալու կառավարության ձգտումների մասին, հայտարարել է, որ խաղաղությունը կարող է լինել հազարավոր զոհերի դիմաց մխիթարություն: Վարչապետն անդրադարձել է նաև Տավուշի մարզի 4 գյուղերն իբր Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցություններին, հայտարարել, որ դրանք որևէ կապ չեն կարող […]

̰
Թրամփը Բայդենից պահանջել է ներողություն խնդրել քրիստոնյաներից սուրբ Զատկի օրը «տրանսգենդերների տեսանելիության օր» հայտարարելու համար

23:54 30.03.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միլիոնավոր քրիստոնյաներից պարտավոր է ներողություն խնդրել Զատիկի կիրակի օրը «տրանսգենդերների տեսանելիության օր» հայտարարելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հաղորդագրությունում։ «Մենք կոչ ենք անում Բայդենին և Սպիտակ տանը ներողություն խնդրել Ամերիկայի միլիոնավոր կաթոլիկներից և քրիստոնյաներից, ովքեր կարծում են, որ վաղը տոնելու միայն մեկ պատճառ կա՝ […]

̰
Եգիպտոսի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոր մայրաքաղաքում

23:38 30.03.2024

Ապրիլի 2-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա երկրի նոր վարչական մայրաքաղաքում։ Այս մասին աղբյուրներին հղումով գրում է Cairo24 պորտալը։ Ըստ նրանց՝ երեքշաբթի առավոտյան Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) կհանդիպի նոր նիստերի սենյակում, որտեղ Ալ-Սիսին սահմանադրական երդում կտա խորհրդարանականների առաջ։ Արարողությունից հետո նախատեսվում է ծաղկեպսակներ դնել առանցքային հուշակոթողներին և բարձրացնել ազգային դրոշը։ […]

̰
Եգիպտոսը, Ֆրանսիան և Հորդանանը կոչ են անում իրականացնել ՄԱԿ-ի դատարանի վճիռները Գազայի վերաբերյալ

23:22 30.03.2024

Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները կոչ են արել անհապաղ իրականացնել Գազայի հատվածում Արդարադատության միջազգային դատարանի կողմից հաստատված բոլոր ժամանակավոր միջոցները։ Համապատասխան դրույթը ներառվել է Կահիրեում կայացած եռակողմ նախարարական հանդիպման արդյունքներով հրապարակված կոմյունիկեում։ «Նախարարները կոչ են արել իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի կողմից այս տարվա հունվարի 26-ին և մարտի 28-ին սահմանված բոլոր ժամանակավոր միջոցները, մասնավորապես՝ […]

̰
Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղաղություն եւ բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին. Ալեն Սիմոնյան

18:08 30.03.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ։ Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղաղություն եւ բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին եւ հայ ժողովրդին: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

̰
Արտաշատում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

18:04 30.03.2024

Մարտի 30-ին Արտաշատում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության Արարատի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։

̰
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 25-րդ Սաղմոսով

17:44 30.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 25-րդ Սաղմոսով։  

̰
Նա միանշանակ չի ցանկանում բանակցել․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Պուտինի մասին

10:39 30.03.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ ներքաշելու փորձի և Ուկրաինայի հարցով բանակցություններից հրաժարվելու մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է Tagesspiegel-ը։ «Նա միանշանակ չի ցանկանում բանակցել»,- ասել է նա Funke մեդիա խմբի թերթերին տված հարցազրույցում։ Բացի այդ, Բերբոկը նշել է, որ եթե ՌԴ նախագահը հաղթի, ապա Եվրոպայում անվտանգությունն […]

̰
ԱՄՆ-ն և Իսրայելը բանակցություններ են ծրագրում Ռաֆահում ռազմական գործողության շուրջ

09:00 30.03.2024

ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները մտադիր են երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Վաշինգտոնում բանակցություններ վարել Ռաֆահ քաղաքում իսրայելական զինվորականների կողմից հնարավոր ռազմական գործողության թեմայով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ծանոթ աղբյուրների: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկզբում չեղարկել է այս բանակցությունները, որոնք նախատեսված էին այս շաբաթ, սակայն հետագայում Իսրայելի ղեկավարությունն առաջարկել է դրանք հետաձգել հաջորդ երկուշաբթի։

̰
ԵՄ-ն արգելել է թուրքական Southwind Airlines-ին թռիչքներ իրականացնել Եվրոպայով

08:39 30.03.2024

Եվրամիությունն արգելել է Անթալիայում գտնվող Southwind Airlines ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել դաշինքի ներսում, գրում է թուրքական Turizm Güncel պարբերականը։ Ինչպես ասվում է հոդվածում, ԵՄ-ն որոշումը հրապարակել է հինգշաբթի օրը, իրավական հիմքը եղել է 2014 թվականի հուլիսի պատժամիջոցների կարգավորումը` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Նախօրեին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) հայտարարել է Շարմ էլ-Շեյխից ռուս զբոսաշրջիկների հետ Մոսկվա […]

̰
Հայաստանի բանկերն այսօրվանից կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը

08:11 30.03.2024

Հայկական բանկերը շաբաթ օրը՝ մարտի 30-ից, կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը, հայտնում է ArCa հայաստանյան վճարային համակարգը։ Վճարային քարտերի ազգային համակարգը (NSCP)՝ Mir վճարային համակարգի օպերատորը, մարտի 19-ին Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ 2024 թվականի մարտի 30-ից ArCa անդամ բանկերը կդադարեցնեն սպասարկել «Միր» քարտերը։ Միաժամանակ «ՎՏԲ Հայաստան» բանկը, որն ամբողջությամբ սպասարկում է «Միր» […]

̰
Լոնդոնում հարձակվել են իրանցի լրագրողի վրա

08:05 30.03.2024

Լոնդոնում բնակվող իրանցի լրագրող և հեռուստահաղորդավար Պուրիա Զերաատին ենթարկվել է հարձակման և դանակի բազմաթիվ հարվածների, գրում է Telegraph թերթը։ «Iran International TV հեռուստաալիքի շոուի հաղորդավար Պուրիա Զերաատին ուրբաթ կեսօրին իր տանից դուրս գալու ժամանակ հարձակման է ենթարկվել երկու անձի կողմից»,- հայտնում է հրատարակությունը։ Ինչպես նշում է թերթը, լրագրողին շտապ տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում […]

̰
Հալեպի արվարձաններում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

23:52 29.03.2024

Հալեպ քաղաքի մերձակայքում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա) իսրայելական ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ Հարձակման թիրախ են դարձել սիրիական բանակի կողմից կռվող «Հեզբոլլահի» շիա աշխարհազորայիններին պատկանող զենքի պահեստները։ Նախկինում գրանցվել էր 44 զոհ, այդ թվում՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Ականատեսները հայտնել են, որ մի շարք հզոր […]

̰
BACK_TO_TOP