TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկին դեմքերն արդեն ստվերում էին. թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը՝ Շիրակի մարզում ընտրությունների մասին

18:38 10.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզի բնակիչների մասնակցությունը հանրապետական միջին ցուցանիշից ցածր է եղել: Այնինչ, 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցության ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել: Թվերի համեմատականով՝ 1.5 տարի առաջ Շիրակի մարզից քվեարկությանը մասնակցել է 30.400-ով ավելի ընտրող, քան այս ընտրություններին: Ամբողջ քվեարկության ընթացքում, ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների, որևէ լուրջ ընտրախախտում չի գրանցվել: Բայց Ընտրական […]

̰
Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ. «Մենք» դաշինք

18:21 10.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Մենք» դաշինքը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները: Այս փաստի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և նաև […]

̰
Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին. Արփինե Հովհաննիսյան

18:18 10.12.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության ու իր օգտին քվեարկած քաղաքացիներին ու հաջողություն մաղթել ԱԺ ընտրությունների շեմը հաղթահարած ուժերին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության […]

̰
Հացադուլ հայտարարած Նադեժդա Սավչենկոյի վիճակը վատթարանում է

18:15 10.12.2018

Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի առողջական վիճակն ավելի է վատացել: Այս մասին հայտնել է պատգամավորի քույրը՝ Վերա Սավչենկոն: «Քիչ առաջ եմ եղել Նադեժդայի մոտ: Չոր հացադուլի հինգերորդ օրն է: Նա շատ վատ տեսք ունի: Ես նրան այդպիսին դեռևս չէի տեսել… Գիշերը ցավերն ավելի են ահագնանում, երիկամներն են ցավում: Աչքերը դեռ կյանքով լի են»,- գրել է […]

̰
Թերեզա Մեյը կարող է հետաձգել խորհրդարանում Brexit-ի հարցով քվեարկությունը

18:01 10.12.2018

Ըստ Եվրոպական դատարանի որոշման՝ Լոնդոնը կարող է միակողմանի չեղարկել իր որոշումը:

̰
Օլիգարխիան մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան. «Սասնա ծռեր»

17:56 10.12.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ: «ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին: Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ

17:53 10.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Վրաստանում ակտիվորեն պատրաստվում են Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

17:50 10.12.2018

Թելավիում` Էրեկլե Երկրորդ թագավորի պալատի դիմաց, աշխույժ եռուզեռ է՝ սկսվել են Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության նախապատրաստական աշխատանքները: Նշենք, որ Վրաստանի նորընտիր 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 16-ին: Վրաստանի Միավորված ընդդիմությունը, սակայն, չի համակերպվում պարտության հետ և պահանջում է ընտրությունների արդյունքների չեղարկում: Մտադիր են նաև հայցով դիմել դատարան՝ շահարկելով […]

̰
Քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը վերաբերել է թափառող կենդանիների խնդրին

17:32 10.12.2018

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին: Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ: […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՊՆ թեժ գիծը ստացել է 55 զանգ

17:21 10.12.2018

Դեկտեմբերի 9-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 08:00 մինչև 20:00-ն, գործել է ՀՀ ՊՆ թեժ գիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս […]

̰
Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակը խոսում է վստահության մասին, որի հանդեպ պետք է հոգատար լինել. Մանասերյան

17:17 10.12.2018

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նշեց, որ դրանք մեծ մասամբ կանխատեսելի էին և, ըստ էության, արտացոլում են այն պատկերը, որ ունենք հայ հասարակությունում: «Պետք է նկատել, որ այն, ինչ արձանագրվում է, իսկ ես կարծում եմ`շատ տատանումներ չեն լինի նախնական և վերջնական արդյունքների միջև, Նիկոլ Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակը […]

̰
ԿԸՀ նախագահն ընտրություններին բնականոն մասնակցություն է արձանագրել

17:14 10.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմել է դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, որը միաձայն հաստատվել է ԿԸՀ արտահերթ նիստում: Նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է լրագրողների հարցերին, իսկ հարցերից մեկը վերաբերել է այն պնդումներին, թե ընտրություններին մասնակցությունը պասիվ է եղել: «Ես կարծում եմ, որ այդ հարցի […]

̰
Ամեն ինչ կարգին էր՝ չնայած սոցցանցերի միջամտություններին ու չկարգավորված ընտրակարգին. ԵԽԽՎ ներկայացուցիչը՝ ԱԺ ընտրության մասին

17:08 10.12.2018

ԵԽԽՎ-ն դիտարկել է Հայաստանի բոլոր ընտրությունները 1995 թվականից ի վեր: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասել է ԵԽԽՎ ներկայացուցիչ Ալեքսանդր Պոսյեն: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են առանց լուրջ խախտումների: «Ամեն ինչ կարգին էր՝ չնայած սոցիալական ցանցերի միջամտություններին ու չկարգավորված ընտրակարգին»,- ասաց նա: Պոսյեի խոսքերով՝ Հայաստանում ընտրական բարեփոխումները խիստ անհրաժեշտ են: Նա վստահեցրել […]

̰
«Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր. Վրաստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

17:06 10.12.2018

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տպավորիչ հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է  վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տպավորիչ էր, որը դրական կանդրադառնա Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։ Վրաստանի նախագահը հաջողություններ […]

̰
Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա-ն նամակ է հղել նախագահին

16:58 10.12.2018

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ողջունելով նոր Ազգային ժողովի ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Արամ Ա կաթողիկոսը դեկտեմբերի 9-ն անվանել է նշանակալի օր Հայաստանի համար: «Մեր ժողովուրդն իր հավաքական կամքն արտահայտեց նոր Ազգային ժողովի ընտրությամբ՝ հանուն ազատ, ժողովրդավար ու հզոր Հայաստանի: Ժողովրդի կամքը նաև արդար սպասում […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

16:34 10.12.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Ձեր ղեկավարած դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Հուսով եմ, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունն […]

̰
Ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել. ԵԱՀԿ դիտորդ

16:30 10.12.2018

Որևէ մեկը իշխանության կողմից հարձակման չի ենթարկվել, ընտրության արդյունքներին խոչընդոտող որրևէ բան տեղի չի ունեցել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և առաջնորդ Պետեր Օսուսկին: Ներկայացնելով նախնական եզրակակացությունը՝ նա նշեց, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցակցվել են հիմնարար ազատությունների պահպանմաբ, վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը: «Կանխամտածված ընտրախախտումների, […]

̰
Արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

16:24 10.12.2018

«Մենք ունեցել ենք ազատ և մրցակցային գործընթաց, որտեղ կուսակցություններն ունեցել են հավասար հնարավորություններ նախընտրական քարոզչությունը իրականացնելու համար»,- դեկտեմբերի 10-ին այս մասին ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա խոսքերով՝ էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի բաժանման ու բարեգործության իրականացման առումով: Քաղաքացիները կաշկանդված չեն եղել և ասել են, որ երբևէ չեն […]

̰
Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների. ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

16:18 10.12.2018

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը. Ա. ընտրողն այսօր իր ձայնը […]

̰
Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ ընտրական շտաբ

16:11 10.12.2018

«Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ»,- իր ֆեյսբուքյան գրառումով ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարությունն է տարածել կուսակցության […]

̰
Վնասվել են քաղաքական ուժերի քարոզչական պաստառները կամ դրանք փակցվել են ոչ թույլատրելի տեղերում. ԱՊՀ դիտորդները ներկայացրել են դիտարկման արդյունքները

16:08 10.12.2018

«Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն  անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրություններն անցել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովներն ապահովել են բոլոր նախապայմանները ընտրողների ազատ կամքի արտահայտման համար»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱՊՀ դիտորդական առաքելության կողմից իրականացված դիտարկման արդյունքները, ասաց դիտորդական առաքելության խմբի անդամ Վիկտոր Գումինսկին: ՀՀ նախագահ արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում դիտորդական առաքելություն […]

̰
Շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին, ու նրա ընկերներին․ Գարո Փայլանը գրառում է արել

15:42 10.12.2018

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հղումով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, որ Հայաստանի ժողովուրդը սկզբից փողոցում քաղաքացիական անհնազանդությամբ, հիմա էլ ընտրություններում ասաց, որ «նրանք չեն անցնելու»։ «Շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին, ու նրա ընկերներին, որոնք հաղթեցին աշխարհի կարգին, որը առաջ էին մղում ավտոկրատները»,- գրել է Փայլանը։

̰
Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին. Գարեգին Երկրորդ

15:40 10.12.2018

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ: «Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր […]

̰
Այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ համայն հայության համար. ՍԴՀԿ

15:35 10.12.2018

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների […]

̰
Սուրեն Սահակյանը շնորհավորել է ԱԺ ընտրությունների անհրաժեշտ շեմը հաղթահարած ուժերին

15:25 10.12.2018

«Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շնորհավորել է ընտրված բոլոր ուժերին ու պատգամավորներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր աշխատանքային թիմին ու «Քաղաքացու որոշում» կուսակցությանն աջակցություն ցուցաբերած քաղաքացիներին: «Հարգելի՛ ընկերներ, նախ ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել ընդհանուր՝ մեզ, ու անձամբ ինձ տրված վստահության ամեն քվեի համար։ Շնորհակալություն բառի տակ դնում եմ […]

̰
Ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը. հայտարարություն

15:19 10.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք դա համարում […]

̰
Ամենաշատ տրվող հարցն էր՝ կարո՞ղ եք լինել ընդդիմություն․ կլինենք, կտեսնեք․ Մարուքյան

15:18 10.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ թե «Իմ քայլը» դաշինքից «ծնված» ընդդիմություն է, այլ ժողովրդից է ծնվել դեռ այն ժամանակ, երբ այդ դաշինքները չկային, հետևաբար, այդ մտահոգությունը տեղին չէ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Ամբողջ քարոզարշավի ընթացքում ամենաշատը մեզ տրվող հարցն էր՝ դուք կարո՞ղ եք լինել ընդդիմություն, թե՞ չէ։ Ուրեմն՝ կլինենք, կտեսնեք, […]

̰
Այսօրվանից մեծամասնությունը չի ունենալու «սա սենց էր, դրա համար սենց եղավ» տիպի պատճառաբանություններ․ ԼՀԿ նախագահ

15:10 10.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս վեց ամիսների ընթացքում չի խուսափել իշխանությանը քննադատելուց, բայց և թույլ չի տվել, որ հեղափոխությունը կրի հետընթաց։ Ավելին, կուսակցության կողմից կառավարության մաս կազմելն իրենց չի կաշկանդելու լինել ընդդիմություն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ կառավարության գործունեության 6 ամիսների ընթացքում եղած սխալները ներելի են եղել, բայց այսօրվանից […]

̰
Հարգանքով ենք մոտենում ՀՀԿ և ՀՅԴ օգտին քաղաքացիների քվեարկությանը․ Մարուքյան

15:07 10.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում առաջիկայում կլինեն քննարկումներ, թե ինչն են ճիշտ արել և ինչն են սխալ արել ընտրություններին պատրաստվելիս ու քարոզչություն իրականացնելիս, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ իրենց որոշումները ճիշտ են եղել։ Այս մասին այսօր հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նա անդրադարձավ նաև ՀՀԿ և ՀՅԴ հավաքած ձայներին ու ասաց, […]

̰
Բոլորիս մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք. Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

15:06 10.12.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագաh Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, և հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում […]

̰
BACK_TO_TOP