15:04 10.12.2018
ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով քվեաթերթիկների ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումների մասին: «Ուշադրությո՛ւն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։ Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում (4 /40)։ Աստված գիտի, էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու […]
15:01 10.12.2018
«Լուսավոր Հայաստանը» հայտարարում է խորհրդարանի միակ ընդդիմությունը լինելու մասին։ Ինչ վերաբերում է ակնկալվածից քիչ ձայներ հավաքելուն և խոստացած երկրորդ տեղը չզբաղեցնելուն, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ դա կապված էր նաև իրենց ծախսած ֆինանսների հետ՝ համեմատած այլ ուժերի ծախսերի հետ։ Դրանից բացի, ըստ Մարուքյանի, իրենց ուժի դեմ հսկայական հակաքարոզչություն է իրականացվել։ «Եվ […]
14:58 10.12.2018
Բարև ձեզ, սիրելի՛ մտահոգ քաղաքացիներ ջան: Ավարտվեցին արտահերթ ընտրությունները, արդյունքները գիտեք բոլորդ: Ես այսօր արդյունքներից չեմ խոսի, կխոսեմ պայքարող տեսակից, մտահոգ քաղաքացիներից, նոր պայքարի սկզբի մասին: Այս խոսքերով քիչ առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ողջունեց ֆեյսբուքյան օգտատերերին իր ուղիղ եթերում: Շարմազանովի խոսքերով՝ ինքը նախ և առաջ մեկ բան է ցանկանում արձանագրել՝ Հայաստանի անկախ […]
14:57 10.12.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի հաշվարկներով` 7-րդ գումարման Ազգային ժողովը 132 պատգամավոր կունենա: Վերջինիս կանխատեսմամբ՝ նորընտիր խորհրդարանում 88 պատգամավոր կլինի «Իմ քայլը» դաշինքից, 25 պատգամավոր՝ ԲՀԿ-ից, 19 պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան»-ից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Իոաննիսյանը նշեց, որ երեկվա ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին, բոլորն էլ կարծում էին, որ «Իմ քայլը» դաշինքը մոտավորապես այդքան ձայն […]
14:43 10.12.2018
Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր լինելու ռեսուրս ունի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ այն պայմաններում, որ հին համակարգի ուժերից «Բարգավաճ Հայաստանը» խոցելի է, ինչպես նաև այն, որ քաղաքականությունն ու բիզնեսն այս պարագայում այդպես էլ չեն տարանջատվել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են իրենք որպես ընդդիմադիր համագործակցել […]
14:31 10.12.2018
«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ այս տողերով սկսվող հայտարարությունը քիչ առաջ ուղիղ եթերում ներկայացրեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Կուսակցությունը կարևորում է օրինական ընտրությունների կազմակերպումը և պնդում, որ հեղափոխությունն արդեն ավարտվել է, և երկիրն անցնում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ։ Էդմոն Մարուքյանի ընթերցած […]
14:29 10.12.2018
Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը լեյտենանտի ուսադիրներ է հանձնել 9 ոստիկանի: Նրանք աչքի են ընկել իրենց բարեխիղճ ծառայությամբ ու մասնագիտական գիտելիքների պաշարով՝ վաստակելով ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայելու հնարավորությունը։ Վալերի Օսիպյանը լեյտենանտի ուսադիրները նրանց հանձնելուց և բարի ծառայություն մաղթելուց հետո՝ հանդես եկավ շնորհավորական խոսքով։ Ոստիկանության պետը ևս մեկ անգամ արձանագրեց՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն […]
14:16 10.12.2018
Ովքե՞ր են լինելու Շիրակի մարզի տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուները, որոնք առավել շատ քվեներ կստանան: Այս հարցում, մինչ ընտրությունները եղած կանխատեսումները հաստատվեցին քվեարկության արդյունքներով: Շիրակի մարզում ամենաշատ քվեներ ստացած ռեյտինգային թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն է, որն առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից: Նա ստացել է 24.172 քվե: Հիշեցնենք՝ մեկուկես տարի առաջ Ֆելիքս Ցոլակյանին առաջադրել էր ՀՀԿ-ն: Այդ ժամանակ […]
13:46 10.12.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահության քվե տված քաղաքացիներին: «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված բոլոր քաղաքացիներին: Անկեղծ ասած՝ ավելին էին իմ ակնկալիքները՝ գուցե և այն պատճառով, որ շատերին ավելի եմ վստահել, քան պետք էր: Ինչևէ: Շնորհավորում եմ իմ քաղաքական ղեկավար Գագիկ Ծառուկյանին և մեր […]
13:32 10.12.2018
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին: «Ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Շնորհավորում եմ բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին, որոնք ձևավորելու են նոր խորհրդարանը: Մրցակցությունն ավարտվեց: Առջևում ամենադժվարն է` արդարացնել մարդկանց վստահությունը: Բարի երթ»,- գրել է քաղաքական գործիչը:
13:16 10.12.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատգամավորական մանդատների բաշխման սկզբունքին: Նա նշեց, որ առաջին քայլով որոշվում են այն կուսակցությունները, դաշինքները, որոնք հաղթահարել են համապատասխանաբար 5 և 7 տոկոսանոց շեմերը, դրանից հետո արդեն Ընտրական օրենսգրքով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են այդ շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների միջև: Դրանից հետո, […]
13:10 10.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին: Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում , այլև՝ «բարի» կամ «լավ լույս», և մարդկության պատմության […]
13:04 10.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով, մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ […]
12:52 10.12.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմեց երեկ՝ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, որը միաձայն հաստատվեց ԿԸՀ արտահերթ նիստում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ դեկտեմբերի 10-ին՝ 08.00-ի դրությամբ արդեն ավարտվել է ընտրական հանձնաժողովների կողմից քվեարկության արդյունքների տվյալների մուտքագրումը համակարգիչ, ըստ այդմ, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեներն ունեն հետևյալ տեսքը. ՀՀԿ-ն […]
12:44 10.12.2018
«Նոր օր, նոր պայքար: Բարի լույս։ Ամեն ինչ սկսվում նոր է միայն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Մանուկյանը: «Դաշնակցության օրն երեկ էր, այսօր, ու հատկապես՝ վաղը։ Գնում ենք առաջ, մեր հավատարմությունը հայտնելով մեր հողին ու մեր հայրենակցին։ Առաջիկայում կրճատվող հազարավոր աշխատողներին, պարտադիր կուտակայինի սև հետևանքները զգացող, այս օրերին […]
12:23 10.12.2018
Մատենադարանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցին։ Ֆորումը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցացիայի հետ համագործակցությամբ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարարը: Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ 72 […]
12:14 10.12.2018
Հրապարակվել են ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ստացած ձայները` նվազման կարգով. 1. Սաղաթելյան Իշխան Վաչիկի 2967, 2. Սիմոնյան Աշոտ Ժորայի 2212, 3. Գեվորգյան Գագիկ Լեռնիկի 1798, 4. Մանուկյան Ռոմիկ Շավարշի 1554, 5. Մինասյան Արծվիկ Գարեգինի 1499, 6. Մանուկյան Սուրեն Սերժիկի 1374, 7. Մաթիլյան Հակոբ Աղասու 1201, 8. Դանիելյան Գառնիկ Պավելի 1047, 9. Արշակյան Կարեն Արշակի […]
12:12 10.12.2018
ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրությունների գործընթացը լուսաբանող լրագրողների գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն, որը ֆիքսվել է ՀՀ դատախազությունում գործող աշխատանքային խմբի կողմից իրականացված ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում: Նա տեղեկացրել է, […]
12:12 10.12.2018
Հրապարակվել են ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները. 1.Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի 4087, 2. Բաղդասարյան Վահրամ Վաղինակի 2660, 3. Նալբանդյան Արթուր Լեվոնի 2583, 4. Աշոտյան Արմեն Գևորգի 2396, 5. Սահակյան Արման Գալուստի 1961, 6. Մուրադյան Մուրադ Սահակի 1840, 7. Շարմազանով Էդուարդ Հովսեփի 1663, 8. Հովհաննիսյան Արայիկ Ռաֆայելի 1270, 9. Կարապետյան Կարո Արտավազդի 1245, 10. Ալավերդյան Արմեն Օնիկի […]
11:56 10.12.2018
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված համերգին: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Տեր, Ձերդ գերազանցություններ, Սիրելի բարեկամներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր Հայաստանում շատ կարևոր օր է: Այժմ ժողովուրդը կատարում է իր ընտրությունը, ընտրում է նոր՝ յոթերորդ գումարման խորհրդարան: Միևնույն ժամանակ, այսօր […]
11:44 10.12.2018
Հրապարակվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ստացած ձայները` նվազման կարգով. 1 ԼՀԿ, Մարուքյան Էդմոն Հրաչիկի 4450, 2 ԼՀԿ, Թանդիլյան Մանե Վանյայի 3636, 3 ԼՀԿ, Ավագյան Վահրամ Հմայակի 2146, 4 ԼՀԿ, Մարուքյան Քրիստ Հրաչիկի 2041, 5 ԼՀԿ, Մինասյան Սարիկ Սամվելի 1963, 6 ԼՀԿ, Անդրեասյան Էդվարդ Հրաչի 1915, 7 ԼՀԿ, Գորգիսյան Գեվորգ Սամվելի 1672, 8 ԼՀԿ, Սիմոնյան Տարոն Վարդանի 1361, 9 ԼՀԿ, Գեվորգյան […]
11:42 10.12.2018
Եվրոպական Միության անունից Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն է արել 2018 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «70 տարի առաջ այս օրը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդկության պատմության ամենամեծ ողբերգությունից հետո՝ այս քայլով աշխարհը միավորվեց: Այդ ժամանակից ի վեր մենք երկար ուղի ենք անցել: […]
11:32 10.12.2018
Հրապարակվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածուների քվեները` նվազման կարգով. 1 ԲՀԿ, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի 7472, 2 ԲՀԿ, Մանուկյան Դավիթ Անդրանիկի 4560, 3 ԲՀԿ, Գեվորգյան Քաջիկ Նահապետի 3371, 4 ԲՀԿ, Ղուկասյան Վարդան Կոլյայի 3198, 5 ԲՀԿ, Գրիգորյան Վարդեվան Ֆաբրիցուսկի 2783, 6 ԲՀԿ, Ստեփանյան Տիգրան Վաչիկի 2166, 7 ԲՀԿ, Դալլաքյան Արթուր Ալբերտի 2121, 8 ԲՀԿ, Զոհրաբյան Նաիրա Վահանի 2110, 9 ԲՀԿ, Առուստամյան Նորա Սեդրակի 1994, […]
11:00 10.12.2018
Հրապարակվել են «Իմ քայլը» դաշինքի առաջին 50 ռեյտինգայինների հավաքած ձայները: 1 «ԻՄ ՔԱՅԼԸ» Միքայելյան Սասուն Մեխակի 31739 2 «ԻՄ ՔԱՅԼԸ» Միրզոյան Արարատ Սամվելի 25550 3«ԻՄ ՔԱՅԼԸ» Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի 24172 4«ԻՄ ՔԱՅԼԸ» Սարգսյան Գարիկ Մնացականի 22604 5 «ԻՄ ՔԱՅԼԸ» Սիմոնյան Ալեն Ռոբերտի 21812 6 «ԻՄ ՔԱՅԼԸ» Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի 20934 7 «ԻՄ ՔԱՅԼԸ» Փաշինյան Սիփան […]
10:34 10.12.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ […]
09:16 10.12.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 12-13-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների […]
07:51 10.12.2018
2017 թվականին սպառազինության վաճառքի ծավալով առաջատարն ամերիկյան պաշտպանական ընկերություններն են, որոնց հաջորդում են ռուսական ընկերությունները։ Այս մասին իր զեկույցում հայտնել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմյան ինստիտուտը (SIPRI)։ Նշվում է, որ 2002 թվականից երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են բրիտանական ընկերությունները։ Ինստիտուտը հետազոտել է զենք արտադրող համաշխարհային առաջատար 100 ընկերությունների տվյալները։ ТАСС գործակալության հաղորդմամբ՝ 2017 թվականը դարձել է […]
07:39 10.12.2018
ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական տվյալներով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 70․43 տոկոս ձայն։ Արդյունքների հրապարակմանը Փաշինյանն արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխոոոոո՛վ»։