14:57 10.12.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի հաշվարկներով` 7-րդ գումարման Ազգային ժողովը 132 պատգամավոր կունենա: Վերջինիս կանխատեսմամբ՝ նորընտիր խորհրդարանում 88 պատգամավոր կլինի «Իմ քայլը» դաշինքից, 25 պատգամավոր՝ ԲՀԿ-ից, 19 պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան»-ից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Իոաննիսյանը նշեց, որ երեկվա ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին, բոլորն էլ կարծում էին, որ «Իմ քայլը» դաշինքը մոտավորապես այդքան ձայն է ստանալու:
«Անակնկալ չկար, ըստ էության, ինչպես և սոցհարցումների արդյունքներն էին ցույց տալիս, ընդ որում` հեղինակավոր կազմակերպությունների կատարած հարցումները, անցան երեք ուժերը, հարցումներից փոքր-ինչ շատ ձայն հավաքեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն»,- ասաց նա:
Իոաննիսյանը նշեց, որ վարկանիշային ցուցակներով ընտրված թեկնածուների ցուցակ իրենք չեն առանձնացրել, քանի որ դա բարդ գործընթաց է:
«ԿԸՀ-ն հատուկ ծրագիր ունի, որով հաշվարկում է, մենք չունենք: Մենք երեկ ստիպված եղանք ծրագիր գրել, ես հիշեցի դեռ ուսանողական տարիներին իմ սովորած ծրագրավորումը, այդպես գրեցի, կարելի է, իհարկե, տանջվել և ծրագիր գրել նաև ռեյտինգայինների համար, բայց դա տաժանակիր աշխատանք է և երևի չանեմ»,- ասաց Իոաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգիրքը թե՛ ԲՀԿ-ի, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ի համար լծակներ է նախատեսում:
«Եթե ճիշտ եմ հիշում, ԱԺ երեք փոխխոսնակներից մեկի պաշտոնը հասնում է ԲՀԿ-ին, այսինքն`գործնականում մնում է նրան, ԼՀԿ-ն կարծես թե փոխխոսնակ չի ունենում, հանձնաժողովի նախագահներն էլ բաշխվում են: Երևի մեկ կամ երկուական հանձնաժողովի նախագահ կհասնի ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` թերևս կախված այն հանգամանքից, թե ԱԺ-ն քանի հանձնաժողով կսահմանի»,- նշեց ՀԿ նախագահը:
Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժն իշխանականների մեկ երրորդը պետք է լինի` անկախ թվաքանակից:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...