TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ն արժևորում է ոչ միայն Արգենտինայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, այլև երկրի կառուցողական դիրքորոշումը ՀՀ-ին վերաբերող առանցքային հարցերի շուրջ․ Միրզոյան

15:30 26.03.2024

Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները մշտապես զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն Արգենտինան դիտում է որպես Հարավային Ամերիկայում վստահելի գործընկեր և հետաքրքրված է Արգենտինայի […]

̰
ՀՀ-ի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում ընդգծվել է ներդրումային ծրագրերի խրախուսման կարևորությունը

12:29 26.03.2024

Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային […]

̰
ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում․ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին

12:14 26.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին։ Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս– Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Վարչապետ Նիկոլ […]

̰
Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» խմբավորման 17 կասկածյալ

11:48 26.03.2024

Թուրք իրավապահները Ստամբուլում ձերբակալել են 17 անձանց, ովքեր կասկածվում են արգելված ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, ևս 10-ը հետախուզման մեջ է, հայտնում է TRT Haber ​​հեռուստաալիքը։ «Ստամբուլի գլխավոր դատախազությանը կից ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոյի հետաքննության շրջանակներում որոշում է կայացվել կալանավորել 17 կասկածյալի: Հետախուզական տեղեկատվություն է ստացվել «Իսլամական պետությունում» նրանց ենթադրյալ գործունեության մասին», […]

̰
Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին

11:36 26.03.2024

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ ահաբեկչություն կատարելու մեղադրանքով։ Տեղեկությունը Բասմանի դատարանում հաստատել է РЕН հեռուստաընկերությունը։ «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Վ.Վ.Մալյուկի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,– հայտարարել է դատարանը։ Դատարանի տվյալներով՝ նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 205 հոդվածով (ահաբեկչական գործողություն)։ Վերջերս Մալյուկը հարցազրույցում հաստատել է Ուկրաինայի […]

̰
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Սաակաշվիլիին

11:32 26.03.2024

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդները ստորագրություններ են ներկայացրել Վրաստանի նախագահի աշխատակազմ՝ պահանջելով ազատ արձակել անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Ընդգծենք՝ միակ իրավական լծակը, որը կարող է օգտագործել ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սաակաշվիլիին ազատ արձակելու համար` ներումն է, թեև ՄԱՇ կուսակցության ղեկավարները լրատվամիջոցներին […]

̰
Տոյվո Կլաարն անընդունելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները

10:57 26.03.2024

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ում գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են: «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,-գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Threats against Armenia in Azerbaijani media channels are unacceptable. Genuine negotiations on border delimitation […]

̰
Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով

10:49 26.03.2024

Բիզնեսն արդեն երկու տարուց ավելի է, որ օգտվում է նախնական մաքսային հայտարարագրի առավելություններից։ Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր և 24/7 ռեժիմով անմիջապես սահմանային անցակետում իրականացնում այդ ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները, ստանում ապրանքը և անմիջապես տնօրինում այն: Նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողների թիվը և հայտարարագրերի […]

̰
Արմավիրի մարզի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին

10:44 26.03.2024

Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայում բնակելի տան) կադաստրային գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 246,6 […]

̰
Կրեմլը հույս ունի, որ Երևանը միտված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը. Պեսկով

10:20 26.03.2024

Մոսկվան հուսով է, որ Երևանում կգերիշխի քաղաքական կամքը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացումը, և երկկողմ հարաբերությունների ներկա բարդ շրջանը հաջողությամբ կանցնի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք հուսով ենք, որ Երևանում կգերիշխի քաղաքական կամքը՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է նա «Արգումենթի ի ֆակտի» […]

̰
Ռուսաստանի հայերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց հայրենիք. Պեսկով

10:04 26.03.2024

Ռուսաստանը հիմա եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների բավականին բարդ ժամանակաշրջանում է գտնվում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերի տնտեսական ակտիվությունը Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս է կազմում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հիմա մենք բավական բարդ ժամանակաշրջան ունենք մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում: Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրական, քանի որ հայերը […]

̰
Անհայտ ինքնաթիռը հարվածել է Դեյր-էս-Զորում գտնվող դաշնակից ուժերի շտաբին

09:25 26.03.2024

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էս-Զոր նահանգում անհայտ ինքնաթիռը հարվածել է սիրիական բանակի դաշնակից ուժերի շտաբին, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է РИА Новости-ի տեղական աղբյուրը։ «Անհայտ ինքնաթիռը հարվածել է Դեյր-էս-Զոր քաղաքի կենտրոնական մասում գտնվող դաշնակից ուժերի շտաբին, ինչի հետևանքով տուժել են 15 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև մի քանի ռազմական դաշնակից ուժեր»,- […]

̰
Ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն ՀՀ-ի, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում. Արարատ Միրզոյանը՝ Բուենոս Այրեսի խորհրդարանում

09:15 26.03.2024

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը: Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը: Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է […]

̰
Իրավիճակը ավտոճանապարհներին՝ ժամը 09։00-ի դրությամբ

09:08 26.03.2024

Մարտի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ‚ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Մարտի 26-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:40 25.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ջրվեժ՝ Մայակ թաղամասի առանձնատներ, «Սիրող սրտեր» թաղամասի առանձնատներ, «Յասոն», «Լևոն Սաֆարյան» ՍՊԸ-ներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դավթաշեն 2-րդ թաղ. 13, 14, 15, 16, 17 շենքեր և Ոսկանյան, Մեծարենց փողոցներ և ոչ […]

̰
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Արգենտինյան Հանրապետություն

21:10 25.03.2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Արգենտինյան Հանրապետություն։ Նախարար Միրզոյանը Բուենոս Այրեսում այցելել է գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձան, որտեղ Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսի (Leopoldo Sahores) ուղեկցությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն: Դիմավորել է Գրանադաներոլների պատվո պահակախումբը, հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:

̰
Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի. Վրաստանի վարչապետ

20:43 25.03.2024

Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի և պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտնեց Վրաստանի Վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Տարածաշրջանային զարգացումների մասին խոսելիս՝ ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ […]

̰
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները

15:15 25.03.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի իր գործընկերոջ հետո հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով։ Նա վստահություն հայտնեց, որ Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում […]

̰
Հայ և ֆրանսիացի պատգամավորները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

15:05 25.03.2024

Մենք մշտապես կարեւորել ու շարունակում ենք կարեւորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձեւաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում եւ ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տեւական ժամանակ է թեւակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ: Ողջունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը` նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: […]

̰
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան

13:11 25.03.2024

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Վրաստանի վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորեցին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ […]

̰
ՀՀ-ն կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան

13:02 25.03.2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը: «Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը: […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում

11:44 25.03.2024

Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։ Մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների […]

̰
Crocus City Hall-ի ահաբեկչության ժամանակ ոչ բոլոր զոհվածների ինքնությունն է հնարավոր ճանաչել

11:31 25.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ոչ բոլոր զոհվածների ինքնությունն է հնարավոր պարզել, նրանց հարազատներն ու ընկերները սպասում են ԴՆԹ թեստերի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է իր ընկերոջը փնտրող կինը։ Նախօրեին Մոսկվայի Առողջապահության վարչությունը հայտնել էր, որ մայրաքաղաքում ընթացակարգեր են սկսվել Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու համար, դա կարող է պահանջել մոլեկուլային […]

̰
Արևմուտքը պատրաստվում է դիմակայել նոր ահաբեկչությունների՝ Crocus City Hall-ի դեպքերից հետո

11:08 25.03.2024

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցածի պատճառով արևմտյան պաշտոնյաները վախենում են ահաբեկչություններից Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։ ՄԱԿ-ի նախկին պաշտոնյա և ոչ կառավարական Ծայրահեղականության դեմ պայքարի նախագծի ներկայիս խորհրդական Էդմունդ Ֆիտոն-Բրաունն ասել է, որ անհանգստացած […]

̰
Տարածաշրջանի անվտանգությունը և պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են․ Ալեն Սիմոնյան

23:33 24.03.2024

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում․ «Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնեւում հինգ տարվա […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է ապրիլին քվեարկել Ուկրաինային օգնության հարցով

21:38 24.03.2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է ապրիլին քվեարկել Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման հարցով։ Այս մասին CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կոնգրեսի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը (Հանրապետական ​​Տեխասից)։ Նա ասել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նախատեսում է հարցը դնել քվեարկության այն բանից հետո, երբ օրենսդիրները վերադառնան իրենց […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը

19:24 24.03.2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը: Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը: Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է: Ազգային ժողովի նախագահ Ալեն […]

̰
Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ-21 – Նիդերլանդներ Մ-21 հանդիպումը

16:47 24.03.2024

Մարտի 25-ին Քիշնևում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի Մոլդովա – Նիդերլանդներ հանդիպումը։ ՀՖՖ մրցավարներ Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ Արթուր Գդլյանը, Սարգիս Հովհաննիսյանը և չորրորդ պաշտոնյա Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման C խմբի այդ հանդիպումը:

̰
Լավրովը հայտարարել է Արևմուտքի հետ խոսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

14:19 24.03.2024

Մոսկվան պատրաստ է խոսել Արևմուտքի հետ, բայց ազնվորեն, առանց խաբեության և Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը լիարժեք հաշվի առնելու երաշխիքով։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Բելգրադ» ֆիլմի համար ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Չնայած ամեն ինչին, մենք դեռ պատրաստ ենք խոսել, բայց ազնվորեն, առանց խաբեության, երաշխիքով և հիմնվելով […]

̰
Սահմանադրության բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան

00:02 24.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ժողովուրդի կողմից ստեղծված սահամանադրության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այսօր այդպիսի սահմանադրություն չկա։ «Իրական սահմանադրությունն այն է, որը ստեղծում է ժողովուրդը։ Եթե ժողովուրդը չի ստեղծում այդ սահամանադրությունը, դա անիմաստ փաստաթուղթ է։ Կրկնում եմ՝սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե սահմանադրության տեքստի հեղինակը, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Արդեն ցույցեր […]

̰
BACK_TO_TOP