TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ են ասում քարտեզները Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի մասին. Ռուբեն Գալչյանի մեկնաբանությունը

22:07 23.03.2024

4 գյուղերի թեման, որոնք պահանջում է Ադրբեջանը, վերջին շրջանում դարձել է ամենաակտիվ քննարկվողը: Դրա շուրջ կարծիքները բազմաշերտ են ու իրարամերժ: Անկախ տեսակետներից, ի՞նչ նշանակություն ունեն և որտե՞ղ են իրավական հիմնավորումները: Այս և այլ հարցերի անդրադարրձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մոսկվայի մարզի իշխանությունները թարմացրել են ահաբեկչությունից տուժածների մասին տվյալները

21:48 23.03.2024

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 140 մարդ։ Սա պարզ է դառնում է Մոսկվայի մարզի առողջապահության վարչության հրապարակած փաստաթղթից։ Հոսպիտալացվածներից հինգը գտնվում է ստացիոնար բուժման մեջ, 32-ը՝ ամբուլատոր, երեքը դուրս է գրվել: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խոստացել էր ահաբեկչությունից տուժածներին վճարել 500 հազարից մինչև երեք […]

̰
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

21:32 23.03.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Կողմերը ողջունել են միմյանց, խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև առկա համագործակցության և այն զարգացնելու հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և մաթեմատիկական կրթության կարևորությանը, հետազոտությունների և մշակումների (R&D), կիբեռանվտանգության, թվայնացման և […]

̰
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան

21:28 23.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի ակտիվի ներկայացուցիչների հետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի մանրամասները ներկայացրել է իր Ֆեյսբուքի էջում և կից գրել. «Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մեծ Բրիտանիան հայտնել է Եմենի ափերի մոտ նավի վրա նոր հարձակման մասին

21:15 23.03.2024

Բրիտանական ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային տրանսպորտի համակարգման կենտրոնը (UKMTO) հաղորդել է Եմենի ափերի մոտ նավի վրա անհայտ հարձակման նոր դեպքի մասին: Այդ մասին հայտնի է դարձել մարտի 23-ին։ «UKMTO-ն ծանուցում է ստացել Եմենի Ալ-Մուխա քաղաքից 23 ծովային մղոն դեպի արևելք տեղի ունեցած միջադեպի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ, սակայն ուղեկցող քարտեզը ցույց է […]

̰
Պուտինն ու Ասադը պայմանավորվել են ամրապնդել շփումները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում

20:58 23.03.2024

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը պայմանավորվել են ակտիվացնել շփումները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակության մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները ինչպես հակաահաբեկչական, այնպես էլ երկկողմ համագործակցության բոլոր այլ ուղղություններով»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Ասադը դատապարտել […]

̰
Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունը

20:38 23.03.2024

ԱՄՆ իշխանությունները վճռականորեն դատապարտում են Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը և իրենց համերաշխությունն են հայտնում կորուստը սգացող ռուսներին։ Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է երեկ Մոսկվայում տեղի ունեցած մահացու ահաբեկչությունը: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, ինչպես նաև բոլոր […]

̰
Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ալեն Սիմոնյանը եւ Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են համաձայնագիր

17:54 23.03.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր: 2024 թվականի սեպտեմբերին Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցերի քննարկման, փորձի փոխանակման եւ առաջխաղացման […]

̰
Եզրափակվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Ուրուգվայ

17:48 23.03.2024

Բացի Ուրուգվայի գործադիր և օրենսդիր մամինների ներկայացուցիչների հետ հանդիպումներից, հանգամանալից քննարկումներից, այցը պատմական էր Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումով: ՀՀ դրոշը բարձրացվեց ՀՀ դեսպանության առջև՝ խորհրդանշելով ինչպես երկու ժողովուրդների, երկու երկրների միջև ձևավորված ամուր, խորը կապերն, այնպես էլ համագործկցությունը տարբեր գործնական ուղղություններով առաջ տանելու երկուստեք արտահայտված պատրաստակամությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Արարատ Միրզոյանն այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ

17:25 23.03.2024

Ուրուգվայ այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ, ինչպես նաև ծաղիկներ զետեղել Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու բակում զետեղված հայկական խաչքարի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Գյումրիում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը

17:11 23.03.2024

Մարտի 23-ին Գյումրիում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության Շիրակի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։

̰
ԵՄ-ի կողմից այս տարվա 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը չի փրկի Կիևի ռեժիմին․ Զախարովա

11:06 23.03.2024

Եվրամիության կողմից առաջիկա չորս տարիների համար հատկացված 50 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցությունը և այս տարվա համար 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը չի փրկի Կիևի ռեժիմին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ մարտի 21-22-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի արդյունքների մեկնաբանության մեջ։ «Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա կասկած չկա, որ ոչ Եվրամիության կողմից առաջիկա […]

̰
Զախարովան շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակին՝ ահաբեկչության մասին հայտարարությունում հստակ դիրքորոշում ձևակերպելու համար

08:53 23.03.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակի երկիմաստ հաղորդագրությունը՝ կապված «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, ճշգրտվել և ձեռք է բերել հստակ դիրքորոշման առանձնահատկություններ, մարտի 23-ին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին արագ ճշգրտման և հստակ դիրքորոշում ձևակերպելու համար»,- գրել է Զախարովան Telegram-ի ալիքում։ Նախկինում դիվանագետն իր հուսահատությունն […]

̰
Ռուսաստանի ՔԿ-ն հայտնել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի նախնական թիվը

08:21 23.03.2024

Ըստ նախնական տեղեկությունների՝  Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։ «Զննվում են մահացածների մարմինները։ Ահաբեկչության հետևանքով ըստ նախնական տվյալների՝ զոհվել է ավելի քան 60 մարդ։ Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

08:11 23.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։ Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք […]

̰
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սարսափելի լուրից. ՀՀ ԱԳՆ

00:08 23.03.2024

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սարսափելի լուրից, որը մենք խստորեն դատապարտում ենք։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված անմեղ մարդկանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:

̰
Crocus City Hall-ը պատկանում է ադրբեջանցի Էմին և Արազ Աղալարովներին. նրանք ժամանել են ողբերգության վայր

23:43 22.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության վայր են ժամանել համերգային և ցուցասրահի սեփականատերեր Էմին և Արազ Աղալարովները, որոնց պատկանում է Crocus City Hall-ը։ Նրանք ծնունդով ադրբեջանցիներ են: Էմին Աղալարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է: Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի զինված անձինք ներխուժել էին համերգային և ցուցասրահ, որտեղ պետք է տեղի ունենար […]

̰
Սպիտակ տունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

22:53 22.03.2024

Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ մերձմոսկովյան Crocus City Hall-ում  տեղի ունեցած արտակարգ իրավիճակի մասին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ։ Կադրերն ուղղակի սարսափելի են։ Դժվար է դիտել, և մեր մտքերը, իհարկե, զոհերի հետ են»,- շեշտել […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

22:32 22.03.2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն […]

̰
Նոր լարվածություն՝ Երևանի ու Մինսկի միջև․ Հայաստանը քաղաքական ապաստան կտա բելառուս այլախոհին

22:06 22.03.2024

Հայաստանը հրաժարվել է Մինսկին արտահանձնել Բելառուսի հետախուզվող քաղաքացուն, որը կալանավորվել էր մեր երկրում 1,5 ամիս առաջ: Ըստ բելառուսական աղբյուրների՝ Յարոսլավ Նովիկովին Հայաստանում քաղաքական ապաստան է տրամադրվելու: Ո՞վ է այդ մարդը, ինչո՞ւմ է նա մեղադրվում հայրենիքում: Թենային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ երիտասարդը՝  Յարոսլավ Նովիկովը, կալանավորվել էր փետրվարի 2-ին, երբ Վրաստանից Հայաստան էր փորձում […]

̰
Մոսկվան համառորեն Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշում. զրույց Լևոն Շիրինյանի հետ

21:44 22.03.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել վերջին ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին, ընդդիմությունից իշխանությունների հասցեին հնչեցվող մեղադրանքներին, հայ-ռուսական հարաբերություններին և այլն: «Մոսկվան համառորեն Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշում: Ես ինչքան հասկանում եմ, հիմա մեր բանակը վերակառուցման լավ ընթացքի մեջ է: Զենքի մատակարարումներ կան, դաշնակիցներ կան, ժամանակ պետք է ձգենք, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

20:56 22.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել է Հայաստանի զարգացման տեսլականը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին կառավարությունը պետական աջակցության ծրագրով 16 մլն դրամ կտրամադրի

20:33 22.03.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին կառավարությունը պետական աջակցության ծրագրով 16 մլն դրամ կտրամադրի սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն 7 ընտանիք դիմել է ծրագրին: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։

̰
ՍԻԳՄԱ-ն կնպաստի Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի լեռնային գյուղական բնակավայրերի զարգացմանը

20:26 22.03.2024

Այսօր մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում: Ծրագիրը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և այն համատեղ իրականացնում են DAI միջազգային ընկերությունն ու իր հայաստանյան մասնաճյուղը՝ «ԱՄ Փարթնըրզ Քընսալթինգ Քամփնի»-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում է

15:11 22.03.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին: Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը: Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

14:13 22.03.2024

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների պատրաստակամությունն ընդլայնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով երկու հասարակությունների միջև տասնամյակներ շարունակ ձևավորված խորը կապը։ Արարատ Միրզոյանը կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի ակտիվ […]

̰
Արուսյակ Ջուլհակյանն ու Սոնա Ղազարյանն ընտրվել են ԵԽԽՎ ենթահանձնաժողովների նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում

13:54 22.03.2024

ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը մասնակցել է Փարիզում կայացած ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին: Նա ընտրվել է Երիտասարդության եւ ապագայի հասարակության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ: Պատգամավորը կպատրաստի զեկույց «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» թեմայով, որը կներկայացվի վեհաժողովի լիագումար նիստում: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ փախստական […]

̰
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2023 թ. գրասենյակի կատարած աշխատանքները

13:41 22.03.2024

2023 թվականի հունիսի 1-ից գրասենյակը Երեւանում բացել է Հայրենադարձության եւ ինտեգրման առաջին կենտրոնը՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հետ համագործակցությամբ: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ծառայությունների լայն շրջանակ՝ իրականացնելով հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Մանրամասն ներկայացնելով 2023 թվականին կատարված աշխատանքները. ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի […]

̰
Արարատ Միրզոյանն Ուրուգվայի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

13:17 22.03.2024

Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել

13:11 22.03.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Թել Ավիվում նախատեսված է նրա հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որից հետո պետքարտուղարը կհանդիպի Իսրայելի ռազմական կաբինետի անդամների հետ։ Բլինքենը նախկինում եղել է Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում։ Ինչպես հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, պետքարտուղարը մտադիր է քննարկել […]

̰
BACK_TO_TOP