16:30 04.12.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոը երեքշաբթի մեղադրել է Ռուսաստանին INF-ի պայմանագիրը խախտելու համար, իսկ Իրանին ու Չինաստանին՝ միջազգային կարգը խաթարելու մեջ` կոչ անելով Եվրոպային օգնել ԱՄՆ-ին վերականգնել լիբերալ աշխարհակարգը:
Պոմպեոն ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների բանակցություններին:
«Մոսկվան օտարերկրյա տարածքում թունավոր նյութ է օգտագործել, հենց այստեղ՝ Եվրոպայում խախտելով քիմիական զենքի կոնվենցիան: Եվ Ռուսաստանը խախտել է INF-ի պայմանագիրը մի քանի տարի շարունակ»,- ասել է Պոմպեոն՝ ելույթ ունենալով Բրյուսելում՝ «Մարշալ» հիմնադրամում:
Նրա խոսքով՝ երբ պայմանավորվածությունները խախտվում են, անհրաժեշտ է դիմակայել խախտողներին: Ըստ Պոմպեոյի՝ պայմանագրերը պետք է ամրագրվեն կամ մերժվեն, իսկ բառերը պետք է արժեք ունենան:
«Իրանն ու Չինաստանը փաստորեն խաթարում են միջազգային կարգը: Միացյալ Նահանգների խնդիրն է վերականգնել մեր ինքնիշխանությունը, բարեփոխել միջազգային լիբերալ կարգը, և մենք ուզում ենք, որ մեր ընկերները օգնեն մեզ» ,- հայտարարել է նա:
Ըստ նրա՝ սա է պատճառը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարում է քաղաքականություն` ուղղված «Միացյալ Նահանգների ավանդական, կենտրոնական դերակատարության վերադարձնելուն»:
09:20 18.07.2025
Axios. Թրամփը պահանջել է, որ Նեթանյահուն բացատրի Գազայի եկեղեցու վրա հարձակման պատճառներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից բացատրել այն հանգամանքները, որոնց ներքո բեկորները հարվածել են Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Թրամփը վրդովվեց, երբ իմացավ եկեղեցու վրա հարձակման մասին։ Նա հարցրեց իր թիմին, թե ինչու է Իսրայելը դա արել և ցանկացավ անմիջապես հեռախոսով […] ...
09:15 18.07.2025
Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 56 պաղեստինցիԳազայի հատվածի վրա Իսրայելի կողմից հուլիսի 17-ին իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ, հաղորդում է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։ Գործակալության տվյալներով՝ անկլավի հյուսիսային մասում սպանվել է ավելի քան 40 պաղեստինցի խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 14 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալու: Հաղորդվում է նաև […] ...
09:12 18.07.2025
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-23-ը ներառյալ կգտնվի արձակուրդումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ...
09:07 18.07.2025
Մոդրիչը բացատրել է, թե ինչու է «Ռեալից» հետո ընտրել «Միլանը»Լուկա Մոդրիչը բացատրել է, թե ինչու մադրիդյան «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո որոշեց շարունակել կարիերան «Միլանում»։ Իսպանիայում 12 տարի անցկացրած խորվաթ կիսապաշտպանը, չնայած այլ տարբերակների առկայությանը, ընտրել է իտալական ակումբը։ «Ես ուզում էի շարունակել խաղալ Եվրոպայում՝ ամենաբարձր մակարդակում։ Երբ «Միլանը» հետաքրքրություն ցուցաբերեց, ընտրությունն արդեն ակնհայտ էր։ Սպորտային տնօրեն Իգլի Տարեն անձամբ եկավ Խորվաթիա՝ ինձ պատմելու […] ...
09:00 18.07.2025
Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնել Բրազիլիայի նախկին առաջնորդ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դատավարությունը, հարձակում են Հարավամերիկյան Հանրապետության ինքնիշխանության վրա, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին ուղղված իր ուղերձում։ «Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ինքը վրդովված է այն փաստից, […] ...
08:48 18.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...