Էդ շոուներով մենք ո՞ւր ենք գնում. Ռուստամյանը՝ քարոզարշավի ընթացքում Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

Էդ շոուներով մենք ո՞ւր ենք գնում. Ռուստամյանը՝ քարոզարշավի ընթացքում Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

14:58 04.12.2018

«Ամեն ինչ կատարվում է քարոզչական նպատակների տրամաբանությամբ: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ սա այնքան հրատապ հարց էր, որ անպայման քարոզարշավի եռուն շրջանում էր պետք հարցը բերել ու սենց ձախողել: Այսինքն՝ ստացվում է, որ այդ մի թղթին սպասում էին ամիսներ շարունակ, և բոլորը գիտեին, որ նման երևույթ տեղի ունեցել է ու ևս 6 օր էլ հնարավոր չէ՞ր սպասել: Թող բերեին ամսի 10-ին, որ այս ողջամիտ կասկածանքները մեր մոտ չառաջանային այն մասին, որ այս ամենի հետևում քարոզչական շահարկումներն էին լինելու»,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու ու նրան ազատազրկելու միջնորդությունը ԱԺ ներկայացնելու մասին:

Նրա կարծիքով՝ նման պահվածքով ներկա իշխանությունները թուլացնում են մեղադրանքի էությունը, այսինքն՝ երբ նման մեղադրանքը բերում են նման պայմաններում ԱԺ-ում ներկայացնելու, ապա քաղաքական ենթատեքստ են դնում նման գործողությունների տակ:

«Գլխավոր դատախազը տեղյակ չէ՞ր, որ քարոզչություն է ընթանում, տեղյակ չէի՞ն, որ 4 ֆրակցիաները դիմում էին ներկայացրել Արա Բաբլոյանին՝ ասելով, որ իրենց բացակայությունը քարոզչության այս թեժ շրջանում պետք է համարել հարգելի, տեղյակ չէի՞ն: Բոլորի համար պարզ էր, որ նիստը տապալվելու է: Էդ շոուներով մենք ո՞ւր ենք գնում»,- շեշտել է Ռուստամյանը և հավելել, որ կոռուպցիայի դեմ պայքարը շոուներով չեն անում:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 13.08.2025

SHANTNEWS

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

19:53 13.08.2025

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

19:40 13.08.2025

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

19:23 13.08.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

19:12 13.08.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

BACK_TO_TOP