13:00 21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում․ «Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ ունենալը: Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի […]
12:15 21.03.2024
Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:
11:49 21.03.2024
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է՝ շեշտելով, որ այս տարածաշրջանում ժողովրդավարական Հայաստանն ունի թշնամական հարևան՝ ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով ու հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով։ Պատգամավորն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու այնտեղ իրականացրած էթնիկ զտմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, […]
11:28 21.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:38 21.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրուզի առթիվ, որում ասվում է. «Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով: Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, […]
10:07 21.03.2024
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ի ալիքում ասել է, որ Ուկրաինան Կանադայից ստացել է 1,5 միլիարդ դոլար՝ երկրի բյուջեի դեֆիցիտը փոխհատուցելու համար։ «Ուկրաինան Կանադայից ստացել է երկու միլիարդ կանադական դոլար, որը համարժեք է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի: Կարևոր միջոցներ, որոնք կօգնեն կառավարությանը ֆինանսավորել դեֆիցիտը, մասնավորապես՝ ուկրաինացիներին օգնելու սոցիալական ծրագրերը», – ասվում է Շմիգալի հայտարարության մեջ: Ավելի […]
00:00 21.03.2024
Լեհաստանի իշխանությունները նախատեսում են դադարեցնել երկրի տարածքով ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի այն կատեգորիաների տարանցումը, որոնց ներմուծման վրա Վարշավան ավելի վաղ արգելք էր դրել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի գյուղատնտեսության փոխնախարար Միխալ Կոլոդզիեյչակը՝ երկրի հարավ-արևելքում՝ Յասիոնկայում, բողոքող ֆերմերների հետ բանակցություններից հետո։ «Գյուղատնտեսության նախարարը դիմելու է Նախարարների խորհրդին՝ խնդրելով դադարեցնել Ուկրաինայից ապրանքների տարանցումը (Լեհաստանի տարածքով), որոնց ներմուծումը […]
23:55 20.03.2024
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է փոփոխություններ առաջարկել ԵՄ նոր անդամների ընդունման ընթացակարգում՝ պարզեցնելով ինտեգրման ընթացակարգը։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական խմբագրությունը։ Ըստ այդմ, Բրյուսելն առաջարկում է ամբողջական ինտեգրման փոխարեն նախատեսել նոր երկրների աստիճանական մուտքը, ինչը կհեշտացնի Ուկրաինայի, Մոլդովայի մուտքը ԵՄ։ ԵՀ-ի տեսլականն այն է, որ նրանք պետք է ստանան […]
23:08 20.03.2024
ՀՀ Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ են քվեարկել։ Այդ փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, դիտորդներին անձեռնմխելիություն է տրամադրվում։ Համաձայանգիրը ներկայացնող փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն […]
22:25 20.03.2024
Հարավային Կովկասում նոր զարգացումներ են տեղի ունենում: Եվրամիությունը կարծես թե ակտիվացնում է իր քայլերը՝ հայտարարելով, որ Հայաստանը կարող է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել: Դրան հաջորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին և Տավուշի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով […]
22:22 20.03.2024
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 5. 7. 9 փ. առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Շերամի փ. 60, 60/1, 62, 113, 115, Սվաճյան փ. 56, 58 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Թումանյան փ. […]
20:15 20.03.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 19-ին ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Լևոն Օհանեսյանը ներկայացրել է ներդրումների աջակցման կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, 2024թ.-ին նախատեսվող աշխատանքները: Նախարարը նշել է, […]
20:06 20.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:
17:00 20.03.2024
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով մարտի 18-ից Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Հանրապետության ավտոճանապարհների դժվարանցանելի հատվածներում մարդկանց անվտանգությունը և ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով փրկարարական հաշվարկները և օպերատիվ խմբերը պարբերաբար իրականացնում են շրջայցեր, իսկ խնդրահարույց հատվածներում սահմանվել են հերթապահություններ։ Վայց ձորի և Սյունիքի մարզային […]
16:38 20.03.2024
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսում է Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին՝ մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի տարածքից ԵՄ առաքելությունը լրտեսում է մեր երկրին, Իրանին, Ադրբեջանին, սա նաև փաստացի հաստատում ունի: Նման ապակառուցողական գործունեությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճի և նույնիսկ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,- նշել […]
14:40 20.03.2024
Մեծ Բրիտանիան աջակցում է այն հարթակին, որի արդյունավետ աշխատանքի և կայացման գործում միջնորդական առաքելությամբ հանդես են գալիս ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ինչպես նաև զորակցում է հայկական և ադրբեջանական կողմերին, որպեսզի նրանք ներգրավվեն կառուցողական բանակցություններում՝ հավատալով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մոտ ապագայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան […]
13:17 20.03.2024
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանելով ֆրանսիական զորքերի հնարավոր ուղարկումը Ուկրաինա, ասել է, որ Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ բոլորը կնպաստեն դեէսկալացիային։ Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստում է Ուկրաինա ուղարկելու կոնտինգենտ, որն առաջին փուլում կկազմի մոտ 2 հազար զինվորական։ «Չինաստանն անկեղծորեն հուսով […]
11:38 20.03.2024
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրով (IVLP) փետրվարի 18-ից մարտի 9-ը հյուրընկալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ծրագրին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Բոսնիա և Հերցեգովինայից, Գերմանիայի Դաշնությունից, Հունգարիայից, Լիտվայից, Մոլդովայից, Մոնտենեգրոյից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և Իսպանիայից։ Մասնակիցները մի շարք հանդիպումներ են ունեցել Վաշինգտոն, Ֆլորիդա, Արիզոնա և Կալիֆորնիա նահանգների պաշտոնատար […]
11:21 20.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով […]
10:21 20.03.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն Ազգային ժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծով կկարգավորվեն հիմնական պահանջից բացի, այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձման հարցերը: Նախատեսվում են արագացված դատաքննության կարգի և ժամկետների ավելի […]
10:11 20.03.2024
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-իրանական համագործակցությունը և շեշտել, որ մեծ պոտենցիալ կա հանքարդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցում։ Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից, պղնձի, ոսկու, մոլիբդենի, բազմամետաղների արդյունահանումից, ոլորտում առկա մարտահրավերներից, հանքերի շահագործման ընթացակարգերից, ներդրումային գործիքներից և առկա ռիսկերից։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, […]
09:18 20.03.2024
Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ ‘The future of Via Carpathia – Caucasian Road Corridor’ խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։ Համաժողովին որպես բանախոս մասնակցում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով շնորհակալություն հայտնեց սույն միջոցառմանը հրավիրելու համար և մանրամասն ներկայացրեց ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և […]
22:46 19.03.2024
Մարտի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության՝ Անիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արման Սարիբեկյանի թեկնածությունը։ Քննարկվել են կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
22:16 19.03.2024
Մարտի 30-ից գրեթե բոլոր հայկական բանկերը դադարեցնելու են ռուսասնանյան «Միր» վճարային համակարգի թողարկած քարտերի սպասարկումը: Քարտերը չեն գործի բանկոմատներում ու POS-տերմինալներում: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «ՀՀ Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այդ որոշումը կայացրել են կոմերցիոն բանկերը, և որ պետությունն այստեղ որևէ դեր չունի, բայց ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հակառակ […]
22:08 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Սահակյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Համլետ Սահակյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:
21:17 19.03.2024
Միացյալ նահանգները պատրաստ է տրամադրել Ուկրաինային բոլոր այն ռեսուսրսները, որոնք երկրին անհրաժեշտ են պարտություն չկրելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Ուկրաինան ընկնի: Մենք հավատարիմ ենք մնում Ուկրաինային տրամադրելու իրեն անհրաժեշտ ռեսուրսները», – ասել է Օսթինը Գերմանիայում ամերիկյան «Ռամշտեյն» ավիաբազայում Ուկրաինային աջակցող կոնտակտային խմբի հետ […]
20:53 19.03.2024
«Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Օլեգ Մորոզովը, ի պատասխան Փարիզի կողմից Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության, առաջարկել է «հակաֆրանսիական Իսկանդեր» պատրաստել։ Ավելի վաղ SVR-ի տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստում է Ուկրաինա ուղարկել կոնտինգենտը, որն առաջին փուլում կկազմի մոտ երկու հազար զինվորական։ «Եթե այդպես է, ապա մենք պետք է պատրաստենք անձնական «հակաֆրանսիական Իսկանդեր», և թող հանդիպեն», […]
18:51 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Ինձ համար մեծ պատիվ էր Երևանում ընդունել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծվել է Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»։
18:09 19.03.2024
Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը: Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Ձեր այցը կարևոր է այն առումով, որ այն մեկ անգամ ևս փաստում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականությունը և կարևորությունը: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ավելի քան 30-ամյա համագործակցության պատմություն ունի: […]