19:47 30.11.2018
«Դուք գնում եք ընդդիմություն լինելու, իսկ ընդդիմությունը ժողովուրդը պատկերացնում է ընդդիմանալով»,- այսօր ասել է լրագրողներից մեկը «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանին: Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը, պետությանն օգնելու ճիշտ ձևը գովելը, շողոքորթելը չէ։ «Դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը: Այլ եղած թերությունները պետք է ցույց տալ, թերությունները թույլ տալն էլ բավարար չէ, պետք է լուծումներ առաջարկել, […]
19:46 30.11.2018
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ SHANTNEWS.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի թվային պատկերը: Սկսել ենք քվեաթերթիկում առաջին համարը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրից: ՀՀԿ ծրագիրը բաղկացած է 11 էջից, դրանում ամենաշատ մեջբերված բառը «Հայաստանն» է, իսկ ամենահիշատակված բառակապակցությունը՝ «Մենք ունենք»: Հատկանշական է, որ, ի թիվս այլ բառակապակցությունների, ծրագրում ամենաշատ մեջբերվածներից է […]
19:43 30.11.2018
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե «ողջ օրն անհանգիստ էր, որ վարչապետի ԺՊ-ն ոչ մի անգամ իր անունը չէր տվել», սակայն «նա դա արեց»: «Նիկոլ Փաշինյանը իմ մասին խոսելիս նշել է․ «Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին ա տալիս, վայ նանի ջան, վայ, էս ի՞նչ եղավ՝ Ղարաբաղը, Հայաստանը կորցրինք: Իրանց […]
19:39 30.11.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութ է տարածել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին: Ընտրողին կտրամադրվի 11 քվեարկության թերթիկ և մեկ քվեարկության ծրար, պետք է համոզվել, որ առկա են բոլոր 11 քվեաթերթիկները՝ հերթական համարները ստուգելով: Քվեարկության խցիկում պետք է ընտրել կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը: Քվեարկության կարգի համաձայն՝ քվեաթերթիկի առաջին էջում նշում […]
19:23 30.11.2018
Երեկ երեկոյան Ադրբեջանի հարավ-արևմուտքում՝ Իրանի սահմանի մոտ գտնվող Էդիշա գյուղի մոտ, առնվազն երկու իրանցի հատել է միջպետական սահմանն ու անցել Ադրբեջան։ Այս մասին իմանալուց երկու ժամ հետո ադրբեջանցի սահմանապահները կարողացել են հայտնաբերել սահմանախախտներին, բայց վերջինները չեն հանձնվել։ Զինված լինելով ինքնաձիգներով ու նույնիսկ գիշերային տեսանելիության սարքով՝ նրանք կրակել են սահմանապահների ուղղությամբ։ Ադրբեջանցիներն իրենց հերթին մտել են […]
19:10 30.11.2018
Չնայած եղանակային վատ պայմաններին, «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները Տավուշի մարզում են իրականացրել իրենց քարոզարշավը: Կուսակցության անդամները Դիլիջանում ու Իջևանում ընտրողների հետ են հանդիպել՝ կրկին մեկ առ մեկ: Ներկայացրել են նախընտրական ծրագիրը, լսել առաջարկներն ու խնդիրները: Բնակիչների հետ հանդիպման էր եկել նաև ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Հասմիկ Աղինյանը: «Կուսակցության հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու […]
19:07 30.11.2018
2017թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan հայտը: Այս լուրն առաջին հայացքից շփոթությունների […]
19:03 30.11.2018
«Մենք գնում ենք ԱԺ-ում լինելու, իսկ ընդդիմություն լինել չի նշանակում գործող իշխանությունների անհաջողություններից ուրախանալ կամ էնպես անել, որ գործող իշխանություններն անհաջողություն ունենան: Մենք գնում ենք ընդդիմություն լինելու, բայց մենք չենք չարախնդում Նիկոլ Փաշինյանի անհաջող կադրային քաղաքականությամբ կամ տնտեսական քաղաքականության բացերով»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ ինքը մշտապես […]
19:00 30.11.2018
Իրանի ու Եվրամիության միջև վճարման էլեկտրոնային համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է էլ ավելի երկար ժամանակ, սակայն Իրանը չի կարող անվերջ սպասել այդ լուծումների հայտնաբերմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին։ «Ֆինանսական մեխանիզմ ստեղծելու Եվրոպայի փորձերը շարունակվում են՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշման աճին»,- ասել է փոխնախարարը։ Մինչ այդ ամերիկյան կողմի պահանջով […]
18:57 30.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը կարևորել է դեսպանի դերը երկկողմանի հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Քաղաքապետը նշել է, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնց հիմքով հնարավոր է արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը Երևանի և իտալական քաղաքների միջև: Հայկ Մարությանը կարևորել […]
18:49 30.11.2018
Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ երկխոսության և համագործակցության հաստատումը եղել և մնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկը: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մեր ջանքերի շնորհիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության միջև կա տեխնիկական երկխոսություն»,- ասել է Սարգսյանը։ Նա անդրադարձել է նաև այլ […]
18:42 30.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել «Լազարևյան ակումբի» առաջին նիստին, որի թեման էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն»: Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ երկխոսությունների այս հարթակը ոչ միայն բարեկամների հանդիպման վայր կլինի, այլ նոր մտքերի, գաղափարների գեներացման ու հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված նոր, արդյունավետ նախագծերի ստեղծման հարթակ: «Հայ-ռուսական […]
18:22 30.11.2018
«Ես հենց քարոզարշավի սկզբից տեսակետ ասացի, որ դարձավ, չգիտեմ ինչու, լրատվական դաշտի տարբեր մեկնաբանությունների խնդիրը: Ես ասել էի, որ Հանրապետական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսությունները հիմնականում իրարից չեն տարբերվում: Միակ տարբերվող տեսակետը «Մենք» դաշինքինն է»,- հայտարարել է «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իրենք ասում են, որ Հայաստանի զարգացման ուղին ու տեղը […]
18:11 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյանում ելույթ է ունեցել դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Այս ընտրություններին յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր ընտրության մեջ: Նրանք վախեցրել են քաղաքացուն, բայց Նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող վախի վրա որևէ բան կառուցել: Հայաստանի քաղաքացուն այլևս ոչ ոք չի կարող վախեցնել: Չի՛ կարելի ասել իմ աշխատողը, այսօր հատկապես պետական […]
17:48 30.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյան քաղաքում ելույթ է ունեցել. «Երեկ ես հետևում էի տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավին, իմ ուշադրությունը գրավեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրիա Զոհրաբյանի արած մի արտահայտություն, որ Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ և քվեով պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա այդ ներդրումները շարունակի: Քվեն և ներդրումը մեկը […]
17:35 30.11.2018
«Ինչո՞ւ են Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» միայն իրար հրավիրում բանավեճի, որովհետև Հանրապետականը դաշտը փորձել է բաժանել «սև» ու «սպիտակի»: Հանրապետականների նկարներից մենակ Արփինե Հովհաննիսյանի նկարն է հաջող: Մնացած նկարները գոնե դպրոցների մոտից տանեն՝ երեխեքը չվախենան»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսակետ է հայտնել «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իրար բանավեճի հրավիրելը «պարզ տեխնոլոգիա […]
17:31 30.11.2018
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 500 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթ տրամադրելուն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը: 2014 թվականից մինչ օրս Ուկրաինան ԵՄ-ից կողմից ստացել է 3.3 մլրդ եվրո օգնություն: Ավելի վաղ Ուկրաինայի կառավարության ղեկավար Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ Ուկրաինան ակնկալում է մինչև 2018 թվականի վերջ ֆինանսական աջակցություն ստանալ Արժույթի […]
17:26 30.11.2018
«Հայելային կերպով արձագանքել պաշտոնական Կիևի բոլոր որոշումներին, ներառյալ՝ ռուսաստանցի տղամարդկանց՝ Ուկրաինա մուտքի արգելքին, աննպատակահարմար է: Խոսել հայելայնության մասին պարզապես սարսափելի է, որովհետև, եթե մեկը երբևէ փորձի հայելային կերպով կրկնել այն, ինչ այս պահին Կիևում տեղի է ունենում, ապա դա կարող է կոլապսի հանգեցնել, իսկ եթե խոսենք ազգային մակարդակով՝ պետական կարգի անգործության»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ […]
17:14 30.11.2018
«էնքան, ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու էդքան էլ մենք ենք պետք Ռուսաստանին: Եթե մենք էստեղ չլինենք, Ռուսաստանի սահմանը հասնելու է Կրասնոդարի մարզին: Իրենք էդ մասին պիտի մտածեն ու վճարեն: ԵԱՏՄ-ում ներդրում անող չկա, այնտեղ բարձրորակ ապրանք չկա»,- այսօր՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է «Մենք» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ դրանք անհերքելի փաստեր […]
17:12 30.11.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հետևողական է քաղաքացիների խնդիրներին»,- նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիամ Մանուկյանը: Կուսակցության անդամները, որոնք մեծապես կարևորում են նաև Հայաստանում երթևեկության վիճակն ու տրանսպորտի խնդիրը, քարոզչության հերթական օրը որոշեցին Մետրոպոլիտենում անցկացնել: Նրանք լսել են քաղաքացիներին հուզող խնդիրներն ու նաև ներկայացրել սեփական զարգացման ծրագրերը: «Քաղաքում երթևեկությունը բացարձակ անտանելի է դարձել, […]
17:08 30.11.2018
Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2018թ. ընտրություններին մասնակցող 11 ուժերից է: Կուսակցությունը հանդես է գալիս «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին» կարգախոսով: ՀՀԿ նախընտրական ծրագրի սկզբում պատասխան է տրվում «Ինչո՞ւ ընտրել մեզ» հարցին: Պատասխանը հետևյալն է. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին»: Ծրագրում շեշտվում է «Ազգ-բանակ» հայեցակարգը` որպես […]
17:00 30.11.2018
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Արարատի մարզում: Պատգամավորի թեկնածուները մինչ հանրահավաքը շրջել են փողոցներում, նախընտրական ծրագրեր բաժանել, քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթացել: Քարոզարշավն ամփոփվել է Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքով: «Եթե ասում ենք, որ ժողովուրդն է եկել իշխանության, ուրեմն հենց ժողովրդի մեջ եղած լավագույն կադրերը պետք է ղեկավարեն երկիրը, այլ ոչ թե վարչախումբն իր […]
16:54 30.11.2018
Քիչ առաջ Երևանում մեկնարկել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա ընդունել է հրավերը:
16:50 30.11.2018
G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Արգենտինա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ համար սխալմամբ չի կատարվել դիմավորման պաշտոնական արարողություն: Այս մասին հայտնում է Euronews-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահին ու նրա տիկնոջը դիմավորել է օդանավակայանի աշխատակիցը: Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին նրանց է մոտեցել րոպեներ անց: Դա եղել է այն ժամանակ, երբ Մակրոններն արդեն պատրաստվել […]
16:42 30.11.2018
Շիրակի մարզպետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Կարեն Սարուխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում վերջին օրերին տեղ գտած հրապարակումներին, որոնք, նրա բնորոշմամբ, «հակաքարոզչություն են պարունակում իր դեմ»: «Հարգելի շիրակցինե՛ր Վերջին օրերին մամուլով և տարբեր մարդկանց միջոցով փորձ է արվում հակաքարոզչության ամենակեղտոտ միջոցներն օգտագործել իմ դեմ, այսօր էլ հանդիպեցի ևս մեկ պատվիրված […]
16:40 30.11.2018
ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել 2008-2017թթ. ժամանակահատվածում Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականի և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունների մասին: Զեկույցում ներկայացված են ԱՐՄՍՏԱՏ-ի կողմից իրականացված 2017 թվականի տնային տնտեսություններ կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքները: 2017թ. աղքատության վերին, ստորին և պարենային գիծը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 41 612 […]
16:33 30.11.2018
Յուրաքանչյուր շրջադարձային փոփոխության դեպքում պետք է հաշվի առնել ժողովրդի կամքը: Այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով՝ առաջին կարևոր քայլը, որ նախաձեռնելու են ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, Հարկային օրենսգրքի փոփոխությունն է: «Քաղաքականությունն ինձ համար հրապարակային գործընթաց է: Բացառված է, որ ժողովրդի թիկունքի հետևում ինչ-որ թաքուն բան […]
16:32 30.11.2018
Հայաստանի ժողովրդի տրամադրությունը մայիսից հետո ոչ մի կերպ չի փոխվել։ Այս մասին Նոր Հաճնում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հարցրեց հավաքվածներից, ստացավ նրանց ծափահարությունները ու հաստատեց՝ տրամադրությունը մայիսից հետո չի փոխվել։ Փաշինյանն ասաց, որ հաճախ խոսում են, թե ժողովուրդը հիասթափվել է, սակայն չկա նման բան։ Փաշինյանի խոսքերով՝ կեղծ են այն խոսքերը, թե […]
16:30 30.11.2018
Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ 2000-2010 թվականների ընթացքում Նոր Հաճնում ու հարակից բնակավայրերում ադամանդագործական ոլորտի 10 հազար աշխատատեղ է փակվել։ Փաշինյանն անդրադարձավ նաև պատճառներին ու ասաց, որ դա եղել է այդ ընթացքում դրամի փոխարժեքի նկատմամբ իրականացված մանիպուլյացիաների հետևանքով։ Դաշինքի առաջատարը խոստացավ, որ ընտրություններից հետո […]
16:27 30.11.2018
«Երևի իրանց համար Հայաստանն իրանց պադավատներն են․ պադավատները կորցրին, գիտեն Հայաստանն էլ են կորցրել»,- Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ հանդիմանելով ընդդիմախոսներին։ ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանին հիշատակելով՝ նա ասաց, թե այդ մարդիկ անընդհատ խոսում են անվտանգության ու Արցախի մասին, ասում են՝ «վա՜յ, Արցախը կորցրի՜նք»։ […]