13:36 30.11.2018
Ուկրաինան կարգելի 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքն այդ երկիր: Այս մասին հայտարարել է նախագահ Պյոտր Պորոշենկոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, թե այդ որոշումն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայի տարածքում մասնավոր բանակային ջոկատներ կազմավորել, որոնք փաստացի «ռուսական զինված ուժերի ներկայացուցիչներն են», և թույլ չտա Մոսկվային որոշ գործողություններ, որոնք պլանավորվել են դեռևս 2014թ.: Թե ինչ […]
13:11 30.11.2018
Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցության Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորական նամակ է ուղղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր Աթոռի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մեջբերում կա Վեհափառի նամակից. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը: Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր […]
12:58 30.11.2018
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այս օրերին հաճախ է հիշում կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին. «Այս օրերին հաճախ եմ հիշում Ռուբեն Գևորգյանցին և անընդհատ մտածում, թե ի՞նչ կաներ որոշ նորելուկների` ազգայինի դեմ սանձազերծած իրենց կատաղի պայքարի համար: Ծնունդդ շնորհավոր, Ռուբե՛ն ջան, տեղդ շատ […]
12:40 30.11.2018
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումից ի վեր պաշտոնական Կիևը խզել է Մոսկվայի հետ ունեցած 48 պայմանագիր ու համաձայնագիր։ Հերթական սրումից հետո Ուկրաինան մտադիր է խզել պայմանագրերի հերթական խմբաքանակը՝ 40 փաստաթուղթ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի մասնակցությամբ ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկից։ Նախարարը խոստացել է, որ պայմանագրերը խզվելու են մոտ ապագայում, իրենց կառավարությունը հիմա աշխատում […]
12:34 30.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է իր էջի հետևորդներին, խոստացել առաջիկայում մանրամասներ ներկայացնել Լոռու մարզում ընտրողների հետ կայացած հանդիպումներից: Մինչ այդ նա արձագանքել է որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը, նրա խոսքով, անթույլատրելի է: «Այլևս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից: Ուրեմն Ալիևն […]
12:28 30.11.2018
«Մենք երկար տարիներ կռիվ ենք տվել և հավատացել ենք, որ ՀՀ-ն փոխվելու է, ՀՀ-ի կոռումպացրած համակարգը ապամոնտաժվել է: Մենք իմացել ենք, որ պետք է իրար հետ դա անենք: Այո՛, մեր շատ փորձեր ձախողվել են, պարտվել ենք մի քանի անգամ: Մեր հաղթանակը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մենք մեր անցած ճանապարհին նայել ենք ու վերլուծել […]
12:00 30.11.2018
SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում՝ ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրել էր, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի […]
11:36 30.11.2018
Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ դոկտոր Ջեյմս Թրուշարդին: Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաև պրն. Թրուշարդի կողմից […]
11:19 30.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու (ականանետի), ավագ վարորդ (B,C,D), վարորդ (B,C), ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով: ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու […]
10:46 30.11.2018
Սլովենիայում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Այն անցկացվում էր 50-ից և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում վստահ խաղ ցուցադրեց Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր, հաղթեց 6 պարտիայում, 5-ն ավարտեց ոչ-ոքի և դարձավ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարիքային խմբում աշխարհի առաջնությանը մասնակցում […]
10:43 30.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարներ` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արևմտամետ և սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռեր»-ը, ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն և հայտնվել են ՔՊ […]
10:39 30.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և հատկապես ՀՀԿ-ի ու «Սասնա Ծռեր»-ի վարկանիշային թեկնածուները շարունակում են ինքնաբացարկներ հայտնել: Երեկ ինքնաբացարկներ հայտնելու վերջին օրն էր, և կրկին կային ՀՀԿ թեկնածուներ, ովքեր դիմումներ էին գրել ԿԸՀ: Նրանցից ամենահայտնին ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սասնա ծռեր»-ի ցուցակից էլ դուրս […]
10:37 30.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկ քաղաքում, ինչպես ասում են՝ կրքերը չեն հանդարտվում, և այս օրերին ևս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացրեին Մարալիկ քաղաքի բնակիչները, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի սանիկ հանրապետական Արտակ Գևորգյանը համայնքապետարանի աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել է չբացել համայնքապետարանն ու չաշխատել: Իսկ նոյեմբերի 29-ին Արտակ Գևորգյանը վերցրել […]
10:27 30.11.2018
Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։ Շնորհավորելով Հրաչյա Փոլադյանին Իրաքում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Մուհամեդ ալ-Հաքիմը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը: Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ […]
08:53 30.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երեկ հայտարարել է, որ իրենց համամասնական ցուցակի ներկայացուցիչները ինքնաբացարկ են ներկայացնում վախի ազդեցության տակ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ թեկնածուների մեծ մասն այդ ցուցակում է հայտնվել վախի ազդեցության տակ: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ կուսակցության վերնախավը ստիպել է իրենց լինել ցուցակում՝ այլապես սպառնալով բացահայտել […]
08:46 30.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի իմիջի փոփոխությունը շատ քննարկվեց ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական, նույնիսկ՝ արաբական մամուլում․ եգիպտական թերթ էր գրել: Տիկնոջ նոր իմիջը համարեցին նախընտրական հնարք, սակայն Նաիրա Զոհրաբյանին վիրավորում են նման եզրահանգումները, քանի որ, իր կարծիքով, ինքն այնպիսի քաղաքական գործիչ է և ունի այնպիսի կենսագրություն, որ քվե ակնկալելու է միայն […]
08:35 30.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից: Մասնավորապես, զորամասի հրամանատարներին և տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու […]
00:54 30.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը։ Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր. «Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել այդ հարցում […]
00:13 30.11.2018
Եվրախորհդարանը կոչ է արել հրատապ արդիականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության աշխատանքը, գրում է РИА Новости-ին: Համապատասխան փաստաթուղթը ընդունվել է հինգշաբթի՝ հերթական նիստի ընթացքում: Բանաձևի քվեարկությանը եղել է 471 կողմ, 80 դեմ ձայնով: «Եվրապատգամավորները խնդրում են շտապ արդիականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Կազմակերպության կանոնները և գործընթացները արդիականության և արդյունավետության տեսանկյունից պետք է արագ վերանայվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:59 29.11.2018
Այսօր Ավան վարչական շրջանում քարոզարշավ իրականացնելու ժամանակ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ռեյտինգային թեկնածու Հովհաննես Կարապետյանը հիշեցրել է, որ մասնագիտությամբ էներգետիկ է և շուրջ 10 տարի աշխատել է հենց Ավան վարչական շրջանում: Կարապետյանն այս հիշեցումն արել է որոշակի խնդիրների անդրադառնալու համար: «Բացի դրանից՝ աշխատել եմ էներգետիկ տարբեր օբյեկտներում՝ գիտահետազոտականից մինչև էլեկտրական ցանցեր: Ինձ տենսում եմ […]
23:30 29.11.2018
Կրեմլն արձանագրել է Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և սպասում է Վրաստանի՝ ռուսական կողմի հետ համագործակցության հնարավորությունների ներկայացմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Բնականաբար, մենք հետևել ենք Վրաստանից ստացված տեղեկատվական հաղորդագրություններին: Մենք արձանագրում ենք թեկնածուի հաղթանակի փաստը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Մոսկվան հետևել […]
23:00 29.11.2018
«Զուտ օբյեկտիվորեն, կուսակցության պետական գրանցումը եղել է ցուցակները ԿԸՀ տալու նախորդ օրը: Մի օրում ենք հասցրել ցուցակները վերջնական տեսքի բերել, և բնական է այդ ոչ հայտնիությունը: Բայց ես ուրիշ կողմից եմ այդ հարցին նայում: Երեկ մեդիամոնիթորինգի խումբը տրամադրել է տվյալներ, համաձայն որոնց՝ «Իմ քայլը» դաշինքը հիշատակվել է 650 անգամ, ՀՀԿ-ն՝ 500-ից ավելի անգամ, մյուս ուժերը […]
22:13 29.11.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև […]
21:59 29.11.2018
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին հատկացվել է 187 մլն 783.9 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից: Կառավարության նիստում հարցը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]
20:54 29.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր՝ որպես Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, և ես ի սրտե մաղթում եմ, որ Ձեր պաշտոնավարումը Վրաստանի պատմության մեջ […]
20:15 29.11.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարությանը, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում 40 գույք կվերադարձվի համայնքներին. «Քանի որ խոսքը վերաբերում է համայնքներին վերադարձվող գույքին, մենք այստեղ ոչ մի տեղեկություն կամ դերակատարություն չունենք, քանի որ համայնքների հետ կապված հարցով այլ մարմին է զբաղվում և […]
20:10 29.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 536 դատապարտյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացի է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից […]
20:01 29.11.2018
«Մեր երկիրը իսկապես շատ կարևոր հանգրվանի առաջ է կանգնած, մենք կանգնած ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու հրամայականի առաջ, մենք կանգնած ենք նոր ներդրումներ գրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու հրամայականի առաջ: Այս հրամայականներին ընդառաջ մենք պիտի համախմբենք մեր պետական ու ազգային ներուժը և լծվենք Հայաստանը վերափոխելու, աղքատության ճիրաններից ազատելու կարևոր գործին»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջին համար […]
19:26 29.11.2018
«Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գավառում երկրի քաղաքական իրավիճակի մասին խոսելիս ասել է, որ այսօր շատ կարևոր է փաստել, որ իր քաղաքական թիմը մայիսին ստանձնել է կառավարման ղեկը, բայց 7 ամիս անց իրենք իշխանությունը վերադարձրել են ժողովրդին: «Իշխանությունը ամբողջովին վերադարձված է Ձեզ, Դուք եք որոշելու խորհրդարանում ամեն տեղի ճակատագիրը: Այսօր շատ են խոսում, որ […]
19:14 29.11.2018
Հարկադիր ու կամավոր վերադարձողների համար ՀՀ-ն վերաինտեգրման ծրագրեր ունի, որոնց կարող են մասնակցել նաև Նիդեռլանդներից վերադարձող երեխաներն արտաքսման պարագայում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ և ԵՄ անդամ երկրների քաղաքացիների՝ միմյանց տարածքում գտնվելու կարգը սահմանվում է երկկողմ համաձայնագրերով, իսկ […]