17:08 30.11.2018
Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2018թ. ընտրություններին մասնակցող 11 ուժերից է: Կուսակցությունը հանդես է գալիս «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին» կարգախոսով: ՀՀԿ նախընտրական ծրագրի սկզբում պատասխան է տրվում «Ինչո՞ւ ընտրել մեզ» հարցին:
Պատասխանը հետևյալն է. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին»:
Ծրագրում շեշտվում է «Ազգ-բանակ» հայեցակարգը` որպես պետության պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիք: Կուսակցությունը կարծում է, որ անհրաժեշտ է.
Սպառազինության արդիականացման և համալրման 7-ամյա ծրագրի անշեղ կատարում,
Ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացում,
Գիտատար ռազմարդյունաբերական համալիրի զարգացում,
Արդյունավետ ռազմադիվանագիտական և ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնում,
Սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում,
Ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում,
Պահեստազորի հետևողական ամրապնդում,
Զինհաշմանդամների ինտեգրման համակարգի ներդրում,
Զոհված զինծառայողների ընտանիքներին բարոյական, հոգեբանական և նյութական աջակցության ընդլայնում,
Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումը ՀՀԿ օրակարգի թիվ մեկ խնդիրն է:
Արտաքին քաղաքականության ոլորտում շեշտվում է`
Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, նաև` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում:
Կուսակցությունը խոստանում է` շարունակելու են աշխատել հավասարակշռված և վարելու են Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն:
Տնտեսության ոլորտում ՀՀԿ-ն կարևորում է արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը:
ՀՀԿ-ն կարևորագույն մարտահրավեր է համարում Կրթության համակարգը, որը պահանջում է էական բարեփոխումներ, յուրաքանչյուր ուսանողի և աշակերտի լիարժեք ներգրավում ուսման բոլոր գործընթացներում։
Առողջապահության համակարգում, ըստ կուսակցության, ծախսերի օպտիմալացմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է օր առաջ քննարկել պարտադիր ապահովագրման հայեցակարգը, որը հնարավորություն կտա պետական ծառայողներին ընձեռված հնարավորության նմանությամբ՝ հանրապետության բոլոր բնակիչների համար հասանելի դարձնել ծառայությունների մեծ փաթեթ:
Սոցիալական ապահովության համակարգը, ըստ ՀՀԿ ծրագրի, պետք է ապահովի արժանապատիվ ծերություն և հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության և սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...