16:27 30.11.2018
«Երևի իրանց համար Հայաստանն իրանց պադավատներն են․ պադավատները կորցրին, գիտեն Հայաստանն էլ են կորցրել»,- Նոր Հաճնում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ հանդիմանելով ընդդիմախոսներին։ ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանին հիշատակելով՝ նա ասաց, թե այդ մարդիկ անընդհատ խոսում են անվտանգության ու Արցախի մասին, ասում են՝ «վա՜յ, Արցախը կորցրի՜նք»։ […]
16:07 30.11.2018
Սև ծովում ձերբակալված ուկրաինացի նավաստիները Ղրիմից Մոսկվա են տեղափոխվել: Svoboda.org-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է Ղրիմում մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Լուբինան: Հաղորդվում է, որ ՌԴ է տեղափոխվել 24 զինծառայող, նրանցից 3-ը վիրավոր են: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իվան Լեշինը հայտնել է այն մասին, որ ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ռուսական կողմին մինչև դեկտեմբերի […]
16:03 30.11.2018
Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ ընտրական շտաբը: Հայտարարությունում նաև ասվում է. «Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես, օրինակ, եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, Ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ: Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս […]
15:52 30.11.2018
«Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, ուստի մենք ուզում ենք աշխատել ձեզ հետ ռազմական համագործակցության շուրջ»,- իսրայելական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ռազմական համագործակցության հնարավորության մասին հարցին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն անվտանգության լուրջ խնդիր ունի Արցախում, քանի որ այնտեղ մարդիկ վտանգված են։ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի […]
15:36 30.11.2018
Լեհաստանը և Մեծ Բրիտանիան հանդես են եկել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բրյուսելյան աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է օրերս Կերչի նեղուցում ռուսական և ուկրաինական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպով: Որոշմանն աջակցություն են հայտնել նաև Շվեդիան և բալթյան մի քանի երկրներ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, […]
15:28 30.11.2018
«Ես լավատես եմ, կարծում եմ, դա տեղի կունենա: Մենք ձգտում ենք ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերություններն Իսրայելի հետ»,- այս խոսքերով ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է իսրայելական լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի երկու երկրներում միմյանց դեսպանություններ բացելու մասին։ Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր արձագանքին, Մնացականյանը պատասխանել է, որ թե՛ Իսրայելի […]
15:25 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ ամենակարևոր անելիքն ու օրակարգը երկրի բովանդակային փոփոխությունն է: Նա մեկ-երկու կետ ներկայացրեց նախընտրական ծրագրից: Խոսելով օրինականության հաստատման կարևորության մասին՝ նա հռետորական հարցով դիմեց հավաքվածներին. «Արդյո՞ք մենք մեր իմացած ապօրինությունների ամեն դեպքի արձագանքում ենք, թե՞ ասում ենք` մեր ի՞նչ գործն ա, Նիկոլին դրել ենք […]
15:07 30.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը մի քանի տարբերակով է անցկացնում՝ փողոցից փողոց են անցնում, մարդկանց իրենց թռուցիկները տալիս ու հետն էլ մանդարին նվիրում՝ ի նշան համերաշխության: Հաճախ նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ են խոսում իրենց ծրագրերից: Կուսակցության պատգամավորության թեկնածու Կարեն Հարությունյանն ափսոսանք է հայտնում, որ գրեթե ոչ ոք չի խոսում, թե հեղափոխությունից հետո ինչպե՞ս […]
14:48 30.11.2018
Հայերն ունեն հրեաներին նման լինելու ուժեղ զգացում, և ինչպես հրեաները, այնպես էլ հայերը, տարբերվում են իրենց հարևաններից, փորձված են պատերազմներով ու ներխուժումներով, գիտեն հարմարվել այլ մշակույթներ կրողների հետ։ Այս մասին իսրայելական «Մաարիվ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելի դիրքորոշման վերաբերյալ հարցին պատասխանելիս Մնացականյանը հիշեցրել […]
14:41 30.11.2018
Սյունիքի մարզում անցկացված քարոզարշավի ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտին: Որպես բնակչությանն ամենից շատ մտահոգող հարց՝ խոսվել է պետպատվերի համակարգից: Նշվել է, որ այն ոչ լիարժեք է գործում և հասանելի չէ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ «Իմացե՛ք, առողջապահության համար 170 մլն դոլար տրամադրվում է, ասում են՝ պետպատվեր է: Ո՞վ է կարողանում պետպատվերից օգտվել: Գնում […]
14:34 30.11.2018
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացրել նաև Սյունիքի մարզում: Սիսիան քաղաքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե ՀՀ սահմանամերձ բնակավայրերը մշտապես եղել և մնում են իր ուշադրության կենտրոնում: ԲՀԿ-ն գիտի, թե որքան կարևոր է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների դերն ու նշանակությունը սահմանի ամրության հարցում: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ գիտի, թե որոնք են այն խնդիրները, որ մտահոգում […]
14:28 30.11.2018
Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր, և Ռուսաստանն այս հարցում որևէ նորմ կամ պայմանավորվածություն չի խախտել։ Հետևաբար, պաշտոնական Մոսկվային ուղղված ադրբեջանական գանգատներն անհիմն են։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց, […]
14:14 30.11.2018
Կառավարությունը ռուսական ընկերության հետ սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան կառուցելու պայմանագիր կկնքի։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունն այսօր ներդրումային պայմանագիր կկնքի ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ, որը… արդյունաբերական համալիր կկառուցի։ Այն կունենա 1200 աշխատատեղ։ Կգործարկվի […]
14:10 30.11.2018
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության կարևորությունն ընդգծելու համար «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու, ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանն այն համեմատել է Արցախյան ազատամարտի հետ՝ որոշակի խմբագրելով Սասուն Միքայելյանի նմանատիպ միտքը։ Հեռուստատեսային բանավեճի ընթացքում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը Ռուբինյանին հարցրել է, թե նա ինչ կարծիք ունի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված Սասուն […]
13:59 30.11.2018
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «հերթական խախտումը» արձանագրելով «Իմ քայլը» դաշինքի կողմից: Նա մեղադրել է դաշինքի թեկնածուներին, որ նրանք «համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով»: «Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է: Հրավիրում եմ ԿԸՀ և դիտորդների ուշադրությունը: […]
13:53 30.11.2018
«Նախընտրական ծրագրի կետերից մեկում մենք հասարակական-հանրային ամենակարևոր գործոն ու գործառույթ համարում ենք անհատական ջանքը: Պարզ է, որ այսօր երկրում գործընթացների և ամեն ինչի համար թիվ մեկ պատասխանատվությունը կրում է կառավարությունն ու վարչապետը: Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Անհատական ջանք ասելով՝ մենք նկատի ունենք, որ ՀՀ քաղաքացին արձանագրելով, որ կառավարությունն ու վարչապետն են թիվ մեկ […]
13:36 30.11.2018
Ուկրաինան կարգելի 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքն այդ երկիր: Այս մասին հայտարարել է նախագահ Պյոտր Պորոշենկոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, թե այդ որոշումն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայի տարածքում մասնավոր բանակային ջոկատներ կազմավորել, որոնք փաստացի «ռուսական զինված ուժերի ներկայացուցիչներն են», և թույլ չտա Մոսկվային որոշ գործողություններ, որոնք պլանավորվել են դեռևս 2014թ.: Թե ինչ […]
13:11 30.11.2018
Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցության Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորական նամակ է ուղղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր Աթոռի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մեջբերում կա Վեհափառի նամակից. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը: Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր […]
12:58 30.11.2018
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այս օրերին հաճախ է հիշում կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին. «Այս օրերին հաճախ եմ հիշում Ռուբեն Գևորգյանցին և անընդհատ մտածում, թե ի՞նչ կաներ որոշ նորելուկների` ազգայինի դեմ սանձազերծած իրենց կատաղի պայքարի համար: Ծնունդդ շնորհավոր, Ռուբե՛ն ջան, տեղդ շատ […]
12:40 30.11.2018
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումից ի վեր պաշտոնական Կիևը խզել է Մոսկվայի հետ ունեցած 48 պայմանագիր ու համաձայնագիր։ Հերթական սրումից հետո Ուկրաինան մտադիր է խզել պայմանագրերի հերթական խմբաքանակը՝ 40 փաստաթուղթ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի մասնակցությամբ ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկից։ Նախարարը խոստացել է, որ պայմանագրերը խզվելու են մոտ ապագայում, իրենց կառավարությունը հիմա աշխատում […]
12:34 30.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է իր էջի հետևորդներին, խոստացել առաջիկայում մանրամասներ ներկայացնել Լոռու մարզում ընտրողների հետ կայացած հանդիպումներից: Մինչ այդ նա արձագանքել է որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը, նրա խոսքով, անթույլատրելի է: «Այլևս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից: Ուրեմն Ալիևն […]
12:28 30.11.2018
«Մենք երկար տարիներ կռիվ ենք տվել և հավատացել ենք, որ ՀՀ-ն փոխվելու է, ՀՀ-ի կոռումպացրած համակարգը ապամոնտաժվել է: Մենք իմացել ենք, որ պետք է իրար հետ դա անենք: Այո՛, մեր շատ փորձեր ձախողվել են, պարտվել ենք մի քանի անգամ: Մեր հաղթանակը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մենք մեր անցած ճանապարհին նայել ենք ու վերլուծել […]
12:00 30.11.2018
SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում՝ ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրել էր, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի […]
11:36 30.11.2018
Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ դոկտոր Ջեյմս Թրուշարդին: Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաև պրն. Թրուշարդի կողմից […]
11:19 30.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու (ականանետի), ավագ վարորդ (B,C,D), վարորդ (B,C), ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով: ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու […]
10:46 30.11.2018
Սլովենիայում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Այն անցկացվում էր 50-ից և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում վստահ խաղ ցուցադրեց Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր, հաղթեց 6 պարտիայում, 5-ն ավարտեց ոչ-ոքի և դարձավ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարիքային խմբում աշխարհի առաջնությանը մասնակցում […]
10:43 30.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարներ` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արևմտամետ և սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռեր»-ը, ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն և հայտնվել են ՔՊ […]
10:39 30.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և հատկապես ՀՀԿ-ի ու «Սասնա Ծռեր»-ի վարկանիշային թեկնածուները շարունակում են ինքնաբացարկներ հայտնել: Երեկ ինքնաբացարկներ հայտնելու վերջին օրն էր, և կրկին կային ՀՀԿ թեկնածուներ, ովքեր դիմումներ էին գրել ԿԸՀ: Նրանցից ամենահայտնին ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սասնա ծռեր»-ի ցուցակից էլ դուրս […]
10:37 30.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, մասնավորապես՝ Մարալիկ քաղաքում, ինչպես ասում են՝ կրքերը չեն հանդարտվում, և այս օրերին ևս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացրեին Մարալիկ քաղաքի բնակիչները, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի սանիկ հանրապետական Արտակ Գևորգյանը համայնքապետարանի աշխատակիցներին ներքին կարգով հրահանգել է չբացել համայնքապետարանն ու չաշխատել: Իսկ նոյեմբերի 29-ին Արտակ Գևորգյանը վերցրել […]
10:27 30.11.2018
Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։ Շնորհավորելով Հրաչյա Փոլադյանին Իրաքում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Մուհամեդ ալ-Հաքիմը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը: Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ […]