11:09 24.11.2018
Մենք ակնկալում ենք քայլել ամբողջ Երևանով: Այս մասին, լրագրողի հարցին ի պատասխան, նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ եք բոլոր վարչական շրջաններում քայլերթ իրականացնել, Փաշինյանը պատասխանել է, թե «փորձելու են»: «Ով ուզում է մեզ հետ քայլել, կքայլի, ով չի ուզում մեզ հետ քայլել, չի քայլի»,- ասել է Փաշինյանը: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյոք դժվար […]
10:21 24.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանն իր «Իմ քայլի» դաշինքում սկզբունք սահմանեց՝ քավոր-սանիկ-մոտ ազգականներ ցուցակում չեն լինելու։ Այդ նկատառումից ելնելով՝ ՔՊ առաջատարների կանայք, եղբայրներն ու սանիկները տեղ չգտան ցուցակում։ ՔՊ հին անդամներ, Փաշինյանի ազգականներ Սիփան Փաշինյանն ու Հրաչ Հակոբյանն էլ զբաղեցրին ցուցակի վերջին տեղերը և ԱԺ կարող են մտնել միայն ռեյտինգայինով հաղթելու դեպքում։ […]
10:10 24.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Երբ քննարկում էին կուսակցության անունը, մենք հասկացանք, որ սոցիալիզմի դիսկուսի հետ որոշակի խնդիրներ ունենալու ենք: Սա այն տարբերակն է, որ համաձայն չէ վայրագ կապիտալիզմին, բայց չենք էլ ուզում վերադառնալ ԽՍՀՄ-ի ժամանակներին: Սոցիալ-դեմոկրատները միշտ եղել […]
09:50 24.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չկա ՔՊ ցուցակում։ Նա հիշեցրեց, որ ինքն անարխիստ է և որևէ ընտրության չի մասնակցում, դրա համար չկա ՔՊ ցուցակում՝ մոռանալով, որ Գյումրու ավագանու անդամ է, և ասաց՝ ժողովի է։ Նույն հարցով դիմեցինք Դանիել Իոաննիսյանին։ Նա երկրում չէր, այնուհանդերձ, սիրալիր պատասխանեց․ «Այո, ակտիվ աջակցել եմ, […]
08:14 24.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Ես իմ առաքելությունն եմ տեսնում, որ թույլ չտամ, որ իմ կուսակից ընկերներին ներքաշեն, այսպես կոչված, «սև ու սպիտակ» տարբերակի մեջ: Մենք կենտրոնանալու ենք մեր ծրագրային դրույթների իրականացման վրա: Մենք այսօր չենք հայտնվել այստեղ, որ […]
00:42 24.11.2018
Իշխանությունների աջակցությունից օգտվող Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուարբիշվիլին հրաժարվում է բաց բանավեճ սկսել իր քաղաքական ախոյանի՝ Միավորված ընդդիմության նախագահի թեկնածու, «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի հետ: Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրված կին թեկնածուն բանավեճից իր հրաժարվելը պատճառաբանում է եվրոպական քարոզարշավի ժամանակ իր հասցեին հնչեցրած զրպարտությամբ ու սպառնալիքներով: «Ելնելով այն հանգամանքից, որ քարոզարշավի ընթացքում թեմատիկ մրցույթ […]
23:27 23.11.2018
Իսկ «Դռնեդուռ»,«Կտուրից կտուր» ձևաչափը արդիական չի՞ լինելու. այսօր հարցրել են լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով նախորդ քարոզարշավների ձևաչափի մասին. «Անկեղծ ասած մոռացել էի՝ էդ «կտուրից կտուրի» մասին: Որտեղ հարմար կտուր լինի, կտեսնենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ քարոզարշավը սկսելու է Շիրակի մարզից՝ Գյումրի քաղաքից: Լրագրողները հիշեցրել են, որ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասել […]
23:03 23.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված Արեգ Թադևոսյանը խոսել է կուսակցության ծրագրի և առաջնահերթությունների մասին. «Ես մեկ գրամ ազատ էներգիա չունեմ ինչ-որ բանով զբաղվելու համար, մեր կուսակիցները դիտարկում են սա որպես լրացուցիչ պատասխանատվություն: Մեր կուսակցությունում իրենց ոլորտներում բավականին կայացած մարդիկ կան: Այո, կուսակցությունն ունի իր հստակ դիրքորոշումը որոշակի հարցերի […]
21:25 23.11.2018
Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լրագրողների հանդիպման ժամանակ մի քանի անգամ հնչեց հարց, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ գտնվել արձակուրդում, և ստանալով բացասական պատասխան, լրագրողների մի մասը մտահոգություն հայտնեց, որ դա կլինի պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կապակցությամբ պետք է տրվի պարզաբանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում […]
20:30 23.11.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին «ահազանգում են», որ իրենց երկրի ղեկավարությունը հրավիրված չէ «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության ֆորումին, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Միևնույն ժամանակ, ընդգծում էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պատվավոր հյուրերի շարքում են: Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ […]
20:17 23.11.2018
Երևան քաղաքի ավագանու նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում մայրաքաղաքի փողոցներից մեկը Ռաֆայել Լեմկինի անունով կոչելու հարցն է: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից: «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչել իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոց»,- նշված է որոշման նախագծի մեջ:
20:08 23.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները, որոնք փակցված են ընտրատեղամասերում, դեռևս համարվում են նախնական: Ըստ ոստիկանության տվյալների՝ նախնական ընտրացուցակներով, Գյումրին ունի 124.523 ընտրող, իսկ քաղաքի մշտական բնակիչների թիվը 117.000-ն է, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ինչպես նախորդ ընտրություններին, հիմա էլ ընտրողների ցուցակային թիվն ավելին է քաղաքի մշտական բնակիչների թվից: Սա բացատրվում է նրանով, որ […]
20:00 23.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 13 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի հանրապետական կուսակցություն […]
19:37 23.11.2018
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն, հարցումներ անցկացնելով, խնդրել է 1111 հարցվածներին 1-ից 5 բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով են ընդդիմադիր ընտրությանը մասնակցող քաղաքական կուսակցությունները և շարժումները. «1 նշանակում է ամենևին ընդդիմադիր չէ, 5՝ շատ ընդդիմադիր է: Գրեթե բոլորն էլ ստացել են միջին գնահատական: Բայց ունենք մեկը` բարձր, մեկը՝ ցածր: «Իմ […]
19:28 23.11.2018
ՀՀ ոստիկանությունը «Սեֆիլյանը ստում է» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հնչեցրած արտահայտություններից մեկին: «Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ: Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` […]
19:24 23.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում […]
19:18 23.11.2018
Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում […]
19:15 23.11.2018
GALLUP International association-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հարցախույզ են իրականացրել՝ փորձելով պարզել, թե որ կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքին են ձայն տալու 1111 հարցվողները: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 68.3 տոկոս, ԲՀԿ՝ 6.7 տոկոս, ՀՀԿ՝ 1.5 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 1.2 տոկոս, ՀՅԴ՝ 1 տոկոս, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ 0.9 տոկոս, ՔԴՎ՝ 0.3 […]
19:01 23.11.2018
«Մենք այսօրվա դրությամբ կարող ենք ֆիքել, որ Աժ անցնելու է երկու ուժ, բայց, եթե չեմ սխալվում՝ օրենքի ուժով նաև երրորդ ուժի ներկայությունը պետք է պարտադիր լինի»,- այսօր իրենց կատարած հարցումները ներկայացնելիս ասել է GALLUP International association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Նավասարդյանի կարծիքով՝ առաջիկա 12 օրում փոփոխություններ կլինեն, իսկ թե ինչպիսին […]
19:00 23.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Ժամանակն է» կարգախոսով: Կուսակցությունը հրապարակել է նաև նախընտրական ծրագիրը, որի նախաբանում տեղեկացնում են` «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը երկար տարիների քաղաքական և քաղաքացիական պայքարի ու գործունեության («Սարդարապատ» շարժում, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, Սասնա ծռերի ապստամբություն) ժառանգորդն է։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով […]
18:54 23.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ըստ GALLUP International association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ «Փի Ջի» ՍՊԸ-ի անցկացրած հարցումների՝ հարցվածների 68.3 տոկոսն ասել է, որ ձայն է տալու «Իմ քայլը» դաշինքին, իսկ «Ազգային առաջընթաց»-ի մասին հարցախույզին մասնակցած 1111 անձանցից որևէ մեկը չի հիշատակել: Հարցին՝ ինչո՞ւ եք քվեարկելու այս կամ այն կուսակցության, դաշինքի օգտին, հարցախույզին մասնակցածները տվել են հետևյալ […]
18:38 23.11.2018
«Ինձ շատ դուր է եկել «Մենք» դաշինքի «Առաջինը Հայաստանն է» կարգախոսը: Քանի որ իրենց ասոցացնում են արևմտամետ ուժի հետ, այս կարգախոսով իրենք բերում են դաշտ այն, որ, այ, մենք արևմտամետ ենք, բայց առաջնայինը Հայաստանն է»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը նշել է, որ այս ընթացքում ինքը հետևել և նկատել է, որ «Մենք» […]
18:26 23.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի […]
18:10 23.11.2018
Պատրաստվո՞ւմ եք արդյոք մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այս հարցը ուղղել են 1111 ընտրողների։ «Միանշանակ մասնակցելու է 70.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 15.5 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9 տոկոսը և հաստատ չի մասնակցելու 8.9 տոկոսը»,- ասել է «Էմ Փի Ջի» ՍՊԸ […]
17:57 23.11.2018
Անգլիայի կենտրոնում գտնվող Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որ իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականներին 1,5 միլիոն հայի նկատմամբ։ Դերբիի քաղաքային խորհուրդն իր ընդունած բանաձևով նաև կոչ է արել բրիտանական կառավարությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։
17:55 23.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալու են ԱԺ արտահերթ ընտրությունները, և մասնակից քաղաքական ուժերն արդեն ակտիվորեն ձեռնամուխ են եղել նախընտրական քարոզչական աշխատանքների իրականացմանը: Քաղաքական գործիչներն արդեն իրենց ֆեյսբուքյան էջերում սկսել են տարածել քարոզչական նյութերը, ինչպես նաև արդեն հայտնի են կուսակցությունների ու դաշինքների կարգախոսներն ու տարբերանշանները: SHANTNEWS.am-ը, ըստ ԿԸՀ վիճակահանությամբ սահմանված հերթականության, ներկայացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն […]
17:33 23.11.2018
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ու նրա թիմակիցները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու իրենց մոտեցումները քարոզարշավի վերաբերյալ, հայտնելու, թե ինչ ռազմավարություն են ընտրել, ինչպես են անցկացնելու քարոզարշավը և կոնկրետ որ մարզից են տալու քարոզարշավի մեկնարկը: «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է, ըստ էության, իրականացրած հեղափոխության […]
17:27 23.11.2018
Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողները հիշեցրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ սկզբում «Իմ քայլ»-ի ներկայացուցիչներն ասում էին, որ իրենց կարգախոսը «Նիկոլ, վարչապետ»-ն է, հետո այն փոխվեց «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով: Ո՞րն է փոփոխության պատճառը: «Հասկանալի է, որ այս ընտրություններն ուղղակի առումով հենց վարչապետի ընտրություններ են, և կարող է լինել նաև […]
17:22 23.11.2018
Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էնիրա Բրոնիցկայան հանդիպում է ունեցել դատախազությունում գործող ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: […]
17:18 23.11.2018
«Ռոբերտ Քոչարյանը պետական պահպանության ենթակա անձ է և նրա անվտանգությունը պահպանվում է պետության կողմից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քոչարյանի անվտանգությունն ապահովելու մասին հարցին: Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին չի մասնակցում, նշանակո՞ւմ է արդյոք, որ չեզոքացրել եք նրա հետ կապված վտանգները. հարց է ուղղվել Փաշինյանին: «Մենք ոչ մեկի չենք […]