20:30 23.11.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին «ահազանգում են», որ իրենց երկրի ղեկավարությունը հրավիրված չէ «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության ֆորումին, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Միևնույն ժամանակ, ընդգծում էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պատվավոր հյուրերի շարքում են:
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հայտնի չէ` որտեղից են նրանք գտել այդ նախնական փաստաթղթերը, որոնք դեռ վերջնականացված չէին, նույնիսկ շատ հրավերներ դեռ ուղարկված չեն ո՛չ իրենց, ո՛չ որևէ մեկին:
«Դա, իհարկե, հավաստի աղբյուրից չէ, բնականաբար, Արևելյան գործընկերության բոլոր երկրների իշխանությունների ներկայացուցիչները հրավիրվելու են համապատասխան պանելների մասնակցելու համար, ուղղակի նախնական քննարկումների, կոնտակտների փուլ է, որովհետև ուղարկում են պաշտոնական հրավերներ արդեն նրանց, ովքեր գոնե նախնական համաձայնություն տվել են: Առայժմ այդ կարգի կոնսուլտացիաներ էին ԵՄ պաշտոնական կառույցների, նաև համապատասխան կառավարությունների միջոցով, այնպես որ շատ նախնական տվյալների վրա ինչ-որ հետևություններ են արել: Ֆորումի ղեկավար կոմիտեի կողմից համապատասխան հայտարարությունն արդեն կա, այն կարելի է տեսնել ֆորումի կայքում»,- ասաց նա:
Նավասարդյանը հայտնեց, որ դեռևս Հայաստանի ներկայացուցիչներն էլ չեն հաստատել իրենց մասնակցությունը, պարզապես եղել է նախնական կոմունիկացիա այդ թեմայով, բայց իրենցից որևէ պաշտոնական պատասխան չկա: Նա նշեց, որ ֆորումի օրակարգը վերջնականապես կհաստատվի, երբ կլինեն հրավիրյալների կողմից պատասխանները, իսկ առայժմ աշխատանքային տարբերակ է, որն ամեն օր, կարելի է ասել, փոխվում է:
Հարցին՝ երկրի ղեկավարն ի պաշտոնե՞ է հրավիրվում, թե՞ անձամբ իրեն է ուղարկվում հրավերը՝ հաշվի առնելով, որ, օրինակ՝ Հայաստանի դեպքում դեկտեմբերի 10-ին տեսականորեն կարող է վարչապետի պաշտոնին այլ անձ լինել, Նավասարդյանը պատասխանեց.
«Եվ որպես պաշտոնակատարի՝ դիվանագիտական խողովակներով է ուղարկվել հրավերը, բայց պատասխանը չկա. շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսի տեսք կունենա վերջնական ծրագիրը, դրանից կախված կլինի նաև մեր իշխանությունների դիրքորոշումը և որոշումը»:
19:53 09.08.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:25 09.08.2025
Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը […] ...
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...