18:26 23.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը:
Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետներին ու մարզիկներին, նշել է.
«Այդ հաղթանակները միջազգային հաղթանակներ են՝ մեկը սպորտի, մյուսը՝ դիվանագիտության ոլորտում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ մեր երկիրը փայլուն ձևով է ներկայացել: Մաղթում եմ, որ սա լինի ոչ թե վերջինը, այլ այսպիսիք բազմաթիվ լինեն»:
19:53 09.08.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:25 09.08.2025
Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը […] ...
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...