19:00 23.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Ժամանակն է» կարգախոսով: Կուսակցությունը հրապարակել է նաև նախընտրական ծրագիրը, որի նախաբանում տեղեկացնում են` «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը երկար տարիների քաղաքական և քաղաքացիական պայքարի ու գործունեության («Սարդարապատ» շարժում, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, Սասնա ծռերի ապստամբություն) ժառանգորդն է։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով […]
18:54 23.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ըստ GALLUP International association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ «Փի Ջի» ՍՊԸ-ի անցկացրած հարցումների՝ հարցվածների 68.3 տոկոսն ասել է, որ ձայն է տալու «Իմ քայլը» դաշինքին, իսկ «Ազգային առաջընթաց»-ի մասին հարցախույզին մասնակցած 1111 անձանցից որևէ մեկը չի հիշատակել: Հարցին՝ ինչո՞ւ եք քվեարկելու այս կամ այն կուսակցության, դաշինքի օգտին, հարցախույզին մասնակցածները տվել են հետևյալ […]
18:38 23.11.2018
«Ինձ շատ դուր է եկել «Մենք» դաշինքի «Առաջինը Հայաստանն է» կարգախոսը: Քանի որ իրենց ասոցացնում են արևմտամետ ուժի հետ, այս կարգախոսով իրենք բերում են դաշտ այն, որ, այ, մենք արևմտամետ ենք, բայց առաջնայինը Հայաստանն է»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը նշել է, որ այս ընթացքում ինքը հետևել և նկատել է, որ «Մենք» […]
18:26 23.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի […]
18:10 23.11.2018
Պատրաստվո՞ւմ եք արդյոք մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այս հարցը ուղղել են 1111 ընտրողների։ «Միանշանակ մասնակցելու է 70.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 15.5 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9 տոկոսը և հաստատ չի մասնակցելու 8.9 տոկոսը»,- ասել է «Էմ Փի Ջի» ՍՊԸ […]
17:57 23.11.2018
Անգլիայի կենտրոնում գտնվող Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որ իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականներին 1,5 միլիոն հայի նկատմամբ։ Դերբիի քաղաքային խորհուրդն իր ընդունած բանաձևով նաև կոչ է արել բրիտանական կառավարությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։
17:55 23.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալու են ԱԺ արտահերթ ընտրությունները, և մասնակից քաղաքական ուժերն արդեն ակտիվորեն ձեռնամուխ են եղել նախընտրական քարոզչական աշխատանքների իրականացմանը: Քաղաքական գործիչներն արդեն իրենց ֆեյսբուքյան էջերում սկսել են տարածել քարոզչական նյութերը, ինչպես նաև արդեն հայտնի են կուսակցությունների ու դաշինքների կարգախոսներն ու տարբերանշանները: SHANTNEWS.am-ը, ըստ ԿԸՀ վիճակահանությամբ սահմանված հերթականության, ներկայացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն […]
17:33 23.11.2018
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ու նրա թիմակիցները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու իրենց մոտեցումները քարոզարշավի վերաբերյալ, հայտնելու, թե ինչ ռազմավարություն են ընտրել, ինչպես են անցկացնելու քարոզարշավը և կոնկրետ որ մարզից են տալու քարոզարշավի մեկնարկը: «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է, ըստ էության, իրականացրած հեղափոխության […]
17:27 23.11.2018
Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողները հիշեցրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ սկզբում «Իմ քայլ»-ի ներկայացուցիչներն ասում էին, որ իրենց կարգախոսը «Նիկոլ, վարչապետ»-ն է, հետո այն փոխվեց «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով: Ո՞րն է փոփոխության պատճառը: «Հասկանալի է, որ այս ընտրություններն ուղղակի առումով հենց վարչապետի ընտրություններ են, և կարող է լինել նաև […]
17:22 23.11.2018
Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էնիրա Բրոնիցկայան հանդիպում է ունեցել դատախազությունում գործող ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: […]
17:18 23.11.2018
«Ռոբերտ Քոչարյանը պետական պահպանության ենթակա անձ է և նրա անվտանգությունը պահպանվում է պետության կողմից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քոչարյանի անվտանգությունն ապահովելու մասին հարցին: Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին չի մասնակցում, նշանակո՞ւմ է արդյոք, որ չեզոքացրել եք նրա հետ կապված վտանգները. հարց է ուղղվել Փաշինյանին: «Մենք ոչ մեկի չենք […]
17:17 23.11.2018
Մանվել Գրիգորյանի փաստաբաններն անընդհատ ահազանգում են, որ Գրիգորյանի կյանքը վտանգված է, 16 հիվանդություն է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հիշեցրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարին: Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդա՞ր է իրականացվում՝ հարցրել են Փաշինյանին: «Գիտեք, էն ինչ որ տեղի է ունեցել և տեղի է ունենում, ձեր աչքի առաջ է: Իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ […]
17:11 23.11.2018
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության համար իշխանությունները մեղադրանք են առաջադրել 28 հոգու: Նրանց թվում է իսլամական քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեյթուլլահ Գյուլենը և նրա FETO կազմակերպությունը: Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Անկարայի դատախազը ներկայացրել է դատարան փոխանցված մեղադրական եզրակացությունը: Դրանում գրված է, որ դեսպանի սպանությունը FETO կազմակերպության կողմից իրականացված սադրանք է՝ ուղղված թուրք-ռուսական հարաբերությունների դեմ: Հիշեցնենք, […]
17:08 23.11.2018
Օրեր առաջ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Փաշինյանի այս հայտարարությանը Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքեց՝ ասելով, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես միջազգային դատախազի տեղ է դրել: Ասվածին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանի հետ չեն լինելու այնպիսի հարաբերություններ, որին […]
17:07 23.11.2018
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին գնահատել է նոյեմբերի 21-ին՝ Սոչիում Ռուսաստանի և Աբխազիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռաուլ Խաջիմբայի միջև կայացած հանդիպումը: «ՌԴ նախագահի հերթական հանդիպումն Աբխազիայի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ Ռաուլ Խաջիմբայի հետ Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ինչպես նաև միջազգային նորմերի կոպիտ անտեսում է»,- ասել է Կոնստանտինիդին: Նրա գնահատմամբ՝ «սա Կրեմլի կողմից ևս մեկ ապօրինի փորձ […]
17:00 23.11.2018
Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի: Ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ: Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին: Առաջին մրցանակին […]
16:48 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել ծրագրի, ինչպես նաև այնտեղ առկա պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը […]
16:21 23.11.2018
Ինչպես հայտնի է, վաղը՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քայլերթ է ծրագրել: Նա կոչ է արել քաղաքացիներին անցնել քաղաքի մի ծայրից մյուսը: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են վարչապետի պաշտոնակատարից, թե ո՞րն է երկար քայլուղու ընտրության պատճառը։ «Մենք սովոր ենք երկար ճանապարհների և հերթական անգամ ուզում ենք երկար ճանապարհ անցնել Երևան քաղաքով»,- […]
16:07 23.11.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ եթե Եվրոպան չլուծի միգրացիայի խնդիրը, ապա «սեփական» Դոնալդ Թրամփը կունենա: Քաղաքական գործիչն այդ մասին ասել է The Guardian պարբերականի հետ զրույցում: Նա նշել է, որ միգրացիոն ճգնաժամը զայրացնում է մարդկանց՝ դրդելով ընտրություններում նախապատվությունը տալ աջակողմյան պոպուլիստ թեկնածուներին: Քլինթոնը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին հզոր ազդակ հղել՝ հստակ հասկացնելով, […]
15:50 23.11.2018
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին»՝ «Կանայք, անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրի ներքո։ Բացմանը ելույթներով հանդես են եկել Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինին։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 100 երկիր ներկայացնող մասնակիցներ, որոնց թվում էին ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և […]
15:46 23.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ քարոզարշավի ընթացքում չի իրականացնելու իր պաշտոնից բխող որևէ գործառույթ. «Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ, որ սկսած քարոզարշավի մեկնարկի օրից (նոյեմբերի 26-ից) մինչև քվեարկության օրը (դեկտեմբերի 9-ը) օրենքի ուժով ազատվելու եմ իմ ծառայողական պարտականությունների կատարումից, ինչը […]
15:42 23.11.2018
Քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Արմեն Բադալյանը այսօր վերլուծել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն ու տարբերանշանները: Կարեն Քոչարյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության սև ու սպիտակ տարբերանշանին, նշեց, որ այնքան էլ վատ տեխնոլոգիա չէ: «Նրանք հասկացան, որ այն ուժերը, որոնք պատկերացնում են Նիկոլ Փաշինյանին սպիտակ, իսկ իրենց սև, այսպես, թե այնպես, իրենք այդ ուժերին չեն […]
15:28 23.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հարցով կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում: «ԿԲ-ի հետ պայմանավորվել ենք, որ լուծումներ կտրվեն: Կառավարության որոշում է պատրաստվում: Ես հույս ունեմ՝ ԿԲ-ն կառավարության հետ կաշխատի, որպեսզի էդ լուծումները լինեն»,- ասել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԿԲ-ն հայտարարություն էր տարածել, […]
15:26 23.11.2018
Այսօր վարչապետի պաշտոնակատարին հարցեր ուղղելիս լրագրողները հիշեցրել են, որ այս տարի ավելի քիչ՝ 1 մլն դոլարով պակաս գումար է նվիրաբերվել, քան նախորդ տարի: «Անցումային փուլ է, ամեն ինչ կընկնի իր տեղը, մենք պետք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը, անելիքը, բարեփոխումները և կգանք ընդհանուր հայտարարի»,- ասել է Փաշինյանը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք տեղյակ է […]
15:18 23.11.2018
Քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Արմեն Բադալյանը այսօր վերլուծել են քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները: Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի «Երջանիկ անհատ, հոգատար հասարակություն, զարգացած պետություն» կարգախոսին՝ քաղտեխնոլոգները նշեցին, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսն ավելի լավն էր: «Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ՔՊ-ն շատ արագ դառավ ինչ-որ չինովնիկական համակարգ ու ինչ-որ շրջանակների մեջ իրեն դրեց»,- ասաց Կարեն Քոչարյանը: Քոչարյանը […]
15:12 23.11.2018
«Մրցունակությունը ՀՀ տնտեսական հատվածում պետք է գտնվի մեր քննարկման կենտրոնում: Մեկ աշխատողը մեկ ժամում Հայաստանում ստեղծում է հինգ դոլարին համարժեք արդյունք: Խնդիր է դրված բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը»,- ամփոփելով վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքներն ու նախանշելով առաջիկա անելիքները՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ մասնավոր […]
14:58 23.11.2018
«Դեբատներ պետք է լինեն ոչ միայն նախընտրական շրջանում, և շատ լավ կլինի, որ այդ մշակույթը մտնի հայկական քաղաքական դաշտ: Դեբատները պետք է նաև ինքնանպատակ չլինեն, այլ նպատակը պետք է լինի տարբեր մտքեր հավաքելն ու պետությունը զարգացնելը»,- ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը նշում է, որ եթե դեբատը լինի, օրինակ, ցուցակի առաջին համարների մակարդակով, ու եթե […]
14:57 23.11.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության դատախազության լրատվական բաժնից: Հրամանի նպատակն է դատախազական […]
14:48 23.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Երևանում` տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ անդրադարձավ հրապարակված տնտեսագիտական «Ի՞նչ անել» ձեռնարկին, խոստացավ, որ առաջիկայում կսկսի այդ գիրքը կարդալ սկզբից մինչև վերջ, հետագայում խոստացավ, որ կծրագրեն ավելի երկար ժամանակով հանդիպում, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի: «Այս քննարկման արդյունքում ոգևորված եմ, որովհետև երբ գալիս էի այստեղ, գիտեի, թե ինչ […]
14:30 23.11.2018
Ադրբեջանի երեք քաղաքացի է ձերբակալվել է այն բանի համար, որ կապեր է պահել Սիրիայում և այլ պետություններում ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցիների հարազատների հետ ու գումար փոխանցել նրանց՝ զինյալների ֆինանսավորումն ապահովելու համար։ ՄԱԿ-ի կողմից որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված կազմակերպությունները հովանավորներին՝ Իլգար Աղաև, Սախիլ Իբրահիմով, Նամիգ Մամեդով, ձերբակալել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Պարզվել է, որ Ադրբեջանում […]