TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞. Փաշինյանի արձագանքն իրեն ուղղված մեղադրանքներին

14:22 23.11.2018

Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել լրագրողների այն հարցին, թե ՀՀԿ-ականները պնդում են, որ իր՝ նախընտրական քարոզարշավից առաջ Գեղարքունիքի մարզ կատարած այցը միջազգային չափորոշիչների խախտում է: Լրագրողների դիտարկմանը, թե քարոզչությունն իրականացվել է նախընտրական քարոզարշավից առաջ, ու վարչապետը դա իր աշխատանքային ժամերին է իրականացրել, Փաշինյանն այսպես […]

̰
12-րդ ընտրատարածքի (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

14:16 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 12 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը […]

̰
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում «Հին Երևանի» տարածքում

14:11 23.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հին Երևան» նախագծի տարածք: Նա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ առաջինն այցելել է Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գործունեության տարածք: Կառուցապատող ընկերություններից մեկի պատճառով շենքը վթարային էր դարձել: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է, թե շենքի ամրացման համար ինչ տարբերակներ են առաջարկվում: Այնուհետ […]

̰
Հայտնի են հասարակության շրջանում ամենադրական և բացասական վերաբերմունքն ունեցող կուսակցությունները

14:10 23.11.2018

«Չնայած մեր հարցերի ձևակերպումը շատ հստակ է, բայց տարբեր լրատվամիջոցներ, ինչ-ինչ հարցերից ելնելով, մի փոքր ոչ միտումնավոր այլ ձև են ներկայացնում այս հարցը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ մասնավորեցնելով, թե այս դեպքում խոսքը որ կուսակցությունների ու դաշինքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին է: Ըստ […]

̰
Սպասվում են տեղումներ

14:01 23.11.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան […]

̰
Մահացել է բրիտանացի ամենահայտնի հայագետը

13:41 23.11.2018

84 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի գիտնական, հայագետ Ռոբերտ Ուիլյան Թոմսոնը: Տասնյակ տարիներ նա համարվում էր ԱՄՆ-ում և Եվրոպայում հայոց պատմության ամենահայտնի մասնագետներից մեկը: 1992 թվականից Թոմսոնը ղեկավարել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնը, որը բացվել էր հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Թոմսոնը հանդիսանում էր նաև հայագետ-հետազոտողների միջազգային միության հիմնադիրը: Իր երկար տարիների գործունեության ընթացքում […]

̰
11-րդ ընտրատարածքի (Շիրակի մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

13:32 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 11 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը ՀՀԿ 104 1 […]

̰
Քաղտեխնոլոգները քննարկել են առաջիկայում սպասվող քարոզարշավի տրամաբանությունը

13:15 23.11.2018

«Եթե դու քաղաքական ուժ ես ու գիտես, որ սպասվում են ընտրություններ, ապա ինչո՞ւ չես անում քայլեր, որ հասարակությանը ներկայացնես քո տեսլականը: Նստում, սպասում են ու հետո ասում են՝ վաայ, 12 օր է»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանը նշեց, որ ոչ ոք չի արգելում վարչապետին գնալ որևիցե համայնք ու այդ համայնքում ելույթ […]

̰
Արհեստական հավասարություն ստեղծել պետք չէ. ինչպե՞ս լուսաբանել խորհրդարանական ընտրությունները

13:00 23.11.2018

Կոշտ ընտրապայքար է լինելու, անցած խորհրդարանական ընտրությունների հանգստությունը չի լինելու, տարբեր քաղաքական ուժեր են տարբեր ամբիցիաներով: Այս մասին հայտարարել է ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը «Ազգային Ժողովի ընտրություններն ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա հեռարձակողների գործունեությունը» թեմայով սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով՝ ԸՕ և մեթոդաբանությունը թույլ է տալիս հավասար հնարավորություններ և հավասար պայմաններ ստեղծել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի […]

̰
GALLUP-ը Հայաստանում մինչ քարոզարշավը և դրա ընթացքում հետազոտություն կիրականացնի

12:58 23.11.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր «Պառլամենտական Ճեպընթաց. մեկնարկային կայարան» թեմայով ասուլիս է հրավիրել և տեղեկացրել, որ իրենք իրականացրել են հետազոտություն՝ կապված ընտրությունների հետ: «Մենք ունենալու ենք հետազոտությունների երկու փուլ՝ մինչ քարոզարշավը և քարոզարշավի կեսից հետո: Նախատեսում ենք դեկտեմբերի 1-4-ը իրականացնել երկրորդ փուլը, որպեսզի տեսնենք, թե այդ քարոզարշավը կարո՞ղ […]

̰
Սփյուռքի նախարարությունը հայկական համայնքների հետ կաշխատի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

12:53 23.11.2018

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ պաշտոնավարման ժամանակահատվածն ամփոփելով՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը փորձում է սփյուռքի տարբեր համայնքների հետ կապի համար նոր տեխնոլոգիաներ կիրառել, քանի որ միշտ չէ, որ կարողանում են այցելել հեռավոր երկրներ ու անմիջական կապ ունենալ: «Սփյուռքի նախարարության պատմության մեջ առաջին անգամ տեսակապ ենք […]

̰
Նիկոլ Փաշինյանի այցը «Հայաստան» համահայկական հիմնադրամ

12:52 23.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ մասնակցելու 21-րդ հեռուստամարաթոնին, այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և […]

̰
Սևանի մաքրման պայմանագիրը լուծարվել է. Էրիկ Գրիգորյանն ամփոփում է 6-ամսյա աշխատանքի արդյունքները

12:46 23.11.2018

Փոխհատուցման սկզբունքի փոխարեն կանխարգելման մեխանիզմ, համակարգային բարեփոխումներ, հատուկ պահպանվող տարածքներում միջինը 40, երբեմն 100 տոկոսով բարձրացել են աշխատավարձերը, տեղադրվել են արևային պանելներ, առաջին անգամ կատարվել է պոչամբարների ամբողջական գույքագրում, անցկացվել են կլիմայական գործընթացի մասին բանակցություններ, օրենսդրական փոփոխություններով խստացվել են գետերի վրա փոքր հէկերի կառուցման պայմաններ: Այս մասին այսօր, ամփոփելով վեց ամսվա աշխատանքի արդյունքները, ասաց ՀՀ […]

̰
Քաղաքացուն հետաքրքրում է իր բարեկեցիկ կյանքը. Վահագն Խաչատրյան

12:30 23.11.2018

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է` այսօր շատ կարևոր է իմանալ, թե ինչ տնտեսություն ունենք, քանի որ մինչ օրս թվանկարչությամբ տնտեսության իրական պատկերը խեղաթյուրվել է: «Առանց իրական պատկերի հնարավոր չէ տնտեսությունը բուժել, հակառակ դեպքում թվերի հետ վիճաբանությունը էական չէ, բոլորս մի խնդիր ունենք, ուզում ենք ապրել բարեկեցիկ կյանքով: Որևէ քաղաքացու, երբ հարցնեք` լա՞վ է ապրում, չի […]

̰
Ի՞նչ է արել սփյուռքի նախարարի պաշտոնակատարը 6 ամսվա ընթացքում

11:50 23.11.2018

Վերջին 6 ամսվա ընթացքում Սփյուռքի նախարարությունը մշակել է սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականության ռազմավարական փաստաթուղթ, որում նշված են 19 գործնական ուղղություններ: Մայիսի 12-ից նոյեմբերի 19-ը նախարարությունն իրականացրել է երեք ծրագիր, «Արի տուն» ծրագրի անցումային փուլերը, որին մասնակցել է 16 երկրից եկած 156 սփյուռքահայ պատանի: «Քայլ դեպի տուն» ծրագրի ընթացքում նախարարությունը համագործակցել է մասնավորի հետ և խնայել […]

̰
Ուղերձ Ռուսաստանին, որ Ուկրաինան ամբողջությամբ առանձնանում է. Պորոշենկոյի ելույթի շեշտադրումը

11:47 23.11.2018

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի Սահմանադրության փոփոխությունը, որը միտված է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու Կիևի նպատակն ամրագրելուն, հզոր «ուղերձ» կլինի Ռուսաստանին այն մասին, որ իրենք ամբողջովին առանձնանում են: Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայում, դիմելով պատգամավորներին, Պորոշենկոն ագրեսոր էր անվանել Ռուսաստանին և հայտարարել, թե Ռուսաստանը հնարավորություն չունի արգելափակելու Ուկրաինայի անդամակցությունն արևմտյան երկու կազմակերպություններին: Հիշեցնենք՝ […]

̰
Էդուարդ Շարմազանովը մտահոգ է

11:47 23.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ մտահոգ է, քանի որ նկատում է ուղղակի-անուղղակի հակաքարոզ ավանդական արժեքների նկատմամբ: «Երբ խոսում ենք մտահոգություններից, կարծում եմ, պետք է տպավորություն չստեղծվի, որ ես, իմ քաղաքական ուժը որևէ մեղք չենք գործել: Մենք սխալական չենք, մենք բոլորս մահկանացուներ ենք, ես` առավել ևս, ու բոլորս մեղավոր […]

̰
Նոյեմբերի 22-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 54 դեպք

11:11 23.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 4, ծեծի 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի […]

̰
Լոս Անջելեսում հսկայական խցանումներ են գրանցվել

10:48 23.11.2018

Լոս Անջելեսում մի քանի տասնյակ կիլոմետրի հասնող խցանումներ են: Նման իրավիճակ է գրեթե ամեն տարի՝ Գոհաբանության օրը նշելուց հետո, երբ մարդիկ տուն են վերադառնում: Այդ ընթացքում վթարները ևս անխուսափելի են: Ավելանում են շտապօգնության կանչերը, սակայն բուժանձնակազմերի տեղ հասնելը դժվարանում է նույն այդ խցանումների պատճառով: https://www.youtube.com/watch?v=RLc3EnWplqA

̰
Փարիզում վառվել են տոնական լույսերը

10:13 23.11.2018

Փարիզում վառվել են տոնական լույսերը: Այս անգամ կոճակը սեղմելու պատիվը տրվել է հանրահայտ դիզայներ Կարլ Լագերֆիլդին: Նրա կողքին է եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Կոճակը սեղմելուց հետո լուսավորվել է հանրահայտ Champs-Élysées-ն: Սովորաբար այս կերպ ամեն տարի Փարիզում սկսվում է Սուրբ Ծննդի ու Ամանորի նախապատրաստության շրջանը: Fashion designer Karl Lagerfeld lights up Paris' Champs-Élysées pic.twitter.com/RUAcKPiumA — […]

̰
Լիլիթ Մակունցը հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին. նոր թեկնածու կա. «Իրավունք»

10:01 23.11.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ,  և հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերևներում ամեն ինչ որոշված է: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձևավորվող կառավարությունում […]

̰
ՀՀԿ–ն՝ ձեռնտու ընդդիմություն. «Փաստ»

09:58 23.11.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության՝ իրենց համար ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել: Հանրապետականի՝ ընդդիմադիր ճամբարում դիրքավորվելը իշխանությունները դիտարկում են որպես շանս իրական քննադատությունների հնարավորությունը փակելու, մյուս կողմից էլ՝ այս կամ այն հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ–ի կառավարման տարիների բացթողումները մատնանշելու և նրանց քավության նոխազ դարձնելու […]

̰
Խմորումներ ԲՀԿ-ում. որոշ էլիտար թեկնածուներ խնդրանքով դիմել են Ծառուկյանին. «Ժամանակ»

09:33 23.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների և համակիրների: Պարզվում է՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, որոշ մարդկանց անուններն այդպես էլ չեն հայտնվել ռեյտինգային ընտրացուցակներում: Դրա պատճառը կարող է լինել այն, որ նրանց ներկայությունը ցանկալի չի եղել կուսակցության որոշ էլիտար թեկնածուների, և նրանք խնդրել են, որ իրենց […]

̰
Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով կալանավորվածը տվել է պատվիրատուի անունը. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

09:00 23.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլևս չի իրականացվի: Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել: Եվ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին […]

̰
10-րդ ընտրատարածքի (Կոտայքի մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

08:43 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]

̰
9-րդ ընտրատարածքի (Լոռու մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

08:16 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 9 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Լոռու մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներինն են). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն 4 […]

̰
Հանրապետության զինկոմիսարիատների թիվը կկրճատվի, իսկ  խոշորացման ծրագիրը  կավարտվի մի քանի օրից

01:05 23.11.2018

2018 թվականի գարնանից մեկնարկել է զինկոմիսարիատների  խոշորացման ծրագիրը, որով զինկոմիսարիատների  կառավարումը Զինված ուժերի գլխավոր շտաբից փոխանցվում է Պաշտպանության նախարարությանը։ Առաջին փուլով խոշորացվել են մայրաքաղաքի ու մոտակա մարզերի զինկոմիսարիատները, այժմ ընթանում է կառույցների միավորման երկրորդ փուլը, որի մեջ ընդգրկված է նաև Շիրակի մարզը: Այսօր Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել հանրապետության զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն ու ներկայացրել խոշորացման […]

̰
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը խոստանում է աշխատել ավելի թափանցիկ ու հաշվետու

00:59 23.11.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամինպատակները լիովին ազնիվ են, և նվիրատուների բոլոր գումարներն ու   անգամ ամենափոքր լուման ծառայելու է իր նպատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին ամենամյա   հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ «Հիմնադրամը պետք է աշխատի նոր Հայաստանի ոգով։ Մեր սփյուռքահայ բոլոր հայրենակիցներն ու  Հայաստանի քաղաքացիները միասին պետք է կերտեն նոր Հայաստան։ Հիմնադրամում մեծ փոփոխություններ են կատարվել և դեռ կատարվելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ  հիմնադրամի նախկին վստահությունն ավելանա, Հայաստանի նոր կառավարության որդեգրած նոր  քաղաքականությունն ու մոտեցումները, կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարը բերելու են նրան,  որ  հիմնադրամի նկատմամբ վստահությունն օրեցօր աճելու է»,- հայտարարեց Հայկակ Արշամյանը։ Նա ընդգծեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործելու է ավելի թափանցիկ ու հաշվետու։ Արշամյանը հայտարարեց, որ փորձելու են նաև կազմակերպել առցանց դրամահավաքներ նոր, ավելի փոքր նախագծերի  համար։ Մասնավորապես, նա ընդգծեց ստարտափների վրա մեծ թվով ներդրումներ անելու անհրաժեշտությունը։

̰
Ռուսաստանն առևանգում, խոշտանգում, սպանում է մեր խաղաղ բնակչությանը. Բախտաձե

00:54 23.11.2018

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ`  բանակցությունները շատ կարևոր են, սակայն Ռուսաստանը առևանգում, խոշտանգում, սպանում է Վրաստանի խաղաղ բնակչությանը, բռնազավթած տարածքների գծով տեղաշարժում է փշալարերի  ցանկապատները: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բախտաձեն շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին համագործակցության և աջակցության համար: «Մեր բանակցությունները շատ կարևոր են, բայց Ռուսաստանն ամեն օր առևանգում, խոշտանգում  և […]

̰
8-րդ ընտրատարածքի (Գեղարքունիքի մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

00:52 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 8 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Գեղարքունիքի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը Հայաստանի Հանրապետական կուսակցություն […]

̰
BACK_TO_TOP