TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՛չ, դա չի քննարկվում․ Թրամփը՝ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու մասին

20:04 18.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը հերքել է խոսակցությունները, թե Միացյալ Նահանգների վարչակազմն օրինական ճանապարհներ է փնտրում իսլամական քարոզիչ և Էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու համար։ «Ո՛չ, դա չի քննարկվում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Գյուլենի արտահանձնման մասին լուրերի վերաբերյալ հարցին ի պատասխան։ Բանն այն է, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգների նախագահն իրավական […]

̰
Խաշըգջիի անդամահատված մարմինը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով՝ դիվանագիտական բեռի անվան տակ

19:09 18.11.2018

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի անդամահատված մարմինը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով՝ դիվանագիտական բեռի անվան տակ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով այն տարբերակները, թե ինչպես կարող էր անհետանալ սպանված լրագրողի դին։ Ըստ պաշտոնյայի՝ հավանական է, որ նրա մարմինը մաս-մաս տեղավորվել է ճամպրուկների մեջ, որոնք […]

̰
ՌԴ-ում մաքսանենգ տանձի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել

18:31 18.11.2018

Ռուսաստանում բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով տանձի ներկրման խոշորագույն դեպք․ չնայած ՌԴ-ի կողմից հակաեվրոպական պատժամիջոցներին ու սահմանափակումներին՝ Բելգիայից ու Նիդեռլանդներից Ռուսաստան է արտահանվել 240 միլիոն եվրոյի տեղական տանձ։ Այդ ամենի մասին հայտնի է դարձել, երբ եվրոպական լրատվամիջոցներից մեկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանում վաճառվում է «Կոնֆերենցիա» տեսակի տանձ, որն արտադրվում է բացառապես վերոնշյալ […]

̰
Բաքվում «ապօրինի» ցույցեր կազմակերպելու համար ընդդիմադիր կուսակցության ղեկավարին երկամսյա կալանք է սպառնում

18:10 18.11.2018

Ադրբեջանի մայրաքաղաքում երեկ կազմակերպված ցույցերի մասնակիցներից ու կազմակերպիչներից 52-ին ձերբակալելուց հետո երկրի իրավապահներն ավելի ուշ բաց են թողել նրանցից 41-ին։ Մյուս 11-ին, որոնք եղել են հիմնական կազմակերպիչները, սպառնում է պատասխանատվություն։ 11 ձերբակալվածների թվում է նաև Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին։ Նրան ու մյուս ձերբակալվածներին, ըստ այսօր տարածված պաշտոնական հաղորդագրության, մեղսագրվում […]

̰
Երբ ժողովուրդը գիտի, որ կա ապօրինի շինարարության օրինականացման հանձնաժողով, այդտեղից է սկսվում ողբերգությունը․ Մեսչյան

17:57 18.11.2018

«Երբ ժողովուրդը գիտի, որ կա ապօրինի շինարարության օրինականացման հանձնաժողով, որ արդեն տարօրինակ հասկացություն է, բնականաբար, ժողովրդի մեջ լինում է այդ կասկածը, և երբ առանձնապես դրդում են, ասում են՝ ժամանակ մի՛ ծախսի, ձևակերպում, դիմում-բան, քաղաքապետարան … մոռացի, դու քո գործը արա, հետո մենք այդ ամենը կօրինականացնենք, այդտեղից է սկսվում ողբերգությունը», – ապօրինի շինարարության մասին իր այս […]

̰
ԿՀՎ-ն Խաշըգջիի սպանության մեջ մեղադրում է սաուդցի արքայազնին․ Թրամփը հորդորում է չշտապել

17:35 18.11.2018

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության մեջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրում է սաուդցի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին։ ԿՀՎ հետաքննության արդյունքում պարզվել է, որ լրագրողին հյուպատոսարան է հրավիրել թագաժառանգի եղբայրը՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը։ Նա Խաշըգջիին վստահեցրել է, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հայտնի չէ, թե թագաժառանգի եղբայրն իմացե՞լ է ծրագրվող սպանության […]

̰
Վերջին 7 տարում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել 55 հազար սիրիացի փախստական

16:59 18.11.2018

Թուրքիայի խորհրդարանի՝ Անթալիայից ընտրված պատգամավոր Աթայ Ուլսուն հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիա տեղափոխվելուց հետո քաղաքացիություն է ստացել 3,5 միլիոն սիրիացի փախստական։ Նա հայտարարել է, թե քաղաքացիություն ստացողները կազմել են բոլոր փախստականների ընդամենը 1 տոկոսը։ Իշխող կուսակցության անդամի վստահեցմամբ՝ քաղաքացիություն տրվել է 55 հազար սիրիացի փախստականի, որոնցից 20 հազարը եղել են երեխաներ։ Ընդ որում, ըստ […]

̰
Ոչ մի հուշարձան բարբարոսաբար չի՛ քանդվելու, վե՛րջ․ Մեսչյան

16:48 18.11.2018

«Ինչքան ժամանակ ես գլխավոր ճարտարապետ եմ, ոչ մի հուշարձան բարբարոսաբար չի՛ քանդվելու։ Առաջին հերթին նկատի ունեմ՝ վերանալը, որովհետև կառույցներ կան, որոնք, ցավոք սրտի, այնպիսի վիճակի մեջ են, որ պետք է մի մասն ապամոնտաժել, նորից հավաքել, բայց հուշարձանն իր արժեքային համակարգով կպահպանվի»,- այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա բացահայտեց, որ […]

̰
Ադրբեջանն իր բողոքն է հայտնելու ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տալու վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳՆ

16:33 18.11.2018

Պաշտոնական Բաքուն պատրաստվում է բողոք հայտնել Միացյալ Նահանգներին, քանի որ վերջինս թույլ է տվել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելի ԱՄՆ ու հանդիպումներ ունենա այնտեղ։ Այս մասին ասվում է  Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Այս քայլն ադրբեջանական կողմում մեկնաբանել են, թե ԱՄՆ-ն՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է թույլ […]

̰
Վերադարձե՛ք ձեր սահմաններին․ Մեսչյանը՝ կանաչ տարածքներ զավթած սրճարանների տերերին

15:47 18.11.2018

«Խնդրում եմ կանաչ տարածքներում բոլոր սրճարանների սեփականատերերին, որոնք դուրս են եկել իրենց սահմաններից և խոտի տարածքի վրա շարունակում են կազմակերպել իրենց բիզնեսը, խնդրում եմ՝ վերադարձե՛ք ձեր սահմաններին»,-«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այսպիսի կոչ արեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրա խոսքով՝ գարնաննժ իրենք կանաչապատ տարածքները մաքրելու աշխատանքներ են իրականցնելու, և լավ կլինի, որ սրճարանների սեփականատերերն ինքնուրույն […]

̰
Կարծում եք՝ խանդավառությա՞մբ ենք քանդում ապօրինի կառույցները․ Արթուր Մեսչյան

15:30 18.11.2018

«Խնդրում եմ՝ սիրելի՛ երևանցիներ, մի՛ արեք ապօրինի շինարարություն», – այս խոսքերով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դիմեց համաքաղաքացիներին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ։ Ճարտարապետը բացատրեց, որ իրենք էլ են դժվարությամբ ընդունում որևէ մեկի կառուցածը քանդելու որոշումը։ Նա պնդեց, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անել՝ քաղաքացու շինարարությունը հեշտացնելու համար, բայց այդ ամենն օրինական իրականացնելու համար անհրաժեշտ է […]

̰
Հասկացել ենք՝ ինչ չպետք է անենք ոչ մի դեպքում․ Մեսչյանը՝ քաղաքաշինության ապագայի մասին

15:03 18.11.2018

Հայաստանում ավանդաբար երկու կառույցներ հակասության մեջ են լինում քաղաքաշինության և համայնքային ճարտարապետության հարցերում՝ Քաղաքաշինության պետական կոմիտեն՝ որպես քաղաքականություն որոշող, և համայնքային ճարտարապետության ղեկավարները։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այսպիսի միտք հայտնեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյան։ Ապա պաշտոնյան իր ուրախությունը հայտնեց, որ հենց Արթուր Մեսչյանն է Երևանի գլխավոր ճարտարապետն, ու դրանով պայմանավորված՝ իրենց հակասություններն ավելի […]

̰
Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ

14:04 18.11.2018

Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ բարձր […]

̰
ՀԱՊԿ-ի անդամները կասկածի տակ են դնում Հայաստանից գլխավոր քարտուղարի նշանակման արդյունավետությունը․ Սեմերիկով

09:35 18.11.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն անդրադարձել է կազմակերպության նոր քարտուղարի նշանակման հարցին։ Նրա խոսքով՝ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում երկու մոտեցում կա` ռոտացիոն սկզբունքով կամ կրկին Հայաստանից, սակայն կազմակերպության շատ անդամներ կասկածի տակ են դնում երկրորդ տարբերակի արդյունավետությունը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Վալերի Սեմերիկովի խոսքով՝ կառույցը հարցը կդիտարկի կառուցողական փոխհամագործակցության և […]

̰
Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանն անհանգստանալ․ Արփինե Հովհաննիսյան

23:58 17.11.2018

Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանն անհանգստանալ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր մտահոգությունների առնչությամբ ոստիկանության տարածած պարզաբանմանը։ «Երեկ գրառում էի կատարել, որով հայտնել էի իմ անհանգստությունը հանցագործությունների աճի առումով: Ներկայացրել էի այս տարվա առաջին 8 ամսվա տվյալները` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Քանի որ եղան […]

̰
Թող իրենք չխաբվեն այդ 81%-ով. Դավիթ Շահնազարյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

23:20 17.11.2018

«Նախ, մեր հասարակությունը հիմա խիստ բևեռացված է, և դա իշխանությունների գործունեության ոչ միայն արդյունքն է, այլև նպատակը: Հասարակության այն հատվածում, անկախ թե ինչ է արել վարչապետը, նրան պիտի ասեն կեցցես, նրա տեղակալը կոռուպցիոն սկանդալի մեջ է, բայց մարդիկ ասում են ոչինչ, նրան կարելի է»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է քաղաքական պետական […]

̰
Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

18:58 17.11.2018

Պաշտոնաթող գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը: Հիշեցնենք, որ հայտարարության մեջ Բելառուսի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ինքը պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար, մասնավորապես ասել էր, թե «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն […]

̰
ԿԸՀ-ն 3 կուսակցության մի քանի թեկնածուի 48 ժամ է տվել փաստաթղթերը լրացնելու համար

18:50 17.11.2018

Այսօր գումարած ԿԸՀ նիստում հանձնաժողովը կայացրել է որոշում, համաձայն որի՝ 48 ժամ է տրամադրել ԱԺ արտահերթ ընտրություններին  մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և  «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար: Ինչպես նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 կուսակցության և 2 կուսակցությունների դաշինքի փաստաթղթերը ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ […]

̰
Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր կուսակցության ղեկավարին

18:41 17.11.2018

Ցույցի ժամանակ Ադրբեջանի իրավապահները Բաքվում ձերբակալել են Ադրբեջանի սակավաթիվ կուսակցություններից մեկի՝ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիին։ Այս մասին հայտնում են տեղական աղբյուրները։ Քերիմլին ցուցարարների հետ գնացել է Բաքվի «Շեհիդների ծառուղի», որտեղ թաղված են զոհված ադրբեջանցի զինծառայողները և ցանկացել է ծաղիկներ դնել նրանց հուշաքարերին։ Նրան ձերբակալալ են հենց պուրակում։ Թե ինչի համար է ձերբակալվել […]

̰
Արարատյան դաշտում 38 նոր հոր բացելու ծրագիրը չի չեղարկվել

18:30 17.11.2018

Սևանի փրկության համար հրավիրված գիտաժողովին մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ում SHANTNEWS.am-ն այսօր հարցեր է ուղղել նաև Արարատյան ջրային ավազանի վերաբերյալ: Հայտնի է, որ միայն գրունտային ջրերի մակարդակն իջել է 3-ից մինչև 9 մետր, առանձին դեպքերում՝ մինչև 15 մետր: Մի կողմից՝ խոսվում է Արտեզյան ավազանի «հյուծված» վիճակի մասին, մյուս կողմից՝ Ջրային տնտեսության […]

̰
Մայրաքաղաքի վարչական ո՞ր շրջաններում են ղեկավարի փոփոխություններ կատարվել

18:21 17.11.2018

Երևանի վարչական շրջանների մեծ մասն արդեն նոր ղեկավարներ ունի: SHANTNEWS.am-ն ի մի է բերել, թե որ վարչական շրջաններում են փոխվել ղեկավարները: Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Թելման Թադևոսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Արման Աբրահամյանը, Արամ Դանիելյանը նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի […]

̰
Մերկելն ընդունել է միգրացիոն քաղաքականության մեջ թույլ տված սխալները

18:06 17.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է կառավարության կողմից միգրացիոն քաղաքականության մեջ թույլ տված սխալները: Մերկելն այս մասին հայտարարել է Խեմնից քաղաքում այն բանից հետո, երբ մի քանի փախստական սպանել էր տեղացիներից մեկին, հայտնում է Deutsche Welle-ն: Աղբյուրը հայտնում է, որ Մերկելն ասել է, որ ամբողջությամբ հասկանում է քաղաքի բնակիչների զգացմունքները, որոնք իրենց անվտանգ չեն զգում: […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելը սկզբունքի հարց է. Ռուբեն Մեհրաբյան

18:00 17.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ Ղազախստանի նախագահը, ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո, խախտելով պայմանավորվածությունը, հայտարարությամբ է հանդես եկել, հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի […]

̰
Ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովի հրաժարականը

17:37 17.11.2018

Այսօր մոտ 100 ակտիվիստ է հավաքվել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի տան մոտ ու պահանջել նրա հրաժարականը, քանի որ ըստ ցուցարարների՝ Ավակովը տապալել է երկրի իրավապահ համակարգի բարեփոխումները։ Միաժամանակ, ցուցարարները պահանջում են նաև երկրի գլխավոր դատախազի պաշտոնանկությունը, փոխանցում է ուկրաինական մամուլը։ Ակտիվիստները պնդում են, որ Ուկրաինայում այդպես էլ չի կայացել ակտիվիստների պաշտպանությունը, և պետական […]

̰
ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Խաշըգջիի գործն ու գյուլենականների հետապնդումները

17:15 17.11.2018

Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են մասնավորապես Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի գործը, թուրքական գյուլենական շարժման հարցը, իսչպես նաև Սիրիայի խնդիրները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։ Թե ինչ պայմանավորվածություններ կամ համատեղ որոշումներ ունեն երկու նախագահները, չի մանրամասնվում։ Սակայն ակհայտ է, որ քննարկված […]

̰
Ստեղծված իրավիճակում հենց այսպես խնդիրը սրելն է ճիշտը. Արման Մելիքյանը` Փաշինյանի հայտարարության մասին

17:00 17.11.2018

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից` պայմանավորվածություն խախտելու համար: Ի՞նչ հետևանք կունենա այդ հայտարարությունը, Հայաստանին, ի վերջո, կհաջողվի՞ պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս ամենի մասին ենք զրուցել Արման […]

̰
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել է իր լիազորությունները

16:57 17.11.2018

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դադարեցնում է իր լիազորությունները: «Սիրելի շենգավիթցիներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Ձեզ հայտնի է, թե իմ ղեկավարած տարիների ընթացքում ինչ հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել մեր շրջանը: Արել եմ այն, ինչ կարող էր անել իր շրջանն ու բնակիչներին […]

̰
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային Արցախի նախագահի՝ Փարիզ այցից հետո

16:50 17.11.2018

Արցախի նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի դեսպանին ու բողոքի նոտա հանձնել նրան Բակո Սահակյանի այցը թույլ տալու համար։ Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի պաշտոնակատարը։ Իրենց այս քայլը ադրբեջանական կողմում մեկնաբանել են, թե իբր Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, պետք է […]

̰
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ

15:40 17.11.2018

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել», – այս խոսքերով է Բելառուսի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ինքը պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։ Խոսնակը հայտարարել է, թե այդպիսի մոտեցումը հասկանալի կլիներ […]

̰
Ըստ էության, միակ ընդդիմադիր քաղաքական ուժը ՀՀԿ-ն է. Դավիթ Շահնազարյան

15:38 17.11.2018

«Իրավիճակի գնահատականի մասին մի քանի անգամ խոսել եմ, որ զարգացումները գնում են բոլոր հնարավորներից թերևս ամենավատ ուղղությամբ: Գիտեք, այսօր շատ պարզ է գծված սահմանագիծը՝ մի կողմում հեղափոխականներն են ու հեղափոխությանը սատարածները: Նրանք բոլորը պատասխանատու են այսպես կոչված հեղափոխության ու նրա հետևանքների համար: Ըստ էության, միակ ընդդիմադիր քաղաքական ուժը ՀՀԿ-ն է»,- ՀՀԿ-ի ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին […]

̰
BACK_TO_TOP