Զեյնալյանը ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է գերեվարված Կարեն Ղազարյանին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Զեյնալյանը ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է գերեվարված Կարեն Ղազարյանին առնչվող հարցեր

18:40 19.11.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին ընդունելության համար և ներկայացրել Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել է համագործակցության հետագա հնարավորություններին:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից գերեվարված, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի պահման պայմաններին վերաբերող հարցերը:

Քլեր Մեյթրոն տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կարեն Ղազարյանին և առաջիկայում ևս այց կկատարեն: Նա հավելել է, որ իրենք մշտապես կապ են պահպանում Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց կառույցն ազատազրկված անձին ազատ արձակելու բանակցություններում ներգրավվելու կամ դատարանի վճիռների վրա ներգործություն ունենալու որևէ իրավասություն չունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

21:09 18.06.2025

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

21:02 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

20:54 18.06.2025

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

20:41 18.06.2025

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

Իրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

20:25 18.06.2025

Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

BACK_TO_TOP