18:29 15.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀՔԾ-ն լրացրել է երկրորդ նախագահի մեղադրանքը: Ալումյանը հայտնեց, որ իրավական որակումը չի փոխվել, երկրորդ նախագահին ինչ հոդված ու գործողություններ մեղսագրվում էին, դարձյալ մեղսագրվում են: «Մեղադրանքի մեջ բառերի քանակն է փոխվել, ահագին ավելացել են բառերը, ուրիշ ոչ մի փոփոխություն չեմ նկատել: Ըստ […]
18:21 15.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցել են նաև Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից՝ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական և փորձագիտական […]
18:15 15.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վճռը գնահատելիս նշեց, որ առաջին տպավորությունը բացասական է, ավելի մանրամասն կարծիք կհայտնի որոշումը ստանալուց հետո: Ալումյանն ասաց, որ մեծ է հավանականությունը, որ որոշումը ստանալուց հետո ՄԻԵԴ կդիմեն: Փաստաբանը հայտնեց, որ երկրորդ նախագահը նիստի ժամանակ իր փաստարկներն անձամբ է ներկայացրել, բացի […]
18:05 15.11.2018
Վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճիռը: Դատարանը՝ Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ երկրորդ նախագահի պաշտպանների վճռաբեկ բողոքը` մերժել: Դատարանը գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել […]
18:00 15.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մի բան գամ ասեմ, գնամ մեր նախապատրաստական աշխատանքներին։ «Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի։ Մտագրոհի ընթացքում հնչել են բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկը որպես տարբերակ հնչեցվել է իմ մի քանի գործընկերների կողմից։ Քննարկումները շարունակվում են»:
17:52 15.11.2018
«Մեր ցուցակը միշտ թարմացվում է, և ընդհանրապես դա մեր ավանդույթների մեջ է, որ այնպես պետք է լինի, որ փորձառությունները և երիտասարդական ավյունը համադրվեն: Հենց այս համադրությունն է տալիս գործում հաջողելու լավ լիցքը»,- ՀՅԴ ընտրական ցուցակի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը նշել է, որ այսօր ազգային ինքնությունը գիտակցող ցանկացած […]
17:42 15.11.2018
Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել է րոպեներ առաջ։ Դատական այս նիստի ժամանակ քննվել են Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները: Քննության ավարտից հետո դատարանը հեռացել է խորհրդակցության, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ […]
17:28 15.11.2018
«Ներկա փուլում Հայաստան ներկրվող գազի՝ 2019թ. սակագնի համար ավարտական արդյունք չկա»,- նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նա պարզաբանել է, որ գազի սակագինը որոշելիս հիմք է ընդունվում ընկերության մարժան՝ ընկերության ծախսերը, և ներկրման արժեքը, իսկ ներկրման գինը որոշվել է և միշտ որոշվելու է միջպետական կառավարման համաձայնագրերով: «Այս փուլում […]
17:27 15.11.2018
Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը միավորվում են՝ սառեցված հակամարտությունների լուծման համար: Այս մասին Քիշնևում հայտարարել են երեք երկրների կառավարության անդամները: Ուկրաինայի օկուպացված տարածքների հարցերով նախարար Վադիմ Չերնիշը նշել է, որ բոլոր երեք երկրներն էլ բախվել են ռուսական ագրեսիային: «Մեր երկրներում իրավիճակը նույնն է: Ռուսաստանի բացասական ազդեցությունը համընդհանուր խնդիր է»,- ընդգծել է նա: Վրաստանի քաղաքացիական իրավահավասարության հարցերով […]
17:15 15.11.2018
Վրաստանի ԿԸՀ-ի որոշմամբ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հինգշաբթի՝ հոկտեմբերի 28-ին: Ընտրությունների օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր: Վրաստանի հասարակական կազմակերպությունները բազմիցս դիմել էին ԿԸՀ ՝ կոչ անելով չխախտել ընտրողների սահմանադրական իրավունքը և ընտրությունների երկրորդ փուլը չնշանակել աշխատանքային օր: Բանն այն է, որ մայրաքաղաքում աշխատող և գրանցում չունեցող անձինք չեն կարողանա մեկնել գրանցման վայր և կատարել […]
17:14 15.11.2018
Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է Իրանի հետ ԵԱՏՄ երկրների կնքած համաձայնագիրն ազատ առևտրի վերաբերյալ։ Դրանով զգալի նվազում են Միության (այդ թվում և Հայաստանի) ու Իրանի միջև շրջանառվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ 2018 թվականի մայիսին Աստանայում կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների համար 23,4 տոկոսից իջեցվելու […]
17:13 15.11.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ստացված հաղորդման համաձայն, «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ […]
17:04 15.11.2018
Եվրոպական դատարանի որոշումը ՌԴ կառավարությանը պարտավորեցնում է Նավալնիին փոխհատուցել պատճառած վնասների համար:
17:02 15.11.2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց, իսկ գրավի կիրառումն անթույլատրելի է ճանաչվել: Հիշեցնենք, Վաչագան Ղազարյանը վճարել էր դատարանի սահմանած […]
16:58 15.11.2018
Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ո՞ր ճամբարում է տեսնում ԲՀԿ-ին՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր: «Ես կրկնում եմ մի քանի օր առաջ իմ արած հայտարարությունը՝ էսօր եկեք տեղաբաշխում, դերաբաշխում չկատարենք: Չի կարելի անտեսել ժողովրդի կարծիքը: Ժողովուրդը դեռ ընտրություն չի կատարել, մարդիկ արդեն որոշել են՝ իրենք որ տեղում են լինելու: Մենք այդպիսի որոշում […]
16:32 15.11.2018
Գործադիրի նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի քաղաքապետին լիազորություններ վերապահելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Դրա ընդունումը, ըստ Տերտերյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի գլխավոր պողոտայի Արամի, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման վերաբերյալ ընդունվել է որոշում, ճանաչվել է գերակա շահ: «Սակայն […]
16:29 15.11.2018
Այսօր խորհրդարանում Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «սևի» ու «սպիտակի» մասին խոսակցություններին. «Նախ չգիտեմ՝ «սևը» ով է, «սպիտակն» ով է, բայց «սև» ու «սպիտակի» պայքարն արդեն 6 ամիս գնում է»,- ասել է Շարմազանովը: Լրագրողների հիշեցմանը, թե Շարմազանովի կուսակից Արմեն Աշոտյանն ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը «սպիտակն» է, ուրեմն ինքը «սևն» է, Շարմազանովն […]
16:21 15.11.2018
Վճռաբեկ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացնում: Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը: Դատական այս նիստի ժամանակ քննվելու են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները: Նիստը նախագահող դատավորը Լիլիթ Թադևոսյանն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասով լրացում է կատարել, […]
16:12 15.11.2018
Խորհրդարանում այսօր լրագրողները փորձել են պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիտալի Բալասանյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ ընտրություններից հետո ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք է կնքվելու. «Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը շատ հստակ է՝ էն ինչ-որ խոսվում է, թեկուզ անուղղակի, այսօր տարբեր միջազգային փորձագետների կողմից՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», մեզ համար անընդունելի […]
15:50 15.11.2018
Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, թե արդյոք անցկացրել են սոցիոլոգիական հարցումներ՝ որքան է ԲՀԿ-ի վարկանիշն այսօր: «Կոնկրետ այս պահին ես սոցիոլոգիական հարցումներից տեղյակ չեմ, բայց շփվելով ժողովրդի հետ, ամեն օր խոսելով մարդկանց հետ, կիսելով նրանց դիրքորոշումները, լսելով նրանց, կարծիքները հաշվի առնելով՝ կարող եմ փաստել, որ ԲՀԿ-ն այսօր բավականին մեծ հանրային […]
15:48 15.11.2018
Այսօր լուրեր տարածվեցին, որ ՔՊ-ում հակվածություն կա խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ունենալու դեպքում ԱԺ նախագահի պաշտոնում ընտրել ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին: Վերջինս կառավարության նիստից հետո անդրադարձավ այդ լուրերին: Ըստ էության, Հարությունյանը ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց դրանք: «Ընտրությունների արդյունքը և թիմային քննարկումները ցույց կտան, թե ով կհավակնի ԱԺ նախագահի պաշտոնին: Կարծում եմ՝ որևէ քաղաքական […]
15:46 15.11.2018
Armtimes.com կայքը գրում է, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարները, որոնք արվել են Մոսկվայի օդանավակայաններից մեկում: Լուսանկարներն ուղեկցվում են հետևյալ գրառմամբ. «Երեկ Տարոն Մարգարյանը մեկնեց Մոսկվա։ Ըստ լուրերի՝ մշտական բնակության։ «Շերեմետևո» օդանավակայանում՝ էկոնոմ կլաս»: Նախկին քաղաքապետի մամլո խոսնակ Արթուր Գևորգյանը, մեկնաբանելով այդ լուսանկարներն ու տեղեկությունները, լրատվամիջոցի հետ զրույցում նշել […]
15:27 15.11.2018
«Մեզ փաստարկ էին բերել և, իհարկե, հասկանալի է, մարդիկ բերել էին մեքենաներ և տուգանքների էին ենթարկվում, քանի որ սահմանված ժամկետում չէին կարողանում Վրաստանից հանել իրենց մեքենաները, ինչպես նաև կուտակումներ կային սահմանին, ու քանի որ Վրաստանում ղեկի փոխման համար կուտակումներ էր առաջացել, նշում էին, որ էնտեղ փոխելու գինը թանկացել է: Մենք այս ամենին փորձեցինք օրենքի սահմաններում […]
15:11 15.11.2018
Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի քաղաքական պայքար են իրենք ծավալելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին օրենսդիրում տեղ զբաղեցնելու համար: «Մենք երբեք որևէ քաղաքական մրցակցի կշիռը չենք թերագնահատել: Մենք երբեք չենք թերագնահատել որևէ մասնակցի մասնակցելու հնարավորությունները: Խնդրեմ, բոլորն էլ թող մասնակցեն, և ժողովուրդը պետք է որոշի: Ցանկացած ընտրություն էլ դժվար պայքար […]
15:02 15.11.2018
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համապետական (համամասնական) ցուցակներն արդեն հրապարակվել են, ու դրանցից բացակայում են այնպիսի պատգամավորների անուններ, առանց որոնց անսովոր կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովը։ Նրանց համար խորհրդարան անցնելու միակ տարբերակն այն է, որ առաջադրված լինեն տարածքային (ռեյտինգային) ցուցակներով։ Իսկ մինչ այդ նրանց «ռեյտինգը» կարող եք ձևավորել ինքնուրույն՝ սեղմելով նկարների վերջին աջ […]
14:45 15.11.2018
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանից, թե ինչ կարգախոսով է ՀՀԿ-ն մասնակցելու ընտրություններին: Լրագրողները Եսայանին հիշեցրել են մյուս քաղաքական ուժերի կարգախոսները. «Չեմ ուզում քննարկել «Իմ քայլ»-ի կարգախոսը: Կարծում եմ՝ Նիկոլն այսպես թե այնպես լինելու է վարչապետ: Այսպես թե այնպես մեծամասնություն է վերցնելու խորհրդարանական ընտրություններում, լինելու է իշխանություն, էստեղ երկրորդ կարծիք չկա: Մենք […]
14:44 15.11.2018
Ինչպես հայտնի է, ՀՀԿ ցուցակում նաև նախկին մարզպետների անուններ կան, մասնավորապես Տավուշի, Վայոց ձորի նախկին մարզպետների մասին է խոսքը: Այսօր լրագրողները հետաքրքրվել են հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանից, թե ո՞րն է նրանց ներգրավվելու պատճառը՝ քաղաքական լծակներն ու դերը օգտագործե՞լը: «Մի՛ մոռացեք, որ ՀՀԿ-ն իշխանություն չէ արդեն 7-8 ամիս: Որևէ լծակ և՛ նախկին պաշտոնյաները, և՛ նախկին մարզպետներն […]
14:42 15.11.2018
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց բուհերում ուսման վարձի տարաժամկետման հնարավորություն նախատեսող նախագիծ: Նա նշեց, որ պետք է նախաձեռնել նաև օբյեկտիվ կարգով վարձերի իջեցման և լրացուցիչ զեղչերի ու արտոնությունների տրամադրման փոփոխություններ: Պատգամավորը վստահեցրեց՝ նախագիծն ուսման զեղչերի վրա որևէ կերպ չի անդրադառնա: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ ուսման վարձերի տարաժամկետ վճարում կատարելու հնարավորության տրամադրումն […]
14:35 15.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը խորհրդարանում, արձագանքելով Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն հատկացնելու հարցի քննարկմանը, նշեց՝ այս օրենքների անհրաժեշտությունը չէր լինի, եթե չլիներ իրողության փոփոխություն: «Մինչ այժմ նման հարց չի էլ առաջացել, մտածել ենք, որ քրիստոնյա ենք, Վեհափառի կոչումն անքննելի է: Որևէ մեկի մտքով չի անցել, որ ինչ-որ խումբ մարդիկ կարող են մուտք գործել վեհարան, […]
14:30 15.11.2018
Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, որ եթե ՀՀԿ-ի նպատակը խորհրդարան անցնելն է, ինչո՞ւ են ՀՀԿ-ի ցուցակում տեղ զբաղեցնում նաև Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի անունները: «Ցուցակը ես չեմ կազմել անձամբ, ես այդ հարցի պատասխանը, անկեղծ ասած, չունեմ: Բայց կարծում եմ, ենթադրում եմ, որ կուսակցությունն այս գործիչներին գնահատում է, իրենց անցած ճանապարհը, խմբակցությունում […]