19:02 16.11.2018
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով: Պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման […]
18:55 16.11.2018
Ներկա պահին հրապարակված ցուցակում քաղաքական ուժերի հերթականությունը պայմանական է, քանի որ հետագայում հիմնական հերթականությունը որոշվելու է վիճակահանությամբ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հրապարակված ցուցակների շարքում ինչու է «Իմ քայլ»-ն առաջին տեղում: «Այս փուլում մենք ընդամենը ստացել ենք փաստաթղթեր, և կայքում դեռևս հրապարակված […]
18:44 16.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հրապարակել է համաներմամբ ազատ արձակվածների թիվը նոյեմբերի 16-ի դրությամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 42 «Արթիկ» ՔԿՀ – […]
18:42 16.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի վերամշակման և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերի […]
18:29 16.11.2018
Կուսակցություններն ընտրություններում իրենց հերթական համարները որոշելու են վիճակահանությամբ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Գրանցման նիստի օրը, այսինքն՝ նոյեմբերի 19-ին, ենթադրվում է՝ երբ կիրականացվի կուսակցությունների գրանցումը, գրանցումից անմիջապես հետո կուսակցություններն օրենքի պահանջով, հենց այդ նիստի ավարտից հետո վիճակահանությամբ որոշելու են իրենց հերթական համարները, և, ըստ […]
18:25 16.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական […]
18:19 16.11.2018
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում են կուսակցության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից: Գլխավոր շտաբը տեղակայված կլինի ՔՈ ՍԴԿ կենտրոնական գրասենյակում՝ Մաշտոցի 45ա հասցեում։
18:10 16.11.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնն իր՝ տարածաշրջանային այցի ընթացքում հնչեցրած մտքերը, թե Հայաստանը կարող է զենք գնել ամերիկյան արտադրողներից, շոշափվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի՝ ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Վարողը հարցրել է՝ դա ուղղակի քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ կոնկրետ առաջարկ է եղել։ «Հայաստանը որևէ առաջարկ չի ստացել»,- ասել է Մնացականյանը։ […]
18:00 16.11.2018
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը և բացահայտել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ քարտուղարի ընտրության շուրջ։ Հարցազրուցավարը թվարկել է այն իրադարձությունները, որ եղել են նախորդ գագաթնաժողովին ու հարցրել՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը զրկվե՞լ է ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու առաջադրելու հնարավորությունից։ «Ո՛չ։ Չի նշանակում»,- պատասխանել է Մնացականյանն ու բացատրել, որ կազմակերպության […]
17:40 16.11.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի փաստաթղթերի ստուգման համար վերջնաժամկետը նոյեմբերի 19-ն է: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքերով՝ դա բավական կարճ ժամկետ է, եթե համեմատում ենք սովորական ընտրությունների հետ՝ ընդամենը 5 օր: «Այդ ժամանակահատվածում մենք պետք է հասցնենք ստուգել բոլոր փաստաթղթերը, եթե դրանցում հայտնաբերվեն ինչ-ինչ […]
17:13 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:
17:03 16.11.2018
Վրաստանի իշխող կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռոսս Վիլսոնին գանգատվել է իր և իր ընտանիքի անդամների հասցեին ընդդիմության կողմից ստացվող սպառնալիքներից: Զուրաբիշվիլին հայտարարել է, թե արդեն նույնականացվել են նախորդ շաբաթ իր և իր ընտանիքի անդամների հասցեին ուղղված սպառնալիքների հեղինակները: Նրա պնդմամբ՝ դրանք Վրաստանի ԶՈւ նախկին սպաներ են, որոնք այժմ մարտնչում են […]
17:00 16.11.2018
Նախիջևանում ու Ադրբեջանի այլ մասերում այս օրերին անցկացվում են հրամանատարաշտաբային խոշոր զորավարժության առանձին գործողություններ, ու դրանց դրվագները ներկայացնելիս ադրբեջանական նախիջևանյան հեռուստաալիքը այս անգամ ևս ցուցադրել է հին զորավարժությունների կադրեր։ Ներկայացված նկարներից առաջինը վերցված է այսօր ավարտված զորավարժության մասին ռեպորտաժից։ Դրանից ներքև տեղադրված է նկար, որն էլ վերցված է մայիսին անցկացված զորավարժության մասին ռեպորտաժից։ Նկարները նույնական […]
16:43 16.11.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ոլորտում ցուցաբերած նվիրման, ջանքերի և սրտացավ աշխատանքի համար։ «Անցած 6 ամիսներին աշխատելով միասին, մենք բոլորով՝ պաշտոնյաներից մինչև առաջին քայլերը կատարող սոցիալական աշխատող, փորձեցինք ստեղծել աշխատանքային այն մթնոլորտը, որը նախարարության ցանկացած աշխատակցի կստիպեր շատ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ իր […]
16:20 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի […]
16:16 16.11.2018
Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը: Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում՝ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ: Վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են […]
16:05 16.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինչպես չընդունվեց կաթողիկոսի անձնական անվտանգության ապահովման նախագիծը…» վերտառությամբ գրառում է կատարել, որում նշել է. «Հարգելի հայրենակիցներ․․․ Հասկանալի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ինտրիգային է դառնում նախընտրական մթնոլորտը․․․ Այսօր ԱԺ-ն չընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոսին պարտադիր անվտանգության միջոցներով ապահովելու մասին օրինագիծը․․․ Դրան անմիջապես հաջորդեց մեղավորների փնտրտուքը։ «Բարգավաճ Հայաստան» […]
16:00 16.11.2018
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի: Անհետ կորած է համարվում 631 մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հատուկ հանդերձավորված մասնագետներն ավերակներում ու այրված մեքենաներում մարդկանց աճյուններ են փնտրել: Կալիֆոռնիայի հարավային հատվածում հրդեհի երկու խոշոր օջախ կա: Դրանք շարունակում են մեծ վտանգ ներկայացնել: Վերջին տվյալներով՝ Փերեդայզ քաղաքն ամբողջությամբ ոչնչացել է: Հրդեհները շարունակվում են արդեն 2 […]
15:36 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ընդամենը մեկ ձայնի պատճառով չի ընդունվել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առաջարկը: Նա ևս առաջարկել էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում: «Մի հոգի չի քվեարկել, բայց երևի պրինցիպյալ չի քվեարկել, հա՞»,- քվեարկության ավարտից հետո հարցրել է ԱԺ նախագահ […]
15:29 16.11.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Կուսակցությունն իրեն համարում է ազգային հենքի վրա ստեղծված սոցիալական ուղղվածության բարեփոխիչ քաղաքական ուժ: «Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագիրն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ բաղադրիչներ և հիմնված է հետևյալ չորս սկզբունքների վրա․ ա. սոցիալական վիճակի կտրուկ բարելավում, քանի որ պետության զարգացման նախապայմանը ծայրահեղ աղքատների բացակայությունն է և սոցիալական արդարությունը։ […]
15:23 16.11.2018
Իրավունք չունենք գնահատական տալ մեր հոտի առաջնորդին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ինչպես նաև կաթողիկոսի վերաբերյալ տարատեսակ խոսակցություններին: «Ցանկացած եկեղեցու առաջնորդ Աստծուց է: Որպես Հայ Առաքելական եկեղեցու ու մեր Վեհափառի հոտի հետևորդներ՝ մենք չէ, […]
15:22 16.11.2018
Այսօր խորհրդարանում քվեարկության ժամանակ, երբ հայտարարվել է, որ քվեարկության է դրվում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրաձայն հարցրել է. «Գալուստ Գրիգորի՛չ, դուք չե՞ք քվեարկում»: Պատասխանը չի լսվել: Գալուստ Սահակյանին հարց արդեն Էդուարդ Շարմազանովն է տվել. «Գրիգորի՛չ, կո՞ղմ […]
15:12 16.11.2018
Խորհրդարանն այսօր նախ քվորում չի ապահովել, ապա՝ քվեարկություն: Քվեարկող պատգամավորների անհրաժեշտ թվի բացակայության պատճառով մի շարք օրինագծեր չեն ընդունվել: Նախ՝ քվեարկության է դրվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Որոշումը չի ընդունվել: Չեն ընդունվել նաև «ՀՀ ընդերքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության […]
15:05 16.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ իրենց նախընտրական շտաբի ղեկավար է ընտրվել Դավիթ Խաժակյանը: «Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում»,- նշված է տարածված հաղորդագրության […]
14:58 16.11.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու դեմ քվեարկեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ենթադրում էր պետական պաշտպանություն տրամադրել կաթողիկոսին: «Եթե մտավախություն կա, ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու կաթողիկոսը չի ուզում դիմել […]
14:56 16.11.2018
Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել Ջորջ Դիքը։ Նա կադրային դիվանագետ է, ազգությամբ՝ արաբ, կրոնով՝ քրիստոնյա, երկու մասնագիտություններով՝ իրավաբան և դիվանագետ։ Նա Իսրայելի առաջին դեսպանն է, որ արաբական ծագում ունի։ Մինչ այս Դիքը իր 10-ամյա կարիերայի ընթացքում դիվանագիտական ծառայություն է անցկացրել նաև Նիգերիայում ու Նորվեգիայում՝ որպես փոխդեսպան։
14:46 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր խորհրդարանում նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բոլոր պատգամավորներին մի քանի անգամ դահլիճ է հրավիրել, հորդորել պատգամավորներին դահլիճ գալ, ապահովել քվորում մի շարք նախագծերի քվեարկության համար: Բանն այն է, որ այսօր առավոտյան քվորում չկար: Գրանցվել էր ընդամենը 47 պատգամավոր: «50 մարդ է նստած, 53 գոնե պետք […]
14:41 16.11.2018
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]
14:23 16.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով, հնարավո՞ր է` իրենց կարգախոսում էլ ներառվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը: «Թե այլ քաղաքական ուժերն ինչ ձևակերպումներով են հանդես գալիս, մենք չենք մեկնաբանում, դա իրենց իրավունքն է: Այն կարգախոսը, որ կընտրենք առաջիկա ընտրություններում […]