TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔԿՀ-ներում անմարդկային վերաբերմունք կրած մարդկանց բարոյական փոխհատուցում է պետք տալ. Էդմոն Մարուքյան

12:02 15.11.2018

Խորհրդարանի նոյեմբերի 15-ի նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունելու հարցը: Մարուքյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն, առաջարկվում է նաև, որ այս օրենքն ունենա հետադարձ ուժ, որպեսզի այն […]

̰
Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը. Փաշինյան

11:58 15.11.2018

Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը: Այս մասին այսօր գործադիրի հերթական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել 3-րդ Հանրապետության պատմության ամենաորակյալ և լավագույն ընտրություններն անցկացնել: Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե 3-րդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, […]

̰
Նոյեմբերի 21-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի

11:56 15.11.2018

Նոյեմբերի 21-ին խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօր: Այդ օրը քվեարկության կդրվի «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օրից: Մինչ այդ, խմբակցությունների անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են տեսակետներ նախագծի վերաբերյալ։

̰
Շահումով խաղերով հրապուրվելը սահմանափակվում է նախ գովազդի սահմանափակմամբ. Խոսրով Հարությունյան

11:51 15.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ իր կարծիքն անփոփոխ է՝ այս ոլորտում երիտասարդների, երեխաների, անչափահասների գայթակղությունը, հրապուրվելը սահմանափակելու ճանապարհը նախ սկսվում է գովազդի խիստ սահմանափակմամբ: «Օրենքի նախագիծը, որ ներկայացվել է, ստացել է հանրային մտահոգությունները բավարարելու տեսանկյունից լիարժեք բովանդակություն, ամենակարևորը՝ […]

̰
Կառավարությունը 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար

11:46 15.11.2018

Կառավարությունը շուրջ 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումն գործադիրն ընդունեց այսօրվա նիստում: Արադարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ գումարն ուղղվելու է «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ների տարածքներում շինարարական մի շարք աշխատանքներ կատարելուն: Նա նաև ասել է, որ համակարգում 10 տարի է՝ կապիտալ աշխատանքներ չեն կատարվել:

̰
Ինտերնետ շահումով խաղերը կարող են գովազդվել միայն իրենց կայքերում. Կարեն Թամազյան

11:44 15.11.2018

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Կարեն Թամազյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ նշեց, որ այն մեծ քայլ է հարցի կարգավորման, գայթակղության զսպման ուղղությամբ: Թամազյանը հայտնեց, որ Կառավարությունն ունեցել է առաջարկներ, որոնք քննարկվել են թե՛ հեղինակի, թե՛ հանձնաժողովի կողմից: Նա հակիրճ նշեց, որ նախագծին մեծ մասնակցություն է ունեցել նաև […]

̰
Այս ընտրություններով մենք կնպաստենք ավտորիտարիզմի թարմացմանը. Զարուհի Փոստանջյան

11:41 15.11.2018

«Այս ընտրություններով մենք կնպաստենք ավտորիտարիզմի թարմացմանը: Նախորդ ընտրություններից տեսաք, որ հնարավոր չեղավ արտահայտել գաղափարներ, հայհոյախառն ու կեղծիքներով հարուստ ընտրություններ: Հիմա էլ արդեն դերերը բաժանել են, մեկն իշխանություն է, մեկն՝ ընդդիմություն, մեկը դուխով է, մեկը՝ խելքով»,- այս մասին ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա կարծում է, որ այժմ հայ ազգը կանգնել է լուրջ […]

̰
Մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ. Փաշինյան

11:25 15.11.2018

Մենք այս ընտրություններում պետք է բացառենք անգամ մի քվեաթերթիկի սխալ տրցակում տեղադրելը: Այսօր կառավարության նիստի ընթացքում մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ դա պետք է բացառվի ոչ միայն միջկուսակցական, այլև ներկուսակցական ձևաչափում: «Ինչ նկատի ունեմ, քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն […]

̰
Շահումով խաղերի գովազդը սահմանափակվում է

11:21 15.11.2018

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Հրաչյա Հակոբյանը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ անդրադարձավ «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծին: Նա ասաց, որ նախագծի վերաբերյալ երկար ու համակողմանի քննարկումներ են եղել: Հակոբյանի խոսքով՝ այս նախագծով փորձելու են հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետային շահումով խաղերի գովազդը: Նախագծով սահմանվում է, որ շահումով խաղերի գովազդ պետք է չլինի մինչև […]

̰
ԵԽ-ն զգուշացրել է՝ խորհրդային դիվանագետին որպես նախագահ ընտրելն անընդունելի է. Բախտաձե

11:01 15.11.2018

Եվրախորհրդարանականները կեղտոտ և ամոթալի են համարել Սալոմե Զուրաբիշվիլիի  դեմ ծավալված արշավն ու զգուշացրել, որ խորհրդային դիվանագետին որպես նախագահ ընտրելն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` գնահատելով ԵԽ-ի պատգամավորների հայտարարությունները: ԵԽ-ում հստակ ասել են, որ Վրաստանը, որպես եվրաինտեգրման առումով առաջատար երկիր, պետք է ավելի մեծ աջակցություն ստանա Եվրամիությունից, ներառյալ՝ ֆինանսականը»: Վարչապետ Բախտաձեն նաև […]

̰
Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում. Վիգեն Սարգսյան

10:50 15.11.2018

Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Լինելու ենք կառուցողական եւ երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն […]

̰
Խորհրդարանը նիստը սկսել է 20 րոպե ուշացումով

10:45 15.11.2018

Ազգային ժողովում առավոտյան խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել: Առավոտյան դահլիճում գրանցվել է 45 պատգամավոր, ինչի արդյունքում քվորում չի ապահովվել, ու խորհրդարանը չի կարողացել սկսել լիագումար նիստի աշխատանքը: Հիշեցնենք, որ քվորում ապահովելու համար դահլիճում պետք է ներկա գտնվեն ու գրանցվեն առնվազն 53 պատգամավորներ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, գործընկերներին առաջարկել է չհեռանալ դահլիճից ու նստած սպասել […]

̰
Իտալիայում մեծապես հետաքրքրված են նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ

10:19 15.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ: Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես […]

̰
Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից. «Ժամանակ»

09:03 15.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոն»-ի սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառը օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման։ Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբերին ևս հրահանգել […]

̰
«Չանել նման բաներ». ՔՊ-ն զգուշացրել է Արարատի մարզպետին․ «Հրապարակ»

08:48 15.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է։ Այստեղ են ապրում Ավշարի Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրները, Մանվել Ղազարյանը, այստեղ է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը։ Երիտմարզպետ Գարիկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ իր մարզի ցուցանիշներն ընտրություններում բարձր լինեն, և ինքն անցնի խորհրդարան՝ չխորշելով օգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները։ Երեկ […]

̰
Հեղափոխությունից հետո մենք գտնվում ենք որոշակի արտակարգ իրավիճակներում. Հայկ Կոնջորյան

01:00 15.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Մենք գտնվում ենք որոշակի արտակարգ իրավիճակում, որովհետև հեղափոխությունից հետո քաղաքական իմաստով ևս պետք է հաշվի առնենք արտակարգ իրավիճակների մթնոլորտը: Մենք պիտի ուժերը գերլարենք, որ հասնենք արդյունքի: Նախկինում, եթե որևէ ընդդիմադիր ուժ ցանկանում էր ֆինանսական միջոցներ հայթայթել, և ինչ-որ գործարար […]

̰
Վստահությունը քաղաքականության մեջ ամենաթանկ կապիտալն է. Հայկ Կոնջորյան

00:10 15.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  ԱԺ  «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Ռեյտինգային համակարգի դրական կողմն այն է, որ թեկնածուները անմիջական շփման մեջ են գտնվում քաղաքացիների հետ, և քարոզարշավի ընթացքում քաղաքացին կարողանում է իր քվեն տալ այս կամ այն թեկնածուին»: Անդրադառնալով ՀՀԿ-ի մասնակցությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Հայկ Կոնջորյանը նշեց, որ ՀՀԿ-ն վերջին […]

̰
Նախարար, նախկին ու ներկա պատգամավորներ ու գյուղապետեր. ովքեր են Շիրակի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածուները

23:59 14.11.2018

Աժ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների Շիրակի մարզի վարկանիշային ցուցակները  պատրաստ են: Դրանցում նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուներ են, գործող պատգամավորներ, գյուղապետեր, դպրոցի տնօրեններ,  ինչպես նաև նոր դեմքեր: Ռեյտինգային ընտրակարգը պահպանվեց ու ինչպես նախորդ ընտրություններում՝ կարևորվում է անձերի ընտրությունը: Նրանք քարոզարշավի ընթացքում աշխատելու են անհատապես իրենց ու կուսակցությանը քվե ապահովելու համար: «Ծառուկյան» դաշինքն իր թեկնածուներին ընտրել է՝ […]

̰
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, գաղափարական համոզմունքներից ելնելով, չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

23:22 14.11.2018

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ Դեռ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կառավարությունն իր թիրախային կետերից էր հայտարարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի նպատակն էր ԱԺ ընտրությունները ամբողջությամբ համամասնական տարբերակով անցկացնելը։ Ունենալով բավարար միջոցներ փոփոխությունները կյանքի կոչելու համար՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը […]

̰
Ջանք չեմ խնայելու Հայաստանը լուսավորելու համար․ Դավիթ Խաժակյան

23:06 14.11.2018

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ներառված չէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում և շարունակելու է կատարել Երևանի ավագանու անդամի պատվաբեր պարտականությունները։ «Երկար ժամանակ չեմ բարձրաձայնել կարծիքս ընտրությունների անցկացման նման վաղ ժամկետների վերաբերյալ։ Այո! պետք էր այն անցկացնել ապրիլ-մայիս ամիսներին, երբ ես ևս կկարողանայի առաջադրվել որպես պատգամավորի […]

̰
Իշխանությունը նման է մեքենայի, որի շարժիչը գործող կառավարությունն է, իսկ արգելակը՝ ընդդիմությունը. Հայկ Կոնջորյան

22:53 14.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Քննադատությունը չպիտի լինի ինքնանպատակ: Ժողովուրդը, երբ որոշում է, թե որ ուժը պիտի լինի իշխանություն, որ ուժը՝ ընդդիմություն, այդ որոշումը կայացնում է մի շարք չափորոշիչների հիման վրա: Այդ չափորոշիչներից  մեկը կարող է լինել իշխանության նկատմամբ քննադատության ռացիոնալության աստիճանը, բայց, իմ […]

̰
ՀՅԴ-ն Շիրակի նախկին մարզպետին առաջադրել է Արաբկիր վարչական շրջանի ռեյտինգային թեկնածու

22:39 14.11.2018

Հայ հեղափոխական դաշնակցությունը հստակեցրել է մարզային ռեյտինգային ցուցակները: Շիրակի մարզում կուսակցությունն առաջադրել է առավելագույն թվով՝ 15 ռեյտինգային թեկնածու: Նրանց թվում են ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, բնապահպանության նախկին փոխնախարար Հակոբ Մաթիլյանը:  ՀՅԴ-ն նաև երիտասարդներ է ընդգրկել իր ցուցակով: Քննարկվել է նաև գյուղատնտեսության նախկին նախարար և Շիրակի […]

̰
ՀԱԿ-ը հայտարարել է ընտրություններին չմասնակցելու պատճառը

21:23 14.11.2018

Հայ Ազգային Կոնգրեսը ընտրությունների մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա […]

̰
ՕԵԿ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

20:26 14.11.2018

«Օրինաց երկիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել իրենց ընտրական ցուցակը: ՕԵԿ-ի ընտրական ցուցակի գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որին հաջորդում են Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Կարեն Դավթյանը, Սիմոն Հակոբյանը, Մարինե Քոչարյանը, Հասմիկ Եղիազարյանը, Վահե Վարդապետյանը։ «Ընդհանուր ցուցակում ներկայացված են Երևանի և ՀՀ մարզերի մեր ներկայացուցիչները: Ներկայացված են մարդիկ, որոնք ունեն փորձ, […]

̰
Կառավարության նիստերը դարձյալ դռնբաց կլինեն

20:05 14.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ընդգրկված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց անցկացնել, միաժամանակ ամրագրվում է, որ վարչապետի որոշմամբ՝ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Դրանից ելնելով՝ […]

̰
Զոհրապ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

19:59 14.11.2018

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ: Երկուստեք կարևորվել […]

̰
Թուրքիան 83 երկրից պահանջել է արտահանձնել իր կողմից հետախուզվողներին

19:55 14.11.2018

Գյուլենական խմբավորման հետ ասոցացվող և Թուրքիայում հետախուզվող 452 անձանց ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը դիմել է այլ երկրների՝ այդ անձանց Թուրքիային հանձնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Գյուլենական շարժման արտասահմանյան կառույցների ղեկավարների վերաբերյալ հետաքննության շրջանակներում պատրաստվել է 452 մարդու արտահանձնման հայտ։ Դրանք ուղարկվել են 83 երկիր, որտեղ հայտնաբերվել [մեղադրյալները]։ Մենք […]

̰
ՀՅԴ ընտրական ցուցակն ամբողջությամբ

19:49 14.11.2018

Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 152 անձ, որոնցից 22-ն անկուսակցական է: Ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ներկայացնում ենք ցուցակն ամբողջությամբ. Ռուստամյան Արմեն Եզնակի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Համբարձումյան Արսեն Խաչիկի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Խաչատրյան Արթուր Լևոնի, չի աշխատում Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սեյրանյան […]

̰
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ

19:40 14.11.2018

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերն այսօր ԿԸՀ են ներկայացրել իրենց ընտրական ցուցակները: Այսպիսով, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցություններ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ՀՅԴ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ՀՀԿ «Ազգային առաջընթաց» «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» «Սասնա ծռեր» «Օրինաց Երկիր» Դաշինք […]

̰
Հայտնի են «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 33 համարները  

19:36 14.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրական ցուցակը, տեղեկացրել էինք, որ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալն է՝ Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուգասզյան, Հերմինե Մկրտչյան, Գևորգ Սաֆարյան: Ստորև ներկայացնենք կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 33 համարները. Ավետիսյան Վարուժան Պարսամի Գրիգորյան Ստեփան Գևորգի Չուգասզյան Գարեգին Բաբկենի Մկրտչյան […]

̰
BACK_TO_TOP