TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որևէ մեկի մտքով չի անցել, որ կարելի է մտնել վեհարան, անկարգություններ անել. Եսայան

14:35 15.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը խորհրդարանում, արձագանքելով Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն հատկացնելու հարցի քննարկմանը, նշեց՝ այս օրենքների անհրաժեշտությունը չէր լինի, եթե չլիներ իրողության փոփոխություն: «Մինչ այժմ նման հարց չի էլ առաջացել, մտածել ենք, որ քրիստոնյա ենք, Վեհափառի կոչումն անքննելի է: Որևէ մեկի մտքով չի անցել, որ ինչ-որ խումբ մարդիկ կարող են մուտք գործել վեհարան, […]

̰
Արդյո՞ք Մարգարիտ Եսայանի համար վիրավորական չէ, որ ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում չէ

14:30 15.11.2018

Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, որ եթե ՀՀԿ-ի նպատակը  խորհրդարան անցնելն է, ինչո՞ւ են ՀՀԿ-ի ցուցակում տեղ զբաղեցնում նաև Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի անունները: «Ցուցակը ես չեմ կազմել անձամբ, ես այդ հարցի պատասխանը, անկեղծ ասած, չունեմ: Բայց կարծում եմ, ենթադրում եմ, որ կուսակցությունն այս գործիչներին գնահատում է, իրենց անցած ճանապարհը, խմբակցությունում […]

̰
Վիրավորական է և անհասկանալի է՝ ես պատգամավո՞ր եմ, թե՞ չէ. Մարգարիտ Եսայան

14:22 15.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր խորհրդարանում հետաքրքրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանից, թե արդյոք նրան չի անհանգստացնում այն հանգամանքը, որ խորհրդարանում քննարկվող բյուջեյի նախագիծը ներկայացնում է մի ԱԺ, որը պատասխանատվություն չի կրելու դրա կատարողականի համար: Ներկայացրել է մի կառավարություն, որտեղ պաշտոնակատարներ են: «Ինձ ոչ թե անհանգստացնում է, այլ իրականում, համաձայնեք, որոշակի զավեշտ կա՝ այն պառլամենտը, որ հիմա իրավունքի […]

̰
Բողոքարկելու ենք. Դանիել Իոաննիսյանը՝ դիտորդին խոչընդոտելու դեպքով քրգործի հարուցումը մերժելու մասին

14:19 15.11.2018

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հենց նոր ստացա Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տ. Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Մի խոսքով, հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որևէ «վերլուծությամբ»: Բողոքարկելու ենք դատախազություն: […]

̰
Վեհափառին պետք է պաշտպանել օրենքով, մնացածը թողնել իր հայեցողությանը. պատգամավոր

14:15 15.11.2018

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանին դիմեց հետևյալ հարցով. «Դուք գտնում եք, որ բարձրագույն բարոյական արժեք հանդիսացող, հավատք մարմնավորող, քրիստոնյա, բարոյական յուրաքանչյուր կերպարի համար վերերկրային երևույթ հանդիսացող հարցը, չեմ ասում անհատը, նման կարգավորման անհրաժեշտություն ունի՞»: Մախմուդյանն […]

̰
Պատրաստ եմ ծառայել ՀՀ-ին որևէ կարգավիճակով. Արսեն Թորոսյան

14:02 15.11.2018

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին հարց ուղղեցին այն մասին, թե վերջինս ընտրություններից հետո իրեն որտե՞ղ է պատկերացնում: «Հայաստանի Հանրապետությունում»,- պատասխանեց Արսեն Թորոսյանը և հավելեց, որ նոր կառավարության ձևավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի: Արսեն Թորոսյանը նշեց, որ ինքը պատրաստ է ծառայել ՀՀ-ին որևէ կարգավիճակով: Թորոսյանն անդրադարձավ նաև իր նշած հիմնարկներում […]

̰
Վեհափառի պաշտպանությունը պետք է լինի օրենքով, ոչ թե վարչապետի հայեցողությամբ. Միհրան Հակոբյան

13:58 15.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը խորհրդարանում նոյեմբերի 15-ին ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը: Հակոբյանն ասաց, որ առաջարկվում է նախագծով ապահովել նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտպանությունը: Նախագիծը հիմնավորելով՝ պատգամավորը նշեց՝ չի բացառվում, որ վաղը ՀՀ վարչապետի պաշտոնին կարող է հայտնվել որևէ «սեկտայի» ներկայացուցիչ կամ մահմեդական, […]

̰
Էդմոն Մարուքյանն այն մասին, թե որ ճամբարն է ներկայացնում «Լուսավոր Հայաստան»-ը

13:52 15.11.2018

Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, թե, ի վերջո,  քաղաքական ո՞ր ճամբարն է ներկայացնում «Լուսավոր Հայաստան»-ը՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր: «Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ճգնաժամային կառավարության ղեկավարն է, ճգնաժամային կառավարությանն աջակցում են, ոչ թե ընդդիմախոսում»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Ըստ Մարուքյանի՝ իրենք կառավարությանն աջակցել են նախարար տալով, խորհրդարանում, որ սաբոտաժներ չլինեն: «Իսկ ընդդիմախոսելը […]

̰
Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն լինի խորհրդարանում. Մարգարիտ Եսայան

13:49 15.11.2018

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է այն մասին, թե ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվելու ինչ շանսեր ունի։ «Չեմ սիրում էդ մասին խոսել, որովհետև վստահ եմ՝ վերջին խոսքը պետք է ընտրողն ասի: Բայց կարծում եմ՝ ճիշտ էր Հանրապետականի մասնակցությունը, որպեսզի խորհրդարանում լինի իսկապես պրոֆեսիոնալ ընդդիմություն, որպեսզի մենք չունենանք միակուսակցական համակարգ, որպեսզի ինֆորմացված ընդդիմություն լինի […]

̰
ԱԺ-ում քննարկում են «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը

13:43 15.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը խորհրդարանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում էր օրենքում լրացումներ անել, համաձայն որոնց՝ հավաքն անցկացվելու է հանրապետության նախագահի, ԱԺ, կառավարության նստավայրերից, դատարաններից, ՔԿՀ-ներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով կամ […]

̰
Կուրիոզ դեմքերը, որոնց պատճառով մեզ մեղադրում էին, ՀՀԿ-ի ցուցակում չկան. Մարգարիտ Եսայան

13:40 15.11.2018

ՀՀԿ ցուցակի շահող-չշաhող լինելուն է այսօր անդրադարձել ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Լրագրողների հետ զրույցում Եսայանն ասել է, որ կարծում է՝ ՀՀԿ-ն  շահող ցուցակ ունի, քանի որ հիմնականում քաղաքական դեմքեր են ընդգրկված: «Կուրիոզ դեմքերը, որոնց պատճառով մեզ մեղադրում էին, ՀՀԿ-ի ցուցակում այսօր չկան: ՀՀԿ-ի հետ չեն, նրանք այսօր անցել են գործող իշխանությունների կողմը […]

̰
Լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց. Փաշինյանը՝ կառավարության նիստերը դռնբաց անելու մասին

13:34 15.11.2018

Կառավարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությամբ: «Առաջարկվում է, որպեսզի կառավարության կից, անբաժանելի մաս հանդիսացող հավելվածքներն այսուհետ ստորագրի աշխատակազմի ղեկավարը՝ ի հավաստումն նրա, որ դա համապատասխանում է իրականությանը և քննարկան արդյունքներին»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Առաջարկվում է նաև կառավարության նիստերն անցկացնել […]

̰
Կուսակցությունն է որոշել, որ ցուցակը չգլխավորի Սերժ Սարգսյանը. Մարգարիտ Եսայան

13:31 15.11.2018

Այսօր խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը խոսել է այն մասին, թե ինչու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի գլխավորում կուսակցության ցուցակը: «Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը, գոնե նախորդ ընտրություններում, ցուցակում չի եղել: Չի գլխավորել ցուցակը  և այսօր նույնպես: Նախորդ ընտրություններում նույնպես ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը»,- ասել է Եսայանը: Հարցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԺ հանրապետական […]

̰
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են պլանային ստուգումներ. Դավիթ Անանյան

13:30 15.11.2018

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են պլանային ստուգումներ: Այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար ՊԵԿ-ը հրապարակել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված, ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ և ընդգրկված է եղել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Ըստ սահմանված […]

̰
Մարգարիտ Եսայանը չի կարծում, որ Մենուա Հարությունյանը կվնասի ՀՀԿ-ին

13:24 15.11.2018

Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին լրագրողները հիշեցրել են, որ ՀՀԿ ցուցակում է նաև քաղաքագետ Մենուա Հարությունյանը: Չի վնասի՞ այդ հանգամանքը ՀՀԿ-ին, հարցրել են լրագրողները Եսայանին: «Չեմ կարծում, որ որևէ մեկի անունը կվնասի Հանրապետականին: Կարծում եմ՝ յուրաքանչյուր թեկնածու, որ առաջադրվում է ՀՀԿ ցուցակով, իր անելիքն ունի: Չեմ կարծում, որ ցուցակը կազմվել է այն սկզբունքով, որ […]

̰
Սոցիալական լարվածությունը թուլացնելու ժամանակն է. Միքայել Մելքումյան

13:19 15.11.2018

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ ընդգծեց՝ հանրությունը սպասում է արմատական լուծումների: Նա նաև նշեց՝ հետհեղափոխական Հայաստանում փորձում է հեռու մնալ պոպուլիզմից: «2012 թվականից գործում են արագաչափերը, գործել և գործում են: Ես շրջում եմ տարբեր երկրներում, տեսնում եմ, որ դրանք այնքան էլ շատ չեն: Մենք տարբեր կոնվենցիաների ինչո՞ւ ենք միանում. այն ձևավորում է […]

̰
Էդմոն Մարուքյանը խոսել է այն մասին, թե որքանով է բարդ խորհրդարանում հայտնվելը

13:11 15.11.2018

«Մեր քարոզչության ընթացքում մենք հնարավորինս չենք անդրադառնալու ՀՀԿ-ին, որովհետև մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է, որ ինքն ամեն բան ասել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նստած է եղել խորհրդարանում: Իր ասելիքն ամբողջությամբ ասել է՝ Սերժ Սարգսյանի աչքերի մեջ նայելով: […]

̰
Անսարք մեքենաները տեխզննման կտրոն են ստանում. Նաիրա Զոհրաբյան

12:49 15.11.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խորհրդարանում ճանապարհային երթևեկության կանոնների քննարկման ժամանակ դիմելով հարակից զեկուցող, պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, նշեց՝ ակնհայտ է, որ երբ վարորդը ստանում է տեխզննման կտրոնը, մեքենան հիմնականում իրական տեխզննում անցած չի էլ լինում. տանում են, գումարը վճարում են, նույնիսկ ավտոմեքենան չեն էլ տեսնում, սակայն կտրոնը վարորդը տանում, փակցնում է մեքենայի դիմապակուն: Զոհրաբյանը […]

̰
ՀՀԿ-ից, ըստ էության, մենք նոր ենք պրծել կամ պրծնում. Էդմոն Մարուքյան

12:46 15.11.2018

«Միակ ընդդիմությունը մենք կարող ենք լինել, ասում են հանրապետականները»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է, որ գոյություն ունի քաղաքագիտություն, և քաղաքականությունը պետք է նաև իրականացվի գիտական մոտեցումներով: Քաղաքական գործիչն իրեն համարում է դաշտային քաղաքական գործիչ: «Ընդդիմությունը յուրաքանչյուր քաղաքական համակարգում ապագա իշխանությունն է, և ՀՀ քաղաքացիները […]

̰
Մեր ցուցակը կազմվել է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով. Էդմոն Մարուքյան

12:43 15.11.2018

«Ես ի՞նչ եմ արել, որ ինձ եք սպասում»,- այսօր խորհրդարանում հանդիպելով լրագրողներին՝ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Կատակից ու ժպիտներից հետո լրագրողները հարցրել են Մարուքյանին, թե ի՞նչ սկզբունքով է կազմվել «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակը. «Ցուցակը կազմվել է զուտ կուսակցության խորհրդի մարզային կառույցների ներկայացուցիչների ունեցած ներդրմանը համահունչ: Նրանց տեղերը որոշվել են «Ավելին ավելիի […]

̰
Ի՞նչ կլինի, եթե վաղը հանեն կարմիր գծերն ու արագաչափերը

12:38 15.11.2018

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 15-ին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեց՝  եթե հենց վաղն իսպառ վերացնեն կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞: Քոչարյանը ձեռնպահ մնաց այդ հարցին պատասխանելուց, նշեց, որ այս ուղղությամբ ոստիկանությունը հատուկ վերլուծություն չի արել, ապա հայտնեց, որ հարցի տնօրինման առարկան ՏԻՄ իրավասության […]

̰
«Ծառուկյան» խմբակցությունն ու կառավարությունը դեմ են արտահայտվել Ֆարմանյանի նախագծին

12:26 15.11.2018

«Վիճակախաղերի մասին» ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ներկայացրած նախագիծը, որով նա առաջարկում է չեղյալ համարել օրենքը, արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանում թեժ քննարկումների առարկա է դառնում: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը, ամենևին դեմ չլինելով ոլորտի կարգավորմանը, այդուհանդերձ, չի մասնակցելու Ֆարմանյանի նախագծի քվեարկությանը: «Որովհետև մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ նախագիծը, որը […]

̰
Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

12:22 15.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին […]

̰
Թե՛ քաղաքացու, թե՛ պետության կողմից պարտավորությունների չկատարումը պետք է հետևանք կրի

12:15 15.11.2018

ԱԺ «Ծառուկյան դաշինք»-ի անդամ Գևորգ Պետրոսյանը նոյեմբերի 15-ին, խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ընդգծեց՝ մարդիկ, որոնք ազատվել են պատժից, չեն օգտվում այս հնարավորությունից, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս են փոխհատուցվելու նրանց կրած զրկանքները: Պետրոսյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ պետք է նախագծին հավանություն տալ: […]

̰
Հակոբ Արշակյանն ու «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպել են ու դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել

12:03 15.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր  կայանալու է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հանդիպումը: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ ուշ երեկոյան: Նախաձեռնության անդամներն այսօր մինչ հանդիպումը շարունակել են բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ հավաքվելով վաղ առավոտյան: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին մինչև կառավարության նիստի սկսելը մոտեցել է ՀՀ […]

̰
ՔԿՀ-ներում անմարդկային վերաբերմունք կրած մարդկանց բարոյական փոխհատուցում է պետք տալ. Էդմոն Մարուքյան

12:02 15.11.2018

Խորհրդարանի նոյեմբերի 15-ի նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունելու հարցը: Մարուքյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն, առաջարկվում է նաև, որ այս օրենքն ունենա հետադարձ ուժ, որպեսզի այն […]

̰
Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը. Փաշինյան

11:58 15.11.2018

Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը: Այս մասին այսօր գործադիրի հերթական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ընդունված է ասել, որ մենք խնդիր ենք դրել 3-րդ Հանրապետության պատմության ամենաորակյալ և լավագույն ընտրություններն անցկացնել: Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե 3-րդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, […]

̰
Նոյեմբերի 21-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի

11:56 15.11.2018

Նոյեմբերի 21-ին խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօր: Այդ օրը քվեարկության կդրվի «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օրից: Մինչ այդ, խմբակցությունների անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են տեսակետներ նախագծի վերաբերյալ։

̰
Շահումով խաղերով հրապուրվելը սահմանափակվում է նախ գովազդի սահմանափակմամբ. Խոսրով Հարությունյան

11:51 15.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ իր կարծիքն անփոփոխ է՝ այս ոլորտում երիտասարդների, երեխաների, անչափահասների գայթակղությունը, հրապուրվելը սահմանափակելու ճանապարհը նախ սկսվում է գովազդի խիստ սահմանափակմամբ: «Օրենքի նախագիծը, որ ներկայացվել է, ստացել է հանրային մտահոգությունները բավարարելու տեսանկյունից լիարժեք բովանդակություն, ամենակարևորը՝ […]

̰
Կառավարությունը 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար

11:46 15.11.2018

Կառավարությունը շուրջ 270 մլն դրամ կհատկացնի ՔԿՀ-ում կառուցման աշխատանքներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումն գործադիրն ընդունեց այսօրվա նիստում: Արադարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ գումարն ուղղվելու է «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ների տարածքներում շինարարական մի շարք աշխատանքներ կատարելուն: Նա նաև ասել է, որ համակարգում 10 տարի է՝ կապիտալ աշխատանքներ չեն կատարվել:

̰
BACK_TO_TOP