12:04 14.11.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից 2019թ. բյուջեի նախագծի վերաբերյալ քաղաքական շեշտադրումներով հանդես եկավ: Նա ասաց, որ երբ իշխանության ներկայացուցիչ էր, ներկայացնում էր պետբյուջեի դրական կետերը, այսօր, իբրև ընդդիմադիր, չգրված օրենքով պետք է ներկայացնի բացասականը՝ ուղղելու, ոչ թե խանգարելու միտումով: «Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական զարգացումներ, ապագա պատմաբանների խնդիրն է՝ դա հեղափոխությո՞ւն էր, […]
11:58 14.11.2018
Առաջիկա ԱԺ ընտրությունների կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մաղթանքն է հղել մեր հայրենակիցներին: «Հայրենակից համաքաղաքացիներ, Ընտրենք նոր Հայաստանը և երթանք բարով»,- նշել է նա:
11:57 14.11.2018
ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը, մեկնաբանելով ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերի կարևորության մասին, նշել է, որ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ այդպիսի սպառնալիք կարող են հանդիսանալ Թուրքիան և Ադրբեջանը: «Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային […]
11:50 14.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից: Կուսակցության գործադիր մարմինն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նոյեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում:
11:50 14.11.2018
ՀՅԴ համամասնական ցուցակը պատրաստ է: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատել է այն: Այս մասին հայտնում է yerkir.am-ը: Առաջին եռյակում են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
11:36 14.11.2018
Լուրջ բյուջետային և վարկային, ներդրումային ծրագիր կա՝ կապված ինժեներական քաղաքի հետ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նա ասել է, որ միջազգային ընկերությունների հետ իրենք մեծ ծրագիր են իրականացնում՝ հնարավորություն ընձեռելով ինժեներական ընկերություններին աշխատել մեկ վայրում:
11:31 14.11.2018
«2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ «Հին Երևան» ծրագրի խնդրին: Նա նշել է, որ ծրագրի ժամկետներն ամբողջությամբ խախտվել են: Նա առաջարկել է «Հին Երևան» ծրագիրն իրականացնել Կոնդ թաղամասում: Բյուջեի նախագծին անդրադառնալով՝ Էնֆիաջյանն ասել է՝ իրենք խմբակցության ներսում քննարկել են այն ու պատրաստվում են ամբողջությամբ սատարել նախագծի անցկացմանը:
11:17 14.11.2018
«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի մասնակցելու: Միաժամանակ, կուսակցությունից հայտնում են, որ հաջորդ ընտրություններին կմասնակցեն։
11:08 14.11.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Չինաստանին սպառնացել է սառը պատերազմով: Այս մասին գրում է The Washington Post-ը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի հետ սառը պատերազմի, այդ թվում՝ տնտեսական ու ռազմական ոլորտներում, եթե Չինաստանը չփոխի իր քաղաքականությունը: Փենսը պնդել է, որ դա Պեկինի համար կլինի վերջին հնարավորությունը՝ թույլ չտալու սառը պատերազմ: Փենսը Չինաստանին մեղադրել է մասնավորապես […]
11:06 14.11.2018
Brexit-ի տեքստի համաձայնեցումը զգալի առաջընթաց է բանակցություններում, որոնք շարունակվում են վերջին մի քանի ամիսներին: Բրիտանական կառավարությունում նշել են, որ դա առայժմ տեխնիկական մասն է: Այսօր կկայանա կառավարության հատուկ նիստը, որտեղ վարչապետ Թերեզա Մեյը կհորդորի կաբինետի անդամներին հաստատել տեքստը: Սպասվում է, որ Թերեզա Մեյը կաբինետի անդամներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպում կունենա: Brexit-ի գործընթացը բավական լուրջ մարտահրավերների […]
11:02 14.11.2018
Դուք խոսում եք գյուղատնտեսության մասին, բայց զարգացման որևէ քայլ չեք ձեռնարկում: «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը: Նա նշել է, որ իրենք կառավարության կողմից որևէ ռազմավարական քայլ չեն տեսնում այդ ոլորտի զարգացման ուղղությամբ: Ըստ պատգամավորի՝ գյուղացուն աջակցելը, սուբսիդավորելը ժամանակավոր լուծում է: Առաքելյանը խոսել է գյուղատնտեսական ապահովագրության […]
10:54 14.11.2018
Խիստ մտահոգիչ են, ինչ-որ տեղ հուսահատեցնող են բյուջեում կրթության և գիտությանը հատկացված գումարները: Այս մասին այսօր «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը: «Ես, անշուշտ, հասկանում եմ այն պատճառաբանությունը, որ կառավարությունը համապատասխան գումարներ է նախատեսել: Բայց, եթե մենք ամենամեծ ներդրումը չանենք ապագայի մեջ, եթե ներդրումը պետությունն ինքը […]
10:52 14.11.2018
Եթե աշխատանքը խրախուսում ենք և եթե չկան մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն աշխատանքով, ուրեմն՝ մեր գաղափարը մի տեսակ մնում է կիսատ, եթե չասեմ՝ օդի մեջ կախված: Խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում նախագծի քննարկման ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, […]
10:41 14.11.2018
Խորհրդարանն այսօր ևս շարունակում է քննարկել «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Մինչ քննարկման անցնելը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց՝ նոյեմբերի 21-ին հնարավոր է արտահերթ նիստ հրավիրեն բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը երեկ ևս քննարկվել է խորհրդարանում: Նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ […]
10:00 14.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է, գործարար, որը նաև Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ «ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաև Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն […]
09:02 14.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արամ Սարգսյանի վաղեմի ընկեր, Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանն այս ընտրություններում չի աջակցի իր ընկերոջը՝ Արամ Զավենիչին։ Մեր տեղեկություններով, նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը, «ՔՊ» ցուցակում է՝ ռեյտինգային ընտրակարգով, Արարատի մարզի ընտրատարածքում։ 2017-ի ընտրություններում Ռազմիկ Թևոնյանը նույն տարածքում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն էր՝ մոտ 4 հազար։ Իսկ […]
08:55 14.11.2018
«Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաստան: Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ Интелектуальная литература հրատարակչության կողմից: Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, և շուտով Հայաստանում կտպագրվի նաև հայերեն տարբերակը: Գիրքը ծավալուն է, ներկայացված […]
08:49 14.11.2018
Լոս Անջելեսի դեմոկրատ նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան դարձել է Թուրքիայի շահերը սպասարկող Mercury խորհրդատվական ընկերության համանախագահ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Նա ընկերության առանցքային աշխատողներից մեկն էր դարձել այն բանից ի վեր, երբ 2016-ի նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության վերաբերյալ Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննությամբ սլաքներն ուղղվեցին նաև Mercury-ի կողմը: Ըստ Մյուլլերի՝ ընկերությունը վերահսկվում է Ուկրաինայի […]
00:50 14.11.2018
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ «Ազգային շարժում»-ը նախապատրաստել է հեղափոխական սցենար, որի մասին բացահայտ հայտարարում է: Այդ մասին է հայտարարում նաև ընդդիմադիր թեկնածուի PR տեխնոլոգը: Սակայն երբեք չեն արժանանա «հեղափոխության և իրավիճակի ապակայունացման» ,-ասել է Կոբախիձեն: «Դա ակնհայտորեն երևում է «Ազգային շարժման» ղեկավարների ռուսաստանյան PR տեխնոլոգների արտահայտություններից: Ռուս PR տեխնոլոգ Շկլյարովը ուղիղ հայտարարել է, […]
00:36 14.11.2018
The New Times ռուսաստանյան ամսագիրը 25 միլիոն ռուբլի է հավաքել ռուսական Роскомнадзор վերահսկողական ծառայության ներկայացրած տուգանքը վճարելու համար, ինչի մասին հայտարարել է լրատվամիջոցի խմբագիրը։ Այդքան գումարը համարժեք է 180 միլիոն հայկական դրամին։ Տուգանքը ներկայացվել է այն բանից հետո, երբ արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցը ժամանակին չի ներկայացրել հայտարարագիր ֆինանսական շրջանառության վերաբերյալ։ Վերահսկողական ծառայությունը 25 միլիոն ռուբլի […]
23:39 13.11.2018
ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով բոլոր կուսակցությունների և դաշինքների մասնակցությունը․ «Անկեղծ ասած, ես ուրախ եմ բոլոր կուսակցությունների և դաշինքների մասնակցության համար։ Սա նշանակում է, որ որոշողը ևս մեկ անգամ լինելու է բացառապես ընտրողը։ Եվ եթե որևէ քաղաքական ուժ իրավիճակին չի տիրապետում, կամ վատ է […]
23:11 13.11.2018
Դատարան ներկայացված հայցով ամերիկյան CNN հեռուստաալիքը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի 5 աշխատակցի դեմ, որոնք լրագրողից վերցրել են նրա հավատարմագիր-անցաթուղթը՝ թույլ չտալով մուտք գործել նախագահի նստավայր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Խոսքը այն միջադեպի մասին է, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան Թրամփին հարց է տվել ամերիկյան ընտրություններին ռուսական ներազդման թեմայով, սակայն չպատասխանելով […]
22:36 13.11.2018
Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը բացասական է գնահատել Վրաստանի նախընտրական միջավայրն ու նախընտրական քարոզարշավը: Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերի միջև նախընտրական գործընթացներում լսվող սպառնալիքների ու ատելության հետևանքով սկսված հետաքննությունը կավարտվի հաջողությամբ: «Մենք դեռևս ականատես ենք բավականին բացասական զարգացող նախընտրական քարոզչության, թեև պետք է նշել, որ սա ևս ընտրություն է՝ նախընտրական քարոզարշավին մասնակցող թեկնածուների ընտրություն: Իհարկե, անընդունելի […]
22:10 13.11.2018
Վաղը՝ ժամը 18։00-ին, կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների կողմից ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Այդ ժամկետից ուշ ներկայացված ցուցակները ԿԸՀ-ն չի ընդունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությւոնը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան […]
21:42 13.11.2018
Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ և լրագրողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին Պատճենները՝ ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին ՀՀ ՀՔԾ պետ պարոն Սասուն Խաչատրյանին Հարգելի պարոն Փաշինյան, Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս […]
20:59 13.11.2018
Նոյմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։ Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս […]
19:44 13.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների […]
19:33 13.11.2018
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Կարեն Հարությունյանն ու Սուրեն Սահակյանը պատասխանել են օգտատերերի հարցերին: «Այսօր վերջնական կհասկանանք՝ մասնակցելո՞ւ ենք ընտրություններին, թե՞ ոչ»,- ասաց Կարեն Հարությունյանը: Սուրեն Սահակյանը հայտնեց, որ իրենք հակված են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: «Կուսակցությունների մասին» օրենքը սահմանափակումներ է դնում: Մենք ունենք իրոք 800 անդամ, բայց նրանք […]
19:30 13.11.2018
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն լուրերին, թե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիության շնորհումը կլիներ ապօրինի: «Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու նրա նախկին դիմումները մերժվել են հայեցողական լիազորությամբ, հետևաբար նույն հայեցողական լիազորությամբ որևէ ժամանակ կարող են վերանայվել։ Վարչապետը, ցանկության դեպքում, կարող էր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու առաջարկություն […]
19:22 13.11.2018
ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից այդ ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում՝ թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և […]