15:52 14.11.2018
«Իմ քայլը» դաշինքն առաջինն է արտահերթ ընտրությունների գրանցման համար փաստաթղթեր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված է 183 անձ: ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Այս ցուցակը հեղափոխական է իր ամբողջ բովանդակության մեջ։ Մենք առաջնորդվել ենք նաև այն տրամաբանությամբ, որ ժամանակն է քանդել բարիկադները, հենց սրանով պայմանավորված էլ՝ ցուցակում են […]
15:37 14.11.2018
Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նախարարն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի մայիսի 30-ից: Բանն այն է, որ Լիբերմանը համաձայն չէ Գազայի հատվածի վերաբերյալ կառավարության տեսակետի հետ: Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ավելի քան 30 պաղեստինցի էր վիրավորվել Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ: Գրանցվել էր […]
15:32 14.11.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի`«ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով «կեղծ նախաձեռնությունը»: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ակնհայտ է և անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը` քաղաքական դաշտի և պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը: […]
15:08 14.11.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր դատարան էր եկել ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Խանդոյանը: Նրան դատարանը կանչել էր, որպեսզի պարզեր դիրքորոշումը ՝ շարունակե՞ լ քրեական գործի քննությունը, թե՞ կարճել՝ պայմանավորված Խանդոյանի մահվան հանգամանքով: Անուշ Խանդոյանն ասաց, որ իր ամուսինն ապստամբ է եղել, ոչ թե ամբաստանյալ: Ինչ վերաբերում է դատաքննությունը շարունակելուն, ապա Անուշ […]
14:26 14.11.2018
Այս նախաձեռնությամբ բացահայտում ենք մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող կազմակերպությունների իրական սեփականատերերին: Այս մասին «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Վարդան Գևորգյանը: Նա նշել է, որ կառավարության համար դա շատ կարևոր է: «Թե՛ հանրությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը մասնակից է դառնում հանքարդյունաբերության […]
14:18 14.11.2018
Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Վրացական կողմի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, ինչը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության […]
14:08 14.11.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնել է, որ ինքն առաջադրվելու է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներն ընդգրկող ընտրատարածքում: «Այնտեղ են առաջադրված նաև Արմեն Աշոտյանը, Դավիթ Շահնազարյանը: Առավոտյան, երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ես ահավոր ուրախացա»,- ասաց նա: Լրագրողներից մեկը հարցրեց՝ մարդիկ կան ցուցակում, որոնք […]
14:05 14.11.2018
Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Իրանի հարցում Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի միջև սուր հեռախոսազրույցի պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: ԱՄՆ նախագահը սկսել է մեղադրել Մեծ Բրիտանիայի վարչապետին, թե ինչու իր երկիրը բավարար ջանքեր չի գործադրում Իրանին զսպելու համար: Աղբյուրը հիշատակում է, որ զանգը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ, սակայն բոլորովին այլ […]
13:55 14.11.2018
«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]
13:52 14.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ցուցակը չի հիասթափեցնի: Այս մասին խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Խնամի, ծանոթ, բարեկամ տրամաբանությունից դրդված որևէ որոշում չի կայացվել: Ցուցակում կա 170-ից ավելի մարդ: Սկզբունքը եղել է հետևյալը․ նախ՝ դիմել են, ցանկություն հայտնել, հետո մեր վարչության անդամներն առաջարկներով են հանդես եկել, այդ մարդկանց հետ […]
13:48 14.11.2018
Նոյեմբերի 14-ը ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի՝ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջին օրն է: Ըստ ընտրությունների անցկացման ժամանակացույցի՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է նոյեմբերի 14-ից մինչև 19-ը՝ ժ. 18:00-ն: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Նախընտրական […]
13:43 14.11.2018
Նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ առաջարկ է ստացել ՀՀԿ-ի կողմից՝ մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ Հայտնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից՝ որպես Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ստացել եմ առաջարկ՝ մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին: Որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվելու եմ […]
13:37 14.11.2018
Խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օր անց: Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես արդեն նշել էինք՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին հնարավոր է՝ արտահերթ նիստ հրավիրվի բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ երեկ բյուջեի նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ […]
13:36 14.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աջ ղեկով ավտոմեքենաների խնդրին՝ տեղեկացնելով, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման համար ներկայացված առաջարկը, որը հնարավորություն է տալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների լուծել խնդիրը՝ առանց խախտելու, շրջանցելու օրենքը, քննարկվել է տարբեր գերատեսչությունների, աջ ղեկով մեքենաներ ներմուծող քաղաքացիների, կազմակերպությունների ղեկավարների կողմից: «Ի […]
13:29 14.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը խորհրդարանում նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ մեծ մտահոգություն ունի՝ կապված տեսչական մարմինների գործունեության ֆունկցիոնալ գնահատման հետ: Նրա խոսքերով՝ մեզանում հաճախ տեսչական մարմինները դիտվում են որպես գործիք, ինստիտուտ, հնարավորություն՝ որևէ օրենսդրական ակտի կամ ընդունած օրենքի իրականացման ընթացքի վերահսկման և վերահսկման խախտման դեպքում պատժելու, պատժամիջոցներ կիրառելու առումով, այսինքն՝ տեսչական մարմիններին շատ դեպքերում որպես […]
13:24 14.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ համաձայն չէ այս բյուջեին տրվող «իներցիոն» որակման հետ: «Եթե պետք է լիներ իներցիոն և ոչ հեղափոխական բյուջե, ի՞նչ իմաստ ուներ այս շուտափույթ, ափալ-թափալ ընտրությունների կազմակերպումը: Եթե այս բյուջեն նախորդի շարունակությունը պետք է լիներ, ներկայիս խորհրդարանն ավելի օգտակար կլիներ: Չեմ ցանկանում փնովել, […]
13:16 14.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնելու են ազատ և թափանցիկ, խոչընդոտող որևէ հանգամանք չկա: Հարությունյանը նշել է նաև, որ այս տարի ուսուցիչներն անկախ կլինեն և պարտավոր չեն ներգրավվել ընտրական գործընթացներում: «Դպրոցներն ապաքաղաքական են, և ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ […]
13:12 14.11.2018
Ռամկավար ազատական կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ: «2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն թավշյա հեղափոխության շարունակությունը, և երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին: Ռամկավար ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով […]
12:54 14.11.2018
Այն բյուջեն, որ ներկայացված է, հեղափոխական սպասումներին համարժեք չէ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Չնայած դրան՝ «Ծառուկյան» խմբակցությունն աջակցելու է բյուջեի հաստատմանը: «Հեղափոխությունից հետո սպասելիքները բյուջեից, որ նրանք կարող են բարձր ցուցանիշներ ապահովել, բեկում մտցնել և՛ սոցիալական ոլորտում, և՛ աշխատանքային շուկայում, միգուցե այդպես չէ: Բայց այն պայմանները, որ ստեղծվել են՝ […]
12:46 14.11.2018
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ընդգծեց՝ տարօրինակ իրավիճակ է, որն առաջացել է այն պատճառով, որ ինքնանպատակ որոշել են՝ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին: «Մենք հայտնվել ենք մի վիճակում, որ բյուջեն ներկայացնում է մի կառավարություն, որտեղ բոլոր անդամները պաշտոնակատար են, պիտի հաստատի մի ԱԺ, որը դե-յուրե արձակված վիճակում է, ըստ […]
12:45 14.11.2018
«Տեղեկացնում ենք, որ Ստեփանծմինդա-Լարս անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Անցակետի ռուսական հատվածում կա բեռնատարների որոշակի հերթ (մոտ 500 մետր)»,- այս մասին ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1256952681114005/?type=3&theater
12:40 14.11.2018
Թե ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ պոլիէթիլենից տոպրակներին, պլաստիկին և կենցաղային այլ թափոններին. Հայաստանում կենցաղային պլաստիկից տարբեր իրեր են արտադրում: Այս թեմայով պատրաստվել է տեսանյութ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: Այնտեղ նշվում է, որ նախաձեռնողները գործն անում են առանց պետական աջակցության, իրենց մտահղացմամբ: Հետո պատմում են «Էկո աղբ» նախաձեռնության մասին, իսկ հետո ՀՀ […]
12:38 14.11.2018
ԱՄՆ-ում ընթացող քաղաքական զարգացումների ու ընտրական գործընթացների մասին «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ելույթների պատրաստման և խմբագրման բաժնի ղեկավար, ամերիկահայ Ալիսա Թաբիրյանի հետ: «Ընտրությունները շատ հաջողված են Հանրապետական կուսակցության համար: Մենք ավելացրինք Սենատում մեր տեղերը: Պատմության մեջ ընդամենը չորս անգամ է պատահել, երբ իշխող կուսակցությունը կարողացել է նախագահի առաջին ժամկետի ընթացքում միջանկյալ […]
12:30 14.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2019թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, բացի ոլորտում արված քայլերից, անդրադարձավ նաև որոշ սադրանքների: Նա ընդգծեց՝ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական և արդար: Այն, ինչ արվել է վերջին վեց ամիսներին միտված է դրան, որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ թե առանձին խմբերի: […]
12:14 14.11.2018
«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, հավատարիմ մնալով պետության ապագայի նկատմամբ իր պատկերացումներին, հայտարարում է հետևյալը. «Երկրի զարգացման այս հանգրվանում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևյալ հիմնավորմամբ. Համակարգային վերափոխումների հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին պետք է հնարավորություն տալ լիարժեք դրսևորվելու և սեփական ծրագրերն իրագործելու համար: Այս քաղաքական թիմը վաստակել է երկրում իշխանություն ձևավորելու […]
12:10 14.11.2018
Բնապահպանությունը հիմնվելու է կանխարգելման, ոչ թե փոխհատուցման մեխանիզմի վրա: Այս մասին խորհրդարանում հայտարարել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Նա նշել է, որ 1998 թվականից գործող, այնուհետ փոփոխությունների ենթարկված փոխհատուցման մեխանիզմները համարժեք չեն եղել: Նախարարի պաշտոնակատարն օրինակ է բերել. ծծմբի երկօքսիդի արտանետման 1 տոննայի վճարը կազմում է 1800 դրամ: «Սա է հարցերից մեկը նաև, որ […]
12:04 14.11.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից 2019թ. բյուջեի նախագծի վերաբերյալ քաղաքական շեշտադրումներով հանդես եկավ: Նա ասաց, որ երբ իշխանության ներկայացուցիչ էր, ներկայացնում էր պետբյուջեի դրական կետերը, այսօր, իբրև ընդդիմադիր, չգրված օրենքով պետք է ներկայացնի բացասականը՝ ուղղելու, ոչ թե խանգարելու միտումով: «Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական զարգացումներ, ապագա պատմաբանների խնդիրն է՝ դա հեղափոխությո՞ւն էր, […]
11:58 14.11.2018
Առաջիկա ԱԺ ընտրությունների կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մաղթանքն է հղել մեր հայրենակիցներին: «Հայրենակից համաքաղաքացիներ, Ընտրենք նոր Հայաստանը և երթանք բարով»,- նշել է նա:
11:57 14.11.2018
ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը, մեկնաբանելով ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերի կարևորության մասին, նշել է, որ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ այդպիսի սպառնալիք կարող են հանդիսանալ Թուրքիան և Ադրբեջանը: «Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային […]
11:50 14.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից: Կուսակցության գործադիր մարմինն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նոյեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում: