11:57 14.11.2018
ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը, մեկնաբանելով ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերի կարևորության մասին, նշել է, որ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին:
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ այդպիսի սպառնալիք կարող են հանդիսանալ Թուրքիան և Ադրբեջանը:
«Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային ճանապարհով լուծման փորձը՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների միջոցով, հետագայում Թուրքիայի ներգրավմամբ: Եթե Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիք լինի, ապա Ռուսաստանը գործի կդնի Հայաստանի տարածքում գործող համատեղ զորամիավորումները, որոնց ղեկավարությունը պատերազմական պայմաններում հայկական կողմից անցնում է ռուսական կողմին: Ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակ Ռուսաստանը կուժեղացնի իր զորամիավորումները Հայաստանում՝ ՌԴ հարավային շրջանի զորամիավորումների մոբիլիզացիայի հաշվին»,- rusarminfo.ru լրատվական կայքին ասել է Վլադիմիր Եվսեևը:
Փորձագետն, ի դեպ, նշել է նաև, որ Յուրի Շվիտկինի խոսքերն արտացոլում են ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը: Նրա խոսքերով՝ հենց այս հանգամանքն է զսպող գործոն հանդիսանում թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի համար:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...