19:10 14.11.2018
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նրա «Չար տնակը» հեքիաթի մասին: Երեխաները կարծում են, որ այլաբանության լեզվով այդ հեքիաթում Դուք խոսում եք հեղափոխության մասին ու հետաքրքրվում են՝ Կուղբի կերպարը հեքիաթում ձե՞ր կերպարն է և չար տնակը ՀՀԿ-ն է, թե՞ ոչ՝ հետաքրքրվեց պատգամավորը: «Ինչպե՞ս եք տեսնում այս հեքիաթի […]
18:59 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին քիչ առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացրել է, որ Պետական եկամուտների կոմիտեի առաջարկը, այն է՝ մեքենաները ներկրել Հայաստան և 1 տարի ժամանակահատվածում աջ ղեկը փոխել ձախ ղեկի, մնացել է ուժի մեջ և չի փոխվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ասվածին ի պատասխան՝ ակցիայի մասնակիցներն արդեն իսկ գնացած […]
18:47 14.11.2018
ՀՅԴ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ընտրական ցուցակը: Այն գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ներկայացնենք ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակը. 1. Ռուստամյան Արմեն Եզնակի, 2. Համբարձումյան Արսեն Խաչիկի, 3. Խաչատրյան Արթուր Լևոնի, 4. Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի, 5. Սեյրանյան Սպարտակ Արմենակի, 6. Մինասյան Արծվիկ Գարեգինի, 7. Պետրոսյան Նունե Աշոտի, 8. Սաղաթելյան Իշխան Վաչիկի, 9. […]
18:40 14.11.2018
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քիչ առաջ ԿԸՀ է ներկայացրել նախընտրական համամասնական ցուցակը: «Ցուցակում առաջին համարը Սուրեն Սահակյանն է, 2-րդ համարը՝ Արտակ Կիրակոսյանը, 3-րդը՝ Ռուզաննա Տոռոզյանը, 4-րդը՝ Արեգ Թադևոսյանը: Նրան հաջորդում է Հայկ Սահակյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:
18:38 14.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր Էդմոն Մարուքյանը: Կուսակցության առաջին տասնյակում են Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը, Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանը, Աննա Կոստանյանը: Կուսակցությունը խորհրդարան է գնում գործող իշխանությանը հակակշռելու համար: Կուսակցության ընտրական ցուցակում ներառված գրեթե բոլոր […]
18:23 14.11.2018
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որոշում է կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: «Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։ Համարում եմ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն կարող եմ ստանձնել հայրենի մարզի ու մեր հայրենիքի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացման նախաձեռնություններ առաջ տանելու […]
18:22 14.11.2018
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՀՀԿ ցուցակը ներկայացնելիս անդրադարձավ իրենց ակնկալիքներին ու շանսերին: Նա ասաց, որ իբրև ուժ՝ ՀՀԿ-ն թրծված է, իր ծրագրերն ու գաղափարները կարող է իրագործել խորհրդարանում, շատերն իրենց ուժի համակիրներն են, սպասում են իրենց խորհրդարանում, սպասում են՝ ՀՀԿ-ն առաջադրվի, որ ընտրեն: Աճեմյանը հույս հայտնեց, որ կլինի նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չեն […]
18:18 14.11.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը խոսեց Ալավերդու տարածաշրջանում պղնձաձուլարանի փակման, ինչպես նաև Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման հետևանքով աշխատողների կրճատման խնդիրին: «Վերջերս Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված, փաստորեն, փաստի առաջ կանգնեց մոտավորապես 650 աշխատող: Առայժմ պայմանագիրը նրանց հետ գործում է, բայց նրանք աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Եթե հաշվի առնենք […]
18:04 14.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ աջակցում են հեղափոխությանը, կառավարությանը, սակայն խորհրդարանում լինելու են դեբատներ, կարծիքների բախումներ, ինչից ծնվելու է ճշմարտությունը: Կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալն է՝ Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուգասզյան, Հերմինե Մկրտչյան, Գևորգ Սաֆարյան: Անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի […]
18:04 14.11.2018
Երբ մի հարց ուզում ես լուծել, չպետք է այն կտրես: Այսօր խորհրդարանում՝ ելույթների ժամանակ, այսպես խոսեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին: Խոսքը վերաբերում էր օրենսդրական նախաձեռնությանը: ԱԺ-ն այսօր քննարկում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ՀՀ-ում արգելել […]
17:54 14.11.2018
Համաշխարհային շուկայում ընկել են WTI և Brent տեսակի նավթի գները՝ համապատասխանաբար 7,1 և 6,6 տոկոսով։ Նավթի գնի այսպիսի անկում չէր եղել 2015 թվականից, երբ նավթի գնի անկումը զգալի խնդիրներ առաջացրեց Ադրբեջանում։ WTI տիպի նավթի գինը հասել է 55,7 դոլարի (բարելի համար). սա ռեկորդային ցածր գին է 2017 թվականի նոյեմբերից սկսած։ Իսկ Brent տեսակի նավթը հասել […]
17:47 14.11.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Այն գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում է ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, 3-րդ համարը Արթուր Գրիգորյանն է, 4-րդը՝ Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված է 175 անձ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը. 1. Ծառուկյան Գագիկ Նիկոլայի 2. Մելքումյան Միքայել Սերգեյի 3. Գրիգորյան […]
17:25 14.11.2018
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժումը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Շարժման ընտրական ցուցակը գլխավորում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ցուցակի երկրորդ տեղում լրագրող Մարիամ Մանուկյանն է, ապա քաղաքագետներ Գևորգ Հովսեփյանը, Հայկ Սուքիասյանը, ֆինանսիստ Լևոն Թումանյանը: «Ուզում ենք առաջին աշխատանքը սկսել ֆինանսական ռեֆորմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրինյանը:
17:21 14.11.2018
ԱՄՆ Կոնգրեսը չի հասցնի մինչև տարեվերջ վերանայել ու ընդունել Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին օրենսդրությունը: Պատճառն այն է, որ օրենսդիրները կարող են այս տարի ժամանակ չունենալ դրա համար, քանի որ մտադիր են կենտրոնանալ օրենսդրական այլ նախագծերի վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով որոշ սենատորների: Հաղորդվում է, որ այդ երկրի կոնգրեսականները Ռուսաստանի դեմ նոր […]
17:09 14.11.2018
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ցուցակի երկրորդ համարը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, երրորդը՝ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, իսկ 4-րդ հորիզոնականում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն է: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններն ավելի վաղ հուշագիր էին ստորագրել՝ հայտնելով, որ այս ընտրություններին հանդես կգան «Մենք» դաշինքով: […]
16:57 14.11.2018
«Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն, անդրադառնալով ՀՀ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ ՀՀ-ում բուքմեյքերական կազմակերպությունների գործունեության արգելման նախագծին, նշել է՝ ինքը թերահավատորեն է վերաբերվում ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությանը: «Չեմ հավատում և չեմ հավատացել, որ ՀՀԿ-ն երբևէ որևէ լավ նախագիծ բարի նպատակով կբերի խորհրդարան: Եվ սա հենց բավարար է, որ ես վետո դնեմ այս քննարկման վրա իմ մասով, որովհետև կունենանք […]
16:54 14.11.2018
«Վստահ եմ, որ հրապարակված ցուցակում տհաճ անակնկալներ չկան, այո՛, քաղաքական ցուցակ է, այո՛, քաղաքացու սպասելիքներն արդարացնող ցուցակ է միանշանակ: Ես վստահում եմ մեր թիմին»,- նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը: Հարցին, թե ինչու է նա հանգրվանել ցուցակի վերջին տեղում, պատգամավորը պատասխանեց. «Սա նշանակում է մեր իշխանության մոտեցումը այսպես […]
16:52 14.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, հրապարակել է համամասնական ցուցակը: Դրանում 183 թեկնածուի անուն կա: Դաշինքի ռեյտինգային ցուցակները ևս հաստատված են: Շիրակի մարզում «Իմ քայլը» 15 թեկնածու է առաջադրել: Այդ ցուցակում բացակայում է ՔՊ կուսակցության համահիմնադիր Արթուր Համբարձումյանի անունը: Նա Շիրակի մարզում ՔՊ ռեյտինգային թեկնածուն էր նախորդ խորհրդարանական ընտրություններին, իսկ ՏԻՄ […]
16:47 14.11.2018
Ինձ խանդավառել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն այսպես արձագանքեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հարցին, որը վերաբերում էր Ֆարմանյանի՝ բուքմեյքերական գրասենյակների գործունեության դադարեցման օրենքի նախագծին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:40 14.11.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանը հաստատեց այս լուրը և նշեց, որ պատճառն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է: «Առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու «Իմ քայլը» դաշինքի կողմից: Այդ իսկ պատճառով, քանի որ ներկայիս՝ գործող օրենսդրությամբ ոստիկանությունում ծառայությունը […]
16:34 14.11.2018
Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, այս տարի եղած անկարգություններից հետո երկրի իրավապահները ձերբակալության փորձերի ժամանակ «չեզոքացել են» 5 ծայրահեղականի, որոնք չեն ենթարկվել նրանց։ 60 անձ ձերբակալվել է։ Այս մասին երկրի պետական անվտանգության ծառայության տնօրենը հայտնել է թյուրքախոս երկրների իր գործընկերների հետ հանդիպմանը։ Պաշտոնյան հայտարարել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանի ծայրահեղական-կրոնական համայնքները փորձում են իրենց գաղութները ստեղծել […]
16:33 14.11.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Էրդողանի հետ կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված միջոցառմանը: Այն անց է կացվելու նոյեմբերի 19-ին՝ Ստամբուլում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հետագա համագործակցությանն առնչվող հարցեր և տարածաշրջանային խնդիրներ: Նշենք, որ նախորդ անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին Ստամբուլում՝ […]
16:30 14.11.2018
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միությունը ողջախոհություն և իմաստություն ցանկանալով ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին, հորդորում է գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, ձեռնպահ մնալ անձնական ամբիցիաներից և նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականաշինության, հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն անվտանգ Հայաստանի և […]
16:26 14.11.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել. «Ստանձնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ որպես կառավարության անդամ, առաջին անգամ երդվեցի բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը: […]
16:23 14.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին անդրադարձավ պետական կառավարման համակարգին, ապա հիշեցրեց՝ այդ մասին բազմիցս խոսել է թե՛ ինքը, թե՛ վարչապետը: «Կա զուգահեռ համակարգ կոչվածը՝ ՊՈԱԿ-ների, հիմնադրամների միջոցով, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր ու ռեսուրսներ են, որոնք հաճախ կրկնում են այն գործառույթները, որոնք պետք է նախարարությունն անի: Պետք է վերանայել, վերաիմաստավորել բոլորի գործունեությունը, […]
16:22 14.11.2018
Ֆինանսական խարդախությունների՝ արժույթի ապօրինի առևտրի ու տնտեսությունը խաթարելու մեղադրանքով Իրանում բանտարկված Վահիդ Մազլումինը և Մոհամմադ Էսմայիլ Ղասեմին այսօր մահապատժ են ենթարկվել։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Նրանցից առաջինը ստացել էր «մետաղադրամների արքա» անունը, երբ ձերբակալվել էր 2 տոննա ընդհանուր քաշով ոսկե մետաղադրամների ու զարդերի հետ միասին։ Գործարարին բացահայտել էին այդ ոսկե իրերն Իրան ներմուծելու, […]
16:19 14.11.2018
Այսօր Թբիլիսիում՝ ժամը 14-ին, պետք է կայանար նախագահական ընտրություններին նվիրված ԿԸՀ ամփոփիչ նիստը: Նախատեսվում էր, որ ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան նախագահական ընտրությունների ամփոփիչ արդյունքների ստորագրումից հետո պետք է հրապարակեր երկրորդ փուլի անցկացման ամսաթիվը: Սակայն նիստը, առանց մեկնաբանությունների, ժամը 14-ից տեղափոխվեց 19։00: Նախատեսվում էր, որ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամկետը կնշանակվի նոյեմբերի 28-ին: Վրաստանը պետք է […]
16:18 14.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ավագ Գաբրիելյանին նշանակել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-46-Ո-132 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ավագ Գաբրիելյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:
16:06 14.11.2018
Բացարձակ թյուր տպավորություն կարող է ստեղծվել, որ այս նախագծի ընդունմամբ պետական բյուջեի մուտքերը կարող են նվազել: Այս տեսակետը բուքմեյքերական կազմակերպությունների արգելման նախագծի քննարկման ընթացքում արտահայտել է նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի արտահայտած մտահոգությանը: «Գործունեություն ծավալող ընկերություններից յուրաքանչյուրը, այսօրվա դրությամբ դրանց թիվը 5-ն է, տարեկան լիցենզավորման համար վճարում է 500 մլն դրամ, […]
15:57 14.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի 6 հատուկ դպրոցներում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների մշտադիտարկում իրականացնելու լիազորության շրջանակում վեր հանված խնդիրները կապված են երեխաների խնամքի պայմանների, ընդունելության փաստաթղթերի, լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, հաստատության բուժանձնակազմի աշխատանքի և հաստատություններում գործող […]