18:57 12.11.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ հավանական չի համարում ՀՀԿ-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի հաղթահարումը: «Եթե ռեբրենդինգ անեին, այդ ՀՀԿ հապավումը իրենցից պոկեին, որ դաջված չլիներ նրանց վրա, գուցե այնտեղ կան պատգամավորներ, որ արժեր լինեին խորհրդարանում, գուցե հայտնվեին խորհրդարանում, բայց ՀՀԿ […]
18:26 12.11.2018
Եվրահանձնաժողովը մտադիր է վերանայել ու բարելավել միգրացիոն օրենքների որոշ կետեր: Մասնավորապես դիտարկվում է ԵՄ կազմի մեջ չմտնող երկրների բարձր որակավորում ունեցող մասնագետների համար դյուրացնել կապույտ անցագրի տրամադրման գործընթացը, որով նրանք ավելի հեշտ մուտք կգործեն ԵՄ երկրներ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի 2019 թվականի աշխատանքային ծրագրում: «Եվրոպան պետք է ավելին անի օրինական միգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում: […]
18:22 12.11.2018
Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նշանակված են կոնկրետ պաշտոնյաներ, որոնց լիազորված է պահել այդ կապը: Այդ կապը մինչ այժմ գործում է անխափան, նույն կերպ են գործում նաև Դուշանբեի պայմանավորվածությունները: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նախարարությունում, ըստ Տոնոյանի, կարծում են, որ ճիշտ կլիներ հայաստանցի ու ադրբեջանցի հրամանատարների միջև […]
18:15 12.11.2018
Արցախում ներկայացված մարտական անօդաչու թռչող սարքերը, որոնք ներկայացվել են զորավարժությունների ընթացքում, արդեն իսկ մտցված են զինված ուժերի սպառազինության մեջ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյայի խոսքերով՝ դրանք միակը չեն, կան նաև այլ զինատեսակներ, որոնք ոչ թե հետազոտական, այլ պատրաստի փուլում են և ներառվում են բանակի սպառազինության մեջ: Այն հարցին, […]
17:49 12.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 63 քրեական գործի վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
17:45 12.11.2018
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին երկրների ղեկավարները որոշել են անդրադառնալ դեկտեմբերին, և մինչ այս եղած քննարկումների մանրամասները հայտնի չեն և չեն բացահայտվում: Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը չի ազդում հայանպաստ կամ ոչ հայանպաստ հայտարարությունների ընդունմանը, և նախարարը սխալ է համարում հակառակ […]
17:41 12.11.2018
ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց` իրեն վախեցնում է այն, որ ժողովուրդը կարող է կրկին հիասթափվել: Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին` Աշոտյանն ասաց. «Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ հույսեր արթնացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույզերը գահավիժեն: Ես մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական […]
17:22 12.11.2018
Ռուսաստանից վերցված հարյուր միլիոն դոլար վարկով գնվող զենքի մատակարարումները դեռ չեն սկսվել: Դրանց վերաբերյալ կան պայմանավորվածություններ, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյայի խոսքերով՝ զենքի արտադրությունը մասնակիորեն արդեն սկսվել է, բայց մատակարարումը դեռ չի սկսվել:
17:17 12.11.2018
Դուշանբեի պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել: Առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում, և հայկական կողմը, ըստ Տոնոյանի, կատարել է հաջող գործողություններ, որպեսզի թույլ չտրվի ամրանալ այդտեղ: Թեև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, ըստ Տոնոյանի, բողոքում են կրակոցներից, սակայն տարակուսելի է, որ ադրբեջանական […]
17:12 12.11.2018
Հայաստանն իր պաշտպանական բյուջեում նախատեսել է միջոցներ, որոնք տրամադրվելու են ռազմական նախորդ վարկերի մարմանը, ինչպես նաև նոր վարկով զենքի գնման համաֆինանսավորմանը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Դավիթ Տոնոյանը: ShantNews.am-ի հարցին՝ Հայաստանը մտադիր է նոր վա՞րկ վերցնել, Տոնոյանը ասաց՝ այո, ուսումնասիրվում է այդ հնարավորությունը: Ճշտող հարցին՝ կրկին Ռուսաստանի՞ց, Տոնոյանը պատասխանեց՝ ոչ միայն, ապա նաև ավելացրեց, […]
17:10 12.11.2018
Հայաստանի զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպմամբ կզբաղվեն մասնավոր ընկերությունները, ոչ թե հենց պաշտպանության նախարարությունը: Սրա վերաբերյալ մտադրություններն այսօր ներկայացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ դա անելու են առաջիկա տարիներին՝ որակյալ սննդի անցնելու նպատակով: Ինչ վերաբերում է հագուստին, ապա այն նույնպես փոխվում է, մասնավորապես ներքնաշորերի մասով: Տոնոյանը բացատրեց, որ մասնավոր ընկերություններին պատվիրել են […]
17:06 12.11.2018
Քաղաքագետ, արևմտյան կողմնորոշմամբ աչքի ընկնող Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: Այս տեղեկատվությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ստեփան Գրիգորյանը: Մեր այն հարցին, թե ինչու հենց «Սասնա ծռերը», Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք «հայրենասեր են»: «Նրանց ծրագրին ընտրարշավի ժամանակ կծանոթանաք և կտեսնեք, որ նրանք Արևմուտքի, ԵԽ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը […]
17:01 12.11.2018
Նախորդ իշխանությունների օրոք ստեղծված հիմնադրամը, որ հազարական դրամներ է հավաքում հարկատուներից՝ զինծառայողների ապահովագրություն իրականացնելու համար, շատ հաջողված ծրագիր է: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այս մասին հայտնել է այսօրվա ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ տնտեսական զարգացման արդյունքում կգա ժամանակ, երբ այդ հիմնադրամի կարիքը չի լինի, բայց այն հիմա խնդիր է լուծում: Տոնոյանը նշել է, […]
16:50 12.11.2018
Ընտրությունը արդեն կատարված է, մնում է լուծել ֆինանսատեխնիկական հարցերը: Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Հայաստանի բանակի համար կործանիչ ինքնաթիռներ գնելու մասին հարցին: Տոնոյանը չհերքեց, որ դիտարկվել են ռուսական «Սու-30» և շվեդական «Գրիպեն» ինքնաթիռների տարբերակները: Այլ տարբերակներ դիտարկվե՞լ են, թե՞ ոչ, Տոնոյանը չմանրամասնեց:
16:46 12.11.2018
Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել Crans Montana-ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում, հայտնում են նախագահի աշխատակազմից «Թույլ տվեք […]
16:41 12.11.2018
ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանի գնահատմամբ` դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն էականորեն տարբերվում են թե՛ նախորդ, թե՛ աշխարհում տեղի ունեցող բոլոր ընտրություններից, քանի որ այստեղ իշխանության ընտրություններ չեն: Աշոտյանի խոսքերով` առաջատարն այստեղ պարզ է` «Իմ քայլը» դաշինքն է, իսկ ավելի կոնկրետ` ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ թե վարչապետի ընտրություններ են. թեկնածուն տեսանելի է, […]
16:38 12.11.2018
Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել […]
16:32 12.11.2018
Պաշտպանության նախարարությունը հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հոգալ աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն նույնիսկ պաշտպանական բյուջեի 26 տոկոս ավելացման դեպքում բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ թեև բյուջեի մոտ 45 տոկոսը նախատեսված է հենց աշխատավարձերի և հավելավճարների համար, սակայն աշխատավարձերի բարձրացում հնարավոր կլինի ունենալ տնտեսության […]
16:24 12.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով, մասնավորապես, հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համարը կլինի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը։ Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին, Ալավերդի քաղաքում: 1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի […]
16:20 12.11.2018
Խնձորեսկի ճանապարհին տեղի ունեցած վթարի համար պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ցավում է ու ներողություն է խնդրում: Այս մասին Տոնոյանը հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ: Ավտոպարկը փոփոխվում է՝ ըստ այն ժամկետների, երբ ստացվում են ավտոմեքենաները: Առաջնահերթ փոփոխվում են այն մեքենաները, որոնք տեղափոխում են անձնակազմ: Սակայն այն, որ եղել է տեխնիկական խնդիր, դա չի նշանակում, թե խնդիրը […]
16:19 12.11.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչ ինքնաթիռների գնումը դիտարկում է մյուս ինքնաթիռների հետ հավասար: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտոնյան նշեց, որ կա նաև այլ առաջարկ, և շուտով կլինի որոշում գնման մասին, սակայն չմանրամասնեց, թե ինչ ինքնաթիռ են գնելու: Ժամանակը շատ չի մնացել, և պետք է արագ որոշումներ կայացնել, հայտնեց […]
16:17 12.11.2018
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Հարավային Օսիայի պաշտոնակցին՝ Դիմիտրի Մեդոևին: Հանդիպումից առաջ Լավրովն ու Մեդոևը լրագրողների առջև հանդես են եկել հայտարարությամբ: Սերգեյ Լավրովի խոսքերով՝ հանդիպմանը կքննարկվի Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև արտաքին քաղաքականության դաշտում համակարգված գործողությունների իրականացումը: Իր հերթին Մեդոևը հերթական անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը «Հարավային Օսիայի […]
16:05 12.11.2018
Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության դեպարտամենտը հետաքննություն է սկսել իշխող կուսակցության նախագահի թեկածու Սալոմե Զուրաբիշվիլիի դիմումի համաձայն՝ «համակարգչային համակարգ ներխուժելու» և «սպառնալիքներ ուղղելու» մեղադրանքով: Քրեական գործը հարուցվել է այսօր՝ Զուրաբիշվիլիի հատուկ հրավիրած ասուլիսից հետո, որտեղ նա հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին ձայնային հաղորդագրություններ է ստացել իրեն և զավակներին ուղղված հայհոյանքներով ու սպառնալիքներով՝ «կրակեք […]
16:02 12.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկել է փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ: «Անմիջականորեն տոտալիզատոր կամ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող […]
15:48 12.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում, 14-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Թեև նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, այնուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում […]
15:20 12.11.2018
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի համար Բելառուսն ունի երեք թեկնածություն, բայց հարցը կլուծվի դեկտեմբերի 6-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Բայց Բելառուսի կողմից թեկնածության առաջադրումը չի նշանակում, որ Բելառուսը ճնշել է Հայաստանին, կամ որևէ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպանի ընդունելության ժամանակ: «Հարցն այն […]
15:02 12.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք իրենք ցանկանում են դառնալ ընդդիմություն: «Ընդդիմություն լինել-չլինելու մասին մենք կխոսենք դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո: Ես չեմ կարող այսօր ու այստեղ կանխատեսել, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները»,- ասաց Զոհրաբյանը: Նրա խոսքերով՝ կա […]
14:56 12.11.2018
Պաշտոնական Մինսկը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի դեսպանին ընդունելիս։ Երեք թեկնածուի մասին Լուկաշենկոյի հայտարարությունը, ըստ ամենայնի, կապված է մինչ այս ներկայացված միակ թեկնածուի վերաբերյալ դիրքորոշումներով։ Այս պահին դեռ չի լրացել ժամկետը, երբ Հայաստանի ներկայացուցիչը պետք է գլխավորի կառույցը։ Սակայն հավանական է […]
14:53 12.11.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրումների վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: SHANTNEWS.am-ին ԿԸՀ-ից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ դեռ առաջադրումներ չկան: Ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին այս պահին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրության է գնալու «Իմ քայլը» դաշինքով: Նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց` ընտրություններին մասնակցելու է նաև Հանրապետական կուսակցությունը: ԲՀԿ նախընտրական […]
14:43 12.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնակենսագրական մոտիվներով գրված գիրքը հրատարակվել է։ Այս մասին հայտնի է դառնում Քոչարյանի՝ ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։ Գիրքը կազմված է Հայաստանի անկախացման շրջանի վերաբերյալ Քոչարյանի հուշագրություններից։ Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը պնդում է, որ անկախության պայքարը կապված էր Ղարաբաղյան շարժման հետ, ու Երևանում այդ շարժման կազմակերպիչների մի մասն էր ձգտում անկախության, իսկ […]