TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաղեստինը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմ է Ադրբեջանի դիրքորոշմանը

14:32 05.11.2018

Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, այսօր հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմ են Ադրբեջանի դիրքորոշմանը: «Կարծում ենք, որ միջազգային հանրության բազմակողմանի աջակցությունը ակնկալելու լավագույն ճանապարհը միջազգային նորմերի պահպանումն է, որոնք ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- մեջբերում է Մալիքիի խոսքերն ադրբեջանական Trend գործակալությունը: Պաղեստինի արտգործնախարարի կարծիքով՝ խնդրի […]

̰
Такая маленькая, а уже Наташа ֆորմատը սկսում է դոմինանտ դառնալ. քաղտեխնոլոգ

14:26 05.11.2018

«Ցավալի է, բայց  հայաստանյան քաղաքական դաշտում Такая маленькая, а уже Наташа ֆորմատը սկսում է դոմինանտ դառնալ, ինչը վատ է իրենց համար հետագայում: Վատ կլինի ՔՊ-ի համար, եթե դա կրի մասսայական բնույթ, որովհետև, եթե ՔՊ-ին այդ մարդը պետք չէր մայիսին, երբ հաղթեցին, ապա հիմա ինչի՞ է պետք: Եթե իրենց պետք է կադր գործադիրում աշխատելու համար, կադրին […]

̰
Կարեն Քոչարյանը պատրաստ է համբուրել Միքայել Նահապետյանի ճակատը

14:15 05.11.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է, որ Հայաստանում “Такая маленькая, а уже Наташа”  ֆորմատը սկսկում է դոմինանտ դառնալ: Քոչարյանը սրան անդրադառնալուն զուգահեռ ասել է, որ կհամբուրեր այն երիտասարդի ճակատը, որը դուրս եկավ ՔՊ-ից: «20 տարեկան երեխա, ինքը դուրս եկավ նրա համար, որ չանցավ ԸՕ-ն: Այսինքն՝ էդ մարդն ուներ գաղափարներ, ուներ սկզբունքներ […]

̰
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

14:12 05.11.2018

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Թե ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին, Քոքոբելյանը ասել է, որ այդ մասին հայտնի կդառնա երեքշաբթի օրը: «Կան քննարկումներ անհատների հետ, որոնք դաշտում են եղել, նկատի ունեմ՝ ազատական, դեմոկրատական դաշտում, և հայտնի են որպես ժողովրդավար, […]

̰
Իսրայելը կոչ է արել միանալ հակաիրանական պատժամիջոցներին

14:08 05.11.2018

Իսրայելն աջակցում է ԱՄՆ կողմից հակաիրանական պատժամիջոցների ներդրմանը և մնացած երկրներին ևս կոչ է անում սատարել դրանց: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նաոմ Կացը: «Իսրայելը սատարում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, դրանք պետք է աջակցություն ստանան նաև այլ երկրների կողմից`զսպելու Իրանից […]

̰
Վաղարշակ Հարությունյանը չի մեկնաբանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մասին լուրը

14:01 05.11.2018

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Լուրի իսկությունը SHANTNEWS.am-ը փորձեց պարզել հենց Հարությունյանից, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: «Չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Կոմերսանտ»-ն […]

̰
Ինչպե՞ս իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. ԱԺ-ն քննում է հնարավոր տարբերակները

13:57 05.11.2018

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննում է գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորությունը: ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ ներդրումներ են կատարվել ցանցում և ինչպես է ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խնդրեց ներկայացնել 20-30 բարձրաստիճան  պաշտոնյաների աշխատավարձերի տեսակարար կշիռը: ՀԷՑ գլխավոր տնօրենն ասաց, որ այսօր պատրաստ չէ ներկայացնել այդ թվերը, սակայն հաջորդ […]

̰
Կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով․ Ջանջուղազյան

13:54 05.11.2018

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2019 թվականի բյուջեով կրթության և գիտության ոլորտին հատկացումները, հայտարարեց, որ  կրթության ոլորտի ծախսերը 12 տոկոսով աճել են, սակայն իրականում ՀՆԱ աճն ավելի մեծ է կանխատեսվում, հետևաբար կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ […]

̰
Մեր ակցիան վարչապետի դեմ չէ. ցույց Նորքի զինված խմբի ղեկավարի ազատության համար

13:46 05.11.2018

Նորքի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի իրավունքների պաշտպանության համար այսօր մի խումբ անձինք կառավարության առջև ցույց էին կազմակերպել: Նրանք կարծում են, որ համաներումը պետք է տարածվեր նաև Արթուր Վարդանյանի վրա: Ցուցարարները համեմատության համար հիշատակեցին «Սասնա ծռեր» զինված խմբին: Համաներման նախագիծը տարածվում է խմբի այն անդամների վրա, որոնք չեն մեղադրվում սպանության համար և որի դեմ չեն […]

̰
Չեմ կարողանում հասկանալ. քաղտեխնոլոգը Հայկ Կոնջորյանի՝ կուսակցությունը թողնելու քայլի մասին

13:36 05.11.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ գնահատական է տալիս փաստին, ըստ որի՝ կուսակցություններից հոսք կա դեպի ՔՊ, արդյո՞ք այլ քաղաքական ուժերից մարդիկ ընդունելով՝ ՔՊ-ին ևս բնորոշ չի դառնա «հանրապետականացման» երևույթը. «Եթե տենդենցը շարունակվի, կբերի «հանրապետականացման», մեկ-երկու դեպքը՝ չեմ կարծում: Օրինակ՝ Սանասարյան Դավիթն արդեն «Ժառանգությունից» դուրս էր եկել, ի […]

̰
Ո՞ր դեպքում «անհայտ» ուժերը կարող են հույս ունենալ հայտնվել խորհրդարանում. պարզաբանում է քաղտեխնոլոգը

13:26 05.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից, թե խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար որքան ակտիվ կպայքարեն քաղաքական ուժերը և արդյո՞ք շատ ուժեր պայքարի մաս կկազմեն: «Կախված է նրանից, թե ինչքանով խոհեմ կլինեն հատկապես հին քաղաքական ուժերը՝ առանձին-առանձին ուժերո՞վ կգնան, թե՞ դաշինքներով: Դաշինքներով թեև 7 տոկոս է դառնում, բայց գոնե ինչ-որ շանս ստեղծվում է, որովհետև, ենթադրենք՝ Դեմոկրատական […]

̰
Նոյեմբերի 7-8-ը Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

13:10 05.11.2018

2018 թվականի նոյեմբերի 7-8-ը Երևանում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին  կմասնակցեն ԱՊՀ գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստում ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սպորտի […]

̰
Կիմ Չեն Ինը նոյեմբերին Ռուսաստան կայցելի

12:42 05.11.2018

Ռուսաստանի Դաշնությունում Հարավային Կորեայի դեսպան Ու Յուն Գինը հայտնել է, որ Կորեայի Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ինը հավանաբար Ռուսաստան կայցելի նոյեմբերին: Այս մասին տեղեկացնում է Լife.ru-ն: «Ռուսաստանը խնդրել է, որ այցը տեղի ունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը և ակնկալում է, որ դա տեղի կունենա: Հյուսիսային Կորեան, կարծես, քննարկում է բանակցությունների անցկացման վայրն ու ժամանակը, ինչպես […]

̰
Էդմոն Մարուքյանը 90 տոկոսով վստահ է, որ լինելու են երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում

12:38 05.11.2018

«Ամեն բան սկսում ենք սպիտակ թղթից: Հիմա զրոյական վիճակ է»,- այս խոսքերով այսօր մամուլի ասուլիսը սկսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա վերահաստատեց, որ կուսակցությունը երկար քննարկումներից հետո է որոշել գնալ ընտրությունների՝ իր առանձին ցուցակով: Հարցին՝ ո՞րը դարձավ ջրբաժանը, Մարուքյանը պատասխանեց, որ ԱԺ-ն լուծարված է, ԵԼՔ դաշինք էլ գոյություն չունի: Դաշինքն իր առաքելությունն իրականացրել է: […]

̰
ՀՀԿ-ին ընտրելու են ՀՀԿ-ի իշխանության օրերին կոմֆորտ ունեցած մարդիկ. քաղտեխնոլոգ

12:35 05.11.2018

«Իհարկե, դեռ քարոզարշավը կա, բայց կարող եմ ասել, որ անցողիկ շեմը հաղթահարող երեք քաղաքական ուժ կա հիմա՝ «Իմ քայլ»-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: SHANTNEWS.am-ի այն դիտարկմանը, թե տպավորություն կա, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն տեղ չի զբաղեցնի, Քոչարյանը հետևյալ կերպ է արձագանքել. «Իսկ ինչո՞վ է այդ տպավորությունը: ՀՀԿ-ն 20 տարի […]

̰
Եթե ռադիկալ դիրքերից նայենք, նոր խորհրդարանի ընդդիմությունը ՀՀԿ-ն է լինելու. Կարեն Քոչարյան

12:33 05.11.2018

SHANTNEWS. am-ն արդեն հայտնել է, որ քաղտեխնոլորգ Կարեն Քոչարյանի համոզմամբ՝ խորհրդարանում տեղ զբաղեցնող 3 ուժերն են լինելու ՔՊ-ն, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն. Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժն է ընդդիմության դերում լինելու՝ ՀՀԿ-ն թե՞ ԲՀԿ-ն, քաղտեխնոլորգը պատասխանել է. «Կարծում եմ՝ ՀՀԿ-ն կլինի: Ես չեմ կարող ասել միակ: Էնպես չի, որ ԲՀԿ-ն հիմա կոալիցիա է, հետո էլի կոալիցիա է […]

̰
Ապատեղեկատվությունը բոլոր ուղղություններով շատ մեծ է․ ԿԳՆ-ն ազդարարեց Մեդիագրագիտության շաբաթվա մասին

12:10 05.11.2018

Այսօրվանից սկսվող շաբաթը Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից նշվելու է որպես Մեդիագրագիտության շաբաթ։ Այս մասին ԿԳ նախարարի պաշտոնակատարն այսօր ազդարարեց ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ։ «Մանավանդ մեր էս ժամանակահատվածում մեդիագրագիտությունը շատ կարևոր է, անչափ կարևոր է՝ նախ տարբերելու համար հավաստի աղբյուրները, գրագետ լուրերը և հավաստի լուրերը տարբերելու համար, վերլուծական նյութը քարոզչական նյութից տարբերելու համար, բազմաթիվ հմտություններ, […]

̰
Եգիպտոսում կարող են արգելել հիջաբ կրելը

11:30 05.11.2018

Եգիպտոսում քննարկում են օրինագիծը, որով կարգելվի հասարակական վայրերում հիջաբ կրելը, որը ծածկում է ամբողջ գլուխը` բաց թողնելով միայն աչքերի հատվածը: Այս մասին գրում է Egypt Independent-ը: Օրենքը խախտողների համար նախատեսվում է 1000 եգիպտական ֆունտի չափով (56 դոլար) տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում գումարը կրկնակի կմեծանա: Օրինագծի հեղինակի խոսքով՝ փաստաթղթի հիմքում անվտանգության պահպանման խնդիրներն են: Բացի այդ, […]

̰
Խորհրդարան են անցնելու ՔՊ-ն, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն. Կարեն Քոչարյան

11:16 05.11.2018

Այսօր ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «ՔՊ, ԲՀԿ և ՀՀԿ. երեքի համար խնդիր չի լինի: Մինչև երեկ ես կարծում էի, որ «Լույս»-ն էլ չպետք է խնդիր ունենա, բայց պարզվեց, որ առանձին-առանձին են գնում «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը: Մարդ-կուսակցությունները, որոնք այսօր հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, կարծում եմ, այդքանով […]

̰
Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի մարզպետին

11:10 05.11.2018

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Նորին Սրբությունը նորանշանակ մարզպետին իր բարեմաղթանքներն է փոխանցել` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված սերտ գործակցությունը կշարունակվի արդյունավորվել նոր կենսագործումներով: […]

̰
Ներողություն եմ խնդրում` «Լույս» դաշինքն այլևս չկա. «Հանրապետություն»-ը կմասնակցի ընտրություններին. Արամ Սարգսյան

11:00 05.11.2018

«Հանրապետություն»-ը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ […]

̰
Հալվա, հալվա ասելով՝ բերանդ քաղցր չի դառնա․ Արամ Սարգսյանը՝ ներդրումների մասին

21:42 04.11.2018

«Ներդրումային քաղաքականության վերաբերյալ. հալվա, հալվա ասելով՝ քաղցր չի դառնա քո բերանը: Այդ ներդրումային քաղաքականությունը, որպեսզի իրականանա, այդ մարդը, որը որ պետք է գա էստեղ, բիզնես ծավալի, պետք է իմանա՝ ինչ ծրագրեր ունեք դուք, ինչպիսի հնարավորություններ եք տալիս և որ ուղղությունն եք համարում զարգացող և որը ապահովվելու է պետության կողմից արտահանման խնդիրներն ու մնացած բոլոր հարցերը»,- […]

̰
Տպավորություն եմ ստացել, որ Փաշինյանին շատ է դուր եկել Սերժ Սարգսյանի վրա կարած քաղաքական կոստյումը. Արամ Սարգսյան

18:16 04.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: «Մենք մտադիր ենք մասնակցել ընտրություններին, չնայած որ նախկին օրենքը պահպանվել է, տրամադրություններ կան բոյկոտել այսպիսի ընտրությունները: Դեմոկրատական կուսակցությունն այժմ բանակցային փուլում է, շուտով վերջնական որոշում կընդունվի ընտրություններին մասնակցելու ձևաչափի շուրջ: Մեզ համար անսպասելի էր, որ չկարողացան ընդունել այդ օրենքը: […]

̰
Գրավյալ տարածքներ մենք չունենք. Արամ Սարգսյան

17:32 04.11.2018

«Նոր իշխանություն եք, դուք հեղափոխություն եք կատարել, դուք իրավունք ունեք հրաժարվելու բոլոր նախորդներից՝ ասելով, որ մենք այս ճանապարհով չենք հասնելու խաղաղության: Լարիսա Ալավերդյանը շատ լավ է ասում, որ այդ պիղծ մադրիդյան սկզբունքներից վաղուց պետք է հրաժարվել, որովհետև դրանք մեզ համար անընդունելի են: Մենք պետք է ունենանք ԱԳՆ-ի կողմից մշակված համապատասխան մեր առաջարկները: Խաղաղության պայմանագիր է […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

17:07 04.11.2018

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-9-ին սպասվում է […]

̰
ՔՊ-ն հանցավոր միավորում չի, որ դրան անդամագրվելը պախարակվի․ Դավիթ Սանասարյան

16:47 04.11.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չի, որ դրան անդամագրվելը պախարակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով օրերս հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ՔՊ-ին անդամագրվելու մասին․ «Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով […]

̰
Երեք իշխանությունների մեղքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ ստիպված ենք դիմել այս կամ այն պետությանը. Արամ Սարգսյան

16:33 04.11.2018

«Վերջերս Մոսկվայում հանդիպեցի ԱՄՆ նախկին դեսպան Քոլինզին, ով ինձ հարցրեց՝ չի՞ փոխվել արդյոք մեր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ կամ Ռուսաստանի ազդեցությյունը Հայաստանում, ես իրեն ասացի հետևյալը․ ես՝ որպես հայ, ես՝ որպես քաղաքացի, առաջին հերթին մտածում եմ իմ պետության և ազգի անվտանգության մասին, եթե դա է գլխավոր խնդիրը, ուրեմն ես պետք է ելնեմ այն հանգամանքից, թե  որտեղից […]

̰
Մենք հիմա պնդում ենք, որ կոռուպցիայի բունը պետական պարտքն է. Արամ Սարգսյան

16:07 04.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Մենք հիմա պնդում ենք, որ կոռուպցիայի բունը պետական պարտքն է, դա իսկապես այդպես է: Մենք վերլուծել ենք պետական պարտքի բոլոր բաղադրիչները և եկել ենք եզրակացության, որ այդ պարտքի մեծ մասը մսխվել է: Այս տարիների ընթացքում 200 միլիոն դոլար […]

̰
Փաշինյանը զինծառայողների հետ լուսանկար է հրապարակել

15:36 04.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում զինծառայողների հետ լուսանկար է հրապարակել, որում երևում են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ «Եվ մեր անունն է հայկական բանակ»,- այսպես է Փաշինյանը մակագրել լուսանկարը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փաշինյանը նոյեմբերի 2-4-ը գտնվում է չվճարվող արձակուրդում։

̰
Մենք ուզում էինք, որ 4 ամիս ուշ լինեին ընտրությունները. Արամ Սարգսյան

15:13 04.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Այսօր կառավարում են փորձ չունեցող երիտասարդներ, հիմա ԱԺ-ում պետք է հավաքվեն փորձառու մարդիկ, որպեսզի զսպեն, ուղղեն, շտկեն ամեն ինչ: Մեր կուսակցությունում մտավորականության թիվը շատ է: Ես համոզված եմ, որ մտավորականները ցանկություն ունեն միավորվելու: Երկրի ապագայի համար պետք է […]

̰
BACK_TO_TOP