16:05 01.11.2018
Ազգային ժողովում կրկին տապալվեց վարչապետի ընտրությունը՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ կողմ ձայներ, ինչպես և նախատեսում էր Փաշինյանի թիմը։ Դրա նպատակն էր վարչապետի՝ երկու անգամ չընտրելուց հետո Ազգային ժողովը ցրելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Այդ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։ Մինչ նոր խորհրդարանի ձևավորումը Ազգային ժողովի այս գումարումը կլինի իրավազոր և կզբաղվի ընթացիկ հարցերով, որոնց թվում […]
16:00 01.11.2018
Խորհրդարանում հրավիրված հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԱԱՀ-ին վերաբերող փոփոխություններին: Փաշինյանն ասել է, որ ծրագրում են գերավճարների վերադարձի ժամկետը 6 ամսից կրճատել 3 ամիս: Ինչ վերաբերում է եկամտային հարկի փոփոխությանը, ապա այս մասով էլ, ըստ Փաշինյանի, նախնական մտադրությունը 23 տոկոս սահմանելն է, որը կիջնի 20 տոկոսի: Փաշինյանը հույս է […]
15:55 01.11.2018
Ռուսաստանը պաշտոնական Կիևի կողմից գործարկված պատժամիջոցներին ի պատասխան՝ նոր պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հայտնում է Газета-ն: Այդ երկրի կառավարության կողմից հրապարակված ցուցակում հայտնվել են նաև «Батькивщина» խմբակցության ղեկավար և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ինչպես նաև այդ երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին՝ Անդրեյը: Աղբյուրը հայտնում է, որ ցուցակում են ընդգրկվել նաև Գերագույն ռադայի […]
15:54 01.11.2018
Հայաստանում վառելափայտի խնդրի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում այսօր հարց ուղղեց պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Արդյո՞ք հնարավոր չէ Ռուսաստանից քարածուխ կամ թեկուզ վառելափայտ ներկրել ինքնարժեքի հաշվարկով, որը կպահպանի մեր անտառները»,- հարցրել է Սասուն Միքայելյանը: «Հույս՝ ունեմ մենք կկարողանանք ներքին արտադրության խթանմամբ այդ հարցը որոշ ժամանակով լուծել: Սյունիքի մարզում փորձարկվում է այն տեխնոլոգիան, երբ ծղոտից պատրաստվում […]
15:50 01.11.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց՝ վեց ամիս առաջ՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը, և վեց ամիս անց կրկին քննարկում են այս հարցը: Նա ասաց, որ հետևելու է չգրված օրենքին, այն է՝ իշխանությունը աշխատում է կամ փորձում ներկայացնել իր աշխատանքը, ընդդիմությունը քննադատում է: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ […]
15:49 01.11.2018
Խորհրդարանում, անդրադառնալով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյան մի քանի կետ է առանձնացրել. «Ռուսաստանի և Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցներն ազդելու են ՀՀ-ի վրա: Մենք մեր տնտեսական քաղաքականությունը պետք է ակտիվացնենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ օգտագործելով ներքին կապերից մինչև քաղաքական ամբիոնները»,- ասել է Սարգսյանը: Արամ Սարգսյանն ասել է, որ անընդհատ խոսվում է […]
15:45 01.11.2018
«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի այն, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած ընկերության` Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ստացած դրամաշնորհի մասին «Հետք»-ի տպագրված հոդվածի վերաբերյալ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, […]
15:40 01.11.2018
Այսօր խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2019 թվականի բյուջեին։ «20 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է, ձևավորվել է այն պարամետրերի վրա, որը ժառանգություն ենք ստացել նախկինից: Փոփոխություններն այս բյուջեի վրա ազդեցություն չունեն»,- ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ մի շատ կարևոր խնդիր, այնուամենայնիվ, […]
15:36 01.11.2018
Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վիճակագրություն է ներկայացրել աշխատատեղերի վերաբերյալ. «Ուզում եմ մի վիճակագրություն ասել, որն իսկապես հեղափոխական նշանակություն ունի՝ մայիսից այս կողմ ՀՀ-ում ի հայտ է եկել պաշտոնապես 37 հազար աշխատատեղ: Իհարկե, այս աշխատատեղերի մի մասը ստվերային աշխատատեղերն են»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել այդ գործարարներին: Փաշինյանը […]
15:35 01.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի: Անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու ու ՔՊ-ին միանալու լուրերին, Փաշինյանն ասել է հետևյալը. «Դե, Հայկ Կոնջորյանը փաստացի միշտ էլ մեզ միացած է եղել»:
15:34 01.11.2018
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը, վստահաբար, կարճ է լինելու, գրում է Washington Examiner-ը: Այս հանդիպումը հուլիսին Հելսինկիում կայացած գագաթնաժողովից հետո առաջինն է լինելու: Ինչպես արդեն հաղորդել են Սպիտակ տնից, նոր բանակցությունները տեղի են ունենալու Առաջին համաշխարհային պատերազմի […]
15:27 01.11.2018
Նախկին քաղաքական համակարգում կար առանձնահատկություն, երբ երկրի ղեկավարը կամ ղեկավարությունն էր որոշում, կամ էլ քաղաքական համաձայնությամբ էր որոշվում, թե ով ինչ տնտեսական գործունեություն ծավալի, ինչ ներմուծի, արտահանի, գործարան բացի կամ չբացի: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք հաղորդել մեր բիզնես միջավայրին, հետևյալն է. […]
15:25 01.11.2018
«Այո՛, և ես ինձ թույլ եմ տվել ասել, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, և այո՛, պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»,- Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Ապա Փաշինյանը հարց հնչեցրեց՝ կա՞ Ադրբեջանում որևէ պաշտոնյա, որը պատրաստ […]
15:24 01.11.2018
Սահմանադրական դատարանում մեկնարկել է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում է նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն: Իր ելույթում նա նշել է, որ ՀՀ-ն ունի ամենալավ Սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին երկրում տիրող իրավիճակից: Նրա դիտարկմամբ՝ խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունը Սահմանադրությունն օգտագործում էր որպես գործիք՝ […]
15:18 01.11.2018
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նոյեմբերի 1-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` հայ-թուրքական հարաբերություններում նոր նախաձեռնություն հնարավո՞ր է, թե՞ ոչ: Նա նաև անդրադարձավ սահմանն անցած թուրք պատանուն հայրենիք վերադարձնելու ժեստին: Փաշինյանը չհամաձայնեց հնչած մտքին, որ այդ պատանուն վերադարձնելով` բարեկամական ժեստ են արել Թուրքիային: «Այդ քայլը համապատասխանում է մեր էությանը, պետական և ազգային էությանը: Մենք […]
15:17 01.11.2018
Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից հետո միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբը պահանջել է պատգամավորական մանդատից զրկել Նինոծմինդայում և Ախալքալաքում «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանին: Շտաբից նաև կոչ են արել իրավապահներին հարցաքննել «կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարին»։ Այստեղ նաև հայտարարել են, որ ուսումնասիրելով միջադեպը՝ բացահայտել են նաև այլ հանգամանքներ: Շտաբում բացասական են գնահատել ոստիկանության գործողությունները՝ պնդելով, […]
15:10 01.11.2018
Ինչո՞ւ կառավարությունը որևէ կերպ գնահատական չտվեց ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը՝ եթե Հայաստանն ուզում է սերտացնել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, պետք է սահմանափակի հարաբերությունները Իրանի հետ: Արդյո՞ք կառավարությունը գնահատական տվել է ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը՝ կապված տարածքների վերադարձի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է ՀՅԴ […]
15:03 01.11.2018
ՀՀ բյուջեի նախագծով նախատեսվում է ներդրումների աճ, սակայն դրանից չի բխեցվում, որ տնտեսական աճ կլինի։ Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն այս հակասության վրա հրավիրեց պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Փաշինյանը պատասխանեց, որ բյուջեի նախագիծը եղել է իներցիոն, այսինքն՝ հիմնվել է նախորդների վրա։ Իսկ քաղաքական իրավիճակի պատճառով երկարաժամկետ կանխատեսումների հնարավորություն չունենալու պարագայում, ըստ […]
14:58 01.11.2018
«ԱՄՆ նախկին դեսպանը հնչեցրեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է 7 մլրդ դոլարի ներդրում կատարել էներգոհամակարգում: Կան փորձագիտական հաշվարկներ, որ Հայաստանն ունի նման ռեսուրսներ քամու, արևի, գեոթերմալ էներգիա ստանալու համար: Արդյո՞ք կառավարությունը բավարար ջանքեր գործադրում է, որպեսզի այդ ներդրումները ներգրավվեն մեր տնտեսության մեջ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատարին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Էներգետիկ ոլորտում […]
14:55 01.11.2018
Հայաստանի Ազգային ժողովում պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին պատասխանելիս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, բնականաբար, կողմ է ստվերի կրճատմանը, սակայն դրա աճը խթանած ամենակարևոր գործոնը շրջանառության հարկի վերաբերյալ օրենսդրությունն է։ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն էլ է կողմ քվեարկել այդ օրենսդրությանը, սակայն փորձը ցույց է տվել, որ դրա դրույթները չարաշահվում են և, օրինակ, 300 միլիոն դրամ […]
14:52 01.11.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի պատրաստվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սասուն Խաչատրյանը: «Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք: Դուք ձեր տանը ձեր ընտանիքի անդամների հետ ինչ-որ զրույց եք անում և ինչ-որ մեկը գալիս, ականջ է դնում: Հետո ասում է՝ «գիտեք ինչ, դուք ձեր […]
14:46 01.11.2018
Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին։ «Մեր երկրում առանց հարկատուների վարքի, վարքագծի և առանց հարկային մարմինների վարքագծի փոփոխության, մենք լուրջ պրոբլեմներ կունենանք»,- ասել է Փաշինյանը: ։
14:44 01.11.2018
Հայաստանում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները վերջին շրջանում նվազեցվել են, և մարզերում հնարավոր է բնակարան ձեռք բերելիս օգտվել մինչև իսկ 5,5-6 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկերից։ Առհասարակ, վերջին ամսվա ընթացքում բոլորի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները իջել են 1 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին պատասխանելիս հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Այս ճանապարհով հույս […]
14:40 01.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու» հարցին: Նշենք, որ հարցը չզեկուցվողների թվում էր: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշեց. 1. Սահմանել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը: 2. Ոստիկանության պետին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում սահմանել դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների […]
14:36 01.11.2018
Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր ծրագիր սկսել, որով դպրոցների աշակերտներին մշակույթի հետ կապելու համար անսովոր մեթոդներ կկիրառվեն։ Նախագծի որոշ դետալներ Ազգային ժողովում ներկայացրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նկարագրեց իրավիճակը․ «Զրահապատ մեքենայով ու էսկորտի ուղեկցությամբ մեքենաների շարասյունը անվտանգության հատուկ արարողակարգով մոտենում է դպրոցին, բայց դրանից դուրս է գալիս ոչ թե պաշտոնյա կամ օլիգարխ, այլ արվեստի […]
14:35 01.11.2018
«Այսօր ՀՀ տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը սկսել է ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը: Փաշինյանն անդրադարձել է նաև այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են այդ անցումն ապահովելու համար: Վարչապետի թեկնածուն պնդել է, որ ներդրումներն են խրախուսվելու, սեփականության վերաբաշխում […]
14:25 01.11.2018
Ժողովուրդն այս պայմաններում պետք է ձևավորի նոր խորհրդարան՝ կայուն խորհրդարանական մեծամասնությամբ: Դա կայուն զարգացման երաշխիքն է: Այս մասին այսօր «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովից հետո, լրագրողների հետ զրույցում, նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Եթե արդեն իսկ անհնարին է խորհրդարանի ներսում այդ կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը, անխուսափելի են դառնում խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ինչ ձևով […]
14:21 01.11.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, խոսելով արտաքին ցնցումներին դիմակայելու մասին, ասաց. «ԵՏՄ-ն բավական մեծ տարածք է, եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել, նաև այլ երկրների հետ ունենք այդպիսի ռեժիմ, բավական ընդարձակ տարածք է արտաքին շոկերին դիմակայելու համար»: Տրանսֆերների վերաբերյալ վարչապետի թեկնածուն նշեց. «ԵՏՄ տարածքում վերջին շրջանում […]
14:20 01.11.2018
«Այդ անձանց ներգրավվման մասին որոշակի փաստական հանգամանքներ են ի հայտ եկել Քննչական կոմիտեում գործի քննության ժամանակ, և այդ հիմքով քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննվել են վկայի կարգավիճակով»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի […]
14:16 01.11.2018
«Մենք վերջերս ստուգումներ ենք իրականացրել ՀՀ-ում գործող 188 փոքր հէկերից 150-ում և նրանց 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ, այսինքն՝ օրենքի շատ ուղիղ պահանջով փոքր հէկերը պետք է ունենան ջրաչափ, որպեսզի մենք տեսնենք, թե իրենց տրված ջրօգտագործման ծավալո՞վ են իրենք աշխատում, թե՞ ոչ»,- ԱԺ-ում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշում […]