11:55 31.10.2018
Ազգային ժողովում այսօր ներկայացվում է համաներման նախագիծը, որով ազատազրկումից կամ հետապնդումից ազատվում են մի քանի խմբերի անձինք, որոնց անդրադարձել ենք առանձին։
Առանձին ներկայացնում ենք նաև այն անձանց խմբերը, որոնց համար, ըստ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի զեկույցի, պատժի չափերը կկրճատվեն։
Նոր հրապարակված նախագիծը տարբերվում է նախկինում հրապարակված տարբերակից։ Եվ ըստ նոր տարբերակի՝ եթե համաներման արդյունքում դատապարտյալի նկատմամբ ազատազրկումը չի վերացվել, ապա նրա պատժաչափի ժամկետը կկրճատվի հետևյալ դեպքերում․
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ,
2) կիսով չափ` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց նկատմամբ,
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ կրած և դատվածություն ունեցող անձանց նկատմամբ,
4) մեկ քառորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ,
5) 6 ամսով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ՄԻԱՎ հարուցիչով վարակելու, ընտրողների ցուցակները կազմելու, դրանց՝ ընտրական հանցագործությունների հետ կապված կետերով, հանցավոր ճանապարհով ստացված գույք օրինականացնելու, փողերի լվացման, ազգային կամ կրոնական կամ ռասային թշնամանք հարուցելու, թմրանյութերի ու հոգեմետ միջոցներ գործածելու համար որջեր կազմակերպելու կամ պահպանելու հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն։
Համաներման արդյունքում կդադարեցվի վերահսկողությունը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...