«Նորավանք» հիմնադրամը, ցավոք, իրոք լուծարվում է․ Արմեն Աշոտյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

«Նորավանք» հիմնադրամը, ցավոք, իրոք լուծարվում է․ Արմեն Աշոտյան

22:58 30.10.2018

«Նորավանք» վերլուծական կենտրոն – գիտակրթական հիմնադրամը փակվում է նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության շրջանակներում։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարզաբանումը իր ֆեյսբուքյան էջի գրառումով ներկայացրել է ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նա իր գրառմնան մեջ նշել է․

«Օրեր առաջ ՆՈՐԱՎԱՆՔ հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացմում եմ իր պատասխանը, որից երևում է, որ ՆՈՐԱՎԱՆՔԸ, ցավոք, իրոք լուծարվում է։

Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանութունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)։

Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանի նամակում չկա որևէ այլ հիմնավորում, դժգոհություն կամ քննադատություն հիմնադրամի աշխատանքների հասցեին։

Հարց է առաջանում նաև, թե եթե ընդունում եք հիմնադրամի ներուժը և իբր պատրաստ եք այն օգտագործել այլ ձևաչափով, ինչո՞ւ եք նման հարված հասցնում Հայաստանի փորձագիտական-վերլուծական համակարգին կամ ինչո՞ւ լուծարելուն զուգահեռ չեք մտածել միանգամից նոր ձևաչափի մասին։

Այսպես, միայն իրենց հասանելի տրամաբանությամբ վերացվում է միջացգային ճանաչում ունեցող, կայացած ու երկրի համար շատ կարևոր մի հաստատություն։

«Փակենք հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում։ Եթե հինը վերացնելուց նորը չեք ստեղծում, ապա Ձեզանից հետո թողնելու եք ամայի և դատարկ խորշեր։

Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել»։

https://www.facebook.com/photo.php?fbid=10216802765599602&set=a.2050363016830&type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP