11:26 23.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Մինչ համաժողովի բացումը, Հանրապետության նախագահը կարճատև զրույց է […]
11:22 23.10.2018
«Ինձ համար զարմանալի է, որ մեր ՔՊ-ի հարգարժան գործընկերները, վարչապետի գլխավորությամբ, երեկ հայտարարում են, թե Ազգային ժողովը պիտի որոշի՝ որ Ընտրական օրենսգրքով գնա, իրենց համար միևնույն է, իրենք մեկ է՝ անցողիկ են։ Եկեք, խնդրում եմ, բևեռեք ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի […]
11:16 23.10.2018
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]
11:05 23.10.2018
Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն ստորագրահավաք են սկսելու՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ երեկ մերժվեցին ԱԺ քվեարկությամբ, նորից օրակարգ բերելու և քվեարկության դնելու համար։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Եվ հորդորում եմ Հանրապետական կուսակցության մեր գործընկերներին, որ երեկ ամբիոնից նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար […]
10:57 23.10.2018
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում թեև երեկ տեղի ունեցածի վերաբերյալ օրակարգային հարց չկար, սակայն ի սկզբանե քննարկումը գնաց հենց այդ ուղղությամբ։ Օրակարգի ներկայացման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենք այսօր պետք է բոլորով մեղա գային հանրության առաջ ու փորձեին նորից անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ «Ես բացահայտ հայտարարում եմ՝ այն, ինչ երեկ […]
10:29 23.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները խորասուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի և ապագա ԱԺ կոնֆիգուրացիաների վրա, այլև նախապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ որոշել են կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանությունը, օպտիմիզացնել այն գերատեսչությունները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց։ Խոսքը է գնում […]
10:14 23.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի պաշտպանության երբեմնի նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել նաև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ քրոջորդու անդուլ ջանքերի շնորհիվ, որը փորձել է «մաքրել» քեռուն բոլոր կարգի «մեղադրանքներից»։ Հիշենք՝ Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Օգանովսկին Մարտի 1-ի գործով կանչվել էր հարցաքննության և հարց […]
10:03 23.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը որոշել է քավել հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ականների հետ համերաշխ քվեարկության մեղքը: Դաշինքի պատգամավորները մտադիր են ստորագրահավաք սկսել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, որի ընթացքում կրկին փորձ կարվի ընդունել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: Նիստը կարող է կազմակերպվել այսօր՝ ժամը 18:30-ին, ԱԺ հերթական նիստի ավարտից հետո: Սրանով դաշինքն ուզում է ցույց […]
09:44 23.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորական կազմն էական փոփոխության է ենթարկվելու, շատերը սկսեցին գուշակել, թե ներկա պատգամավորներից ով կարող է զրկվել մանդատից: ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը իրենց հայտնել է, որ արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը, որը մինչև ընտրություններ […]
09:39 23.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել։ Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, և այն ձևավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից։ «Ես […]
09:22 23.10.2018
«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը […]
09:07 23.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծ մասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են: Հիմա, մեր հավաստի տեղեկություններով, այդպիսի վիճակ է ՀՀ քննչական կոմիտեում, ավելի ստույգ՝ վերջինիս ստորաբաժանումներում: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, օրինակ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները անհամեմատ ծանրաբեռնված են, քան […]
08:53 23.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքից բոյկոտեցին Նապոլեոն Ազիզյանը և Վարդան Ղուկասյանը: Նրանք առավոտյան ներկա էին եղել ԱԺ նիստին, գրանցվել էին, սակայն քվեարկության ժամանակ բացակայում էին նիստերի դահլիճից: Նրանց խորհրդարան վերադարձնելու փորձերը այդպես էլ արդյունք չտվեցին, ինչից կարելի է եզրակացնել, որ միացել էին ՀՀԿ-ականների՝ ԱԺ նիստը բոյկոտելու և օրենքը չանցկացնելու որոշմանը»:
08:42 23.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը։ Հիշեցնենք, որ խոսքը նիստը կայացած-չկայացած համարվելուն է վերաբերում, այսինքն՝ ժողովրդի պարտադրանքով տապալված նիստերը չկայացած համարելուն, ինչը հնարավորություն կտար պատգամավորներին չքվեարկել իշխանության կամքով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կա՛մ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, […]
00:32 23.10.2018
Իտալիան ԵՄ և ԵԽ կազմից դուրս գալու մտադրություն չունի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: «Italexit-ի (Italexit-ը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի՝ Brexit-ի համանման անվանում է-խմբ.) գործընթացի հնարավոր որևէ տարբերակ չկա»,- հայտարարել է նա: ԵՄ-ի կազմից Իտալիայի դուրս գալու մասին խոսակցությունները սկսել էին ծավալվել այդ երկրի «5 աստղեր» […]
23:30 22.10.2018
Սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Եվրասիական շաբաթ» III միջազգային համաժողովի շրջանակներում՝ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ, գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության»-ը: Հանդիպումը տեղի է ունեցել՝ համաձայն կողմերի միջև 2017 թվականին Աստանայում ստորագրված […]
23:07 22.10.2018
Ադրբեջանական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացնում են զորավարժություն «Օսա» զենիթահրթիռային համակարգերով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։ «Օսա» համակարգերից արձակված հրթիռներով խոցվել են պայմանական հակառակորդի օդային թիրախները։ Այս վարժանքների մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։
22:31 22.10.2018
«Նախորդ կառավարության ներկայացուցիչները ավելի զիլ թվեր էին ասում: Ես քանի անգամ երրորդ նախագահին ասել եմ․ «Էդ ինչեր ես ասում՝ բանկերում ակտիվները 20 տոկոսով ավելացել են: Դա ի՞նչ թիվ է, որ ասում ես»: Ինձ պատասխանում է՝ վա՞տ է, շատ վարկավորել ենք, նշանակում է պահանջ կա։ Բայց ես ասում եմ․«Այ ցավդ տանեմ, դու ստուգե՞լ ես էդ վարկավորման […]
21:58 22.10.2018
Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները: Նիստի օրակարգում էին ԵԱՏՄ երկրների միջև տնտեսության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են թվայնացման օրակարգը, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեն, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը: Աշխատանքային այցի շրջանակներում […]
21:47 22.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԸՕ-ի փոփոխությունների նախագծին․ «Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։ Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ […]
20:06 22.10.2018
Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը: «Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և […]
19:57 22.10.2018
«Կոռուպցիայով ձերբակալված մարդ այսօր գոյություն չունի: Ինձ հայտնի չէ մամուլով ոչ ոք, ոչ մի դեպք ու անցել է 6 ամիս: Հայտարարվել է, որ 38.1 մլրդ դրամ բերել են բյուջե: Օրինակ՝ Տարոն Մարգարյանը բյուջե մուծեց իբր թե 1 մլրդ 800 մլն դրամ, բայց չի բացատրվում, թե դա ինչ էր: Եթե էսքան բերել եք, բա էս տարվա […]
19:35 22.10.2018
Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին դեմ են քվեարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանն ու Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, […]
19:33 22.10.2018
«Ըստ իս՝ ոչինչ չի արվել: Երբ մայիսին կառավարությունը ծրագիր ներկայացրեց, իրականում ծրագիր չկար և կառավարությունը առանց ծրագիր չի կարող աշխատել: Պատկերացրեք՝ դուք ղեկավարում եք մի հիմնարկ, որտեղ ոչ մեկին չեք ասել, թե ինչ եք անելու»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում նոր կառավարության տնտեսական հարցերին անդրադառնալով՝ ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Ըստ տնտեսագետի՝ երբ հստակ ծրագիր […]
19:20 22.10.2018
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն այսօր խորհրդարանը չընդունեց: SHANTNEWS.am-ը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեց` ի՞նչ զարգացումներ, ի՞նչ իրադարձություններ կհաջորդեն այս քայլին: Քաղաքագետը նշեց, որ որևէ իրադարձություն չի կանխատեսում: «Ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրությունները կանցկացվեն հին, այսինքն՝ այսօր գործող օրենքով, ինչը ցանկալի չէ, որովհետև քաղաքական գրեթե բոլոր ուժերի գնահատմամբ` առաջարկվող փոփոխություններն առաջընթաց էին, բայց, ցավոք սրտի, ՀՀԿ-ն գերադասեց […]
19:16 22.10.2018
ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ […]
19:09 22.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է` այսօր առավոտյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել ԱԺ ծառայողական մուտքի մոտ: Նախաձեռնության անդամները գիտեին, որ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է, ուստի հենց օրենսդիրի այդ մուտքի մոտ էին հավաքվել, որպեսզի ներս մտնելիս պատգամավորներին ու կառավարության անդամներին տեսնեն: Վարչապետին էլ հանդիպելու ակնկալիք ունեին, բայց Նիկոլ Փաշինյանը չէր եկել: Նախաձեռնության անդամներին մոտեցել […]
18:59 22.10.2018
Փաստը եկեք արձանագրենք: Եղավ իրավիճակ, որ բերվեց օրենք, որը որ միտված էր առողջացնել քաղաքական դաշտը, և դա Հանրապետական խմբակցության անդամների կողմից տապալվեց: Այսօր նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում […]
18:48 22.10.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, գրել է, որ խորհրդարանը մերժել է Ընտրական օրենսգրքի չհիմնավորված փոփոխությունները: «Կա տեսակետ, որ Հանրապետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, […]
18:36 22.10.2018
«Այսօրվա քվեարկությունը իսկապես ցույց տվեց, որ այս կառավարությունը իր ձևավորման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, և հիմա այդ սաբոտաժը արդեն մի քանի անգամ երևաց, և հիմա փորձ է արվում այդ սաբոտաժը հասցնել իր վերջնական հանգրվանին»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Հանրապետական խմբակցության չքվեարկելու վերաբերյալ նման գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանը։ […]