14:25 22.10.2018
Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝ առաջիկա ՀՅԴ ընդհանուր ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ […]
14:20 22.10.2018
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հայտարարությունը ներկայացնենք ստորև. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդել են մի շարք գործոններ։ Ինչպես […]
14:14 22.10.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ: «Սա այն դեպքն է, երբ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում ունեցանք ցանկալի արդյունք. տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձավ […]
14:04 22.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը քննարկելիս ասել է՝ ինքը կողմ է նոր փոփոխություններին ու դրանց արագ ընդունմանը: Սակայն պատգամավորը, միևնույն ժամանակ, հավելել է. «Իհարկե, ես կողմ եմ՝ 24 ժամվա փոխարեն 72 ժամ քննարկենք, բայց գտնում եմ՝ հասունացել է պահը, երբ պետք է գնանք արտահերթ […]
14:01 22.10.2018
12 տարեկան էգ առյուծը խեղդել է զուգընկերոջը, 10 տարեկան Նյակ անունով արուին, որի հետ ապրել է 8 տարի: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Միննեապոլիս քաղաքի կենդանաբանական այգում: Տեղի աշխատակիցները նշել են, որ նման դեպքեր խիստ հազվադեպ կարող են լինել: Այս զույգն ապրել է համատեղ 8 տարի, սերունդ է տվել: Թե ինչը կարող էր ագրեսիայի պատճառ դառնալ, […]
14:00 22.10.2018
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց` ընտրությունները պիտի լինեն կատարյալ արդար, թափանցիկ, որակյալ, գործընթացի կազմակերպումը և դրա նկատմամբ հսկողությունը պիտի կատարի պետությունը, իսկ մասնակից ընտրվողները ոչ մի առնչություն պետք է չունենան կամ հնարավորինս քիչ առնչություն պիտի ունենան կազմակերպիչների հետ, որ կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, առաջարկները, կենսագրությունը, ներկան, ապագան: […]
13:54 22.10.2018
«Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված»,- լրագրողների հետ այսօրվա զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նշեց, որ դեռ բավարար տեղյակ չէ իրավիճակից՝ պատասխանելով ԵՊՀ շրջանավարտների միության «Վերածնունդ» հիփոթեկային բնակավորման ծրագրի պայմանների կտրուկ փոփոխությանն ու շահառուների դժգոհությանը։ Ծրագրի շահառուների դժգոհությունը հարուցվել է այն բանից հետո, երբ ծրագրի պատասխանատուները հայտարարություն են տարածել […]
13:50 22.10.2018
Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: «Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային […]
13:09 22.10.2018
«Ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր Հանրապետականի հետ առնչվել են։ Օրինակ՝ հիմա Ֆելիքս Ցոլակյանն էլ նախարար է նշանակվել։ Հնարավոր է։ Բայց էլի եմ ասում՝ ես հույս ունեմ, որ այս պրոցեսը՝ այն, ինչ մենք անում ենք, ընդ որում՝ մեծ հավանականությամբ չենք անում իդեալական… բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք իսկապես խնդիր ունենք համախմբելու, կոնսոլիդացիայի ենթարկելու, […]
13:08 22.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, մեջբերեց նրա իսկ խոսքից մի հատված` «մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, որի արդյունքում օրենսգիրքը կբարելավվի»: Հարությունյանը հարց ուղղեց. «Այդ քննարկումները արդյոք կարելի՞ է կատարել 24-ժամյա ռեժիմում: Չե՞ք գտնում, որ […]
12:58 22.10.2018
Ազգային ժողովում չորրորդ ուժի անցման հնարավորության ստեղծման ռիսկերին անդրադառնալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է դուրս գան այն աշխատաոճից, որ օրենքներն ընդունելիս հաշվի են առնում, թե ով կանցնի։ «Մի կողմից ասում են՝ վա՜յ, ահազանգ՝ Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, հետո՝ վա՜յ, ահազանգ, Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց, վերջ, ամեն […]
12:55 22.10.2018
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նիստի ընթացքում մտքերի փոխանակումից հետո ներկայացրել է, թե նոր օրենքի նախագծով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Նախարարի ներկայացմամբ՝ նոր նախագծով վերացվում են թեկնածուների տարածքային ցուցակները, փոխարենը պարզ համամասնական ընտրակարգն է մտցվում, նաև վերացվում են […]
12:49 22.10.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակի այն խոսքերին, որ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է զսպող դեր կատարելու համար, այսօր պատասխանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե ինքը հանրապետականներին պատկերացնո՞ւմ է այդպիսի ընդդիմության դերում, Փաշինյանը պատասխանեց․ «Ես չէ, որ պետք է պատկերացնեմ որևէ մեկին ընդդիմության կամ իշխանության դերում։ Դա պետք է անեն ընտրողները»։ Վարչապետի պաշտոնակատարը […]
12:48 22.10.2018
ՀՀ Ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում. երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, որ կառավարության առաջարկված նախագծի մեջ փոփոխություններ են արվել: «ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն […]
12:47 22.10.2018
Երևանի փոխքաղաքապետ, օրեր առաջ պաշտոնից ազատված Կամո Արեյանը, ըստ որոշ տեղեկությունների, նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Լուրը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչություն: Քաղաքապետարանից վստահեցրին` պաշտոնական տեղեկությունների առկայության պարագայում դրանք կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի Yerevan.am կայքում, ըստ էության` չհաստատելով և չհերքելով այս տեղեկությունը:
12:35 22.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը խորհրդարանում «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, նշեց. «Ես Ձեզ ճանաչում եմ որպես ժողովրդավար և ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող անձ, ինձ համար զարմանալի է, որ ասում եք ֆորսմաժորային իրավիճակ, երբ այդպիսին չկա, արհեստականորեն ստեղծվում է, արհեստականորեն օրակարգ […]
12:30 22.10.2018
«Երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, այստեղ ժամանակի խնդիր չկա»։ Այս խոսքերով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով արձագանքեց Հանրապետական կուսակցության գործիչների այն պնդումներին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ադապտացիայի համար ժամանակ է պետք, և դրանով արտահերթ ընտրությունների գնալը ռիսկային է։ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ անգամ հենց բարդացման ճանապարհով էին գնացել, ու այդ դեպքում ժամանակ […]
12:23 22.10.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ թե ի՞նչ ակնկալիքներ ու վերլուծություններ կան ապագա խորհրդարանում տեղերի բաշխվածության վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց։ Վարչապետի պաշտոնակատարը այսօր հրաժարվեց նման կանխատեսումներ անել՝ ի պատասխան լրագրողների հարցերի։ «Մեր խնդիրը չի եղել և չի լինելու իշխանությունը պահելը։ Մեր խնդիրը եղել է, կա և կլինի ժողովրդի իշխանությունը պահելը … ինչը չի նշանակում, որ մենք այդ […]
12:17 22.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չունի տպավորություն, թե Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի՝ այլ գործընկերների հետ հարաբերություններին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների համապատասխան հարցին պատասխանելիս։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանն ու անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, բաց է բոլոր գործընկերների հետ հարաբերություններում, և այդ տեսանկյունից մութ անկյուններ չկան։ «Համենայնդեպս, մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ […]
12:14 22.10.2018
Հայաստանի՝ միջազգային գործընկերների հետ շփումների ինտենսիվությունը վերջին շրջանում ակնառու է, բայց, ցավոք, ԱՄՆ-ի հետ շփումն այնքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների՝ ԱՄՆ նախագահի խորհրդականների՝ Հայաստան այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Հույս ունենք, որ առաջիկա շփումների ընթացքում կինտենսիվանա, չնայած՝ նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և […]
12:11 22.10.2018
Երեկ Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՔՊ կուսակցության թեկնածուի պարտվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կապում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակման հետ, ինչը հարուցել էր սյունեցիների մի մասի դժգոհությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը նախ՝ շնորհավորեց կայացած ընտրությունների առթիվ, հետո՝ ափսոսանք հայտնեց իր կուսակցի պարտության […]
12:05 22.10.2018
«Աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը։ Հիմա, եթե կան և կարող են լինել (կարծիքներ-խմբ.), որ ընտրությունը միշտ չէ, որ նշանակում է ազատ կամարտահայտություն, դա մի խնդիր է, որի վրա մենք պետք է, իհարկե, աշխատենք։ Տեսականորեն և գործնականում չենք բացառում այդպիսի դետալներ», – ընտրությունների ընթացքի մասին իր կարծիքն այսօր լրագրողներին ներկայացրեց վարչապետի […]
12:02 22.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում: Նախագահ […]
12:01 22.10.2018
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց՝ նորմա՞լ է արդյոք, որ այս նախագիծն այսպես հապճեպ քննարկեն ու ընդունեն: «Ես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը երբևէ այսպիսի հապշտապությամբ որևէ ԱԺ-ում ընդունվեր, այն դեպքում, […]
11:54 22.10.2018
ԵԱՏՄ քարտուղարությունը բողոքներ է ստանում գործարար համայնքից, որոնք կազմակերպության ղեկավարությանը մեղադրում են թվայնացման օրակարգի ուշացման հարցում։ Այս մասին Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում հայտարարեց ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ այժմ ԵԱՏՄ կազմում ստեղծվում է վիրտուալ գրասենյակ, որի կազմի մեջ են մտնում կազմակերպության անդամ պետությունները ներկայացնող փորձագետները, որոնք իրենց ուսումնասիրությունները կանեն ԵԱՏՄ կազմում […]
11:50 22.10.2018
«Օրենքն ընդունել են ու այն մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնեցնելու մեխանիզմ չկա: Կա միայն մեկ մեխանիզմ՝ նոր օրենք ընդունելը կամ օրենքում փոփոխություն անելը, որը 2-3 ամիս կտևի»,- հոկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների արգելքի դեմ բողոքող ներկրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որոնք […]
10:56 22.10.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել […]
00:49 22.10.2018
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդեն ամփոփվել են համայնքի ղեկավարի հոկտեմբերի 21-ին կայացած ընտրության արդյունքները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված նախնական տվյալներին՝ ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Սաշա Բավեյանը: Երանոսում գրանցված 3827 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1538 ընտրող, որոնցից 1045-ը քվեարկել է Սաշա Բավեյանի […]
00:17 22.10.2018
Կապանում քվեարկության արդյունքների նախնական ամփոփումն ավարտին է մոտենում: ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանը անկուսակցական Գևորգ Փարսյանին զիջում է մոտ երկու հազար ձայնով: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Գևորգ Փարսյանը։
23:50 21.10.2018
Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 23:00-ի դրությամբ ամփոփել է 28 տեղամասերից 6-ի արդյունքները: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանին: 6 տեղամասերի նախնական արդյունքներով՝ այս տեղամասերում առաջատարը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը, որը ստացել է ընտրողների […]