TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեղծված իրավիճակը սաբոտաժ է հայ ժողովրդի դեմ. Ալեն Սիմոնյան

18:59 22.10.2018

Փաստը եկեք արձանագրենք: Եղավ իրավիճակ, որ բերվեց օրենք, որը որ միտված էր առողջացնել քաղաքական դաշտը, և դա Հանրապետական խմբակցության անդամների կողմից տապալվեց: Այսօր նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում […]

̰
Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը. Արտակ Զաքարյան

18:48 22.10.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, գրել է, որ խորհրդարանը մերժել է Ընտրական օրենսգրքի չհիմնավորված փոփոխությունները: «Կա տեսակետ, որ Հանրապետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, […]

̰
Այս կառավարությունը իր ձևավորման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում․ Փաշինյան

18:36 22.10.2018

«Այսօրվա քվեարկությունը իսկապես ցույց տվեց, որ այս կառավարությունը իր ձևավորման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, և հիմա այդ սաբոտաժը արդեն մի քանի անգամ երևաց, և հիմա փորձ է արվում այդ սաբոտաժը հասցնել իր վերջնական հանգրվանին»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Հանրապետական խմբակցության չքվեարկելու վերաբերյալ նման գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանը։ […]

̰
ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սաբոտաժը շարունակվում է․ Փաշինյան

18:29 22.10.2018

Ազգային ժողովում ավարտվել է Ընտրական օրենսգրքի՝ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի քվեարկությունը։ Իսկ այդ փոփոխությունները, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կատարվում էին ընտրություններն ավելի ժողովրդավարական, օրենսգիրքն ավելի հասկանալի դարձնելու համար։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում։ «Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են, […]

̰
Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել՝ հեղափոխության օրերի 9,7%-ից հասնելով 6,5%-ի․ Հրանտ Բագրատյան

18:20 22.10.2018

Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա. Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր […]

̰
«Շնող» ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից հետո միայն. Գարեգին Բաղրամյան

18:18 22.10.2018

Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին է ներկայացվել շուրջ 300 մլն. դոլար նախնական արժեքով ներդրումային փաթեթ, տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը: Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին, […]

̰
Առաքել Մովսիսյանի եղբայրները հարցաքննվում են որպես վկա. ՀՔԾ

18:11 22.10.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, այժմ գտնվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, նրանք քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ «Մեր վարույթում գտնվող քրեական գործով են հարցաքննվում, բայց թե ինչ […]

̰
Հրուշակեղենի 6 արտադրող բողոքում է երկրում ռուսական ընկերության դեմպինգային քաղաքականության դեմ

18:06 22.10.2018

Հայաստանում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող 6 ընկերություն բողոքում է երկրում ռուսական ընկերության վարած դեմպինգային քաղաքականության դեմ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Արտակ Շաբոյանը։ Պաշտոնյայի խոսքերով՝ ընկերությունը հակամրցակցային պայմաններ է ստեղծում՝ ցածր գնով վաճառելով իր արտադրանքը։ Այդ գինը, ըստ Շաբոյանի, ավելի ցածր է, քան Ռուսաստանում վաճառքի գինը։ «Այդ ընկերությունը […]

̰
Պետք է վերանայվի «Սանիթեքի» աշխատանքների կազմակերպման մեխանիզմը․ Հայկ Մարության

17:56 22.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը նախ իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության […]

̰
ԱԺ-ն չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

17:53 22.10.2018

Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քվեարկության դրեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չընդունվեց: Նշենք, քանի որ քվեարկության դրվող օրենքը սահմանադրական էր, ուստի պետք է ընդունվեր ձայների առնվազն 3/5-ով:

̰
Ստեղծված իրողության պատճառով ազնիվ կլինի հեռանալը. Արա Սադոյանը թողնում է իր պաշտոնը

17:44 22.10.2018

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը թողնում է իր պաշտոնը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ, Ստեղծված իրողության պատճառով իմ կողմից ազնիվ կլինի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե՛զ  և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, […]

̰
Խնդիր են ունենալու այն կուսակցությունները, որոնք չունեն հանրային աջակցություն. Լենա Նազարյան

17:43 22.10.2018

«Կարևորը, որ տեղի են ունեցել ազատ, արդար ընտրություններ, և մենք չենք վիճարկում ընտրությունների արդար լինելը»,- Կապանի քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Անդրադառնալով ԸՕ փոփոխություններին՝ Նազարյանը նշել է, որ եթե անգամ չհաստատվի ԸՕ-ի փոփոխված տարբերակը և ստիպված լինեն հին ԸՕ-ով գնալ ընտրությունների, ապա այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդիրներ չի […]

̰
ԱԺ նիստը, դեռ չսկսված, ընդմիջվեց

17:34 22.10.2018

Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում շարունակեց իր աշխատանքը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց` քվեարկության դրվող օրենքը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի ձայների առնվազն 3/5-ով: Բաբլոյանը նշեց` քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն իրենց բողոքն են ներկայացնում տրանսպորտի փոխնախարարին

17:29 22.10.2018

Դրսում աջ ղեկով մեքենաներ պատվիրած և այժմ Հայաստան ներմուծել չկարողացող սեփականատերերն այսօր իրենց բողոքն են ներկայացնում տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանին։ Փոխնախարարի այն հարցին, թե մինչ ներմուծելու որոշում կայացնելը քաղաքացիները չե՞ն ստուգել օրենքը, նրանք տարբեր պատասխաններ տվեցին։ Նրանցից մեկը պարզաբանեց, որ ներմուծողների մի մասը նույնիսկ իմացել է, որ օրենքն արգելելու է ներմուծումը, բայց […]

̰
Սա «Տոների և հիշատակի մասին» օրենքը չէ, Ընտրական օրենսգիրքն է. Արմեն Աշոտյան

17:12 22.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ քննարկումներին, նշեց. «Այս նիստը վկայությունն է այն բանի, որ այսպիսի ընթացակարգով ԸՕ փոփոխություններ չի կարելի կատարել: Սա սահմանադրական օրենք է, ընտրություն ապահովող օրենք, արդյո՞ք այն միջավայրը, որում մենք աշխատում ենք, երբ առավոտից կրկնաքվեարկությամբ փորձում ենք քվորում ապահովել, ԸՕ բարեփոխման […]

̰
Հրապարակվել է սպանված սաուդցի լրագրողի շենքի անվտանգության տեսախցիկների՝ նրա կյանքի վերջին օրվա տեսանյութը

17:08 22.10.2018

Լրագրողն ու իր հարսնացուն շենքում բնակարան էին ձեռք բերել սպանությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ:

̰
ՊՆ ղեկավարն ընդունել է Ռուդի Ջուլիանիին

17:04 22.10.2018

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին: Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Կողմերը հատուկ ընդգծել […]

̰
Ավստրիացի դատախազներն ու դատավորները՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

17:02 22.10.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի դատախազներից և դատավորներից կազմված պատվիրակությանը, որը գլխավորում էր Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Բաուերը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը: Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ավստիայի միջև ձևավորված երկկողմ և բազմակողմ […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

16:59 22.10.2018

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Ռուդոլֆ Միխալկային այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրեց Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր օրակարգն ու նախատեսվող քայլերը: […]

̰
Այն, ինչ հիմա կատարվում է, չի բխում կառավարության ծրագրից. Արմեն Ռուստամյանը՝ ԸՕ-ի փոփոխությունների և քննարկումների մասին

16:54 22.10.2018

«Դրանով գնալու ենք ընտրությունների, և որոշվելու է երկրի ապագան: Եվ Ընտրական օրենսգիրքը հապշտապ մի քանի ժամվա մեջ երկու ընթերցում անցկացնելը շատ սխալ պրակտիկա է, և հենց այդ պատճառով մենք այդ որոշմանը ձեռնպահ ենք քվեարկել»,- Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը նշեց, որ ինքը դեմ է […]

̰
ԱԱԾ-ն՝ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին բերման ենթարկելու լուրի մասին

16:52 22.10.2018

Այսօր լրատվամիջոցներից մեկը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Խաչատրյանը հերքեց տարածված լուրը: «ԱԱԾ-ն նման գործողություն չի իրականացրել»,- ասաց նա: SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև […]

̰
«Ռուսթավի 2»-ի տնօրենը կհեռանա երկրից, եթե Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվի նախագահ

16:39 22.10.2018

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ երկրից կհեռանա, եթե Սալոմե Զուրաբիշվիլին նախագահ դառնա։ «Ես Վրաստանում ապրելու ցանկություն չեմ ունենա, քանի որ Վրաստանը կդառնա Ռուսաստանի նահանգ։ Ավելի լավ կլինի իմ երեխաների ապագան այլ երկրում կառուցեմ»,- ասել է նա։ Գվարամիայի խոսքերով՝ Զուրաբիշվիլիի հաղթանակը կսպառնա Վրաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։ «Եթե Զուրաբիշվիլին դառնա նախագահ, նրա դիրքը […]

̰
Առաջարկում եմ քաղաքական ռասիզմի գիրկը չընկնել. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

15:56 22.10.2018

ՀՀ կառավարությունում այսօր կան շատ երիտասարդ, տարիքով մեծ, փորձված, չփորձված, նախկինում պաշտոններ զբաղեցրած և նույնիսկ երբևէ պաշտոններ չզբաղեցրած մարդիկ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին խոսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման կադրային քաղաքականությանն ինքը կողմ է: «Դա ինձ ուրախացնում է: Ցանկացած կառավարության կազմը պետք է լինի բալանսավորված»,-ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև նախկին […]

̰
Առաջին անգամ թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պաշտոնական տեսակետ չեն հայտնել ԸՕ վերաբերյալ. Հովհաննիսյան

15:40 22.10.2018

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի ներկայացված փոփոխություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ նման որոշման հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որոնցով այս փոփոխությունները ներկայացվել են։ ՀՀԿ-ական պատգամավորը շեշտել է, որ առաջին անգամ թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պաշտոնական տեսակետ այս հարցի կապակցությամբ […]

̰
Սահմանադրական օրենքը 24-ժամյա ռեժիմով քննարկելը Աշոտյանը ոչ ժողովրդավար է համարում

15:36 22.10.2018

ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի խորհրդարանում խմբակցությունների ելույթների ժամանակ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Սահմանադրական օրենքը 24-ժամյա ռեժիմով քննարկելը Աշոտյանը ոչ ժողովրդավար է համարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է. Փաշինյանը խոսել է ՏԻՄ ընտրությունների մասին

15:23 22.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ կապը սկսել է շնորհավորանքով՝ անդրադառնալով տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: «Ընտրությունները ցույց տվեցին հեղափոխության ևս մեկ շատ կարևոր արդյունք: Այդ արդյունքը հետևյալն է՝ քաղաքացիների ընտրությունն անկասելի է, այսինքն՝ քաղաքացիների որևէ ձայն չի կորսվում, իսկ սա ամենակարևորն է: Եվ ես ուզում եմ շնորհավորել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ընտրությունների […]

̰
«Գագասիկի», թաղային հեղինակության ընտրություն է. Արամ Սարգսյանը` համամասնական ընտրակարգի մասին

15:18 22.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում կոչ արեց կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: «Արտակ Զեյնալյանը կփաստի, որ իր ներկայացումներից հետո ես երբեք մեկնաբանություններ չեմ արել, որովհետև համարել եմ, որ նա միշտ կոնկրետ է և սպառիչ: Ներկայացված օրենքին միանշանակ ասում եմ «այո՛», կուզեի, որ որոշակի ամփոփում անեինք վերջին շրջանի մեր գործունեության: Իրականության […]

̰
Լինենք մշտական կապի մեջ, որ բոլոր հարցերին արագ արձագանքենք. Փաշինյանն ասել է, որ տեսականորեն դավադրություններ հնարավոր են

15:07 22.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը: Փաշինյանը նախ հիշեցրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 23-ին, լրանում է  վարչապետի թեկնածություն առաջադրելու առաջին ժամկետը: Նա շեշտել է, որ տեսականորեն հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելու դավադրություններ: «Եթե հանկարծ որևէ մեկը փորձի այս ճանապարհով գնալ ու դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել […]

̰
Մհեր Գրիգորյանն անհնար է համարում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումից արդյունքներ չստանալը

14:38 22.10.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ […]

̰
«Փոշիացած» ձայները փոխանցել համախոհ քաղաքական ուժին. Սերգեյ Բագրատյանի առաջարկը

14:33 22.10.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանի` հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում հանդես եկավ Ընտրական օրենսգրքի լրամշակման նախագծում նոր դրույթ ներառելու առաջարկին: Բագրատյանի առաջարկը վերաբերում էր, այսպես կոչված, «փոշիացած» ձայների խնդրին` այն ձայների, որոնք որոշակի քաղաքական ուժերի են տրվել, բայց այդ ուժերը չեն անցել խորհրդարան: Պատգամավորն առաջարկում էր` այն քաղաքական ուժերին, որոնք, պայմանական ասած` 10 կամ […]

̰
BACK_TO_TOP