TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն ԸՕ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ԱԺ արտահերթ նիստին

10:56 22.10.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել […]

̰
Երանոսում հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սաշա Բավեյանը

00:49 22.10.2018

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդեն ամփոփվել են համայնքի ղեկավարի հոկտեմբերի 21-ին կայացած   ընտրության արդյունքները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝  հղում անելով Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված նախնական տվյալներին՝ ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական  Սաշա Բավեյանը: Երանոսում գրանցված 3827 ընտրողից  քվեարկությանը մասնակցել է 1538 ընտրող, որոնցից 1045-ը քվեարկել է Սաշա Բավեյանի […]

̰
Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջատարը անկուսակցական Գևորգ Փարսյանն է

00:17 22.10.2018

Կապանում քվեարկության արդյունքների նախնական ամփոփումն ավարտին է մոտենում: ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանը անկուսակցական Գևորգ Փարսյանին զիջում է մոտ երկու հազար ձայնով: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Գևորգ Փարսյանը։  

̰
Սասուն Միքայելյանի որդին մեծ առավելությամբ հաղթում է․ News.am

23:50 21.10.2018

Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 23:00-ի դրությամբ ամփոփել է 28 տեղամասերից 6-ի արդյունքները: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանին: 6 տեղամասերի նախնական արդյունքներով՝ այս տեղամասերում առաջատարը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը, որը ստացել է ընտրողների […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Լիբանանի Հայկազյան համալսարան և Զմմառի պատրիարքական միաբանություն

21:25 21.10.2018

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Բեյրութում գործող հայկական կրթական և հոգևոր-մշակութային կենտրոններ: Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Հայկազյան համալսարանում, որտեղ հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության խորհրդի անդամների և Հայկազյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Բեյրութի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ: Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան համագործակցությանը, կրթության […]

̰
Մարզաերաժշտական շոու՝ Կարապի լճում

20:43 21.10.2018

Երևանի հոբելյանին ինքնատիպ էին պատրաստվել մարզաշխարհի ներկայացուցիչները: Օրվա խորհրդով կազմակերպված տոնական միջոցառումների համատեքստում պարային ռիթմերի ուղեկցությամբ Կարապի լճում նախ ցուցադրական ելույթներով հանդես են եկել ջրային մարզաձևերի ներկայացուցիչները՝ վինդսերֆինգ, թիաբորդ, բայդարկաներ: Զուգահեռաբար, լճամերձ ճեմուղիներում իրենց մարզական հմտություններն են ցուցադրել ըմբշամարտիկները, բռնցքամարտիկները, արևելյան մարզաձևերի ներկայացուցիչները, ակրոբատները, գեղարվեստական և սպորտային մարմնամարզիկները, թեթև աթլետները, սուսերամարտիկները և բազմաթիվ այլ մարզաձևերի […]

̰
«Երևանյան էսքիզներ» խորագրով ճանաչված նվագախմբերի կատարումները՝ Հյուսիսային պողոտայում

19:36 21.10.2018

Մայրաքաղաքի ծննդյան տոների անբաժան ուղեկիցն են դարձել սիրված ու ճանաչված երաժշտախմբերի՝ բենդերի կատարումները: Հոբելյանական տոնակատարության առիթով այս տարի ծրագիրն ավելի հագեցած էր: Հյուսիսային պողոտայում կահավորված բեմահարթակից անցորդ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ելույթ են ունեցել «Դը բենդ», «Գողթ» «Հայ մյուզիք» և այլ նվագախմբերը: Բացօթյա համերգի ամբողջ ընթացքն ուղեկցվել է երկրպագուների ջերմ աջակցությամբ: Վերջիններս իրենց […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

19:33 21.10.2018

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մեկնեցին Լիբանան՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին: Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքի […]

̰
Էլվիս Փրեսլիի հնաոճ ավտոմեքենան անսպասելի էժան է վաճառվել

19:02 21.10.2018

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում Dorotheum աճուրդի տան կազմակերպած միջոցառման ժամանակ Էլվիս Փրեսլիի Cadillac ավտոմեքենան նախատեսված 100–200 հազար եվրոյի փոխարեն վաճառվել է ընդհամենը 69 հազար եվրոյով։ Այս մասին հաղորդում է The Local լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ միաժամանակ աճուրդում ներկայացված մյուս հազվագյուտ մեքենաներն ավելի թանկ են վաճառվել։ 1972թ․ արտադրության Cadillac de Ville Estate Wagon ավտոմեքենան Փրեսլիի վերջին մեքենան է […]

̰
Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 35.23%

18:30 21.10.2018

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց 76.707-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 35.23 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ժամը 17։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 46,48 տոկոս։

̰
Անձն առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել նրա փոխարեն. Անկախ դիտորդ

18:20 21.10.2018

Ե՛վ Հրազդան, և՛ Վաղարշապատ քաղաքներում արձանագրվել է մի քանի դեպք, երբ որպես օգնող գրանցված անձը առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել նրա փոխարեն և առանց նրա հետ խորհրդակցելու։ Այս մասին հայտնում է Անկախ դիտորդն իր ֆեյսբուքյան էջում։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք […]

̰
Սոլակ գյուղում մոտ 60 անձ «օգնել» է ընտրողներին․ Aravot.am

18:13 21.10.2018

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում, որտեղ այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են, խնդրահարույց դեպք է գրանցվել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն Aravot.am-ին հայտնեց, որ ի սկզբանե չեն նախատեսել Սոլակում դիտորդական առաքելություն կատարել, բայց փոխել են որոշումը, քանի որ համայնքներում «օգնողներով ընտրողները» շատ են եղել: «Գալիս է օգնող ու ասում, որ պետք է օգնի, այսինքն՝ […]

̰
Էջմիածնում երկու անձ բերման է ենթարկվել․ Armlur.am

17:50 21.10.2018

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում առավոտից եղել են ահազանգեր՝ քվեաթերթիկները լուսանկարելու դեպքեր են եղել, երկու անձ դրա հետ կապված բերման է ենթարկվել: Այս մասին հայտնել է քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գասպարյանը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը։ Դիտարկմանը, թե ինքը ընտրվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ, Դիանա Գասպարյանն ասաց. «Իմ հետ կապված այնքան հետաքրքիր զրույցներ կան, […]

̰
Թայվանում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ

17:32 21.10.2018

Հոկտեմբերի 21-ին Թայվանում Puyuma Express արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, 8 վագոններից 5-ը կողաշրջվել են։ Վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, շուրջ 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16․50-ին, Սուաո բնակավայրի մոտ։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Ըստ փրկարարների առայժմ դժվար է հստակ նշել […]

̰
Անկախ դիտորդը՝ արձանագրած խախտումների մասին

16:22 21.10.2018

Անկախ դիտորդ դաշինքի դիտորդները դիտարկում են իրականացնում Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում։ Ժամ 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․ – որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ – տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներ են – որոշ տեղամասերում […]

̰
Խաշըգջիի սպանությունը Վիեննայի կոնվենցիայի ապշեցնող խախտում է․ Մոգերինի

15:46 21.10.2018

«Խաըգջիի սպանության պայմանները խորագույն վրդովմունք են առաջացնում և հանդիսանում են Վիեննայի կոնվենցիայի ապշեցնող խախտում»,-այսպես է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ լրագրողի սպանությունը բնութագրել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Այս կոնվենցիան կարգավորում է դիվանագիտական և հյուպատոսական գործունեության կանոնները և սահմանում է, որ դիվանագետները պետք է հարգեն իրենց գործունեության վայր հանդիսացող երկրի օրենքները։ Մոգերինիի հայտարարությունը […]

̰
Բակո Սահակյանը Մարտունիում ներկա է գտնվել նռան փառատոնին

15:38 21.10.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նռան փառատոնին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ փառատոնը դառնում է ավանդական, շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ:

̰
Նիգերիայում «մի կաթիլ մեղրից» սկսած բախումը վերաճել է քրիստոնյաների ու մահմեդականների ընդհարման․ կա 55 զոհ

15:29 21.10.2018

Ընդհանուր 55 մարդ է զոհվել Նիգերիայում քրիստոնյա և մահմեդական բնակիչների միջև բախումների հետևանքով։ Հակամարտությունը սկսվել է հինգշաբթի օրը շուկայում՝ տարբեր կրոնների բեռնակիրների բախման հետևանքով։ Դրա հետևանքով մահացել է երկու մարդ, ու հետագա ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում, փոխանցում է «Ֆրանսպրեսը»։ Լույս ուրբաթ օրվա գիշերը քրիստոնյաների արմատական համայնքը հարվածային խմբեր է ձևավորել ու հարձակումներ […]

̰
Ռուսաստանը «ռազմական» սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին

15:20 21.10.2018

ԱՄՆ-ի կողմից միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրից դուրս գալու դեպքում Ռուսաստանը մտադիր է համարժեք պատասխան քայլեր իրականացնել, այդ թվում ռազմական բնույթի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Միջազգային երկարաժամկետ համաձայնագրերից ամերիկյան կողմի դուրս գալու քաղաքականությունը նա անվանել է կացնային ու կոպիտ՝ պնդելով, որ Վաշինգտոնում պետք է հաշվի առնեն, որ աշխարհում […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին

15:01 21.10.2018

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  աշխատանքային այցը Լիբանան: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն ԿիլիկիոԿաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաև Լիբանանի նախագահի, կառավարության և խորհրդարանի […]

̰
Երևանն ու Մարսելը համագործակցության լայն հեռանկար ունեն․ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի հետ

14:43 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ Հայկ Մարությանը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված 26-ամյա համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ուժերով երկու քաղաքները նորանոր ծրագրեր […]

̰
ԱՄՆ-ն երկու նոր ատոմային սուզանավ է ներառում իր նավատորմի զինանոցում

14:30 21.10.2018

«Դելավեյր» ու «Վերմոնտ» ատոմային սուզանավերը շուտով կմտնեն ամերիկյան նավատորմի սպառազինության մեջ ու կհամալրեն ծովային ուժերը կառավարվող հրթիռներով։ Սուզանավերի կառուցումը սկսվել էր դեռևս 2013 և 2014 թվականներին, այժմ դրանք իջեցվել են ջուրը, հայտնում է ԱՄՆ նավատորմի կայքը։ Երկու սուզանավերն էլ համալրված են «Թոմոհավք» հրթիռներով, որոնք կարող են խոցել և՛ ցամաքային, և՛ ծովային թիրախներ՝ արձակումից հետո կառավարվելով […]

̰
Իսրայել-Գազա սահմանային անցակետերը բացվում են լարվածության նվազման շնորհիվ

14:07 21.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, իսրայելական կողմը որոշել է բացել պաղեստինյան Գազայի հատվածի հետ սահմանային անցակետերը, քանի որ համարում է, որ լարվածությունը երկու հակամարտող կողմերի հետ նվազել է։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ «Լարվածության աճն» Իսրայելն արձանագրել էր այն ժամանակ, երբ Գազայի հատվածից հոկտեմբերի 17-ին հրթիռներ էին արձակվել իսրայելական տարածքի ուղղությամբ։ Այդ ժամանակ Իսրայելը փակել էր […]

̰
Քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ

13:48 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նկատել է, որ սա լավ առիթ է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: «Ես տեղյակ եմ, որ […]

̰
Հայկ Մարությանը հանդիպել է Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ

13:43 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը ևս մեկ հրաշալի հնարավորություն է Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ հանդիպելու, ինչպես նաև վայելելու քաղաքի տոնական մթնոլորտը: […]

̰
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը

13:33 21.10.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ 49 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության նախնական տվյալները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Ձայնի իրավունք ունեցող 217,708 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20,310-ը կամ 9.33 տոկոսը: Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, […]

̰
Հոգումդ անթեղված են բազմահատոր պատմություններ ու հիշողություններ, որոնք վկայությունն են մեր լինելության ու կենսապատումի․ «Երկիր Ծիրանիի» շնորհավորանքը

12:54 21.10.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորել է Երևանի տոնը։ «Այս հոյակերտ ու պերճ, չքնաղ ու վեհ քաղաքը՝ ողջ հայության ոստանը՝ Երևանը, վեր խոյացավ  դարեր առաջ, խոյացավ՝ ի հավաստումն հայի շինարար ու արարչագործ ոգու: Բազմադարյա մեր պատմության ընթացքում կառուցեցինք Անի ու Բագավան, Կարս ու Դվին…, բայց դրանք բոլորը դարձան ավեր ու մոխրագույն հիշատակ: Սակայն ստեղծագործ հայը վերստին իր ճարտարապետական հանճարով […]

̰
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երևանի 2800-ամյակի կապակցությամբ

12:49 21.10.2018

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի 2800-ամյակը: Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին այս հոբելյանի կապակցությամբ, մաղթում, որպեսզի որքան հինավուրց՝ նույնքան երիտասարդ մեր մայրաքաղաքը իրապես դառնա 21-րդ դարի պահանջներին համապատասխանող մայրաքաղաք։ Դրա համար անհրաժեշտ են մեր բոլորիս […]

̰
Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:57 21.10.2018

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած տարբեր քաղաքների պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնուհետ պատվիրակությունների անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը

11:51 21.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը։ «Շնորհավոր տոնդ, Երևան: Սիրում եմ քեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ կից զետեղելով «ԵԼՔ» դաշինքի անդամների կատարմամբ «Երեբունի-Երևան» երգի տեսահոլովակը։

̰
BACK_TO_TOP