10:23 05.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ ենք իմանում հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստից հետո կայացած ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Իրավական բանավեճն ագրեսիվ վարել են Արփինե Հովհաննիսյանն ու Գևորգ Պետրոսյանը, քաղաքականը՝ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Ռուստամյանը։ Գործին «խառնվել» է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը հարցրել է Փաշինյանին՝ բայց չէ՞ որ Դուք զանգահարեցիք, խնդրեցիք […]
10:20 05.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Անհրաժեշտ 11 ստորագրություններից 10-ն առկա է հենց «Լուսավոր Հայաստան»-ի թիմից, բայց պակասող մեկ ստորագրությունն այդպես էլ չի հայտնվում: Վանաձորի քաղաքապետարանի «Իրատես»-ի աղբյուրը հայտնում է, որ գործընթացը, ըստ երևույթին, այդպես էլ կյանքի չի կոչվի, քանի որ նոր իշխանությունները […]
09:44 05.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, ՀՀ իշխանությունների մոտ մտահոգություն են հայտնել, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է որևէ խոչընդոտ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես` իրենց […]
09:06 05.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում երեկ ոգևորված էին Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով, քանզի իրենց շարքերը կհամալրվեն ևս մեկ յուրային պատգամավորով: Ցոլակյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։ Վարկանիշային ցանկում նրանից հետո ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, սակայն վերջինս, որոշ տեղեկություններով, դեռ երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ, արտահերթ ընտրությունները հեռու չեն, […]
08:44 05.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունն ամեն ինչ անում է ցանկացած սցենարով արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ՀՀԿ-ն փորձում է ինքնակազմակերպվել։ Սակայն խորհրդարանի «պաշարումից» հետո ՀՀԿ-ում դժգոհության ալիք է բարձրացել ԱԺ խոսնակի հանդեպ։ Հաջորդ օրը ԱԺ նիստը սկսելուց առաջ Արա Բաբլոյանը ոչ մի բառ չասաց նախորդ գիշեր խորհրդարանի դիմաց իրականացված ակցիայի մասին։ ՀՀԿ-ում համոզված են, որ […]
08:37 05.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարը ժամանակավորապես առկախված է, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի, ըստ ամենայնի, հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, և նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի։ Կասվի, […]
01:22 05.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Ուրվագիծ» հաղորդաշարին՝ անդրադառնալով վերջին քաղաքական զարգացումներին։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։ – Պարո՜ն Ծառուկյան, Դուք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցո՞ւմ եք, ուզո՞ւմ եք նրանց բերել իշխանության։ -Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իմ «Բարգավաճ»-ի հետ կապ չունեն և չեն կարող «Բարգավաճ»-ով գալ քաղաքականություն։ Եթե այդպիսի բան […]
00:33 05.10.2018
The Washington Post թերթի ընդդիմադիր սյունակագիր Ջեմալ Խաշըգջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն մուտք գործելուց հետո կորել է, այս մասին հայտարարություն են տարածել թուրք-արաբական ԶԼՄ-ները։ «Դեսպանատան շենք մուտք գործելու պահից ի վեր լրագրողի մասին ոչ մի տեղեկություն չկա »,- հայտարարությունը մեջբերում է «РИА Новости» գործակալությունը: Լրագրողի հարսնացուն պատմել է, որ Ջեմալին հրավիրել են դեսպանատուն ինչ-որ փաստաթղթեր ձևակերպելու […]
23:57 04.10.2018
«Խորհրդարանական երեք ուժերին՝Հանրապետականներին, ԲՀԿ -ին ու ՀՅԴ-ին, միավորում է Ռոբերտ Քոչարյանը, համոզված է քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը: Նա հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է «Բարգավաճ Հայաստան»-ը Վիկտոր Սողոմոնյանի միջոցով: Ռոբերտ Քոչարյանը նաև լուրջ դերակատարում ունի ՀՅԴ լիդերներին բանտից ազատելու գործում: «Նրանք օրենքով ու դատավճռով չեն դուրս եկել, այլ իրավիճակի փոփոխման պատճառով: […]
22:01 04.10.2018
«Քանի որ դեկտեմբերյան ընտրություններից մեկի շարժառիթը նշվել էր ներդրումների արգելակումը, տնտեսական զարգացումների արգելակումը, ապա պետք է նշեմ, որ ես չեմ կարծում, որ էսօրվա խորհրդարանը 100 տոկոսով խանգարում է այդ գործընթացին: Տեսեք՝ ինչ է ստացվում․ վերջին լիագումար նիստերում մենք 1-2 ժամում վերջացնում ենք, այսինքն՝ խորհրդարանաը չի կարողանում օրակարգ ձևավորել, քանի որ կառավարությունը պետք է այն ձևավորի: […]
21:49 04.10.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել համաներում հայտարարելու մասին․ «Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի […]
21:38 04.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ և իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետևողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական […]
20:30 04.10.2018
«Մայիսից էին դեռ սկսվել խորհրդակցություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և ասվել է՝ ոչ թե մեկ տարի հետո պետք է լինի, այլ մինչև մեկ տարի, հետևապես կարող էր լինել նոյեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին: Այդտեղ պայմավորվածության խախտում չկա՝ կառավարության ծրագրում գրված է մինչև մեկ տարի»,- ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Պատգամավորը նաև խոսել է […]
20:17 04.10.2018
Հրեական արմատներով, հունգարական ծագմամբ ամերիկացի Ջորջ Սորոսի հիմնադրամը Հունգարիայից տեղափոխվել է Գերմանիա, քանի որ հունգարական ազգայնական իշխանություններն այս հիմնադրամը ճանաչել են որպես օտարերկրյա գործակալական կազմակերպություն ու սկսել են ճնշումներ գործադրել դրա վրա, փոխանցում է Deutsche Welle գերմանական պարբերականը։ Հիմնադրամի 80 աշխատակից իրենց ընտանիքների հետ արդեն տեղափոխվել է Բեռլին։ Նոր գրասենյակի ղեկավարը ուրախությամբ նշել է, որ […]
20:16 04.10.2018
Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ի մոտակայքում: Լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: […]
19:57 04.10.2018
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերի Օսիպյանը նախ ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ հույս հայտնելով, որ Գարիկ Ղուկասյանը ավելի կամրապնդի մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանությունը։ Աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման հոկտեմբերի 7-ից […]
19:50 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ադրինե Ղուկասյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի […]
19:42 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական […]
19:34 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Բալայանին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Բալայանին նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների […]
19:30 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Արշակյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ի հետ […]
19:01 04.10.2018
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով խոսնակի պաշտոնը թողնելու և նոր պաշտոն ստանձնելու մասին: «Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ, Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։ 21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ աշխատանքին, ավելին` մամուլի ներկայացուցիչների հետ աշխատանքը եղել է իմ […]
18:55 04.10.2018
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է համեմատել ԽՍՀՄ-ի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նման կերպ նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթի այն խոսքերը, որը կոչ է արել ԵՄ-ին չվերածվել «ԽՍՀՄ-ի նման» բանտի: «ԵՄ-ն ազատությունն է ու մարդու իրավունքների գերակայությունը, զարգացումն ու խաղաղությունը: Կյանք՝ առանց վախերի»,- […]
18:46 04.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի Իրանը չստանա ատոմային զենք, տեղեկացնում է RIA Novosti-ն: Նրա խոսքերով՝ այս հարցում Գերմանիան Իսրայելի հետ համակարծիք է: Մերկելը նաև հավելել է, որ տարածաշրջանում հակամարտությունը պիտի կարգավորվի քաղաքական մեթոդներով:
18:40 04.10.2018
Սերժ Սարգսյանի գրասենյակը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել է «ՍիվիլՆեթ»-ի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը […]
18:01 04.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, վարույթ չի ընդունվել: Ինչպես տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը, ծանոթանալով Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից ներկայացված հայցադիմումին, կից փաստաթղթերին, գտել է, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` հետևյալ […]
17:57 04.10.2018
Այսօր առավոտից Մարալիկում լարված իրավիճակ է։ Անի համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել։ Մի մասն արդեն մեկ ամիս է՝ պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարանի մուտքերը և կաթվածահար արել ՏԻՄ աշխատանքը։ Իսկ այսօր արդեն համայնքապետն իր կողմնակիցների հետ փակել է Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ […]
17:44 04.10.2018
«Քաղաքականությունը երկխոսության համար է: Մենք հուշագիր չենք էլ ստորագրում հիմա, կարծում եմ՝ այդ խոսակցությունը հիմա սպառված է, բանավոր էլ ոչ մի պայմանավորվածություն, չեմ կարծում, որ այլևս կլինի: Կարող ենք շարունակել խոսակցությունը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, բայց սցենարը այն է, որ դեկտեմբերին լինելու են նոր ընտրություններ»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար […]
17:39 04.10.2018
Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանին ու Արթուր Գրիգորյանին ուղեկցող անձանց, որոնք հոկտեմբերի 1-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ եղած ցույցերի ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել հավաքվածների հասցեին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի […]
17:22 04.10.2018
Նյու Յորքի Բեյսայդ շրջանում փողոցներից մեկը անվանակոչվել է «Հայոց ուղի» (Armenian Way)։ Այսօր տեղի է ունեցել փողոցի անվանատախտակի բացումը, փոխանցում է տեղական Queens Gazette պարբերականը։ Բացման արարողությանը մասնակցել են Նյու Յորքի ավագանու անդամ Բարրի Գրոդենչիկը, կոնգրեսական Գրեյս Մենգը, հայկական եկեղեցու առաջնորդներ ու հայկական համայնքի ներկայացուցիչներ։