TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Սենատը Գոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացիների ցեղասպանություն

16:49 05.10.2018

ԱՄՆ Սենատը 1932-1933 թթ. Ուկրաինայի սովը ճանաչել է որպես այդ երկրի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություն: Հոկտեմբերի 3-ին, ընդունելով համապատասխան բանաձևը, Վաշինգտոնը պաշտոնապես համաձայնել է Ուկրաինայում սովի հարցերով ԱՄՆ կառավարական հանձնաժողովի 1988 թ. ապրիլի 22-ի եզրակացությանը: Հանձնաժողովը ստեղծվել էր 1984 թ.-ին՝ զանգվածային սովի պատճառների ուսումնասիրման համար: Բանաձևը Սենատում ներկայացվել էր 2018 թ. մարտին: Փաստաթուղթը դատապարտում է […]

̰
ԵԽ-ն աջակցում է Հայաստանում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին. Նատալյա Վուտովա

15:55 05.10.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ Ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն […]

̰
Ավագանու ընտրությունները թագավորին ցույց տվեցին մերկ վիճակում, նրանք էլ հակագրոհի անցան. Լևոն Շիրինյան

15:48 05.10.2018

«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» միության հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին` արդյո՞ք արդարացված է մտահոգությունը, թե արտախորհրդարանական ուժերը պատրաստ չեն լինի ընտրությանը, եթե վարչապետի հայտարարածի պես` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին: «Այս ընտրությունների գործընթացը էժանացրին դեռ Սերժ Սարգսյանի օրոք, այն վերածվել է խաղամոլի մրցույթի, ոչ մի ձևով հիմնավորված չէ, գաղափարական ուղենիշներ, չափորոշիչներ շատ […]

̰
Խնդրում ենք համաներմամբ անդրադառնալ նաև մեզ. Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալների բաց նամակը վարչապետին

15:25 05.10.2018

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Հարություն Սարիբեկյանը, Անտոն Թոթոնջյանը, Էդվարդ Ներսեսյանը, Վահագն Սալնազարյանը, Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Նելլի Մինասյանը, Մարինե Կաթանյանը, Ասյա Մկրտչյանը, Արկադի Մարդոյանը, Գևորգ Ջնդոյանը ,Տիդրան Բոյաջյանը, Արա Պողոսյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը և Արման Հայրապետյանը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը հրապարակել է պաշտպան Ինեսսա Պետրոսյանն […]

̰
ԲՀԿ քաղաքական մարմինն արտահերթ ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի. Միքայել Մելքումյան

15:09 05.10.2018

Խորհրդարանի արտահերթ ընտրությունների մի քանի սցենար կա, սակայն դրանց վերաբերյալ ԲՀԿ քաղաքական թիմը դեռ որևէ որոշում չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Մելքումյանին լրագրողները հիշեցրել են կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքերը, որ եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, իրենք խնդիր չեն տեսնում։ ԱԺ փոխնախագահը դրան […]

̰
Երևանի ընտրությունները շատ դրական արձագանք են ստացել ներդրողների շրջանում. վարչապետի գլխավոր խորհրդական

14:58 05.10.2018

Երևանի ընտրությունները շատ դրական արձագանք են ստացել ներդրողների շրջանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային:  Ըստ վարչապետի գլխավոր խորհրդականի՝ ընտրությունների վաղաժամ անցկացումը կարագացնի երկրի տնտեսական զարգացումը: Թե որքան ներդրող է հետաքրքրվել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարցով, վարչապետի գլխավոր խորհրդականը չի կարողացել հստակ թիվ նշել: […]

̰
ԱԺ-ն ցրելու Փաշինյանի մարտավարությունը սխալ է. Ժիրայր Սեֆիլյան

14:52 05.10.2018

«Փաշինյանի ընտրած մարտավարությունը` ԱԺ-ն ցրելու համար, մենք նույնպես մեր ժողովրդի կարծիքին ենք և համարում ենք, որ սխալ է: Այդ մարտավարությունը պետք է փոխել: Պետք չէ հրաժարականի միջոցով լուծարել խորհրդարանը, ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդ կորոշի՝ այո՞, թե՛ ոչ»,- հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:  Նրա խոսքով՝ իրենք արդեն ավելի ազդեցիկ […]

̰
Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է

14:40 05.10.2018

Ուսումնասիրելով նախորդ շրջանի փորձը` կարողացել ենք ստեղծել տանկային ստորաբաժանումների շահագործման, սպասարկման համակարգ: Ունենք արդեն տանկային զորամիավորումներ, այսինքն՝ տանկային բրիգադ, որը չի զիջում խորհրդային շրջանի տանկային բրիգադներին: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը: Հիմա, ըստ զինվորականի, խնդիր է դրված հասնել արդյունավետության բարձրացման, քանի որ ռեսուրսները սահմանափակ են: Ներկայումս […]

̰
Հնդկաստանը ստորագրել է Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգեր գնելու պայմանագիրը

14:36 05.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցելության շրջանակում այսօր ստորագրվել է Հնդկաստանին ռուսական արտադրության նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու մասին պայմանագիրը։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ խոսքը համակարգի 4 գնդային համակազմի մասին է, ինչի համար Հնդկաստանը վճարելու է 4 միլիարդ ամերիկյան դոլար։ Այս համակարգի գնման վերաբերյալ […]

̰
Չեմ կարծում, որ դեկտեմբերին կլինեն խորհրդարանական ընտրություններ. Գալուստ Սահակյան

14:30 05.10.2018

«Ես չեմ կարծում, որ դեկտեմբերին կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցե՞նք, թե՞ չենք մասնակցի»,- այս տեսակետն այսօր հայտնեց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի Հանրապետության կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք անցկացվեն դեկտեմբերին։ Սահակյանը նշեց, որ դրանք մեկ տարվա մեջ՝ մայիսին պետք է լինեն, քանի որ աշխարհում նման կարգ է […]

̰
Յոհաննեսբուրգում գնացքների բախումից տուժել է ավելի քան 300 մարդ

14:25 05.10.2018

Հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգ քաղաքում երկու գնացքի բախումից ավելի քան 300 մարդ է տուժել, նրանցից 30-ը ստացել են լուրջ վնասվածքներ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Յոհաննեսբուրգի մատույցներում, հինգշաբթի գիշերը: Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:

̰
Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը. Ստոլտենբերգ

14:20 05.10.2018

Բրյուսելում նախօրեին պաշտպանության նախարարների մակարդակով կայացած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նա կոչով դիմել է Ռուսաստանին: «ՆԱՏՕ-ի դռները բաց են: Դաշինքի առաջնորդները հուլիսին հայտնել են հավատարմություն 2008 թվականին կայացված որոշման նկատմամբ առ այն, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այսօր ՆԱՏՕ-ի անդամները գրանցել են աջակցություն […]

̰
Ժողովուրդը, բնականաբար, և՛ այսօր լավ չի ապրելու, և՛ վաղը. Գալուստ Սահակյան

14:18 05.10.2018

Ժողովուրդն ուզում է լավ ապրել։ Նա չպետք է ընկնի քաղաքական ուժերի հետևից ու սկսի աղմկոտ անընդհատ խոսքեր ասել, ժողովուրդը պետք է հանգիստ ապրի։ Այս մասին այսօր իր տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը։ Հարցին, թե ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը իշխանություն լինելու ընթացքում չի ապահովել դա, Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ շա՜տ մեծ […]

̰
Ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդը ուզում ա դեկտեմբերին, ուրեմն մենք էլ ենք ուզում. Ծառուկյան

13:58 05.10.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Իմ ուզածը ի՞նչ ա, ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ փող, ձեր ցավը տանեմ: Ով եկավ` ստուգեց, ով եկավ, ինչ արեց, ասենք, թե էսօր էս երկրում մարդ պիտի հեղինակություն ունենա, անուն ունենա, գործ ունենա, ձեռք չի տալիս, պետք է բոլորը կատարող լինեն»,- […]

̰
Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից՝ խորհրդարանում կա խմբակցություն, որ ցանկանում է գնալ ինքնալուծարման. Շարմազանով

13:52 05.10.2018

Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից՝ խորհրդարանում կա խմբակցություն, որ ցանկանում է գնալ ինքնալուծարման: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային: «Իսկ երկրորդ տարբերակը, որ եթե Փաշինյանը գնում է հրաժարականի, ինչի իրավունքն ինքն ունի, ըստ Սահմանադրության, դա բացառապես իր իրավունքն է, դրանից հետո կքննարկենք, կտեսնենք»,- […]

̰
Ո՞նց կարող է կուսակցության ղեկավարը տեղյակ չլինել քվեարկությունից. Միքայել Մելքումյան

13:50 05.10.2018

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» հապճեպ փոփոխություններ անելու մեջ որևէ խորքային նպատակ պետք չէ փնտրել։ Դա ընդամենը եղել է գործունեությունը նորմալ կանոնակարգելու գործընթաց։ Այս կարծիքն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ «Տարբեր օրինագծեր են ընդունվել միաձայն. ամեն օրինագծի մեջ ինչ-որ բան փնտրե՞նք»,- նշեց Մելքումյանը։ Նրան հիշեցրին, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի […]

̰
Քանի դեռ ընտրությունների մասին իրավական փաստաթուղթ չկա, ամբողջը հռետորաբանություն է. Միքայել Մելքումյան

13:15 05.10.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր մեկնաբանել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն խոսքերը, որ եթե ժողովուրդն ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել դեկտեմբերին, ապա իրենք էլ են կողմ։ Մելքումյանը բացատրեց, որ այս պահին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ «Էսօր որևէ գրավոր փաստաթուղթ… ասել ենք՝ բանակցությունները շարունակվում են։ Կլինեն շփումներ։ Միանշանակ որևէ քաղաքական ուժ […]

̰
Վենեսուելայի նախագահը Կոլումբիայի նախագահին սատանա է անվանել

13:07 05.10.2018

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր կոլումբացի պաշտոնակից Իվան Դուկեին անվանել է սատանա և նշել, որ վերջինս Վաշինգտոնի ծառան է: «Նա սատանա է, որն ատում է Վենեսուելան և ամեն օր նոր դավեր նյութում մեր երկրի, մեր զինված ուժերի դեմ»,- Մադուրոյի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Սեպտեմբերի 18-ին Մադուրոն միջազգային լրատվամիջոցներին մեղադրել էր երկրի դեմ քարոզչություն իրականացնելու […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նոր կառավարության ձեռքբերումը չէ. Մարգարիտ Եսայան

12:57 05.10.2018

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը հայտարարել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չպետք է դիտարկել որպես նոր կառավարության ձեռքբերում, քանի որ այդ գործում իրենց մեծ ներդրումն ունեն նախորդ կառավարության անդամները, նախկին ԱԳ նախարարը, նախկին […]

̰
Հայաստանի տնտեսական շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցկացումը. վարչապետի խորհրդական

12:05 05.10.2018

Հայաստանի տնտեսական շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցկացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը: Վարչապետի խորհրդականը նշեց, որ երեկ կառավարության նիստից հետո իր ասածը, թե հայաստանյան ներքաղաքական իրավիճակը չի ազդում ներդրողների վրա, սխալ է հասկացվել: Գասպարյանը պարզաբանեց, որ ինքը նկատի է ունեցել ներդրողների հետաքրքրությունը, ոչ թե գործնական […]

̰
Սարկոզին, Օլանդը, Միրեյ Մատիեն, Ժան Պոլ Բելմոնդոն, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը՝ Ազնավուրի հիշատակի արարողությանը

12:01 05.10.2018

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով: Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ: Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ

11:50 05.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի […]

̰
Հայկական բանակի տանկերի արդիականացման դետալների մի մասը կլինի հայկական

11:29 05.10.2018

Հայկական բանակում արդեն որոշել են, թե ինչպիսի տանկեր են ուզում ունենալ զինված ուժերում: Երկու տարվա աշխատանքներից հետո ՀՀ ԶՈւ ղեկավարությունը որոշ հարցեր է լուծել նաև տեղական գիտաարտադրական հնարավորությունների հետ կապված: Այս մասին հայտարարեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության բաժնի պետ Զորայր Գաբրիելյանը: Նրա խոսքերով` հայկական բանակում այժմ աշխատում են ոչ միայն Տ-72 տանկերը Բ3 մակարդակի հասցնելու […]

̰
Սիրիայի հարցով դերակատարների հակասությունն աղետալի կլինի. Ստեֆան դե Միստուրա

11:25 05.10.2018

Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ Սիրիայի հարցով տարածաշրջանային և միջազգային դերակատարների միջև չհասկացվածությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Նա հատկապես հիշատակել է Իդլիբը, որտեղ հնարավոր ճակատամարտը կարող է լինել ամենաաղետալին՝ գերազանցելով Սիրիայում մինչ այդ տեղի ունեցած մարտերը: Բանն այն է, որ մի կողմում 3 մլն բնակչություն է, մյուս կողմում՝ մոտ […]

̰
Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է այցելել Հայաստան

11:01 05.10.2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Հանրապետության նախագահը և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահի հետ

10:59 05.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության […]

̰
Պատրաստակամ ենք շարունակելու մեր աջակցությունը՝ Սիրիայի փախստականներին մեր երկրում ինտեգրելու հարցում. Միգրացիոն ծառայություն

10:55 05.10.2018

Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց  իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների: Այս մասին նշել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում ընթացող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի: Նա ընդգծել է, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը`տվյալ […]

̰
Նիդերլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչված Գարեգին Մելքոնյանը՝ տնտեսական զարգացման նախարա՞ր. «Ժամանակ»

10:42 05.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մելքոնյանը հնարավոր է՝ նշանակվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր է մնացել ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին պաշտոնից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից հետո»:

̰
Իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել. «Ժողովուրդ»

10:31 05.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: Մասնավորապես, նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ: Իսկ փաստաբաններից ոմանք «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների խափանման միջոցի վերաբերյալ, սակայն քննիչները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են: Արդյունքում […]

̰
Քրեական հեղինակությունների հետ բանակցելը վերապահվել է Արարատ Միրզոյանին. «Իրավունք»

10:26 05.10.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված: «Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա է լիազորվել, որպեսզի բանակցություններ վարի քրեական հեղինակությունների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: […]

̰
BACK_TO_TOP