TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից

17:21 04.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: Միքայել Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Երևանը նոր ոստիկանապետ ունի

17:15 04.10.2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 23-ին։

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան

17:10 04.10.2018

2019 թվականի մարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կայցելի Վրաստան, ինչի մասին հայտնել է երկրի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՊՆ անանուն աղբյուրներին։ Սա կլինի այս պաշտոնում Սթոլթենբերգի արդեն երրորդ այցը Վրաստան։ Նախորդ այցերից մեկի ընթացքում քարտուղարը հայտարարել է, որ Վրաստանը կմտնի կազմակերպության կազմ, բայց դժվարացել էր նշել որևէ կոնկրետ ժամկետ։ Սթոլթենբերգը Վրաստանում է եղել նաև […]

̰
Ներդրողների համար կարևոր է, որ երկրում լինի արդար ընտրված լեգիտիմ իշխանություն. Լենա Նազարյան

16:59 04.10.2018

«Ներդրողների համար շատ կարևոր է քաղաքական կայունությունը, նրանց համար կարևոր է, որ երկրում լինի ազատ, արդար պայմաններում ընտրված լեգիտիմ իշխանություն, որը կձևակերպի իր տնտեսական ուղղությունը, հստակ կլինեն խաղի կանոնները, սկզբունքները: Մրցակցային պայմաններում նրանք հնարավորություն կունենան որոշելու՝ ներդրում անո՞ւմ են, թե՞ ոչ, ու արդյո՞ք իրենց ներդրումը երաշխավորված, ապահովված կլինի արդար դատարանի կողմից»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման […]

̰
Թուրքիայում զինյալների կողմից զինվորական մեքենայի վրա հարձակման զոհերի թիվը հասավ 7-ի

16:56 04.10.2018

Թուրքիայի արևելյան նահանգներից մեկում զինվորական ավտոշարասյան անցնելու ընթացքում զինյալների կողմից այդ մեքենաներից մեկը պայթեցնելու միջադեպի հետևանքով զոհված թուրք զինվորականների թիվը հասավ 7-ի։ Իսկ վիրավորների թիվը 5-ից նվազեց 2-ի։ Այս մասին թարմացված տվյալներ է հաղորդում թուրքական մամուլը։ Զինվորական ավտոշարասյան անցնելու ընթացքում զինյալներն ինքնաշեն պայթուցիկ սարք էին գործարկել, որը խոցել էր մեքենաներից մեկը։ Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման […]

̰
Քաղաքապետարանում չգիտեն, թե սոցցանցներում ով է վարել իրենց էջերը

16:50 04.10.2018

SHANTNEWS.am-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ճշտել, թե ո՞վ է վարել քաղաքապետարանի սոցցանցերի պաշտոնական էջերն ու ինչո՞ւ են դրանք ջնջվել, սակայն մեզ չհաջողվեց: Վարչության պետի պաշտոնակատար Արա Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ էջերն իրենց չեն պատկանել: «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այդ էջով (ֆեյսբուքյան) չի զբաղվել: Մեր գործառույթների մեջ այդ էջը չի […]

̰
ԿԸՀ նիստում հաստատվել է Երևանի ավագանու անդամների ցանկը

16:34 04.10.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվել է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրության արդյունքում ընտրված խմբակցությունների և դրանց ներկայացուցիչների ցանկը: ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ավագանու ընտրություններին մասնակցած ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, «Լույս» դաշինքից՝ Արտակ Զեյնալյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց […]

̰
Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի կալանքը փոխելու պահանջը հասունացած է. Վարուժան Ավետիսյան

16:17 04.10.2018

Արդեն ակնհայտ է, որ հատկապես խափանման միջոցը փոխելու հարցով պահանջը խիստ հասունացած է, միանգամայն արդարացի է, և դա ոչ միայն կոնկրետ Պավել Մանուկյանի կամ  Արմեն Բիլյանի պահանջն է, այլ ամբողջ ժողովրդի պահանջն է: Այս մասին «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստում հայտարարել է Վարուժան Ավետիսյանը: Նա մասնավորապես հայտարարել է. «Իրավիճակ է փոխվել Հայաստանում, շարունակում է փոխվել […]

̰
Հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է. Արմեն Սարգսյան

16:07 04.10.2018

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։ Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած […]

̰
Մենք ողջունում ենք Արցախյան հակամարտության դրական միտումները․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև զրույցի մասին

15:35 04.10.2018

«Մենք ողջունում ենք Արցախյան հակամարտության դրական միտումները, որոնք նկատվեցին։ Հիմա կարևոր է դրանք զարգացնելն ու չվնասելը անզգույշ հռետորաբանությամբ, որը նույնպես, ցավոք սրտի, կա վերջերս։ Մեր կողմից այս դրական միտումներին ցույց են տալու անհրաժեշտ ամբողջ աջակցությունը»,- Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև երկխոսությանն այսպիսի գնահատական է տվել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանի վարչապետի […]

̰
ՀՀ ԶՈւ հետախույզները կմասնակցեն գիշերը Ղազախստանի լեռներում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությանը

15:16 04.10.2018

«Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հրահանգել է սկսել հետախուզական գործողությունները: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի շնորհիվ զորավարժության ղեկավարման շտաբն իրականացրել է […]

̰
Կառավարության այսօրվա նիստում սահմանվել են հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները

15:08 04.10.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  ՀՀ կառավարության այսօրվա նիստում սահմանվել են հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները: Դրանք մշակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Այդ կանոնների համաձայն՝ հետաքննության մարմինների դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող աշխատակիցներն իրենց իրավասության սահմաններում պահպանում են դեպքի վայրը, հանցագործության հետքերը, այլ նյութական […]

̰
Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը չի ազդում ներդրողների վրա. վարչապետի խորհրդական

14:55 04.10.2018

Վերջին ամիսներին բազմաթիվ ներդրողներ են եկել Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից. հեղափոխությունից հետո Հայաստանը գրավիչ է դարձել ոչ միայն եվրոպացի, այլև ասիացի ու ամերիկացի ներդրողների համար: «Աշխարհի բազմաթիվ երկրներից և տարածաշրջաններից մեզ մոտ եկել են ներդրողներ, […]

̰
Ոստիկանությունը չի սպասում` ով ինչ հրահանգ կտա, որ սկսի աշխատել. Օսիպյան

14:50 04.10.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` որքանո՞վ է հավանական, որ ԱԺ այգին բացելուց հետո քաղաքացիները մուտք կգործեն խորհրդարանի շենք: Նա նշեց, որ այգու բացման օրը ոստիկանությունը թույլ չի տվել, որ քաղաքացիները շենք մուտք գործեն, նման հավանական դեպքերի վերաբերյալ Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունը յուրաքանչյուր արարքին, յուրաքանչյուր դեպքին առանձնահատուկ մոտեցում ունի, կլինի՞ նման […]

̰
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին

14:49 04.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:  

̰
Ֆելիքս Ցոլակյանը ԱԻ նախարա՞ր կնշանակվի

14:24 04.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը կառավարությունից, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ժամանել է կառավարություն: Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դրանց ավելի ուշ պատասխանել: «Կիջնեմ, կխոսենք»,- ասել է Ցոլակյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարար է նշանակվելու: SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մայիսի 2-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ […]

̰
Սա ևս մի ակնհայտ հաղթանակ էր. ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովի անդրադարձը հայաստանյան վերջին իրադարձություններին

14:12 04.10.2018

Վրաստանում բնակվող ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների տարածքում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին տեսանյութեր է նկարահանում, անդրադարձել է հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններին: Լրագրողն անձամբ եկել է Հայաստան և այստեղ տեսանյութ նկարահանել: «Նախարարների հրաժարականներ, հանրահավաք, որը նման է Ազգային ժողովի շենքի գրավմանը»,- այսպես է բնութագրել լրագրողը Հայաստանում տեղի ունեցած վերջին հանրահավաքը: Ալեքսեյ Ռոմանովը տեսանյութում ցույց […]

̰
Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով 5 մարդ բերման է ենթարկվել

13:56 04.10.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ այդ դեպքից ժամեր անց արդեն իսկ ունեին բերման ենթարկվածներ` 5 […]

̰
Ընտրական օրենսգրքի հիմնական հարցերի շուրջ գոյություն ունի կոնսենսուս․ Միքայել Մելքումյան

13:53 04.10.2018

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու խորհրդարանական խումբն իր նախագիծը փոխանցել է կառավարությանը, և Ազգային ժողովը հիմա սպասում է կառավարության տարբերակին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Հարցին, թե կարո՞ղ է Ազգային ժողովին պարտադրվել կառավարության կողմից ներկայացված որևէ տարբերակ, Մելքումյանը պատասխանել է. «Ո՞ւմ կողմից պետք է պարտադրվի… Դե, […]

̰
Եթե ցնցումային ձևով գնացին ընտրությունները, մենք շատ հետ կընկնենք. Մելքումյան

13:52 04.10.2018

Ամառվա ընթացքում կառավարության և խորհրդարանի հանձնաժողովներն աշխատել են Ընտրական օրենսգրքի վրա ու կատարել սկզբունքային մի քանի փոփոխություններ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հավաստեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ու մանրամասնեց, թե որոնք են այդ փոփոխությունները. Ռեյտինգային ընտրակարգի դուրսբերում, 100-տոկոսանոց համամասնական կարգի սահմանում, Միասնական մատնահետքային կառավարում։ Մելքումյանը վերջին կետի վերաբերյալ նշեց, […]

̰
Այսօր Ծառուկյանի և ԲՀԿ քաղաքական թիմի հանդիպում կունենանք. Միքայել Մելքումյան

13:45 04.10.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հերքում է այն տեղեկությունները, թե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է եղել, սակայն խուսափել է դիրքորոշում հայտնել։ «Անհասկանալի ու զավեշտալի ենթադրություններ են անում։ Ո՞նց կարող է Ծառուկյանը լինի հանրապետությունում և ամենօրյա ռեժիմով չլինի։ Միանշանակ դա մերժում եմ, անլուրջ մոտեցումներ են։ Եվ, այո՛, այսօր մենք […]

̰
Ինչո՞ւ է կանխավարկած ստեղծվել, թե կառավարությունը նստած մտածում է` աշխատանքային օրերը ոնց տեղափոխի. վարչապետ

13:40 04.10.2018

ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում բուռն քննարկումների առիթ դարձավ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ համաձայն դրա` կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել. կառավարությունը լիազորված է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես ՀՀ տոների և հիշատակի օրերի կապակցությամբ: Ավինյանի խոսքերով` նման անհրաժեշտություն […]

̰
Էլեկտրոնային փոստում Google-ի նորամուծությունը հակասական արձագանքներ է ստացել

13:29 04.10.2018

Ոմանց այն դուր չի եկել, ոմանց էլ հիացրել է:

̰
Ներդրումների չներգրավման մեջ Ազգային ժողովի մեղքի բաժինը շատ փոքր է. Միքայել Մելքումյան

13:11 04.10.2018

Ներդրումների հոսքին խորհրդարանի խանգարելու մասին խոսակցություններն անտեղի են, որովհետև Ազգային ժողովի նիստերը տևում են 1-2 ժամ, որի պատճառն այն է, որ օրակարգ չկա, կառավարությունն օրակարգային նախագծեր չի ներկայացնում։ Այս մասին իր կարծիքն այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Իսկ դա ինչի՞ց է: Որ օրակարգ չկա։ Օրակարգ չի լինում […]

̰
Պետք է լինեն այնպիսի ընտրություններ, որոնք կբացառեն քաղաքական մենաշնորհը. Միքայել Մելքումյան

13:07 04.10.2018

Վարչապետի հետ հանդիպման նպատակը եղել է տեղեկատվական, և բոլոր հնարավոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ են փոխանակվել։ Վարչապետը տեղեկացրել է, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններն անցկացնելը սկզբունքային որոշում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքերով՝ վարչապետին ի պատասխան՝ դրվել է հարցադրում, որ սկզբունքային […]

̰
Ինչո՞ւ է Ֆելիքս Ցոլակյանը եկել կառավարություն

12:50 04.10.2018

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիք Ցոլակյանն այս պահին գտնվում է կառավարությունում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը կառավարությունից: Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դրանց ավելի ուշ պատասխանել: «Կիջնեմ, կխոսենք»,- ասաց Ցոլակյանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 2-ին Աժ-ում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն կողմ քվեարկած միակ հանրապետական պատգամավորը Ֆելիքս Ցոլակյանն է եղել: Նշենք, որ […]

̰
«Սասնա Ծռեր»-ը ավտոերթ կիրականացնի դեպի Արցախ

12:47 04.10.2018

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշել է, որ պատրաստվում են երթ իրականացնել դեպի Արցախ: «Ստեղծվում է «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն, և մենք գնում ենք համագումարին մասնակցելու, և բացի այդ, ժողովրդի հետ շփվելու»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր»-ը ժողովրդի իշխանության հաստատման պայմաններում հայտարարել է զինված պայքարի էջը փակելու, […]

̰
Վարչապետի հրաժարականը ռիսկային է. Ստեփան Գրիգորյան

12:35 04.10.2018

«Չեմ հավատում հանրապետականներին, որ նրանք կհամաձայնեն՝ մայիսին կամ մարտին լինեն ընտրություններ: Նրանք ամեն օր զրպարտում են Հայաստանը, նրանք օգտագործում են իրենց մանդատները միջազգային կառույցներում`ստեղծելով սխալ տպավորություն: Նրանք ասում են, որ հայ ժողովուրդն իրենց սպառնում է: Նրանք չգիտեն, թե ինչ է պատգամավոր լինելը: Նրանք պարտավոր են հանդիպել իրենց ժողովրդի հետ, բայց ասում են`չենք հանդիպի ժողովրդի հետ, լավը չի ժողովուրդը: Քաղաքական էլիտան խորհրդարանում անորակ է: Հայաստանին պետք […]

̰
Թուրքիայում զինվորական շարասյան մեքենա է պայթեցվել․ կան զոհեր

12:27 04.10.2018

Թուրքիայի արևելյան Բաքման նահանգում զինվորական ավտոշարասյան անցնելու ընթացքում զինյալներն ինքնաշեն պայթուցիկ սարք են գործարկել, որը խոցել է մեքենաներից մեկը։ Զոհվել է 4 զինվորական, ևս 5-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացրել է տեղական ինքնակառավարման մարմինը, փոխանցում է թուրքական մամուլը։ Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել են իրենց մոտ ահաբեկչական համարվող քրդական PKK («Քրդստանի աշխատավորական կուսակցություն») զինված […]

̰
Արարատի փոխմարզպետը հրաժարական է տվել՝ «անընդունելի» համարելով վարչապետի կառավարման ձևն ու մեթոդները

12:26 04.10.2018

Հոկտեմբերի 3-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը։ «Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձևն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և  ՀՅԴ-ական […]

̰
BACK_TO_TOP