12:20 04.10.2018
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում հավանություն տվեց ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագծին: Այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ըստ նախագծի` կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախագիծը […]
12:18 04.10.2018
2018թ. օգոստոսին նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքի բեռը թեթևացել է 14․9 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 3․3 տրիլիոն (3300 միլիարդ) դրամ։ Նշված ժամանակահատվածում պարտքի նվազումը հիմնականում տեղի է ունեցել արտաքին պարտքի մարման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Հայաստանի համախառն արտաքին պարտքը նույնպես նվազման միտում է դրսևորել։ 2018թ.-ի երկրորդ եռամսյակում համախառն արտաքին պարտքը նվազել է […]
11:58 04.10.2018
«Իրավիճակը գնահատում եմ լարված և հակված ավելի լարվելու: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն: Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը, խորհրդարանի լուծարումը համարում եմ ռիսկային, քանի որ նրանք անպայմանորեն կառաջադրեն այլ թեկնածուի: Եթե խոսքն այն մասին է, որ երկու շաբաթ ԱԺ-ն շրջափակեն և նիստ չգումարվի, ապա դա ռեալ չէ»,- […]
11:53 04.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է՝ […]
11:50 04.10.2018
Կառավարության որոշմամբ` հոկտեմբերի 4-ի նիստում աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախապես հայտնելով, որ Կառավարության նիստի օրակարգում մի շարք մարզպետների` աշխատանքից ազատումն է, նշեց. «Գիտեք` ինչի հետ է դա կապված, քաղաքական վերջին օրերի իրադարձությունները տեղի […]
11:45 04.10.2018
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարել է, որ ինչքան էլ ինքն ի սկզբանե պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած գործողությունները, սակայն պետք է խոստովանել, որ օրինականության առումով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն արդար է։ Ըստ Հայրիկյանի՝ եթե կա գործող սահմանադրություն, ապա պետք է հարգել դա, այդ առումով ՀՀԿ-ն օրինական է խոսում։ «Կամայականորեն չի կարելի […]
11:24 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում հայտնեց, որ պիտի խնդրեն վաղը` հոկտեմբերի 5-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որ հաջորդ շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Ըստ վարչապետի` դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն կատարել: «Հիմա, քանի որ շատ մեծ են ծավալները, եզրակացությունն այն է, այդ թվում` ոստիկանության, որ […]
11:21 04.10.2018
Օրվա իշխանության առաջին դեմքը, նույնիսկ ներկայացնելով կառավարության ծրագիրը, հստակ չի պատկերացնում իր անելիքները։ Նիկոլ Փաշինյանը հանրության դժգոհության ֆոնին գալով իշխանության՝ մի քանի անգամ փոխեց իր դիրքորոշումը։ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին բարձրացված աղմուկը խուճապային էր, և անհրաժեշտություն չկար գիշերվա կեսին գնալ ԱԺ և փորձել ճնշել խորհրդարանին։ «Խորհրդարանի ընդունած օրենքն ուղղված է նրան, որ […]
11:15 04.10.2018
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված է նաև համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, որը պետք է քննարկվի դռնփակ նիստով: Փաշինյանն ընդգծեց` օրենքը նախատեսում է, որ ԱԺ հանձնաժողովի նիստում այս հարցի քննարկումը պետք է լինի դռնփակ, ուստի տրամաբանական չի լինի, եթե կառավարությունում դրա վերաբերյալ քննարկումը դռնբաց լինի:
11:08 04.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին: Ու նախօրեի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից: Հատկանշական է փաստը, որ չնայած ԲՀԿ-ն տեղի ունեցած իրադարձությունների առաջին շարքերում էր, […]
11:06 04.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։ Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական […]
10:17 04.10.2018
ՀՀ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Այս մասին գրառում է կատարվել Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=338009446971106&id=244085213030197&__xts__[0]=68.ARAm5sIhB5cvIzkW1UicGBT8OI3peOMCYj-X__aG7RM0aa-6gOFjbbB8x641lP4iToW9n3qnP0N1-krahwD_s8gZpJQOJny6MXc2Kwbg0Y__Hlyfb9KtXZ7hKFfHPD9ygNYysuS2U6bOboYMrMfXey_4Vtfh1XuUSlbeFp21IOzk0Sa-zkq8&__tn__=-R
10:11 04.10.2018
Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2166063813714002?__xts__[0]=68.ARBEDAeWGfaBris89euLqSrb82u2FVVF615lw9oeOEznSPjs-UdUx2xlANYeayDm0qP4R96tgMXWcQwDn4oa4AAGtlPyqgd1IsGT2aMJn9Es82_UbHCn2t9eZ911szPwobitK4KzKjzsIqTCP3tTaBuf27B7-26uh1FxprVJtNQsSxrQxnOCNQ&__tn__=-R
10:00 04.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել և մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Խաչատրյանը պաշտպանում է համաժողովրդական շարժումը, գտնվում հեղափոխական դաշտում, բայց ընտրություններին կմասնակցի առանձին»:
09:00 04.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել: Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում: Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության […]
08:46 04.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար: Բանն այն է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրեին […]
08:33 04.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել նախօրեի աղմկահարույց օրինագիծը։ Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։ Այս մտադրության մասին է վկայում նաև նախագահի կայքում հրապարակված տեղեկությունը․ «Նախագահը հեռախոսազրույցներ […]
07:47 04.10.2018
ԱՄՆ-ի բնակիչներն արտակարգ ծանուցում են ստացել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անունից։ Այն ուղարկել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը, փոխանցում է TMZ պորտալը։ Նախագահի անունից ծանուցման համազգային մասշտաբի ուղարկումն իրականացվել է առաջին անգամ և եղել թեստային։ Ստացողներից չի պահանջվել որևէ գործողություն կատարել։ «Սա վթարային ծանուցման ազգային անլար համակարգի ստուգում է։ Որևէ գործողություն չի պահանջվում»,- ասվում […]
01:12 04.10.2018
Կատալոնիայի ղեկավար Կիմ Տորան Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսից պահանջել է մեկ ամսվա ընթացքում համաձայնեցնել մարզի ինքնավարությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Տորայի պահանջը չկատարվի, ապա նա կդադարեցնի Իսպանիայի խորհրդարանում Սանչեսին ցուցաբերվող աջակցությունը: «Եթե համակարգը չհամաձայնեցվի մինչև նոյեմբեր, ապա անկախության կողմնակից խմբակցությունները խորհրդարանում այլևս չեն աջակցի Պեդրո Սանչեսին»,- ասել է նա: Նա հայտարարել […]
00:58 04.10.2018
ԱՄՆ-ի Հյուսթոն նահանգի բնակչուհին մեղադրում է «Ֆեյսբուք»-ին՝ մանկապղծությանն ու կավատներին օժանդակելու, երեխաների սեքսուալ շահագործմանը նպաստելու համար, այս մասին հաղորդում է Houston Chronicle պարբերականը: Նա դիմել է դատարան և պատմել, որ 2012 թվականին, երբ ընդամենը 16 տարեկան էր, կավատի զոհ է դարձել: Անհայտ տղամարդը սկզբում տեսել է իր նկարը «Ֆեյսբուք»-ում, առաջարկել է օժանդակություն մոդելային բիզնեսում, հետո, իմանալով […]
00:43 04.10.2018
Օգոստոսին Միացյալ Նահանգները մեծ խմբաքանակի զենք-զինամթերք է ուղարկել Ուկրաինա, ինչի մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Զինամթերքը տրվել է Ուկրաինայի արևմուտքում՝ Լեհաստանի սահմանին գտնվող մարզերից մեկում տեղակայված զորամասերից մեկին։ Այս մասին անանուն աղբյուրը հայտնել է ռուսական «Ինտերֆաքս»-ին։ Նյու Յորքում գտնվող ռազմաբազաներից մեկից մատակարարված զինատեսակների մեջ եղել են. 3․5 հազար միավոր հրաձգային զենք 2 միլիոն մարտական […]
00:39 04.10.2018
Կադիսում ներկայացվել Է Hyperloop տեխնոլոգիայի օգտագործմամբ գերարագընթաց փոխադրամիջոցի առաջին մարդատար պատիճախցիկը, որն ստացել Է Quintero One անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իսպանական 20 minutos ինտերնետ-պորտալը: Պորտալի տվյալներով՝ 32 մետր երկարությամբ և 5 տոննա քաշով պատիճախցիկը մշակվել Է Carbures ձեռնարկությունում: Նշվում է, որ այն կարող է 30–40 ուղևոր տեղափոխել՝ ժամում ավելի քան 1000 […]
00:13 04.10.2018
Նախագահական ընտրություններում առաջադրված անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հոկտեմբերի 2-ին Ջավախքում անցկացրած քարոզարշավն ավարտվել է սկանդալով, ինչպես Ջավախքում, այնպես էլ`Թբիլիսիում: Նա մեղադրվում է քսենոֆոբիայի մեջ: Զուրաբիշվիլիի քարոզարշավը Ջավախքում, մասնավորապես` Ախալքալաքում, տեղի է ունեցել է բողոքի ակցիայի ֆոնին: «Ազգային շարժում» կուսակցության անդամ կանայք դեմ են արտահայտվել Զուրաբիշվիլիի թեկնածությանը: Քաշքշուկ է եղել ընդդիմադիրների և ոստիկանության աշխատակիցների միջև: «Դավաճաննե՜ր, […]
00:00 04.10.2018
ԱՊՀ-ի և Եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի խոսքեր՝ Ռուսաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: «Ադրբեջանի քաղաքականության ու պատգամավորի ցանկության միջև մեծ տարբերություն կա: Իհարկե, խորհրդարանում կան որոշ անկեղծ պատգամավորներ, որոնք ցանկանում են իրերն իրենց անուններով կոչել: Այդպիսի մարդիկ, իմ կարծիքով, […]
23:32 03.10.2018
«Սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը, կարծես, քայլ առ քայլ դուրս է գալիս իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակներից՝ հայտնվելով ապատեղեկատվության ու ատելության քարոզի թակարդում։ Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարության մեջ: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել ևս, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային […]
21:40 03.10.2018
Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Սեպտեմբերի 19-ին ԵՄ ղեկավարությանը ուղարկված հայտագրով Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/ArmEmbassy.Denmark.Norway/photos/a.292558597517234/1635953289844418/?type=3&theater
21:29 03.10.2018
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 3-ին լրատվական կայքերից մեկում «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ […]
20:43 03.10.2018
Հայաստանում արդեն մոտ 6 ամիս է` քրոնիկ քաղաքական ճգնաժամ է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա հիշեցրեց` այդ մասին երեկ հրավիրված հրատապ հավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համբարյանի խոսքով` մեր երկրում քաղաքական ճգնաժամ է այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց որպես վարչապետ: Ասվածը նա մեկնաբանեց […]
20:02 03.10.2018
Երկրում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում ներդրումների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար: «Անշուշտ, որևէ իրադարձություն որևէ երկրում սպասումների տեսքով ազդեցություն է ունենում ցանկացած ներդրման համատեքստում: Այսինքն՝ որևէ երկիր չեք կարող գտնել, […]
19:53 03.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատվել է 3․1 միլիարդ դոլար, որը 1․4 միլիարդով քիչ է 2015 թվականի տվյալների համեմատությամբ։ Ամերիկացի մեծահարուստների 400 անունների՝ Forbes ամսագրի կազմած շարքում ԱՄՆ նախագահի անունը 2017 թվականի 248-րդ հորիզոնականից այս տարի հայտնվել է 259-րդ հորիզոնականում։ Ամսագրի բնորոշմամբ՝ որքան էլ Թրամփը փորձում է նախագահությունը ծառայեցնել իրեն ու ավելացնել իր ֆինանսական կարողությունը, դա […]