Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից. Civilnet.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից. Civilnet.am

18:40 04.10.2018

Սերժ Սարգսյանի գրասենյակը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել է «ՍիվիլՆեթ»-ի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։

Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը առանձնատների տասը առաջարկ էր ներկայացրել Սերժ Սարգսյանի գրասենյակին, որոնք, ըստ էության, մերժվել էին։

Վերջին առաջարկը Ավան վարչական շրջանում առանձնատան տարբերակն է եղել։ Այն արժեր ավելի քան 600 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքերով՝ Սարգսյանի գրասենյակը այս մի տարբերակին էլ չի համաձայնել, քանի որ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսել առանձնատան վերևում գտնվող մի էլեկտրական լարի հետ, մինչդեռ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը առանձնատան հետ կապված խնդիրներ չեն տեսել։

Քանի որ Ավանում առաջարկված առանձնատունը Սարգսյանի տեղափոխման համար վերջնական տարբերակ էր, ակնկալվում է, որ այս տարբերակը մերժելուց հետո կառավարությունը կարող է այլևս  Սարգսյանի հետ այլ տարբերակներ չքննարկել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP