12:58 24.09.2018
Այսօր Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծման 100-ամյակի կապակցությամբ ԱԱԾ պատմության թանգարանում Ազգային անվտանգության ծառայությունը և Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնել էին հոբելյանական նամականիշի մարում: «Հայփոստի» կողմից նամականիշը դրվեց շրջանառության մեջ: Այն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Տպագրված է Ֆրանսիայում՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի վրա ներկայացված է ԱԱԾ շենքը՝ ուրվագծային եղանակով: Նամականիշի աջ հատվածում […]
12:55 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին անցկացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողի արտահերթ նիստը: Նիստի հրավիրումը պայմանավորված է եղել ընտրական օրենսգրքի պահանջներով: 75-րդ հոդվածի համաձայն՝ ստացված քվեարկության արդյունքերի հիման վրա, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, ամփոփվում են ավագանու ընտրության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում ԿԸՀ կայքում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ներկայացրեց քվեարկության արդյունքների […]
12:42 24.09.2018
Սեպտեմբերի 29-ին տեղի ունենալիք համագումարից առաջ «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խումբը հանդիպումներ է ունենում մարզերում, ներկայացնում կուսակցություն հիմնելու շարժառիթները: Շիրակի մարզում, որպես նոր կազմավորվող կուսակցությունմ առաջին գրասենյակը բացվեց Ախուրյանում: «Այս գրասենյակը միայն տարածք չէ, այսինքն՝ եթե կա գրասենյակը, ուրեմն այս շրջանում կան գաղափարին ու նպատակին նվիրյալ մարդիկ»,- ասել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարազդատ Մանուկյանն ու ավելացրել, […]
12:20 24.09.2018
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես […]
12:12 24.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված […]
11:54 24.09.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Գրանցվել է օձերի հայտնաբերման 8 դեպք: Շաբաթվա […]
11:45 24.09.2018
2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ: Այս մասին ասված է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարության մեջ: «Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան: Շնորհավորում ենք «Իմ Քայլը» դաշինքին՝ […]
11:42 24.09.2018
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետի` կայանալիք ելույթին: «Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։ Այդ ամբիոնից, վստահ եմ, կլսենք մեր բարդ ու փոփոխական տարածաշրջանում պարզճակատ ու հավատով լի դեր ստանձնելու մեր […]
11:41 24.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը`Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ […]
11:37 24.09.2018
«Ժառանգություն» կուսակցությունն ազատ ընտրությունների և դրանցում գրանցած հաղթանակի առթիվ շնորհավորել է երևանցիներին ու Հայկ Մարությանին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ: Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և […]
11:21 24.09.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառմանը, թե «միջազգային դիտորդների դրական արձագանքը ՀՀ-ում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»: «Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և աշխարհի արձագանքը դրանց հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահն այդքան նյարդայնանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Բալայանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալիևը Երևանի […]
11:18 24.09.2018
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նյույորքյան հանդիպումների մասին: «Քիչ առաջ ավարտվեց Մանհեթենի Յեյլ ակումբում վարչապետի հանդիպումը: Դրա ընթացքում վարչապետը հայտնեց, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած` առաջիկա ամառվա […]
10:29 24.09.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի […]
07:05 24.09.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է քաղաքական հարցերի կարգավորման ֆանտաստիկ օրինակ: Գուտերեշն այդ մասին ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Մենք վերջերս ունեցանք իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում՝ երիտասարդների առաջնորդությամբ: Դա վկայում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդը կկարողանա ավելի լավ դրսևորվել, քան իմ սերունդը»,- […]
04:42 24.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ձայների գերակշիռ մեծամասնությունը ստացել է «Իմ քայլը» դաշինքը։ Նախնական տվյալներով՝ Երևանի ավագանիում ներկայացված կլինեն նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը։ Երևանի բոլոր 475 ընտրատեղամասերից ստացված տվյալներն այսպիսի տեսք ունեն․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 25 219 , 6.95 %, «Երևանի հանրություն» դաշինքը – 2 502, 0.69%, «Երևանցիներ» դաշինք […]
02:10 24.09.2018
ԿԸՀ-ն արդեն հայտնել է 475 տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրությունների արդյունքները:
01:41 24.09.2018
Սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե հպարտանում է Հայաստանի քաղաքացիներով: «Հզո՚ր, հզո՚ր, հզո՚ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»,- մասնավորապես գրված է վարչապետի գրառման մեջ: Հիշեցնենք, որ հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի […]
01:09 24.09.2018
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Հրապարակված արդյունքներից դատելով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 65 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանն այցելել […]
00:54 24.09.2018
ԿԸՀ-ն արդեն տիրապետում է 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներից կազմված արձանագրությունների արդյունքներին: Այս մասին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ՝ բոլոր վարչական շրջաններում, բացի Քանաքեռ-Զեյթունից, կան տվյալներ: Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում արդեն իսկ մուտքագրվել է 11 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 506 կողմ ձայն կամ […]
23:41 23.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: «Զանգերի քանակն աննախադեպ էր: Ունեցել ենք 100-ից ավելի զանգեր՝ հիմնականում տեղեկատվական բնույթի: Ամենահաճախը պահանջում էին տրամադրել տեղեկություն ընտրական տեղամասերի գտնվելու […]
23:34 23.09.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, թե 2004 թվականից շատերը տեղամասերում կռիվ են տվել՝ այս օրը մոտեցնելու համար: «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, […]
23:10 23.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները 240 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 12,241՝ 6.8% «Երևանի հանրություն» դաշինքը -1,124՝ 0.6% «Երևանցիներ» դաշինք -1,505՝ 0.8% «Երկիր Ծիրանի» կուսակցություն -2,354՝ 1.3% «Ժառանգություն» կուսակցություն- 1,280՝ 0.7% «Ժողովրդական ուղի» կուսակցություն- 422՝ 0.2% «Իմ քայլը» դաշինք- 147,722՝ 81.6% «Լույս» դաշինք- 8,720՝ 4.8% ՀՅԴ- 3,014՝ 1.7% «Հայք-Հայկազուններ» կուսակցություն -341՝ 0.2% Ռեֆորմիստների կուսակցություն- 356՝ 0.2% […]
23:02 23.09.2018
Երևանի ավագանու ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձաժողովում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արտյոմ Սեդրակյանը: Վերջինս նշեց, որ գրասենյակը վերջին տվյալներով՝ 46 ահազանգ է ստացել: Դրանց մի մասը առնչվել են 6 ամսից պակաս հաշվառում ունեցող քաղաքացիների ընտրության խնդրին, ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցող անձանց թեքահարթակների բացակայությանը և այլն: ՄԻՊ-ը […]
23:02 23.09.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարությանը Երևանի ավագանու ընտրությունների ցածր մասնակցության մասին, ինչը նա բացատրել է նախորդ իշխանությունների կողմից կիրառվող հարկադիր մեթոդների բացակայությամբ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշին: Նա գրել է. «Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով […]
22:14 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 21:30‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից […]
21:44 23.09.2018
Կարևոր չէ՝ ղեկավարի՞, թե՞ գործընկերոջ ծննդյան օրն է: Պետք չէ երկար ու պաթոսով շնորհավորել, կարևորը, որ երկու-երեք ջերմ նախադասություն ասեք նրան: Ու լավ կլինի՝ ղեկավարին չշնորհավորեք միայնակ: «Իհարկե, դա կախված է, թե ինչ հարաբերությունների մեջ եք նրա հետ: Որոշ դեպքերում դա նորմալ է, բայց շատ անձնական շնորհավորանքները բոլորի ներկայությամբ ընդունելի չեն: Հատկապես տարօրինակ դա կդիտվի, […]
21:30 23.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց՝ ժամը 20:00-ի դրությամբ նախնական տվյալներով քանի քաղաքացի է մասնակցել ընտրությանը: Մուկուչյանի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունեցող 848 343-ից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43․65 տոկոսը: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս ընտրություններին ընտրողների թիվը մոտ 25 000-ով ավելի է նախորդից:
21:11 23.09.2018
Երևան քաղաքի դատախազությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով քվեաթերթիկների հրապարակման 3գործ է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Նշենք, որ այդ հանցագործությունը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ կամ մինչև 500-700 հազար դրամ տուգանքով: Այսօր շատ օգտվողներ քվեարկությունից հետո սոցիալական ցանցերում հրապարակել են քվեաթերթիկների լուսանկարները: Ոստիկանությունը զանգահարել է այդ օգտատերերին, և լուսանկարները հանվել են:
21:09 23.09.2018
Այսօր Կենտրոնական ընտրական հանձաժողովը հրապարակել է, թե Երևանի ավագանու ընտրություններին քարոզարշավին որքան գումար են հայտարարագրել ու ծախսել 12 քաղաքական ուժերը: Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ-ի կողմից հրապարակված հաշվետվությունը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ ներկայացրել է 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսել է 17 մլն 915 հազար 400 դրամ «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ ներկայացրել է 1մլն 600 հազար […]