17:46 23.09.2018
Միացյալ Նահանգներում մակեդոնական համայնքի առաջ ելույթ ունենալիս Մակեդոնիայի նախագահը խոստացել է, որ չի մասնակցելու երկիրն անվանափոխելու վերաբերյալ հանրաքվեին, որը նախաձեռնվել է Հունաստանի պահանջով ու երկու երկրների համաձայնությամբ։ Պատճառն այն է, որ Մակեդոնիա անվանումը ի սկզբանե տրվել է Հունաստանի կենտրոնական շրջաններին (հենց այստեղից է Ալեքսանդր Մակեդոնացին. նա որևէ կապ չունի ժամանակակից Մակեդոնական հանրապետության հետ)։ Այդ պատճառով […]
17:45 23.09.2018
Գերմանական հայտնի Porsche ավտոմեքենաշինական ընկերությունը դադարեցնելու է դիզելային շարժիչով ավտոմեքենաների արտադրությունը՝ կենտրոնանալով այն մեքենաների վրա, որոնք «ընկերության մոտ ավելի լավ են ստացվում»։ Այս մասին գերմանական պարբերականներից մեկին հայտնել է ընկերության գործադիր տնօրենը։ «Ավելի լավ ստացվող» մեքենաների մեջ ընկերության ղեկավարը հիշատակել է բենզինային, հիբրիդային, իսկ հաջորդ տարվանից՝ էլեկտրական մեքենաները։ Այս պարագայում ավելի տեղին կլիներ նշել, որ […]
17:40 23.09.2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան իր էջում հերթական պարզաբանումն է կատարել. «Վահան Բաբայանի կողմից ինձ փոխանցվել է ինֆորմացիա, համաձայն որի 6/32 ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված Հարություն Մաջարյանը մահացած է։ Ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։ Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ […]
17:34 23.09.2018
«Ականատես» դիտորդական առաքելությունը բարձրաձայնում է հերթական ընտրախախտման փորձի մասին: «Աջափնյակի 6/8 տեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին: Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի […]
17:30 23.09.2018
Երևանի քաղաքապետի «Ժողովրդական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ այս ընտրությունները բացառիկ են՝ ժողովրդավարության դրևսրումներով ու թափանցիկությամբ: Այս մասին նա հայտնել է ընտրատեղամասում՝ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո: «Նախկինում բոլոր ընտրություններին մասնակցել ենք, եղել են ընտրակեղծիքներ, բայց այսօրվա ընտրությամբ վերջ կդնենք դրան: Մեր հետագա սերունդներին կթողնենք այնպիսի Երևան, որի […]
17:24 23.09.2018
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն Ավան 1/3 տեղամասում բազմակի քվեարկության փորձ են նկատել: «Տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրև թե եկել էր օգնելու համար որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ […]
17:22 23.09.2018
«Ժառանգության» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ՝ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում: Ժամը 13:30-ի մոտակայքում 7/10 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) մի ընտրող խցիկում հեռախոսով նկարահանել է քվեարկած քվեաթերթիկը: Այս խախտումը նկատել և ահազանգել է «Ժառանգության» միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը: Քաղաքացու տվյալները գրանցվել են ոստիկանության կողմից: «Անդրանիկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ […]
17:20 23.09.2018
Երևանում սեպտեմբերի 23-ին` ժամը 14.00-ի դրությամբ, քվեարկելու իրավունք ունեցող 848 343 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 201 268 ընտրող կամ ընտրողների 23.72 տոկոսը: Փաստաբան Նորայր Նորիկյանը նշել էր, որ հպանցիկ վերլուծությունից երևում է՝ ընտրությունից ընտրություն Երևան քաղաքում ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելանում է, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը՝ պակասում: SHANTNEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փորձեց ճշտել՝ ընտրելու […]
17:13 23.09.2018
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն Աջափնյակի 6/8 տեղամասում նկատել են, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին: Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն պատճառաբանությամբ, որ վերջինս […]
17:05 23.09.2018
Երևանի ընտրությունների նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն քննադատել է այստեղ «վերջերս կայացած» ընտրությունների արդյունքների վերաբերյալ միջազգային դիտորդների դրական արձագանքը։ Այս մասին իր թվիթերյան գրառումն Իլհամ Ալիևն արել է ապագայից, քանի որ գրառումը հրապարակելու պահին քվեարկությունը նույնիսկ չէր սկսվել: International observers’ positive reaction to the recent elections in Armenia should be investigated. — Ilham Aliyev […]
17:04 23.09.2018
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ 6/33 տեղամասում քվեախցիկը սխալ է կահավորված: https://www.facebook.com/infocomm/photos/a.1007397296075845/1130130917135815/?type=3&theater&ifg=1
16:58 23.09.2018
ԿԸՀ-ում քիչ առաջ ստացված դիմումների ու հաղորդումների վերաբերյալ տեղեկություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը: Նա նշեց, որ այս փուլում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախատումների վերաբերյալ տեղեկությունների օպերատիվ ստացման և հրատապ արձագանքման նպատակով դատախազությունում գործարկվել է թեժ գիծ 010 511 603 […]
16:56 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 4-ը՝ […]
16:32 23.09.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` կոչ անելով գնալ և մասնակցել քվեարկությանը: «Սաղ հեչ, մեր սիրելի պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել ոնց որ, ապրեն իրանք: Իսկ եթե լուրջ, ապա, սիրելի երևանցիներ, դուք ունեք իրական հնարավորություն ձեր քվեով որոշել Երևանի առաջիկա տարիների ճակատագիրը։ Դուք։ Քվեով։ Որոշեք։ Առանց ապօրինի ազդեցությունների և արդյունքների […]
16:24 23.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեղադրել է ԱՄՆ-ին երկրում քաոս և անկառավարելի վիճակ ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ռոհանիի խոսքով, Իրանը պատրաստ է դիմագրավել ԱՄՆ-ին և նրա աջակիցներին Պարսից ծոցում: Ռոհանիի վտահեցմամբ՝ Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ ֆինանսական և ռազմական օժանդակություն են ցույց տալիս արաբական հակակառավարական ուժերին: «Ամերիկան ամբողջ աշխարհի նկատմամբ իրեն պահում է խուլիգանի […]
16:20 23.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի աշխատանքային խումբն սկսել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ նոյեմբերին այդ երկրում հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը: Պարբերականի զրուցակիցները հայտնում են, որ արտահերթ ընտրությունների նպատակը Brexit-ի շուրջ ընթացող բանակցությունները և Մեյի համար վարչապետի պաշտոնը փրկելն է: Հաղորդվում է, որ նման որոշման կայացման գործում խթանիչ ուժ է […]
16:14 23.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք թռիչքից առաջ ուղիղ եթերով դիմել է երևանցիներին: «Փարիզում եմ: Սպասում եմ Նյու Յորքի թռիչքին»,- գրել է վարչապետը: Վարչապետն ուրախությամբ արձանագրել է, որ ընտրություններն անցնում են լավ տրամադրությամբ, միջադեպ չկա, հույս է հայտնել, որ լինելու են օրինակելի ընտրություններ: Փաշինյանը նշել է, որ թեպետ վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարի տեղի […]
15:53 23.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի […]
15:46 23.09.2018
«Անկախ դիտորդ» դաշինքն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել մի քանի վարչական շրջաններում գրանցված միջադեպերի և ընտրախախտումների մասին: Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով […]
15:36 23.09.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն արձագանքել է ընտրատեղամասերում «պիցցա բաժանելու» մասին տեղեկություններին: «Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր։ Պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար»,- մասնավորապես գրել է նա։ Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդ» դաշինքը հաղորդել էր, որ ««Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, […]
15:30 23.09.2018
ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է մինչ ժամը 14:00-ն ընտրողների թվի մասին տեղեկատվություն: Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 85192 քաղաքացիներից մասնակցել է 20 968-ը կամ 24.61 տոկոսը: Ավան վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 39994 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10 697 մարդ կամ ընտրողների 26.75 տոկոսը: Արաբկիր վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 97932 ընտրողից քվեարկությանը մասնակցել […]
15:22 23.09.2018
Մյունխենում մեկնարկել է գարեջրի հայտնի փառատոնը՝ «Օկտոբերֆեստը», որի ընթացքում մի քանի միլիոն լիտր գարեջուր է սպառվում: Փառատոնը, սովորության համաձայն, տևելու է մինչև հոկտեմբերի 3-ը՝ Գերմանիայի միասնության օրը: «Օկտոբերֆեստը» մինչ հոկտեմբերի 3-ը ձգելու ավանդույթը ստեղծվել է 1994-ից, իսկ բուն փառատոնը յուրաքանչյուր տարի անցկացվել է Բավարիայիում 1810թ.: Այդ ժամանակներից շատ բան է փոխվել, սակայն մեկ բան նույնն […]
15:16 23.09.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերին կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կայքը: Թրյուդոն Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-ից 13-ը` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, որը կրում է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում» խորագիրը: Գագաթնաժողովի ժամանակ Կանադայի վարչապետն ընդգծելու է ընդհանուր խնդիրների լուծման […]
14:52 23.09.2018
Ժ. 14:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում: Այս ժամանակահատվածում գրանցվել է նաև 11 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am-ից: Խախտումների մեծ մասը վերաբերում է տեղամասի անմատչելիությանը, կողմնակի անձանց ներկայությանը: Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված […]
14:48 23.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ աշխատանքային այցով ուղևորվում է Նյու Յորք: Քիչ առաջ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում իր բնորոշմամբ պատմական լուսանկար է հրապարակել: «Սա պատմական լուսանկար է: Ինչո՞ւ: Որովհետև սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»,- գրել է Նիկոլ […]
14:34 23.09.2018
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քվեարկել է 8-07 ընտրական տեղամասում: Ընտրատեղամաս փոխվարչապետը եկել էր դստեր հետ, որտեղ այդ պահին բավականին շատ ընտրողներ կաին: Փոխվարչապետը համբերությամբ սպասել է իր հերթին, կատարել իր ընտրությունը և դստեր օգնությամբ էլ քվեատուփի մեջ գցել իր ընտրածրարը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ ունեցած կարճ զրույցի ժամանակ Միրզոյանը նշել է, որ այս ժամի դրությամբ ընտրությունների […]
14:26 23.09.2018
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քվեարկելուց առաջ պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ՝ շնորհավորեց իր գնահատմամբ վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ, նշեց` ժողովրդավարությունը պետք է սկսել այդտեղից: Մարությանն արձագանքեց քննադատություններին, թե քարոզարշավին ակտիվորեն մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ […]
14:24 23.09.2018
«Քվեարկության 5 ժամերի ընթացքում կարելի է ասել, որ մթնոլորտն աննախադեպ այլ է: Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ մենք այլ երկրում միջազգային դիտորդ ենք: Իրականում, տեղամասերում բավականին այլ իրավիճակի ենք ականատես լինում: Այն տարօրինակ, կասկածելի գործողությունները, որ հաճախ հանձնաժողովի անդամներն ու վստահված անձերը, որոշ դիտորդներ անում էին, այժմ դրա ականատես չենք լինում»,- ասել է վարչապետին կից ընտրական […]
14:12 23.09.2018
«Մինչ քվեարկության օրը ստացվել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ»,- այս մասին ասաց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը ԿԸՀ-ում ելույթի ժամանակ: Խախտումներից 21-ը ընտրողներին կաշառք տալու, ստանալու, բարեգործական արգելքի խախտմանը կամ ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն էր վերաբերում, 17-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, հանձնաժողովների լիազորությունների ու պարտականությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1 դեպք լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, […]
13:52 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին` ժամը 12.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։