TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժ. 21:30-ի դրությամբ

22:14 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 21:30‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից […]

̰
Ինչպես շնորհավորել ղեկավարին. խորհուրդներ կարիերայի մասնագետից

21:44 23.09.2018

Կարևոր չէ՝ ղեկավարի՞, թե՞ գործընկերոջ ծննդյան օրն է: Պետք չէ երկար ու պաթոսով շնորհավորել, կարևորը, որ երկու-երեք ջերմ նախադասություն ասեք նրան: Ու լավ կլինի՝ ղեկավարին չշնորհավորեք միայնակ: «Իհարկե, դա կախված է, թե ինչ հարաբերությունների մեջ եք նրա հետ: Որոշ դեպքերում դա նորմալ է, բայց շատ անձնական շնորհավորանքները բոլորի ներկայությամբ ընդունելի չեն: Հատկապես տարօրինակ դա կդիտվի, […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների նախնական թիվը

21:30 23.09.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց՝ ժամը 20:00-ի դրությամբ նախնական տվյալներով քանի քաղաքացի է մասնակցել ընտրությանը: Մուկուչյանի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունեցող 848 343-ից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43․65 տոկոսը: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս ընտրություններին ընտրողների թիվը մոտ 25 000-ով ավելի է նախորդից:

̰
Դատախազությունը քվեաթերթիկների հրապարակման փաստով 3 գործ է ուղարկել Քննչական կոմիտե

21:11 23.09.2018

Երևան քաղաքի դատախազությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով քվեաթերթիկների հրապարակման 3գործ է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Նշենք, որ այդ հանցագործությունը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ կամ մինչև 500-700 հազար դրամ տուգանքով: Այսօր շատ օգտվողներ քվեարկությունից հետո սոցիալական ցանցերում հրապարակել են քվեաթերթիկների լուսանկարները: Ոստիկանությունը զանգահարել է այդ օգտատերերին, և լուսանկարները հանվել են:

̰
Որքա՞ն գումար են ծախսել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

21:09 23.09.2018

Այսօր Կենտրոնական ընտրական հանձաժողովը  հրապարակել է, թե Երևանի ավագանու ընտրություններին քարոզարշավին որքան գումար են հայտարարագրել ու ծախսել 12 քաղաքական ուժերը: Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ-ի կողմից հրապարակված հաշվետվությունը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ ներկայացրել է 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսել է 17 մլն 915 հազար 400 դրամ «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ ներկայացրել է 1մլն 600 հազար […]

̰
Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն

21:05 23.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության կողմից արձանագրվել է իրավախախտման 84 տեղեկություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: «Դրանցից 8-ը՝ կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրողի ընտրության իրավունքի ազատ կամքի խոչընդոտելու դեպքեր են, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, 1 դեպք` […]

̰
Ավագանու ընտրություններում քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներով 23 նյութ է ստացվել․ ՔԿ

21:03 23.09.2018

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ  Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան էջից: Նշված 23 նյութերից 8-ն ստացվել […]

̰
ԿԳՆ-ն պարզել է Նաիրա Զոհրաբյանին վիրավորած անձի ինքնությունը

20:57 23.09.2018

ՀՀ ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:  Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, […]

̰
Վատիկանն ու Չինաստանը համաձայնության են եկել

20:53 23.09.2018

Վատիկանը և Չինաստանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել , որը լուծում է այդ երկրի և Կաթոլիկ եկեղեցու միջև եղած  ամենալուրջ  հակասությունը, այս մասին հաղորդում է Գրեգ Բերկը: Կողմերը համաձայնվել են  եպիսկոպոսների ձեռնադրման համատեղ կարգի մասին: Մինչ այժմ երկրում գործում էր երկու կառույց՝ մեկը եպիսկոպոսներով Կաթոլիկ եկեղեցին, մյուսը՝ Չինական  հայրենասիրական կաթոլիկ միավորումը, որը ՉԺՀ-ի աշխարհիկ  ղեկավարները անվանում […]

̰
Ընտրողների անձնական տվյալների հրապարակման ահազանգեր են ստացվել

20:38 23.09.2018

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողների անձնական տվյալների հրապարակումների վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ: «Այսօր` 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մի քանի ահազանգ է ստացել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցությունների և անհատների կողմից ընտրությունների ընթացքի կամ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հայտարարություններում անձնական տվյալների ոչ […]

̰
Անհասկանալի կենդանու վրայից կամավորները 2 կգ մորթի են խուզել

20:35 23.09.2018

Լեհաստանում կամավորները փրկել են հարբեցողի շանը: Թշվառ կենդանին անճանաչելի էր դարձել, նրա  մորթին ամբողջովին թափվում էր, հայտնում է Daily Mail պարբերականը: Երբ շանը տարել են անասնաբուժարան, նա չէր կարողանում անգամ ինքնուրույն տեղաշարժվել  և սեփական կարիքները հոգալ: Մասնագետները խնամքով խուզել են են նրա մորթին՝ թեթևացնելով կենդանուն մոտ 2 կգ-ով: Պարզվել է, որ  կենդանին բավականին հմայիչ է: […]

̰
Ընտրատեղամասերը փակվեցին. սկսվում է ձայների հաշվարկը

20:00 23.09.2018

Երևանում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ էին: Ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվեց, Երևանի 475 ընտրատեղամասերը փակված են, ձայների հաշվարկը մեկնարկում է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848 343 է։ Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 294 534 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 34.72%-ը: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հետևում էին տեղական և օտարերկրյա դիտորդական 8 կազմակերպություններ: […]

̰
Հոսանքազրկումներ 6/44 և 6/48 ընտրատեղամասերում

19:56 23.09.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, 6/44 ընտրատեղամասում հոսանքազրկում է տեղի ունեցել ժամը 17։20-ից: Մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ հոսանքազրկված է նաև 6/48 ընտրատեղամասը, որը տեղակայված է Սիլիկյան 108 դպրոցի տարածքում: Ներկայումս էլեկտրական գեներատորի օգնությամբ փորձում են էլեկտրականություն ապահովել ընտրատեղամասում՝ ձայների հաշվարկ իրականացնելու համար: Խախտման դեպքեր ընտրատեղամասերում չեն գրանցվել։  

̰
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360-ը կին է

19:41 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 8 կուսակցություն և 4 դաշինք, որոնցում ընդգրկված թեկնածուների թիվը ընդհանուր կազմում է 987: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը՝ ներկայացնելով թեկնածուների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Նրա խոսքով՝ 10-ը քվեարկության օրվանից 10 օր առաջ ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել: «Երևանի արտահերթ ընտրություններում 987 ավագանու […]

̰
«Հայք» կուսակցության թեկնածուն իր ընտրությունը կատարել է հանուն Երևանի ապագայի

19:34 23.09.2018

«Հայք» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը քաղաքացիական պարտքը կատարել է բարձր տրամադրությամբ: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո: «Ընտրությունս կատարել եմ հանուն Երևանի ապագայի, քվեարկել եմ «Հայք» կուսակցության օգտին: Կարծում եմ՝ մենք լավ արդյունքներ կարձանագրենք»,- ասել է նա: Թեկնածուն այս ընտրությունից դրական տպավորություն ունի, քանի որ լարվածություն […]

̰
Մարգարիտ Եսայանը ավտովթարի է ենթարկվել

19:29 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը մասնակցել է կոտրած ձեռքով։ ՀՀԿ-ական պատգամավորը երեկ ամուսնուն հիվանդանոցից տուն տանելիս վթարի է ենթարկվել ու կոտրել աջ ուսագլխի երրորդ ամրակը։ Այս մասին տեղեկացանք պատգամավորի ֆեյսբուքյան էջից: «Լավ կլինի՝ մեկ ամիս պիտի անշարժ պահեմ, այ, դա է դժվարը, իսկ, ընդհանրապես, լավատեսությունը լավ բան է, սիրում եմ բոլորիդ ու կարծես […]

̰
Ընտրատեղամասերից մեկում լույսերը 1,5 ժամ է` անջատված են

19:25 23.09.2018

infocommbot դիտորդական խումբը հաղորդում է ընտրությունների ժամանակ գրանցված նոր միջադեպերի ու խախտումների մասին: infocommbot-ի հաղորդած տեղեկություններով` 6/44 ընտրատեղամասում լույսերը շուրջ 1․5 ժամ է` անջատված են։

̰
Ժամը 18։00-ի դրությամբ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

19:21 23.09.2018

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու […]

̰
Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրերում համագործակցության դադարեցման մասին

19:18 23.09.2018

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրերի կասեցման մասին: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ նման որոշման պատճառն ԱՄՆ-ի կողմից Պեկինի դեմ սահմանված պատժամիջոցներն են: Մասնավորապես, Չինաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի կողմից անցկացվող միջազգային անվտանգության գծով ծովային ցուցադրությանը: Չեղարկվել է նաև սեպտեմբերի 25-27-ին կայանալիք երկու երկրների աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումը: […]

̰
Սերգեյ Լավրովը կմեկնի Նյու Յորք

19:13 23.09.2018

Ռուսական պատվիրակությունը` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն ուղևորվել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:

̰
Ժամը 18։00-ի դրությամբ՝ ՄԻՊ թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

19:11 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։ Այս մասին տեղեկացանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։ […]

̰
Կյանքիս «ամենախախանդ» ընտրության օրը Երևանում. Արսեն Խառատյան

18:50 23.09.2018

ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ այսօր իր կյանքի «ամենախախանդ ընտրության օրն է»: Գրառմանը կից նա նաև լուսանկար է հրապարակել:

̰
Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:41 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։ Ահազանգերից 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 8-ը՝ […]

̰
Նոր Նորքի 2/51 տեղամասում քվեարկության գաղտնիության խախտում են նկատել

18:40 23.09.2018

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները Նոր Նորքի 2/51 տեղամասում քվեարկության գաղտնիության խախտում են նկատել: Ըստ դիտորդի՝ երկու անձ քվեարկել են միաժամանակ նույն քվեախցիկում։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և պահանջել, որպեսզի խախտումը գրանցվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։

̰
Ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 34.72%-ը

18:38 23.09.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվն՝ ըստ վարչական շրջանների: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 294 534 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 34.72%-ը: Աջափնյակ վարչական շրջանում 17:00-ի դրությամբ 85 192 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 30 542 ընտրող կամ ընդհանուր թվի 35.85 տոկոսը, Ավան վարչական […]

̰
Ֆրանսիայում պայթյունից 6 զինվորական է տուժել

18:25 23.09.2018

Փարիզի արևելքում գտնվող Վենսեն անտառում՝ վրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  6 զինվորական է տուժել: Այս մասին հաղորդում է Parisien թերթը: Հայտնում են, որ առավոտյան վազքի ժամանակ զինվորականներն անտառում նկատել են այրվող վրան: Մոտեցել են՝ համոզվելու համար, թե ներսում մարդիկ չկա՞ն, և հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունը: Տուժած 6 զինվորականներից 2-ը լուրջ […]

̰
Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածուն քվեարկել է հանուն կանաչ Երևանի

18:24 23.09.2018

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն այսօր քվեարկել է կեսօրից հետո: «Այսօր ես եկել եմ ընտրության իմ ընտանիքի՝ մայրիկիս, կնոջս և երեխաներիս հետ»,- տեղեկացրել է նա: Հարցին՝ ո՞րն է այդքան ուշ ընտրության գնալու պատճառը, Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածուն կատակով ասել է, թե նախ և առաջ մտածել է լրագրողների հարմարության մասին: «Որ ամեն տեղ հասցնեք: Հետո […]

̰
Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ

18:15 23.09.2018

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 16-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։ Այսպես՝ – 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, թիվ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ […]

̰
Ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության թեժ գծին ստացվել է 10 հեռախոսազանգ

18:11 23.09.2018

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրացուցակներում իրենց անունները չգտնելու խնդրին, 2-ը՝ նույնականացման քարտով քվեարկելու իրավունքին, 3-ը՝ ՀՀ կացության քարտով կամ վավերականության ժամկետը լրացած անձնագրով քվեարկելու իրավունքին, 1-ը՝ տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների բացակայությանը և 2-ը՝ ընտրական տեղամասերի մոտակայքում խմբված […]

̰
ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:52 23.09.2018

Հեռուստատեսության և ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում  ապահովվել են հավասար պայմաններ բոլոր կուսակցություների և դաշինքների համար:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը՝ ներկայացնելով վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությունների, ռադիոընկերությունների կողմից կուսակցությունների, կուսակցությունների դաշիքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկումը, […]

̰
BACK_TO_TOP