16:40 24.09.2018
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և դրանք որակելով որպես նախորդներից «որակապես տարբերվող»: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում […]
16:30 24.09.2018
Իսրայելին հետաքրքրում է Ադրբեջանի դիրքորոշումն Իրանի հետ հարաբերություններում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցին: «Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջան այցելություններ կատարելու սիրահար է: Իսրայելը միշտ հետաքրքրվել է, մասնավորապես մուսուլմանական աշխարհի այն երկրներով, որոնք հարևան են Իրանին, քանի որ այդ երկիրը միակն […]
16:22 24.09.2018
Սեպտեմբերի 25-27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ռազմական արտադրանքի ցուցահանդես, որին, ըստ ադրբեջանական մամուլի, մասնակցելու է 29 երկրի պատվիրակություն։ Մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական հաղորդումների համաձայն՝ ցուցահանդեսին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը, որը Բաքու է ժամանելու ձյուդոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Ադրբեջանում անցկացվելիք ցուցահանդեսին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու է 200-ից ավելի ընկերություն Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Սերբիայից, Ուկրաինայից […]
16:21 24.09.2018
«Երևի պատկերացնում եք, թե ինչքան անհանգիստ եմ եղել քվեների ամփոփման փուլում, քանի որ այդ ժամանակ եղել եմ Ատլանտյան օվկիանոսի վրա: Կարելի է նաև պատկերացնել, թե ինչ զգացումներ եմ ունեցել, երբ վայրէջք կատարելուց հետո իմացել եմ, որ ձայների մոտ կեսի հաշվարկման արդյունքում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ավելի քան 80%: Սա, իհարկե, չափազանց կարևոր իրադարձություն է […]
16:14 24.09.2018
ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Համաժողովրդական շարժումով պայմանավորված՝ ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած […]
16:13 24.09.2018
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրությունները կարելի է համարել լավ մեկնարկ, բայց չի կարծում, որ սրանից հետո պետք է հանգիստ լինել։ «Սա առաջին քայլն էր՝ անջատվելու նախորդ ընտրական՝ ձևական, իմիտացիոն համակարգի կեղծիքներից և այլն: Սա լավ մեկնարկ է, բայց ընդամենն առաջին քայլն է: Հաջորդ քայլը կլինի […]
16:06 24.09.2018
«Լիբանան կատարած աշխատանքային այցիս վերջին օրն է: Այսօր այցելեցի Ազգային միացյալ վարժարան, որտեղ հանդիպումներ ունեցա Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմէզեանի, վարժարանի խորհրդի կազմի՝ դոկտոր Էլի Թաշճյանի, Նելլի Վեքիլյանի և Գրիգոր Էքմեջյանի հետ: Քննարկեցինք առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այնուհետև շրջայց կատարեցի վարժարանում, նորակառույց համալիրի տարածքում»,- այս մասին հայտնել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ իր […]
16:05 24.09.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձով դիմել է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին: «Սիրելի՛ երևանցիներ, թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների […]
15:54 24.09.2018
Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, նման հնարավորությունը քննարկվել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորական պատվիրակության հանդիպման ժամանակ: Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահը ներկայացրել է մի քանի առաջարկ, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին: […]
15:52 24.09.2018
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող, շարքային Արթուր Գևորգյանին։ Զինծառայողի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել նրա ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։ Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության […]
15:48 24.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից […]
15:46 24.09.2018
Հանրությանը «Զիբիլիքս» անվանմամբ հայտնի քրեական գործը դատախազությունը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ գլխավոր դատախազությանը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անվանմամբ հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների […]
15:39 24.09.2018
«Քանի որ դա տեղի էր ունենում սոցցանցերում, տեղամասերում գտնվող մեր դիտորդները չէին կարող ֆիքսել: Երևի, երբ որ ավելի ուշ գան մեդիամոնիթորինգի արդյունքները, գուցե այդ ժամանակ այդ տեղեկատվությունը հասնի մեզ»,- համացանցում օգտատերերի կողմից քվեաթերթիկների լուսանկարների հրապարակման մասին ասել է վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Խոսելով արարքի մասին՝ Իոաննիսյանը նշեց, որ քվեարկության գաղտնիությունը ոչ […]
15:20 24.09.2018
«Ընտրողների վարքագիծը բնական էր, չկար ուղղորդված հոսք: Նախկինում ընտրողների հոսքի երկու ժամանակահատված կար՝ առավոտյան մինչև ժամը 12.00-ն և 17:00-ից հետո: Անկեղծորեն ես երեկ մեր դիտորդներին ասում էի ուշադիր լինեն՝ հետևեին՝ կազմակերպված հոսքեր կայի՞ն, թե՞ չէ: Բայց չկար, այսինքն՝ ընտրողների անբնական վարքագիծ մասնակցության տեսակետից չկար»,- «Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսին ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Իրավապաշպանը շեշտել […]
15:10 24.09.2018
Հայաստանում ընտրությունների ժամանակ առաջին անգամ չէ, որ դիտարկվում է թեքահարթակների բացակայության կամ կահավորման համատարած խնդիր: Այս մասին, ամփոփելով Երևանի ավագանու` սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունները, նշեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը` հավելելով, որ այս խնդիրները տարիների ընթացքում լուծում չեն ստացել: Տիգրանյանի խոսքերով` oրվա ընթացքում արձանագրվել են նաև այլ խախտումներ, որոնցից էականը հետևյալ դեպքերն են` մոտ […]
15:05 24.09.2018
Հայկակ Արշամյանը 3 տարի ժամկետով ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն: Այս մասին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնել է հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ հայտարարվել է բաց մրցույթ, եղել է 42 դիմորդ, ընտրող հանձնաժողովը բաղկացած է եղել 5 անձից, որի նախագահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր […]
15:00 24.09.2018
Հայաստանի Հանրապետությունում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, բոլորովին այլ մթնոլորտ է մեր երկրում: Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հայկական համայնքի անդամների հետ հանդիպման ընթացքում: «Երկու օր առաջ Երևանում նշվեց Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը, և հույս ունեմ՝ ուրիշները նույնպես վկայել են, որ այդպիսի տոնական մթնոլորտ անկախության տոնակատարություններին, Հայաստանի […]
14:41 24.09.2018
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին է անդրադարձել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ ակնկալում էր մոտավորապես այնպիսի արդյունք, ինչպիսին գրանցվեց: Մի փոքր ավելի էր Իսկանդարյանը գնահատում ԲՀԿ-ի հնարավորությունները և մի քիչ պակաս արդյունք էր սպասում «Իմ քայլը» դաշինքից: Իսկանդարյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի՝ իր կանխատեսածից մի փոքր ցածր արդյունքը վերջին 1-2 օրերի իրադարձությունների հետևանք էր: Քաղաքագետը մանրամասնել […]
14:38 24.09.2018
Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են կառավարության անդամներ ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ։ Այդ կազմում են մասնավորապես․ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը։ Հանձնաժողովի […]
14:32 24.09.2018
Իրանում այսօր սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Ահվազում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Նրանց հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր: Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ իրավապահները ձերբակալել են ահաբեկչության հետևում կանգնած անձանց: #Iran’s Intelligence Minister Mahmoud Alawi said that a number of elements related to #Ahvaz terrorist attack have been arrested pic.twitter.com/uQJwP3d91G — Tasnim News […]
14:29 24.09.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին քաղաքական կուսակցությունների բացակայությունը: Իսկանդարյանը նշում է, որ իշխող քաղաքական ուժի հիմնական հակառակորդները, այսինքն՝ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, չէին մասնակցում ընտրություններին, իսկ ովքեր մասնակցում էին, Իսկանդարյանի բնորոշմամբ, մասնակցում էին «սոցիոլոգիական սխալանքի» մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե թույլ է կուսակցական համակարգը, այլ կոլապսային վիճակում է […]
14:28 24.09.2018
Քաղաքապետի «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Մհեր Շահգելդյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը»,- նշել է Շահգելդյանը:
14:25 24.09.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սակայն սեպտեմբերի 23-ի ընտրությունները ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթն ու ընտրողների էմոցիոնալ մոտեցումն առավելապես տեղական նշանակության ընտրական գործընթացների նկատմամբ։ 82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային […]
14:24 24.09.2018
Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: Այս մասին գրել է երեկ Երևանի ավագանու ընտրություններում ձայների առավելագույն քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: […]
14:20 24.09.2018
Արցախի պաշտպանության բանակի մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-28-ը մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների ընդգրկմամբ բանակի ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Ուսումնամարզական շրջաթռիչքների նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը: Հիշեցնենք, որ մինչև վերջերս Պաշտպանության բանակի կազմում ավիացիոն միավորներ չկային, դրանք նոր են ստեղծվել։
14:20 24.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն ահազանգեր է ստացել նաև իրավիճակային վերլուծության կենտրոնից: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք մինչև քվեարկության օրն արդեն տեղեկատվություն են հաղորդել դիմումների բացակայության մասին: Նա նշեց, որ քվեարկության օրը եղել են ահազանգեր, բազմաթիվ քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացվել իրավիճակային վերլուծության կենտրոն, որոնք կապված են եղել […]
13:48 24.09.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից առաջ կան գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ավագանու անդամների մանդատների բաշխումն իրականացվում է այն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցությունների […]
13:38 24.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրությունների ցուցակը կհրապարակվի: Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասաց, որ թեպետ Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների համար Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման պարտադիր պահանջ, սակայն հանձնաժողովը, հիմք ընդունելով ԱԺ ընտրությունների համար սահմանված իրավակարգավորումը, ինչպես նաև […]
13:36 24.09.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Պաշտպանության բանակի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Բորիս Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։
13:06 24.09.2018
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհավորել է Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առնչությամբ: «Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամը անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը և կազմաքանդել գողապետության մնացորդները (բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան և դատարկ քարոզչություն են. ընտրողների ցուցակները առնվազն […]