TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռեֆորմիստների նախընտրական ծրագրում կարևոր տեղ ունի կենդանիների կացարանների ստեղծումը

13:58 21.09.2018

Ռեֆորմիստների կուսակցությունն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նշեց, որ այս օրերին իրենք խուսափել են բարձրախոսներով ելույթ ունենալ, նախընտրել են դեմ առ դեմ հանդիպել բնակիչների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու լուծման ուղիներ գտնել: Այնուհետև ներկայացրեցին իրենց ծրագրային դրույթները, որտեղ հատուկ տեղ ունի կենդանիների կացարանների կառուցումը: «Խնդիրներ էլ կան, որ մտահոգում են […]

̰
Վառելիքի չարաշահում չի եղել, չգիտեմ՝ ում կողմից է շահարկվում․ Լևոն Մնացականյան

13:57 21.09.2018

Պաշտպանության բանակում վերահսկողությունն ուժեղացվել է և՛ համապատասխան մարմինների, և՛ զորամասերի հրամանատարների կողմից, սակայն վառելիքի չարաշահման մասին խոսք չկա։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ այն խոսակցությունները, թե վառելիքի փոխարեն ջուր է լցված եղել տեխնիկայի մեջ, Մնացականյանը, որ այդ ժամանակ արդեն բանակի հրամանատարն էր, հերքում է։ […]

̰
Ես արդեն միասնական Հայաստանն եմ կառուցում․ Տոնոյան

13:50 21.09.2018

Հայաստանի անկախությունը որևէ կերպ չի տուժում քաղաքական փոփոխություններից։ Ավելին, այդ վայրիվերումներն ամրապնդում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր լրագրողներին իր կարծիքն ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողի այն հարցին, թե ինքը տեսնո՞ւմ է ոչ թե երկու պետության, այլ միասնական Հայաստանի հեռանկարը, Տոնոյանը պատասխանեց․ «Իհարկե, ես արդեն միասնական Հայաստանն եմ կառուցում»։

̰
2016թ. համեմատ շոշափելի առաջընթաց ունենք զինանոցում․ Արցախի ՊԲ հրամանատար

13:49 21.09.2018

Արցախի պաշտպանության բանակն ունի զինատեսակների բավարար տեսականի, որով կարող է տարբեր գործողություններ իրականացնել՝ ըստ անհրաժեշտության։ Այդ տեսականին անընդհատ ընդլայնվում է։ Այս մասին այսօր լրագրողների հարցին պատասխանելիս ասել է Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նոր համալրումների վերաբերյալ բանակի հրամանատարը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ մշտապես թարմացնում են եղած տեսականին։ 2016 թվականի համեմատությամբ զինատեսակների տեսականու […]

̰
Չարաշահումներ որտե՞ղ չեն լինում․ Արցախի ՊԲ հրամանատար

13:47 21.09.2018

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը հաստատում է, որ հաճախ իրենք էլ են ծնողներից կամ ծառայողներից ստանում բողոքներ՝ երբեմն իրական, երբեմն իրականությանը չհամապատասխանող, սակայն զբաղվում են դրանցով ցանկացած դեպքում։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում Լևոն Մնացականյանը նշեց, որ հագուստի վերաբերյալ բողոքների շատ քիչ մասն է, որ լուծման կարիք է ունենում։ Սննդի վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքում, ինչպես տեղեկացրեց Մնացականյանը, […]

̰
Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա, հակառակը՝ ամրապնդում են․ Տոնոյան

13:46 21.09.2018

Սահմաններում իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է։ Անկախության օրվա հանդիսավոր ընդունելությունից առաջ առաջին հերթին այս մասին լրագրողներին տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողի այն դիտարկմանը, որ ասում են՝ Հայաստանն այնքան էլ անկախ չէ, կիսանկախ է, Տոնոյանը պատասխանեց․ «Չկա տենց բան… մենք սեպտեմբերի 21-ին՝ 1991 թվականին, ձեռք ենք բերել անկախություն, և ինքնակառավարվում ենք շատ հզոր կերպով։ […]

̰
Ես այսօր եկել եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու ձեզ. վարչապետը՝ վետերաններին

13:42 21.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների: Վարչապետը ողջունել և շնորհավորել է վետերաններին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ Հայաստանի երեք հանրապետություններին նայում է որպես մեր ժողովրդի պետականության կայացման և զարգացման փուլերի, որոնք […]

̰
Ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը. «Երկիր Ծիրանի»

13:41 21.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ Եռաբլուրի բարձունքից, մեր հերոսների պանթեոնից, նորանկախ Հայաստանի հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը ու բացվում Է Հայաստանի նորովի արդիականացման և հայերի մրցունակության դարը: Մեր կյանքում առաջիկա կարևոր քաղաքական իրադարձությունը՝ հայոց […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել «կրակի հետ չխաղալ»

13:34 21.09.2018

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների դեմ ուժեղացնում են լարվածությունը ռուս-ամերիկյան հարաբերություններում ու թեժացնում են գլոբալ անկայունությունը: Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ «կրակի հետ խաղալը» հիմարություն է ու վտանգավոր: «Պատժամիջոցային մեքենայի վաշինգտոնյան օպերատորին խորհուրդ ենք տալիս թեկուզ մակերեսորեն ծանոթանալ մեր պատմությանը, որպեսզի զուր տեղը իրար չխառնվեն: […]

̰
Ապրիլյան պատերազմի մասնակից Հովհաննես Պողոսյանը «Արիության մեդալ» ստացավ

13:13 21.09.2018

ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 21-ին «Արիության մեդալ»-ով պարգևատրվեց պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանը: Հովհաննեսը 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից է, նա ապրիլի 3-ին Թալիշում մարտական գործողությունների ժամանակ ոտքի հրազենային վիրավորում է ստացել, հետո կրկին դիրքեր բարձրացել: Մայիսի 13-ին Հովհաննեսը վիրավորում է […]

̰
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ

13:12 21.09.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:  

̰
Նեթանյահուն Պուտինին իր տխրությունն ու ափսոսանքն է հայտնել ռուսական օդանավի կործանման առնչությամբ

12:52 21.09.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր «տխրությունն ու ափսոսանքն» է հայտնել ռուսական օդանավի կործանման առնչությամբ: Այդ մասին Նեթանյահուն ասել է իր հեռուստատեսային ուղերձի ժամանակ: Նեթանյահուն նշել է, որ այս ամենում մեղավոր է Իրանը, որը փորձում է Սիրիայի տարածքն օգտագործել Իսրայելի դեմ հարվածներ իրականացնելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ռազմական […]

̰
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ՀՀԿ-ին շանտաժի ենթարկելով. Անի Զախարյան

12:25 21.09.2018

«Մենք տեսնում ենք օրեցօր պառակտված հասարակություն, որևէ տնտեսական հաջողություն չենք տեսնում», – այս խոսքերով Անի Զախարյանը բացատրեց նոր նախաձեռնություն սկսելու նպատակը: Այս մասին նա ասաց այսօր ShantNews.am-ի մասնակցությամբ կայացած ասուլիսում: Զախարյանի խոսքով` քաղաքական մեծամասնություն կազմելու ձգտումը, որ մնացել է Հանրապետական կուսակցությունից, արատավոր երևույթ է: Նրա խոսքով` պետք է քաղաքական ուժերին ռեալիզացվելու հնարավորություն տալ: Անի Զախարյանի […]

̰
Սկրիպալների թունավորման մեջ կասկածվողները ձերբակալված են եղել Նիդերլանդներում. Bellingcat

12:16 21.09.2018

Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի վերաբերյալ անկախ հետաքննություններ իրականացնող Bellingcat օնլայն հրատարակությունը տեղեկություններ է հրապարակել, համաձայն որոնց՝ երկու կասկածյալները հենց այն մարդիկ են, ովքեր ձերբակալվել էին Նիդերլանդներում: Այդ մասին Bellingcat-ին հայտնել է Նիդերլանդների իրավապահ մարմինների իր աղբյուրը: Ավելի վաղ շվեյցարական ու նիդերլանդական թերթերը հայտնել էին, […]

̰
30 տարի առաջ նշել ենք անկախության 70-ամյակը, ինչպե՞ս ենք այսօր 27-ամյակ նշում. Պարույր Հայրիկյան

11:56 21.09.2018

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը կրկին հիշեցրեց` այսօր ոչ թե անկախության 27-ամյակը պետք է նշել, այլ ինքնորոշման: «Եթե դու ունես այգի և այգուց ուզում ես տեղափոխվել այլ այգի, ի՞նչ կմտածես ապագայի մասին` ծա՞ռը տանել, թե՞ պտուղները, բնականաբար, ծառը, որ հաջորդ տարի էլ պտուղ ունենաս, մեր ինքնորոշումն է ծառը: Չի […]

̰
Նախագահն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

11:44 21.09.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

̰
Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

11:43 21.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները

11:16 21.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: […]

̰
Հայաստանի Հանրապետության ապագան այլևս մեր ձեռքերում է. Արա Բաբլոյան

10:58 21.09.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը: Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման և […]

̰
Միհրան Պողոսյանի ընկերությունն ընկել է դատարանի դռները․ «Ժողովուրդ»

09:56 21.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի սեպտեմբերի 19-ին «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ 622 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ՝ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ն զբոսաշրջիկներ է տարել ԱԺ պատգամավորին պատկանող հյուրանոցային […]

̰
Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով․ «Փաստ»

09:35 21.09.2018

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել և բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել: Արդյունքում, այս գործի վրա ծախսվում է մարդկային մեծաքանակ ռեսուրս ու էներգիա, ինչի հետևանքով նախարարությունների բուն գործառույթները հաճախ տուժում են կամ իրականացվում գերմարդկային ճիգերի շնորհիվ: Ավելին, այդ գործընթացը ոչ միայն […]

̰
Մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը․ «Ժողովուրդ»

09:24 21.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում: Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու […]

̰
ՀՀԿ-ականներն անցել են Կաթողիկոսի պաշտպանության գործին. «Հրապարակ»

09:00 21.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են Վեհափառի պաշտպանության գործին։ Առաջիկայում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ կդնի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում […]

̰
Դատախազությունում քաոս է. բոլորը սպասում են՝ ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը․ «Հրապարակ»

08:52 21.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ այնտեղ քաոս է, բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը։ Հիշեցնենք, որ դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը դատի էր տվել Դավթյանին՝ իրեն ապօրինի այլ աշխատանքի (զինդատախազի տեղակալ) տեղափոխելու համար, և շահել է դատը ու հետ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը նոր հունով կընթանա. «Ժողովուրդ»

08:42 21.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին: Միայն թե դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվանից անցել է 1 ամիս, սակայն դատարանը վարույթ չի ընդունել գործը: Ըստ մեզ հասած […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ ռուսական սպառազինության գնման համար

08:20 21.09.2018

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չիմաստանի դեմ՝ «Ռոսօբորոնէքսպորտի» հետ համագործակցության, մասնավորապես՝ ռուսական Су-35 կործանիչների և С-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման համար։ Այսպիսով՝ Չինաստանը դարձել է առաջին երկիրը, որի դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Պատժամիջոցները սահմանվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակում։ Պատժամիջոցների տակ են […]

̰
Երևանում դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների

07:37 21.09.2018

Սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ՃՈ տեսուչին են մոտեցել Նալբանդյան փողոցի բնակիչներ, 27-ամյա Վիգեն Պողոսյանն ու 23-ամյա Էդգար Պողոսյանը: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, ՃՈ տեսուչը նկատելով, որ նրանք մարմնական վնասվածք են ստացել, ծառայողական ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարճ ժամանակ անց […]

̰
Ռազմական շքերթի ժամանակ շները կոշիկներով էին

00:51 21.09.2018

Սանտյագոյի ռազմական ոստիկանության  շները  դարձել են  շքերթի հիմնական հերոսները:  Շքերթն անց է  կացվել  սեպտեմերի 19-ին,  քաղաքի ազգային զբոսայգում: Իրավապահներն անհանգստացել են, թե շները կարող են մրսել վատ եղանակին, և նրանց  փոքրիկ  կիսաճտքավոր կոշիկներ են հագցրել: Քոթոթներին էլ տեղավորել են փոքրիկ ուսապարկերի մեջ, որպեսզի կենդանիները ոչ միայն հարմարավետ զգան իրենց, այլև չփախչեն այս ու այն կողմ: […]

̰
Բրիտանական հատուկ ծառայությունները հետևե՞լ են Եվրոպական խորհրդի չինովնիկներին

00:39 21.09.2018

Բելգիայի դաշնային դատախազությունը  փաստեր ունի, որ բրիտանական կառավարության հատուկ ծառայությունների շտաբը մասնակից է  Belgacom  առաջատար ընկերության հաճախորդների  հաղորդագրությունների գաղտնի «որսին»: Այդ ընկերության հաճախորդների թվում են, օրինակ, Եվրահանձնաժողովը, Եվրոպական խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը: Բրիտանական  հատուկ ծառայությունները 2013 թվականին հայտնվել էին ԱՄՆ հատուկ ծառայության նախկին գործակալ Էդվարդ Սնուոդենի հետ կապված սկանդալի կիզակետում: Բելգիական  դաշնային դատախազությունը  այն ժամանակ  […]

̰
Մարին Լը Պենը պետք է հետազոտվի հոգեբուժարանում․ ֆրանսիական դատարանի պահանջը

00:31 21.09.2018

«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը  պետք է հոգեբուժական զննության ենթարկվի, պահանջում է ֆրանսիական դատարանը: Պատճառը՝  Twitter- ի էջում Մարին Լը Պենի հրապարակած  «Իսլամական պետություն» (ՌԴ- ում արգելված) խմբավորման զոհերի լուսանկարներն են: Դատարանի ծանուցման պատճենը Լը Պենը հրապարակել է համացանցում: Այդ  որոշումը նա ապշեցուցիչ է որակել՝ հայտատարելով, թե  «ռեժիմը սկսում է իրեն ահաբեկել»: Լը Պենն ասել […]

̰
BACK_TO_TOP