15:57 22.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]
15:52 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ այցելել է նաև Արարատի՝ 1903 թվականին հիմնված գինու գործարան։ Նա նշել է, որ տեխնոլոգիական կորուստները մեղմելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք, դա կնպաստի քանակի և որակի ավելի լավացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ավելացնելով նաև վճարվող հարկերը։ Գործարանը վերջին 8-10 տարիներին Հայաստանի՝ առավել շատ խաղող մթերող և նաև […]
15:35 22.09.2018
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մինչև ժամը 24.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է հանձնեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովների կնիքները և տեխնիկական սարքավորումները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 4 դաշինք […]
15:17 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հանդիպեց Երասխ համայնքի բնակիչներին: Վարչապետը խոսեց պետության առաջընթացի մեջ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի կարևորության մասին: «Մենք, որ բնակավայրեր ենք մտնում, զարմանալի է, թե ինչքան հեշտ ենք հարմարվել, օրինակ, որ մեր փողոցների երկայնքով, գյուղամիջերում, ամենուր աղբ լինի: Բոլորս դրա հետ արդեն հարմարվել ենք: Պարզ է` համայնքը պետք է […]
15:10 22.09.2018
«Տեխնոդինամիկա» ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունն աշխատանքներ է իրականացնում՝ ստեղծելու համար պարաշյուտներ, որոնք նախատեսված են մարտական ռոբոտներին մարտի դաշտ «իջեցնելու» համար։ Այս մասին ընկերությունից հայտնել են ռուսական «Ինտերֆաքսին»։ Այս ընկերությունն է նախագծում նաև ռուսական ռազմական տեխնիկայի ու զինծառայողների համար նախատեսված պարաշյուտները։ Իսկ մինչ այս Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք ավարտել են ռազմական ռոբոտների փորձարկումները և […]
14:58 22.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Մեծ Բիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպման, Հայոց ցեղասպանության և Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: «Արևելյան Թուրքիայի տարածքում ցեղասպանություն է կատարվել, մոտ 2 միլիոն հայ ոչնչացվեց, մյուսները ցաքուցրիվ եղան ամբողջ աշխարհում: Դա է Սփյուռքի […]
14:30 22.09.2018
Տանզանիայում՝ Վիկտորիա լճում, ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է է 170 ի, հայտնում է Citizen թերթը: Շաբաթ առավոտյան փրկարարները ջրից դուրս են բերել ևս 24 դիակ: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին նավը կողաշրջվել էր Ուկորա և Բուգոլորա կղզիների միջև գտնվող Յուկոր կղզուց 50 մետր հեռավորության վրա: Նավում կար 400 ուղևոր և բեռ, մինչդեռ նավը նախատեսված է եղել 100 ուղևորի […]
14:09 22.09.2018
Բելառուս գործընկերների մասին խոսելիս ճիշտ է օգտագործել «եղբայրներ» բառը, այլ ոչ թե «գործընկերներ», «ընկերներ»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Беларусь 1 հեռուստաալիքի եթերում: «Մենք մտերմիկ և լիարժեք հարաբերություններ ունենք բելառուսների հետ, նրանք, կարելի է ասել, մեր եղբայրներն են: Եկեք ասենք այն, ինչ կա: «Կոլեգաներ» և «ընկերներ» բառերը չեն արտահայտում հարցի էությունը»,- […]
13:44 22.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն «Իրականում» հաղորդման ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումներին, հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց, պատասխանել է. «Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը […]
13:41 22.09.2018
Heraldo de Chiapas հանդեսի լրագրողին սպանել են մեքսիկական Չյապաս նահանգում: Ինչպես հայտնում է Excelsior պորտալը, Մարիո Գոմեսի վրա կրակել են Յախալոն քաղաքում: Ավելի վաղ այդ լրագրողը իրավապահ մարմիններին զգուշացրել էր, որ իրեն սպառնում են: Գոմեսին սպանել են հենց իր բնակարանի առջև: Մոտոցիկլով անհայտ անձը փողոցով անցնելիս կրակել է և փախուստի է դիմել: Ծանր վիրավորում ստացած լրագրողը […]
13:27 22.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպման, Մեծ Եղեռնի և դրա հետևանքով առաջացած Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: Առաջին տիկինը պատմել է նաև իր և ամուսնու ծանոթության, ամուսնության և համատեղ կյանքի մասին: «Ամուսնուս ճանաչում եմ 14 […]
13:20 22.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Իրականում» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին, Փաշինյան-Թրամփ հանդիպման հավանականությանը: Դիտարկմանը, որ ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի ուղերձն ավելի ջերմ բարեկամական էր, պատասխանելով հարցին` դա սպասելի՞ էր, Մնացականյանը պատասխանել է. «Մենք ունենք բավական մեծ օրակարգ Միացյալ Նահանգների հետ: Այն մեր գործընկեր երկրներից մեկն է, որի հետ […]
13:16 22.09.2018
8 երեխա մահացել է, ևս 6 երեխա ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ Աֆղանստանի հյուսիսում ահաբեկչական խմբերի կողմից ականի պայթեցման հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան երկրի հյուսիսային, Թուրքմենստանին սահմանակից Ֆարյաբ նահանգում, հայտնում է տեղական մամուլը։ Պայթյունի հետևանքով տուժածները բոլորը եղել են 6-12 տարեկան երեխաներ։ Տեղական ոստիկանության տվյալներով՝ ականի պայթյունի համար պատասխանատու է «Թալիբան» շարժումը, […]
13:00 22.09.2018
Դատավճռի հրապարակումից հետո Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստին տեսակցեն նրա հարազատները։ Այս մասին ադրբեջանական մամուլին տեղեկացրել է նրա մայրը։ Օրխան Բաղիշլին, որ Ժողճակատի ակտիվիստներից է, բանտարկվել է այն բանից հետո, երբ մայիսի 3-ին ադրբեջանցի սպանված լրագրողի շիրիմի մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողի սպանության մեջ մեղադրել է իշխանություններին։ Երեք […]
12:51 22.09.2018
Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերության գլխավոր լրատվական թողարկումն առաջին անգամ վարել է կին՝ տղամարդու ներկայությամբ և մասնակցությամբ։ Մինչ այս կանանց մեծ դժվարությամբ էր թույլատրվում վարել այլ ծրագրեր, սակայն լուրերի գլխավոր թողարկումը կանանց իրավահավասարության չնվաճված բարձունք էր մինչ այժմ։ Արաբական թագավորությունում կանանց իրավունքների արդիականացումը սկսել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը։ Նա փաստացի ստանձնել է երկրի իշխանությունը և […]
12:27 22.09.2018
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին և 23-ին մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
12:16 22.09.2018
Ադրբեջանն առայժմ չի կարող մտնել ՀԱՊԿ կազմ, քանի որ դրա համար պայմանավորվածությունը պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությամբ, այդ թվում՝ Հայաստանի, բայց Հայաստանը թույլ չի տա նման որոշման կայացումը։ Այս մասին, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ Պատգամավորը նշել է, որ ինքը կողմ է […]
12:08 22.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ագրարային երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի: Բայց սա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ գյուղատնտեսությունն այսպիսի մոդել ունեցող երկրում տեղ չունի: «Ընդհակառակը, մենք հույս ունենք, որ այս ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունը կաճի: Պետք է ավելի […]
11:22 22.09.2018
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին նյութեր են ուղարկվել այն մասին, որ Երևանի […]
11:16 22.09.2018
Երևանը սեպտեմբերի 23-ին քաղաքապետ կունենա: Նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 21-ին ավարտվեց, այսօր լռության օր է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այդ օրը դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն ունի «Իրազեկ քաղաքացիների […]
10:43 22.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն և ծանոթացել կենտրոնի պայմաններին: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արցախի նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
09:59 22.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրեյսին ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ , եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին […]
09:43 22.09.2018
«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։ Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, […]
09:06 22.09.2018
«Յութուբ»-ում են հայտնվել Իդլիբում քիմիական կեղծ հարձակման կադրերը, սակայն րոպեներ անց ջնջվել են։ Հոլովակի բովանդակությունը հասանելի է SANA գործակալության արաբական և անգլալեզու տարբերակում։ Գործակալության փոխանցմամբ՝ քիմիական հարձակման երեք սցենար է տեսագրվել։ 5 րոպեանոց տեսահոլովակում սիրիական ընդդիմության հետ կապված «Սպիտակ սաղավարտ» կազմակերպության անդամները ջուր են լցնում իբրև քիմիական զենքից տուժած անձանց վրա։ Նկարահանման մասնակիցները դերերով անընդհատ […]
08:15 22.09.2018
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-26-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում սեպտեմբերի […]
23:53 21.09.2018
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո դոլարային համակարգի ու հենց դոլարի հանդեպ հետաքրքրությունը կտրում նվազել է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ ուղղված ԱՄՆ կողմից կիրառվող պատժամիջոցներին, ապա մենք արդեն դադարել ենք որևէ բանից զարմանալ… Մենք հերթական անգամ համոզվում […]
23:43 21.09.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13-ը մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի ընթացքում Կանադայի վարչապետն ընդգծելու է միասնական աշխատանքի կարևորությունը՝ մարտահրավերների, տնտեսական աճի լուծման, ինչպես նաև բազմազանության և ինտեգրման խթանման հարցերում: Վարչապետ Թրյուդոն կընդգծի նաև Կանադայի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարևորությունը, ինչպես նաև Կանադայի պատմության ընթացքում ֆրանսախոս համայնքների կենսական […]
22:55 21.09.2018
Սեպտեմբերի 20-ին Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցի բակում բացվեց զոհված կապիտան Գոռ Խուդինյանի հիշատակին նվիրված խաչքար-պուրակ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներ, զոհված զինծառայողների հարազատներ, հյուրեր: Խաչքարի և հուշաքարի բացման պատիվը շնորհվեց Գոռ Խուդինյանի մորը՝ […]
22:43 21.09.2018
Այսօր տեսնում եմ, որ յուրաքանչոուր քաղաքացի իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ, հաղթանակած քաղաքացի: Շատ խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել երեկ՝ մի շարք գյուղերի բնակիչներ հավաքվել էին Կառավարութան շենքի մոտ, ուզել են ներս մտնել, իսկ ոստիկանները թույլ չեն տվել: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Կարապի լճի մոտ «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքին։ «Ես իմ […]
22:00 21.09.2018
Գյումրիում այսօր Սասնա ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խումբը մամուլի ասուլիս է հրավիրել կուսակցության սեպտեմբերի 29-ին տեղի ունենալիք համագումարից առաջ: Անցկացված ասուլիսի ընթացքում նախաձեռնող խումբը ներկայացրել է գործունեության շարժառիթները : Մինչև համագումարը, նախաձեռնող խմբի անդամները հանդիպումներ են ունենալու տարբեր մարզերում, բացելու են կուսակցության գրասենյակներ։ Նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող կառավարությանը, բայց հեղափոխությունը դեռ […]