17:16 20.09.2018
2018 թվականի անցած ամիսների ընթացքում՝ մինչև սեպտեմբերի կեսերը, 22 հարձակում է եղել 28 լրագրողի վրա, ինչը քառապատիկ գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը։ Նախորդ տարի Գերմանիայում եղել էր ընդամենը 5 հարձակում։ Այս մասին հայտնել է Գերմանիայում գործող ECPMF մոնիթորնիգային կազմակերպությունը։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հարձակումների մեծ մասը կատարվել է Գերմանիայի արևելյան նահանգներում։ Հարձակումները դեպքերի մեծ մասում […]
17:05 20.09.2018
Երեկ հայտնել էինք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ: Իսկ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ արգելքը մեկ տարով հետաձգվել է: https://www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/1898315453549200
16:55 20.09.2018
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 21-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Ա. Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու և Ա. Բաբաջանյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ, և այսուհետև տվյալ […]
16:47 20.09.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում է Եգիպտոս կատարելիք պաշտոնական այցին: Այսօր արդեն նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հանդիպելու է նաև Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/553709641760837?__xts__[0]=68.ARCUn6DURZDCG8gMYzpk0BU7tx8SL5HlP7ENiHTPdzrkx-RHtYWZvIC1gLHx3q6S1SjtujkudJTjYmKQoSWMtKS49mA66pdEtfKOXzX1NbH3F4dA0CFIO9g6sl-u3ZnWM0R0CE2yZVpD9VpSiyskfRzw18xNKsrql8EAsOk3IXROtLSQ3R44&__tn__=-R
16:37 20.09.2018
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվան նվիրված տոնակատարությանը: «Նախագահը չի պլանավորում մասնակցել»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Վերջինս հրաժարվեց մանրամասնել ու ներկայացնել չմասնակցելու պատճառները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ Անկախության օրվա տոնակատարությանը հրավիրելու են ՀՀ երեք նախագահներին:
16:33 20.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ […]
16:21 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմը պատվիրակությանը ներկայացրել է հայկական բանակի նոր համալրումներից մեկը՝ մահապարտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնի է դառնում վարչապետի այցի մասին պատմող տեսանյութերից։ Անօդաչու թռչող սարքը վարչապետին ներկայացնելիս Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը զեկուցել է, որ սարքը կարող է խոցել հակառակորդի նույնիսկ ամենապաշտպանված տանկերը։ Այն մահապարտ […]
16:14 20.09.2018
Սեպտեմբերի 17-18-ին Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն: Դրա նպատակներն են եղել կատարելագործել դասակների և վաշտերի հրամանատարների կարողություններն ու հմտությունները, գործնական ունակությունները․ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու տեսանկյունից, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու տեսանկյունից, հակագրոհը կազմակերպելու տեսանկյունից։
16:07 20.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով կոնսուլտացիաները շարունակվում են: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ կապված ՀԱՊԿ արձագանքին անդրադառնալով` նախարարը նշեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես, արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք […]
15:40 20.09.2018
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի առաջնագիծ այցելության ընթացքում վարչապետին ցուցադրել են Պաշտպանության բանակի սպառազինության նոր նմուշներ, որոնց պատկերները երևացել են ցույցը ներկայացնող տեսանյութերում։ Մասնավորապես, վարչապետին ցուցադրել են հեռակառավարվող կրակակետ։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է զինատեսակի օպերատորը՝ ստանալով զենքին կցված տեսախցիկի հեռարձակում, ջոյստիկով կառավարում զենքը՝ պտտում այն այս ու այն կողմ, կրակում և այլն։ Սա զինատեսակն […]
15:39 20.09.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությանը բանակցություններ վարել Հայաստանի հետ ու բացել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ։ Այս մասին հայտնում է հանձնախմբի կայքը։ Կոչի մեջ նշվում է, որ այդ չվերթի անհրաժեշտությունը կա, քանի որ հիմա ամերիկացիները Հայաստան հասնելու համար ստիպված են ընտրել միջանկյալ կանգառով երթուղիներ, որոնց կանգառը […]
15:34 20.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունների թեմայով քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հայտարարել է, որ քաղաքական ուժերի քարոզչության և սեփական ծրագրերը ներկայացնելու շատ կարճ ժամանակ է տրամադրվել: Չնայած դրան՝ ըստ Աշոտ Մելիքյանի՝ ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ, կարողացել են հավասար լուսաբանել քարոզչությունը՝ կուսակցություններին ու դաշինքներին տալով հավասարաչափ եթերաժամ կամ տարածք: […]
15:18 20.09.2018
Ուկրաինական «Ազգային ճակատ» նախաձեռնության դիմակավորված անդամներն այսօր անցկացված ցույցի ընթացքում փորձել են ներխուժել տեղական խորհրդարանի շենք, ինչի արդյունքում բախում է տեղի ունեցել իրավապահների հետ։ Ոստիկաններից մեկը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ցուցարարների շրջանում տուժողների մասին տեղեկություններ դեռ չկան։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական մամուլը։ Բախումը եղել է այն բանից հետո, երբ մի քանի հարյուր ցուցարարների […]
15:05 20.09.2018
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին դելիկատես համարվող 2 տոննա սունկ է նվիրել՝ ի նշան իրենց հանդիպման: Այս մասին Սեուլում կայացած ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի ներկայացուցիչը: Սնկերը կբաժանվեն բոլոր այն ընտանիքներին, որոնք դեռևս չեն հասցրել հանդիպել Հյուսիսային Կորեայում գտնվող իրենց հարազատներին: «Մենք ընտրել ենք միջին տարիքի շուրջ 4000 […]
14:58 20.09.2018
«Մենք մտածում ենք, որ Երևանը պետք է լինի համայն հայության մայրաքաղաքը: Ընդհանրապես ամբողջ աշխարհի հայությունը պետք է մտահոգ լինի Երևանով և Հայաստանով»,- «Շանթ ՀԸ»-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Անդրադառնալով համայն հայության մայրաքաղաքի գաղափարին՝ քաղաքապետի թեկնածուն նշել է, որ ցանկացած հայ պետք է գիտակցի, որ դա […]
14:45 20.09.2018
Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների միջև երրորդ գագաթնաժողովի անցկացումը, որը կայացել է սեպտեմբերի 18-19-ը՝ Փհենյանում: ՀՀ ԱԳՆ-ի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ստորագրված պատմական համաձայնագիրը՝ միտված հարաբերությունների բարելավմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու վստահության ամրապնդման միջոցների ստեղծմանը: https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.1180212945338233/2701289056563940/?type=3&theater
14:40 20.09.2018
«Շուրջ 80 մլրդ դրամ բյուջե ունի Երևանը, որով կարելի է բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց շատ մեծ, լայնածավալ ծրագրեր, այն, ինչ մեր քաղաքի բնակիչն է ցանկանում և ինչի կարիքը մայրաքաղաքում կա, այնուամենայնիվ, հնարավոր չէ: Բայց մենք ծրագրում շատ հստակ մատնանշել ենք, թե ինչպես կարելի է այդ ծրագրերը իրականացնել, ընդ որում, մեր կուսակցության պարագայում պարոն Ծառուկյանը շատ […]
14:22 20.09.2018
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է 1998թ. նախատեսված անձնագրերի ժամկետը երկարաձգելու հարցը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում: Օրինագծերի նպատակն է հին նմուշի՝ 1998 թվականի դեկտեմբերի 25 թիվ 821 որոշմամբ նախատեսված, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել երկու տարով՝ 2019 փոխարեն սահմանել 2021 թվականը: Կենսաչափական անձնագրեր […]
14:16 20.09.2018
«Այդ գրառումների մեջ կային և՛ ֆեյք էջեր, և՛ կային օգտատերեր, որոնք իրական մարդիկ էին: Ընդ որում՝՝ այդ օգտատերերի հետ կապված փաստեր էլ ունեինք, որոնց մասին հիմա չեմ հրապարակի, քանի որ իրավական գործընթաց է իրականացվում և չեմ ուզենա եթերը տրամադրել 1-2 նողկալի մարդկանց գրառումներին: Այնուամենայնիվ, նման մարդիկ էլ կային՝ տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ էին, ինչի հետ […]
14:11 20.09.2018
Ռուսաստանի օդուժի «Իլ-20» հետախուզական ինքնաթիռի խոցումն ամրապնդեց երկրի բանակի դիրքերը որպես Սիրիայում ինքնաթիռներ կորցրած բանակների թվում «առաջատար»։ Տվյալների վերլուծություններով զբաղվող Statista կայքի տեղեկություններով՝ այս պետությունը սիրիական հակամարտության ընթացքում արդեն 17 ինքնաթիռ է կորցրել։ Բոլոր մյուս պետությունները միասին, չհաշված Սիրիան, տարբեր միջադեպերի հետևանքով (մարտական խոցում, խափանում, վթար և այլն) կորցրել են 15 ինքնաթիռ և խոշոր անօդաչու […]
14:10 20.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն: Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաև Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի և անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության և […]
14:08 20.09.2018
Պաշտպանության բանակի 2018 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մի շարք զորամասերում մեկնարկել են երկաստիճան շտաբային մարզումներ: Գնդապետ Արտյոմ Առաքելյանի զորամասի վարչության և ստորաբաժանումների շտաբների հետ համատեղ անցկացվող մարզումների ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Խնդիր էր դրված կրակով խոցել մխրճված հակառակորդին, կենդանի ուժին ու տեխնիկական միջոցներին առավելագույն կորուստներ պատճառելով՝ վերականգնել […]
13:56 20.09.2018
Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]
13:54 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո դուրս է եկել կառավարության առջև, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ: Վարչապետը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ու հանձնարարել է օգնականին զբաղվել ներկայացված բողոքներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով […]
13:32 20.09.2018
Սոլսբերիի Prezzo ռեստորանում թունավորված ամուսնական զույգը երեկ՝ սեպտեմբերի 19-ին, դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Մինչ այդ ոստիկանությունը հաղորդել էր, որ տուժածները թունավորված չեն նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով: «Մենք չենք դիտարկում այդ միջադեպը որպես կասկածելի»,- ասված է ոստիկանության հաղորդման մեջ: Նշենք, որ տուժածներից մեկը՝ կինը, ՌԴ քաղաքացի է: Սոլսբերիի ռեստորանը սեպտեմբերի 16-ին շրջափակվել էր […]
13:19 20.09.2018
«Կարծում եմ՝ այս օրերի ընթացքում լավագույնս փորձել ենք ներկայացնել մեր ծրագրային դրույթները»,- Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրի տաղավարում քարոզարշավի մասին խոսել է ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանի խոսքերով՝ հաշվի առնելով նոր իրողությունները՝ իրենց թիմը քարոզարշավի հենց սկզբից միտված է եղել այլ որակի ու մակարդակի քարոզարշավ վարելուն: «Այսինքն՝ անձնական վիրավորանքներ չլինեն, չթիրախավորեն, չսևացնեն ու չսպիտակեցնեն, քաղաքական թիմերի […]
13:11 20.09.2018
Միացյալ Նահանգների ընտրողների միայն 46 տոկոսն է հավանում նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, և այս ցուցանիշը մեկ տոկոսով նվազել է 50 օր առաջ կատարված հարցման համեմատությամբ։ Ընտրողների 54 տոկոսը, ըստ այս հարցման, չի հավանում նախագահին։ Այս մասին տվյալները ներկայացրել է ամերիկյան The Hill հեղինակավոր լրատվական կայքը։ Ավելի կարևոր է, սակայն, որ նախագահի վարկանիշն ընկել է չեզոք […]
13:04 20.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է իր մրցակիցների հետ քաղաքական երկխոսությանը չմասնակցելու հարցով տարբեր քննադատություններին: Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է առանձնացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և հենց նրան հրավիրել բանավեճի, Զոհրաբյանն ասաց. «Նա միակ թեկնածուն էր, ով ասաց` մեր դեմ խաղ չկա, ով ասաց` մենք սև ենք, մյուսներդ սպիտակ […]
12:49 20.09.2018
Երևանի բյուջետային միջոցները ծախսելու հետ կապված խնդիրներ կան: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել է Երևանի քաղաքապետի «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Մհեր Շահգելդյանը: Նա առաջարկում է բյուջետային ծրագրման նոր համակարգ ներմուծել: Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրերին, ապա նա նշել է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում աշխատելու է թիրախավորված: «Աշխատանքի երկու տարբերակ ենք որդեգրելու՝ օպերատիվ արձագանքում […]
12:46 20.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ: