TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելում 25 տարի անց շարունակում են սգալ տարածքների կորուստը

20:59 21.09.2018

Իսրայելում իշխանության դեմ դժգոհության ալիք է բարձրացել 1993թ. Պաղեստինի հետ ստորագրած՝ իրենց համար տխրահռչակ Օսլոյի համաձայնագրի 25-ամյակի առիթով: Իսրայելցիները բողոքում են, որ իրենց իշխանությունը չի կարողանում վարել ազգային քաղաքականություն՝ պարբերաբար զիջելով տարածքները Եգիպտոսին և Պաղեստինին: Իսրայելական ԼեԽԻ ընդհատակյա կազմակերպության նախկին անդամ, 1940-1948թթ. բրիտանական զորքերի դեմ պայքար մղած, ապա իսրայելական բանակի կազմում մինչև Սինայի թերակղզի հասած […]

̰
Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց նախընտրական խոստումները. մաս 2-րդ

20:06 21.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքացիներին են ներկայանում ամենատարբեր ծրագրերով, որոնք խոստանում են կյանքի կոչել ընտրվելու դեպքում: SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է քվեաթերթիկի առաջին վեց համարների ներքո հանդես եկող ուժերի նախընտրական ծրագրերը, այժմ ներկայացնում ենք երկրորդ մասը: 7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն առաջարկում է քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով, կարևորում […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:51 21.09.2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ պաշտոնական կայքում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես […]

̰
Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը միացել են վարչապետի ֆլեշմոբին

19:38 21.09.2018

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ինքն ու ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, միացել են վարչապետի ֆլեշմոբին: «Միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած ֆլեշմոբին՝ նորից շնորհավորում ենք տոնդ, մեր Հայաստա՜ն: Սիրով՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ Արսինե Խանջյան և Ատոմ Էգոյան»,- գրել է դերասանուհին՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ինքն ու ամուսինը ՀՀ անձնագրերով են: Ավելի […]

̰
Դեսպան Էդգար Ղազարյանը Անկախության տոնի առթիվ ջութակով կատարում է ՀՀ օրհներգը

19:30 21.09.2018

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել,  որտեղ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը Անկախության տոնի առթիվ հանդիսավոր արարողության ժամանակ լեհերենով ելույթ է ունենում, ապա ջութակով կատարում է Հայաստանի օրհներգը: «Դեսպան Էդգար Ղազարյանը նախ լեհերեն ելույթով գերում է ներկաներին, ապա ջութակով կատարում ՀՀ օրհներգը։ Բրավո, պարոն դեսպան»,- գրել է […]

̰
Սփյուռքի նախարարի շրջայցը Հալեպի հայկական թաղամասում

19:20 21.09.2018

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը տեղեկացրել էր, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: Սփյուռքի նախարարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախարարը շրջայց է կատարել Հալեպի Նոր գյուղ հայկական թաղամասում:

̰
Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, և մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը. Նիկոլ Փաշինյան

19:13 21.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ. Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ բոլորիս […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

19:02 21.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին: Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է հարկային ոլորտում բարեփոխումների իրականացումը, որոնք միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների […]

̰
Նախագահը տիկնոջ հետ մասնակցել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը

18:59 21.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր մասնակցել են Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

̰
Պաստառներ չէին պատռվում՝ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների. Գասպարյանը գոհ է քարոզարշավի ընթացքից

18:36 21.09.2018

Երևանի քաղաքապետի «Ժողովրդական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը քարոզարշավի վերջին օրը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ: Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ ընտրարշավի եռօրյա դադար էր տվել՝ մոր մահվան պատճառով, սակայն կանգ չի առնելու, պայքարելու է քաղաքապետ դառնալու համար: Չնայած պայքարը չշարունակելու մասին տարածված ապատեղեկատվությանը՝ Գասպարյանը քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում: «Առողջ մթնոլորտ, […]

̰
Բաղրամյան 26-ի դռներն այսուհետ բաց կլինեն քաղաքացիների համար

18:16 21.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտեց խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: «ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից: ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են ազատորեն մուտք գործել վարչապետի, հետագայում` […]

̰
Ալիևը բացառում է Արցախին Ադրբեջանից անկախ կարգավիճակի տրամադրումը

17:32 21.09.2018

Ադրբեջանի նախագահն իր այսօրվա ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախին որևէ կարգավիճակի տրամադրումը։ Իլհամ Ալիևի ելույթի այս հատվածը փոխանցելիս ադրբեջանական մամուլն այն կապակցում է այն հայտարարության հետ, թե իբր Արցախը «պատմական ադրբեջանական տարածք է»։ Այս հայտարարությունները, սակայն, հակասում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բնույթին, կողմերի ընդունված սկզբունքներին ու միջազգային նորմերին։ Խնդիրն այն է, […]

̰
Չէի ասի, որ այս ընտրությունները կատարյալ են, բայց համեմատելու չեն նախկինների հետ. Արամ Սարգսյան

16:37 21.09.2018

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է, որ դրանք, չնայած կատարյալ չեն, սակայն համեմատելու էլ չեն նախկին ընտրությունների հետ: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ընտրություններն առավելագույնն արդար են լինելու: «Այդ արդարության համար լծված է նաև պետությունը՝ ոստիկանությամբ, ազգային անվտանգությամբ, դատախազությամբ, համայնքներով: Սա հետհեղափոխական շրջանի որպես առաջին […]

̰
Ադրբեջանի ՊՆ կայքում դնում են հին նկարներ՝ որպես նոր զորավարժության ապացույց

16:27 21.09.2018

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում այսօր դրված հաղորդագրության համաձայն՝ գիշերն իրենց բանակն անցկացրել է խոշոր զորավարժությունների գիշերային փուլը՝ կրակոցներով, զորաշարժերով և այլն։ Այս վարժանքների մասին տեղեկություններին արժանահավատություն հաղորդելու համար Ադրբեջանի ՊՆ-ն տեղադրում է լուսանկարներ, որոնք մինչ այդ վերագրել էր այլ զորավարժությունների։ Ստորև ներկայացված լուսանկարները լիարժեք կրկնություն են։ Մեկը ներկայացվել է որպես հուլիսին անցկացված գիշերային վարժանքի դրվագ, […]

̰
Արմեն Սարգսյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մալթայի իր պաշտոնակցին

15:59 21.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սարգսյանը Մալթայի նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային և Մալթայի բարեկամ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ ՝ մաղթելով հետագա առաջընթաց ու բարգավաճում։

̰
Սպասում ենք Վրաստանը ՆԱՏՕ ընդունելու օրվան. ԱՄՆ պետքարտուղարություն

15:58 21.09.2018

Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Վրաստանին ինքնիշխանության, անկախության, միջազգային ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության, ինչպես նաև օրենքի իշխանության ամրապնդման հարցերում։ Վրաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը։ Խոսնակը հիշեցրել է իրենց միասնական դիրքորոշումը ռուս-վրացական պատերազմի մասին, այն է՝ Ռուսաստանը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Սրանից հետ […]

̰
Հեղափոխությունից հետո ժողովուրդը դարձել է ավելի վստահ, ավելի ուժեղ և համարձակ, մնում է պահպանել տոնական ոգին. Արամ Մանուկյան

15:38 21.09.2018

27 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց անկախ Հայաստան կերտելու որոշման օգտին: ՀԱԿ փոխնախագահ, անկախության հռչակագիրը Ազգային ժողովում կարդացած Արամ Մանուկյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում շնորհավորել է ՀՀ Անկախության 27 ամյակը: «Այսօր մեր ժողովրդի լավագույն օրն է: Լավագույնն է, որովհետև այն պատմական է. մեր սերունդը իրականացրել է մեզ նախորդող սերունդների իղձը, մենք […]

̰
Հոլիվուդի Փառքի ծառուղում Թրամփի աստղը հայտնվել է «ճաղերի հետևում»

15:36 21.09.2018

«Պլաստիկ Հիսուս» կեղծանունով հանդես եկող փողոցային նկարիչը ճաղեր է անցկացրել Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվող աստղի վրա, որ պատկանում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Նկարիչը ճաղերն ամրացրել է սոսնձվող ժապավենով ու հայտարարել, որ պարզապես կատակել է: «Նախագահի պաշտոնում Թրամփի ընտրության օրվանից նրան բանտ նստեցնելու կոչեր են եղել, և այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում»,- հայտարարել […]

̰
Սկրիպալների գործը դարձել է Լոխ-Նեսի հրեշի պատմությունը՝ շատերը տեսել են, բայց ապացույց չկա. Զախարովա

15:30 21.09.2018

Ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սպանության փորձի պատմությունը նմանվում է Լոխ-Նեսի հրեշի պատմությանը, քանի որ շատերը հայտարարում են, թե տեսել են նրան, բայց ապացույցներ չկա։ Այս համեմատությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա արդեն լոխնեսյան հրեշի մասին հիշեցնող պատմության է նմանվում, երբ բոլորը նրան տեսել են, բոլորը համարյա խոսել […]

̰
Այսօր կարիք է առաջացել փրկելու հեղափոխության գաղափարները. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը

15:23 21.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Անկախության 27-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք յուրահատուկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, դրանից սկիզբ առած տարատեսակ գործընթացներն ու ծավալվող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Այն արժեքները, որոնց […]

̰
Իռլանդիայում օդաչուի` վերջին վայրկյանին կողմնորոշվելը փրկել է ինքնաթիռի ուղևորների կյանքը

15:00 21.09.2018

Ուղևորատար ինքնաթիռը, որ պետք է վայրէջք կատարեր Իռլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում, հրաշքով փրկվել է կործանումից, երբ վերջին պահին օդաչուն որոշել է ռիսկի չգնալ ու ընդհատել է վայրէջքը՝ նորից օդ բարձրացնելով ինքնաթիռը։ Այս մանևրի տեսագրությունն արդեն հայտնվել է համացանցում։ Օդանավակայանի տարածքում սաստիկ ուժեղ քամի է եղել, և եթե ինքնաթիռն այդ պահին վայրէջք կատարեր, կարող էր շրջվել կամ […]

̰
Վարչապետն ընտանիքի անդամների հետ շրջում է Երևանի փողոցներով

14:47 21.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ միասին շրջում է Հանրապետության հրապարակի տարածքում: Քայլելիս վարչապետին են մոտենում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են նկարվել նրա հետ: https://www.youtube.com/watch?v=OEs45orffjA

̰
Հուսանք՝ մյուս քարոզարշավին բացասական էլեմենտները կհարթենք. Զեյնալյան

14:44 21.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ու նրա թիմը լուսաբացը դիմավորել են Հաղթանակի զբոսայգում, այնուհետև շարժվել են Եռաբլուր՝ «Կանգնած ենք անկախության ակունքներում և պատասխանատվություն ունենք սերունդների առջև» կարգախոսով: «Եկել ենք Եռաբլուր՝ մեր եղբայրների, մեր ընկերների շիրիմին, շնորհավորելու նրանց տոնը»,- ասաց Արտակ Զեյնալյանը; Ըստ Զեյնալյանի՝ քարոզարշավը մրցակցային էր, բայց, ըստ նրա, կային որոշ […]

̰
Վիրավորանքներով հարաբերվելն անթույլատրելի է. Փաշինյանը զորակցել է Նաիրա Զոհրաբյանին

14:22 21.09.2018

Վետերանների միություն կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է լրագրողների հետ՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքին: «Ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում: Կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ տեղյակ է՝ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություններ է արտահայտել համացանցում […]

̰
Այս 11 օրը ունեցել ենք հրաշալի հանդիպումներ. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քարոզարշավի մասին

14:16 21.09.2018

ՀՀ Անկախության օրը շնորհավորելով է քարոզարշավն ամփոփել «Ժառանգություն» կուսակցությունը: Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ իրենք հրաշալի հանդիպումներ են ունեցել, շփվել են քաղաքացիների հետ, լսել առաջարկներ ու ներկայացրել իրենց տեսլականը: «Այս 11 օրը ունեցել ենք հրաշալի հանդիպումներ, վկաներով ու անվկա: Այդ հրաշալի հանդիպումների ընթացքում տեսել ենք հայի տեսակը, չմարող երևանցու ոգին: Բոլորս միասին, նույն քաղաքում, նույն […]

̰
Սահմանների վիճակը կարելի է գնահատել կայուն հանգիստ, թեև կան կրակոցներ․ Լևոն Մնացականյան

14:10 21.09.2018

«Մեր սահմաններում իրավիճակը կարելի է գնահատել որպես կայուն հանգիստ։ Իհարկե, որոշակի խախտումներ լինում են, և այդ խախտումները հիմնականում սահմանափակված են կրակոցներով՝ հրաձգային զենքերից, այն էլ՝ մանր տրամաչափի»,- այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Հրամանատարի խոսքերով՝ խոշոր տրամաչափի զենքերով խախտումներ գրեթե չկան, իսկ հայկական կողմից աշխատում են այդ […]

̰
Ռեֆորմիստների նախընտրական ծրագրում կարևոր տեղ ունի կենդանիների կացարանների ստեղծումը

13:58 21.09.2018

Ռեֆորմիստների կուսակցությունն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նշեց, որ այս օրերին իրենք խուսափել են բարձրախոսներով ելույթ ունենալ, նախընտրել են դեմ առ դեմ հանդիպել բնակիչների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու լուծման ուղիներ գտնել: Այնուհետև ներկայացրեցին իրենց ծրագրային դրույթները, որտեղ հատուկ տեղ ունի կենդանիների կացարանների կառուցումը: «Խնդիրներ էլ կան, որ մտահոգում են […]

̰
Վառելիքի չարաշահում չի եղել, չգիտեմ՝ ում կողմից է շահարկվում․ Լևոն Մնացականյան

13:57 21.09.2018

Պաշտպանության բանակում վերահսկողությունն ուժեղացվել է և՛ համապատասխան մարմինների, և՛ զորամասերի հրամանատարների կողմից, սակայն վառելիքի չարաշահման մասին խոսք չկա։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ այն խոսակցությունները, թե վառելիքի փոխարեն ջուր է լցված եղել տեխնիկայի մեջ, Մնացականյանը, որ այդ ժամանակ արդեն բանակի հրամանատարն էր, հերքում է։ […]

̰
Ես արդեն միասնական Հայաստանն եմ կառուցում․ Տոնոյան

13:50 21.09.2018

Հայաստանի անկախությունը որևէ կերպ չի տուժում քաղաքական փոփոխություններից։ Ավելին, այդ վայրիվերումներն ամրապնդում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր լրագրողներին իր կարծիքն ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողի այն հարցին, թե ինքը տեսնո՞ւմ է ոչ թե երկու պետության, այլ միասնական Հայաստանի հեռանկարը, Տոնոյանը պատասխանեց․ «Իհարկե, ես արդեն միասնական Հայաստանն եմ կառուցում»։

̰
2016թ. համեմատ շոշափելի առաջընթաց ունենք զինանոցում․ Արցախի ՊԲ հրամանատար

13:49 21.09.2018

Արցախի պաշտպանության բանակն ունի զինատեսակների բավարար տեսականի, որով կարող է տարբեր գործողություններ իրականացնել՝ ըստ անհրաժեշտության։ Այդ տեսականին անընդհատ ընդլայնվում է։ Այս մասին այսօր լրագրողների հարցին պատասխանելիս ասել է Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նոր համալրումների վերաբերյալ բանակի հրամանատարը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ մշտապես թարմացնում են եղած տեսականին։ 2016 թվականի համեմատությամբ զինատեսակների տեսականու […]

̰
BACK_TO_TOP